6epT 9., H36HpaieJibHaH ToiccmmocTb, nep. c aHTJi., M., 1971; TojiydeB A. A. h A P •, KojinqecTBeHHaH tokchkoJiorn^, JI., 1973; JIaaapeB H. B., BpeflHbie BemecT- Ba b np0H3B0flCTBe, h. I, III, JI., 1975.
ԹՈՒՆԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐ, բույսեր, որոնք իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում և կուտակում են թունավոր նյութեր: Դրանցից ստանում են դեղամի– ջոցներ, թունաքիմիկատներ, ախտա– հանիչներ: Հայտնի է մոտ 10 հզ. տեսակ, մեծ մասամբ ծածկասերմ են՝ գորտնուկազգիների, մորմազգիների, իշակաթնուկազգիների և այլ ընտանիք– ներից: Կան նաև սնկերի, պտերների, մերկասերմների մեշ: Թ. բ–ում արտադըր– վող թունավոր նյութերը օրգ. միացու– թյուններ են՝ ալկալոիդներ, գլիկոզիդ– ներ (գլխավորապես սապոնիններ), օրգ. թթուներ, եթերայուղեր, խեժեր են: Թու– նավորության աստիճանը կախված է բույ– սի զարգացման փուլից, կյանքի պայման– ներից, անհատական փոփոխականու– թյունից, եղանակից են: Թ. բ–ի առանձին օրգաններ տարբեր քանակի և տեսակի թունավոր նյութեր են պարունակում: Թ. բ. ազդում են կենդանի օրգանիզմների կենտրոնական նյարդային և սիրտ–անո– թային համակարգի, մարսողական տրակ– տի, շնչառական և այլ օրգանների վրա: Աճում են ամենուրեք, առավելապես տարածված են արեադարձային և մերձ– արևադարձային երկրներում: ՀՍՍՀ–ում աճող վայրի Թ. բ–ից են՝ սե բանգին, արջ– ընկույզը, գորտնուկը, իշակաթնուկը, գնարբուկը, ղանձլամերը են: Պ. Սերոբյան
ԹՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, կենդանի– ներ, որոնց օրգանիզմում մշտապես կամ ժամանակավորապես թույներ են արտա– դրվում: Վերջիններս փոքր դոզայով ներ– արկեւով որեէ կենդանու կամ մարդու օրգանիգմ, առաջացնում են հիվանդագին Թունավոր կենդանիներ. /. գըն– դաձուկ, 2. ակտինիա, 3. շառաչող օձ, 4. մե– ղու, 5ա կարիճ, 6. գյուրզա, 7. սալամանդր խանգարումներ, երբեմն՝ մահ: Թ. կ–ի թունավորությունը տեսակային հատկա– նիշ է: Թ. կ. բաժանվում է 2 խմբի, ակտիվ և պասսիվ: Ակտիվ Թ. կ. ունեն թույն արտադրող հատուկ օրգաններ և բաժան– վում են զինված ու չզինված Թ. կ–ի: Զին– ված թույն արտադրող գեղձերն ունեն խայթող կամ վիրավորող ապարատ: Ստո– րակարգ անողնաշարավոր Թ. կ. (հիդրա, մեդուզա, ակտինիա) ունեն թունավոր հեղուկով լցված խայթիչ բջիջներ: Հոդ– վածոտանիների (մեղուներ, կրետներ, կարիճներ), ողնաշարավոր կենդանինե– րից որոշ ձկների թունավոր գեղձերը բաց– մաբջիջ են, մաշկային: Շատ կենդանինե– րի (անողնաշարավորներից՝ ոջիլ, փայտ– ոջիլ, մոծակ, լու են, ողնաշարավորնե– րից՝ օձեր, թունատամ մողեսներ են) թու– նավոր գեղձերը կապված են բերանային օրգանների հետ: Օձերի թունավոր գեղ– ձերի արտատար ծորանները բացվում են թունավոր ատամի հիմքում, որով խայթե– լիս թույնը հոսում է: ՍՍՀՄ–ում տարած– ված թունավոր օձերից հատկապես վտան– գավոր են՝ կոբրան, գյուրզան, իժերի տարբեր տեսակներ, ՀՍՍՀ–ում՝ գյուրզան, հայկ., կովկասյան և տափաստանային իժերը: Չզինված Թ. կ. չունեն ծակող ապարատ, նրանց թույնը զոհի մարմնի վրա ընկնելով, ներծծվում է մաշկի կամ ւորձաթաղանթի վնասման հետեանքով: Չզինված Թ. կ–ից են գիշատիչ բզեզները, բազմոտանիները, ողնաշարավորներից՝ սալամանդրերը, տրիտոնները, դոդոշնե– րը: Պասսիվ Թ. կ. չունեն թունավոր օրգաններ, նրանց թունավորությունը պայմանավորված է մարմնի որեէ հյուս– վածքի առանձնահատկություններով: Օրոշ ձկների (օձաձուկ, կատվաձուկ են) ար– յան շիճուկում պարունակվում է իխթիո– տոքսին, որը մարդու օրգանիզմում առա– ջացնում է թունավորում: Կաթնասուննե– րից սպիտակ արջի լյարդի օգտագործու– մը ես մարդու համար թունավոր է: Շատ էնդոմակաբույծներ (որդեր, արյան մա– կաբույծներ են), որոնք ապրում են տիրոջ մարսողական համակարգում, արյան կամ այլ հյուսվածքներում, արտադրում են