զույգության խախտումով (տեսականորեն կանխագուշակվել և փորձով հայտնա– բերվել է 1956–57-ին): Չեզոք K-մեզոն– ների տրոհման ռեակցիաներում դիտվել է նաև լիցքային համալուծության և կոմ– բինացված ինվերսիայի օպերացիայի (տա– րածական զույգության և լիցքային հա– մալուծության օպերացիաների արտա– դրյալ) նկատմամբ ինվարիանտության խախտում (1964): Թ. փ–յան ավարտուն տեսություն մինչև այժմ գոյություն չունի, սակայն, վերջին ժամանակներս քայլեր են արվել միաս– նական տեսություն կառուցելու ուղղու– թյամբ (տես Դաշտի միասնական տեսու– թյուն), որն ընդգրկում է լավ ուսումնա– սիրված էլեկտրամագնիսական դաշտը (էլեկտրադինամիկա) և թույլ (հնարավոր է և ուժեղ) փոխազդեցությունը: Բացառ– ված չէ, որ Թ. փ. իրագործվում է մեծ զանգ– վածի, այսպես կոչված, միջանկյալ վեկ– տորական բոգոններով (լիցքավորված և չեզոք), ճիշտ այնպես, ինչպես էլեկտրա– մագնիսական փոխազդեցությունը պայ– մանավորված է զրոյական զանգվածով և միավոր սպինով չեզոք մասնիկների՝ ֆո– տոնների փոխանակությամբ: Գրկ. Օ k y h b JI. B., Cjia6oe B3aHMOflefi- CTBHe 3JieMeHTapHMx nacTim, M., 1963; JI h IX. Ձ.., By H. C., C;ia6oe B3aHMOfleiiCTBHe ajieMeHTapHbix qacTim, nep. c aHivi., M., 1973.
ԹՈՒՅԼՏՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՆՍՏԷՏՎԱծՔՆԵՐ մեքենաշինության մեջ, մե– քենամասերի պատրաստման ու մեքե– նայի հավաքման ճշգրտության չափանիշ: Թույլտվածքը մեքենամասի երկրաչափա– կան, մեխանիկական, ֆիգիկա–քիմիա– կան և այլ պարամետրերի առավելագույն ու նվազագույն թույլատրելի արժեքների տարբերությունն է և ցույց է տրվում որ– պես տվյալ պարամետրի առավելագույն ու նվազագույն սահմանային արժեքներ: Տեխ. փաստաթղթերում տալիս են հան– գույցի կամ մեքենամասի նոմինալ (հաշ– վարկային) չափը.: Նոմինալ և իրական չափերի տարբերությունը կոչվում է շե– ղում: Թույլտվածքը նաև սահմանային չա– փերի կամ վերևի ու ներքևի շեղումների տարբերությունն է: Մեքենամասերի չա– փերի թույլտվածքները ներկայացվում են դաշտերի տեսքով, որոնց վերևի ու ներքևի կողմերը համապատասխանում են վերևի ու ներքևի սահմանային շե– ղումներին: Նոմինալ չափին համա– պատասխանում է զրոյական գիծը, որից վերև տեղադրվում են դրական շեղումնե– րը, իսկ ներքև՝ բացասական: Մեքենամա– սերի միմյանց միացումը լինում է շարժա– կան կամ անշարժ: Երկու մեքենամասերի միացման բնույթը կոչվում է նստեցվածք: Մեկը մյուսի մեջ մտնող մեքենամասերի միացումներում տարբերվում են ընդգըր– կող (անցքի) և ընդգրկվող (լիսեռի) մա– կերևույթներ: Սահմանված է անցքի U լիսեռի համակարգ (նկ.): Անցքի համա– կարգում անցքի թույլտվածքը միշտ դրա– կան է, իսկ լիսեռի թույլտվածքը՝ դրական կամ բացասական: Նստեցվածքը անցքի և լիսեռի թույլտվածքի գումարն է: Նստեց– վածքները բաժանվում են երեք խմբի՝ բացակով, ձգվածքով և անցումային: Թ. և ն. դասակարգվում են ըստ ստանդարտ– ների և ներկայացվում անցքի ու լիսեռի համակարգերում անցքի ու լիսեռի սահ– մանային շեղումների աղյուսակներով:
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, 1. որո– շակի առարկաների և նյութերի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ և թունավոր նյութեր, կնիքներ, դրոշմա– կնիքներ, գրատառեր ևն), բազմացնող սարքերի արտադրության, ձեռք բերման, օգտագործման, պահպանման, վաճառքի և տեղափոխման, Փորագրող արհեստա– նոցներ, պոլիգրաֆիական ձեռնարկու– թյուններ և նման կարգի այլ արտադրու– թյուններ հիմնելու, ինչպես նաև լուսա– կինոնկարահանումներ կատարելու հա– տուկ կարգ: 2. Սահմանային գոտի և հա– տուկ նշանակության այլ վայրեր մեկնե– լու և բնակություն հաստատելու կարգ: Թ. հ. սահմանվում է պետ; անվտանգու– թյան և հասարակական կարգի պահպան– ման նպատակով:
ԹՈՒՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ տոքսիկոլո– գիա (հուն, tox’ixov–թույն և …. չո~ գիա), գիտություն օրգանիզմի վրա թու– նավոր նյութերի ազդեցության մասին, ուսումնասիրում է թունավոր նյութերի ֆիզիկական և քիմիական հատկություն– ները, ազդեցության մեխանիզմները, օր– գանիզմում առաջացած ախտաբանական Փոփոխությունները, ինչպես նաև հայտ– նաբերում թունավորումների կւսնխար– գելման և բուժման արդյունավետ միջոց– ների անտիդոտներ (հակաթույներ): Թ. հնարավորություն է ստեղծում նաև թույ– ների ազդեցության օգտակար օգտագործ– ման համար: Թ. պատմականորեն զար– գացել է որպես դատական բժշկության մասնաճյուղ, որը պայմանավորված էր կանխամտածված թունավորումների ախտորոշման անհրաժեշտությամբ (դ ա– տ ա կ ա ն Թ.): Հետագայում, կապված արդյունաբերության զարգացման հետ, հիմնվեց նաև արդյունաբ երա– կ ա ն (արտադրական կամ մասնագիտա– Անցքի ու լիսեռի համակարգերում թույլտվածքների դաշտերի գրաֆի– կական պատկե– րումը կան) Թ., որն ուսումնասիրում է արտա– դրության մեջ օգտագործվող և ստացվող նյութերի վնասակար ազդեցությունը մարդ– կանց օրգանիզմի վրա: ՍՍՀՄ–ում արդ. Թ. սերտորեն առնչվում է աշխատանքի հիգիենայի հետ: Արտադրական Թ–յան զարգացումը պատճառ հանդիսացավ կլինիկական Թ–յան առաջացման, որն ուսումնասիրում է թունավորումների բուժման հարցերը: Գ յ ու ղ ա տ ն ա fa- սա կ ա ն Թ. հնարավորություն է ստեղ– ծում ինսեկտիցիդների, հերբիցիդների, ֆունգիցիդների և այլ թունաքիմիկատնե– րի օգտագործման համար: Ռազմա– կան Թ. ուսումնասիրում է մարտական թունավոր նյութերից առաջացած թունա– վդրումները և սանիտարա–քիմիական պաշտպանության հարցերը: Բժշկա– կան կամ դեղագործական Թ., հայթայթում է նյութեր, որոնք թունավոր ներգործություն ունեն ախտածին մանրէ– ների և մակաբույծների վրա, իսկ մարդու համար անվտանգ են (տես Քիմիաբուժու– թյուն), և նյութեր, որոնք ազդում են օրգա– նիզմի միայն ախտաբանական հյուսվածք– ների վրա: Գոյություն ունեն նաև սննդա– յին թունավորումների, բակտերիային տոքսինների, անասնաբուժական և ռա– դիոակտիվ նյութերի Թ–յան բաժիններ: Թ–յան զարգացումը բաժանվում է 2 ժա– մանակաշրջանի՝ 1. դիտողական կամ էմպիրիկ, ընդգրկում է հնագույն ժամա– նակներից մինչև XIX դ. կեսը, և գիտական՝ XIX դ. կեսից մինչև այժմ: Թունավոր նյու– թերի ազդեցության նկարագրության առա– ջին փորձերը կատարել է Դիոսկորիդը (մ. թ. I դ.): Նրա «De materia medica» և «Alexipharmaca» աշխատությունները Թ–յան վերաբերյալ առաջին մենագրու– թյուններն են: Ռուսաստանում փորձառա– կան Թ. սկսել է զարգանալ XIX դ. 50- ական թթ., հիմնադիրն է պրոֆեսոր Ե. Վ. Պելիկանը: Հայաստանում Թ–ական առա– ջին հետազոտությունները կատարել են 30-ական թթ. Գ. Ա. Մեդնիկյանը և. Ս. Հ. Միրզոյանը, իսկ արդ. Թ.՝ 40-ական թթ. Ս. Հ. Միրզաբեկյանի նախաձեռնությամբ Սանիտարա–բակտերիալոգիական գիտա– հետազոտական ինստ–ում հիմնվել է աշխատանքի հիգիենայի լաբորատորիա, այնուհետև Երևանի բժշկ. ինստ–ում՝ աշ– խատանքի հիգիենայի ամբիոն: 1959-ին հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների հայկ. ԳՀԻ (ներկայումս ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստ.), որի արդ. Թ–յան լաբորատորիա– յում հետազոտվել են մի շարք քիմ. վնա– սակար միացությունների ազդեցություն– ները և հիմնավորվել դրանց սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Թ–յան հետագա զարգացումը Հայաստանում կապված է պեստիցիդների, պոլիմերների և պլաստմասսաների կիրառման, թունա– բանության համամիութենական գիտա– հետազոտական ինստ–ի, ինչպես նաև «Պո– լիմեր» համամիութենական գիտահե– տազոտական ինստ–ի հայկ. բաժանմունք– ների հիմնադրման հետ: Գրկ. CaHoi^KHH H. B. h ap., Me- TOflM onpefleJieHHfl tokchhhocth h onacHocTH xh MH^ecKnx BemecTB, M., 1970; A ji b-