թու– նավոր նյութեր և դասվում են Թ. կ–ի շար– քում: Զինված Թ. կ–ի թույնը ինքնապաշտպա– նության և հարձակման միջոց է: Մեծ նշա– նակություն ունի թույնի դոզան, ազդեցու– թյան արագությունը, թույնը օրգանիզմ ներարկեյու ճանապարհը: Տարբեր կեն– դանիներ. տարբեր վերաբերմունք ունեն թույների նկատմամբ, օրինակ, խոզը չի թունավորվում շառաչող օձի, ոզնին՝ իժե– րի թույնից: Այդ կայունության պատճառը հետնյալն է. խոզի ենթամաշկային ճար– պային հյուսվածքը աղքատ է արյունա– տար անոթներով, և թույնը վատ է ներ– ծծվում, իսկ ոզնու արյունը չեզոքացնում է իժերի թույնը (բնածին իմունիտետ): Թ. կ–ի թույնի նկատմամբ կան անընկալու– նակ թռչուններ (արագիլ, ագռավ, անգղ), որոնք կարող են ուտել թունավոր օձերին: Թույնը անցնելով օրգանիզմ, նախ ունենում է տեղական, իսկ ներծծվելով՝ ընդհանուր ազդեցություն: Ախտահարվում են նյար– դային, սիրտ–անոթային համակարգերը, երիկամները և ուրիշ օրգաններ: Շնչառա– կան կենտրոնի, սրտի լուծանքի, երիկամ– ների բորբոքման ու արյան մակարդման հետեանքով առաջանում է մահ: Թ. կ–ից մեղուների, օձերի թույնը կիրառվում է բուժիչ նպատակով: Տես նաև Թունավո– րում՛: Գրկ. IlHryjieBCKHH C. B., Haobh- Tbie HCHBOTHbie. ToKCHKOJiorira nc>3BOHc>HHbix, JI., 1966; Նույնի, HflOBHTbie atcHBOTHbie. ToKCHKOJiornH 6ecno3BOHOHHbixf JI., 1975; T a JI bi 3 H H Փ. Փ., HflOBHTbie HCHBOTHbie cynm h mop«, M., 1970. Բ. Մարաիրոսյան
ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ (ԹՆ), թունավոր քիմիական միացություններ, նախատեււ– ված են ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի կենդանի ուժը վնասելու համար: ԹՆ օրգանիզմ են թա– փանցում շնչառական օրգանների, մաշկի, լորձաթաղանթի և մարսողական ուղինե– րի միջոցով: ԹՆ օժտված են ֆիզիկական և քիմ. որոշակի կոմպլեքս հատկություն– ներով: Արտադրությունը հիմնված է պարզ եղանակներով մատչելի և էժան հումքից ԹՆ ստանալու վրա: ԹՆ առա– ջինը կիրառել է Գերմանիան 1914–18-ի համաշխարհային պատերազմի ժամա– նակ: Պատերազմի ընթացքում կիրառվեց 50-ից ավել թունավոր միացություն: Առա– վել արդյունավետ էին ֆոսգենը, դիֆոս– գհնը, քլորպիկրինը, իպրիտը, դիֆենիլ– քլորարսինը և դիֆենիլցիանարսինը: Պա– տերազմող բոլոր պետությունները 1914– 1918-ին արտադրեցին 150 հզ. ա ԹՆ, որից 125 հզ. ա օգտագործվեց: Պատերազ– մից հետո բազմաթիվ փորձեր արվեցին քիմ. և բակտերիոլոգիական միջոցների կիրառումն արգելելու համար: Այդ միջոցների գործածում արգելող առաջին միջազգային–իրավական ակտը ժնեի ար– ձանագրությունն է (1925): Չնայած դրան, պատերազմի վերջում սինթեզվեցին Աուի– զիա, ադամսիտ, քլորացետոֆենոն, 1929-ին՝ ֆոսգենօքսիմ, իսկ 1935-ին՝ 2,2՝,2"-եռքլորեռէթիլամին (ազոտային իպրիտ, տես Իւկրիտ): 30-ական թթ. Գեր– մանիայում աշխատանքներ էին տարվում ֆոսֆոր պարունակող նյարդա–լուծանքա– յին ԹՆ (ՖԹՆ) (տաբուն, զարին և զո– ման) սինթեզելու համար: 1939–45-ին արտադրված ԹՆ–ի ծավալի մասին վկա– յում է այն փաստը, որ Գերմանիայում ԹՆ սինթեզելու արտադրական հզորությունը 1943-ին հասավ 130 հզ. տ, որից 20 հզ. տ. ՖԹՆ: 50-ական թթ. սկզբին կապիտալիս– տական երկրներում սինթեզվեցին առա– վել թունավոր ՖԹՆ՝ ֆոսֆորիլթիոխո– լիններ, իսկ վերջում՝ պսիխոտոմիմետիկ ներգործության նյութեր, որոնց 0,1 մգհ խտությունը մարդկանց մոտ առաջացնում է հոգեկան խանգարումներ: Այս խմբի ներկայացուցիչներն են լիզերզինաթթվի դիէթիւամիդը և դիֆենիլօքսիքացախա– թթվի քինուկլեդիլէսթերը: ԹՆ–ի մարտական հատկությունները որոշվում են նրանց թունավորելու ունա– կությամբ (տոքսիկությամբ): ԹՆ փոխազ– դելով ֆերմենտների– ֆունկցիոնալ խըմ– բերի հետ՝ արգելում են նրանց գործու– նեությունը: ՖԹՆ ֆոսֆորացնում են խո– լինէսթերազ ֆերմենտը, որով պայմանա– վորված է նյարդային իմպուլսների հա–