Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րաաի կիրառում (թույները շրջանառվող արյունից արագ հեռացնելու նպ ատա– կով): Կանխարգելումը, աշխատանքի հիգիենայի կանոնների պահպանում, կեն– ցաղային Թ–ից խուսափելու նպատակով՝ ծխնելույզների, գազօջախների սարքինու– թյան հսկողություն: Ռ. Մամիկոնյան. Դյուղատնաեսական կեն– դանիների Թ–ները առաջանում են բուժման ժամանակ օգտագործվող քիմ. նյութերից (արսեն, պղնձարջասպ, հեք– սաքլորան, քլորոֆոս, մեաաֆոս ևն), թունավոր նյութեր պարունակող բույսե– րից ու կերերից (սուդանախոա, լյուպին, սև մորմ, արջնդեղ, քուսպ, եգիպտացո– րեն, կարտոֆիլ են) և թունավոր կենդա– նիների խայթումից (օձ, սարդ են): Գործ– նականում հաճախ հանդիպում են կերա– յին Թ.: Թ–ման ժամանակ կենդանիների մոտ նկատվում է թքահոսություն, փըս– խում, յույծ, նախաստամոքսի կամ աղիք– ների փքանք, արյունամիզություն, դեղն– ախտ, սրտի, թոքերի գործունեության խախտում, այտուց, նյարդային ընդհա– նուր և տեդային նշաններ, բարդություն– ների դեպքում՝ մահ: Ախտորոշվում է դըժ– վարությամբ. հաշվի են առնվում կլինիկա– կան, ախտաբանա–անատոմիական նշան– ները, անամնեզի տվյալները, կերի, ջրի, արտաթորանքի քիմ. հետազոտության արդյունքները: P ու ժ ու մ ը. ստամոքս–աղիքային ուղիների լվացում, թույները չեզոքացնող, ներծծումը կանխող նյութերի օգտագոր– ծում, սրտային միջոցներ Ան: Մորթված կենդանու միսը օգտագործելի է, եթե լաբորատոր հետազոտությամբ մսեղի– քում թույն չի հայտնաբերված, հակառակ դեպքում ամբողջ մսեղիքն ուտիլացվում է:

ԹՈՒՆԱՏԱՄՆԵՐ (Helodermatidae), թու– նավոր . մողեսների ընտանիք: Մարմինր վերևից պատված է թմբիկներով, որոնց միջև գտնվում են ոսկրային վահանիկ– ներ, իսկ ներքևից՝ փոքրիկ թիթեղիկնե– րով: Թ–ի երկարությունը մինչև 60 սմ է: Պոչը հաստ է, ատամներն ակոսավոր են: Թույնը մահացու է մանր կենդանիների համար: Դնում են 5–13 ձու: Ձագերը դուրս են գալիս մոտ 1 ամիս հետո: Տա– րածված են ԱՄՆ–ի հվ–արմ–ից մինչև Հա– րավային Մեքսիկա, անապատային և նա– խալեռնային շրջաններում: Ապրում են մինչև 19 տարի:

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐ, պեստիցիդ– ն և ր (Pestis – վարակ և caedo – սպա– նում եմ), քիմիական միացություններ, որոնք կիրառվում են բույսերի վնասա– տուների և հիվանդությունների, գյուղա– տնտ. կենդանիների էկտոմակաբույծնե– րի, մարդկանց և կենդանիների հիվան– դությունների փոխանցողների դեմ պայ– քարելու համար: Թ. են նաև դեֆո– լիանտները, դեսիկանտները, բույսե– րի աճն ու զարգացումը կանոնավո– րողները (աուկսիններ, ռետարդանտ– ներ): Թ. պետք է անվնաս լինեն մարդու և օգտակար՝ կենդանիների համար, բա– ցասաբար չազդեն բույսերի աճման, զար– գացման ու բերքատվության վրա, խթա– նեն այն և որոշակի ժամանակից հետո կորցնեն թունավորությունը: Դրանք չպետք է կուտակվեն բույսերի, կենդանիների օրգանիզմներում, հողում, ջրում, օդում: Թ. լայն կիրառում են ստացել XX դարում: Ըստ քիմ. բաղադրության Թ. բաժանվում են 3 խմբի՝ 1. անօրգանական միացություններ (ֆտոր, բարի– ում, ծծումբ, պղինձ ևն պարունակող նյու– թեր), 2. բուսական, սնկային և մանրէային ծագում ունե– ցող միացություններ (պիրեթ– րին, անաբազին, նիկոտին, սնկային և մանրէային պատրաստուկներ, անտիբիո– տիկներ), 3. օրգանական մի ա– ց ու թ յ ու ն ն և ր (ֆոսֆորօրգանական, քլորօրգանական, կարբամինային միա– ցություններ, հանքային յուղեր ևն): Թ. դասակարգվում են հետևյալ խմբերի, ինսեկտիցիդներ՝ միջատասպաններ, ա– կարիցիդներ՝ տզասպաններ, զոոցիդ– ներ՝ կենդանասպաններ (հատկապես ողնաշարավոր կենդանիների), նեմատո– ցիդներ՝ որդասպաններ, ֆուգիցիդներ՝ սնկասպաններ, բակտերիցիդներ՝ ման– րէասպաններ, հերբիցիդներ՝ մոլախո– տեր ոչնչացնողներ ևն: Ըստ օրգանիզմի մեջ ներթափանցման և ազդեցության բնույթի Թ. լինում են՝ աղիքային, կոն– տակտ, ֆումիգանտ (գոլորշու կամ գա– զային ձևով, շնչառական ուղիներով), համակողմանի: Թ. լինում են փոշիների, դուստերի, լուծույթների, էմուլսիաների, կոնցենտրատների, պինդ նյութերի ձևով: Կիրառվում են մեծ մասամբ սրսկումների (աերոզոլ), ինչպես նաև փոշոտման, ֆու– միգացման (գազացման), թունավոր գրավչանյութերի, ախտահանման եղա– նակով: Թ–ի գործածման ժամանակ ան– հրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները, կանխատեսել վերջնական արդյունքները ոչ միայն որոշակի վնասա– տուների, այլև բիոցենոզների համար:

ԹՈՒՆԵԼ (< անգլ. tunnel – խողովակ), երկաթուղիների, ավտոճանապարհների, հետիոտների ճանապարհների, ջրատար– ների անցկացման ստորգետնյա կառույց: Ըստ տեղանքի լինում է լեռնային, ստոր– ջրյա, քաղաքային, ըստ նշանակության՝ տրանսպորտային, հիդրոտեխնիկական, լեռնա–արդյունաբերական: Լ ե ռ ն ա– յ ի ն Թ–ները կառուցվում են լեռնային զանգվածներում և կիրառվում են տրանս– պորտային ու հիդրոտեխնիկական նպա– տակներով: Ստորջրյա Թ–ները կա– ռուցվում են գետերի, ջրանցքների, նե– ղուցների հուների տակ և նախատեսվում տրանսպորտային հաղորդակցության և այլ հատուկ նպատակների համար: Ք ա– ղ ա ք ա յ ի ն Թ–ները կառուցվում են քաղաքների տարածքներում՝ մետրոպո– լիտենի, ավտոմոբիլային և հետիոտների ճանապարհների անցկացման, քաղաքա– յին տնտեսության հաղորդակցության ու– ղիների համար ևն: Հիդրատ եխնի– կական Թ–ները կառուցվում են ջուրը տեղափոխելու համար: Լինում են դերի– վացիոն (ջուրը ՀԷԿ–երին հասցնելու և դր անցից հեռացնելու համար), ջրթող (հիդրոհանգույցից ավելորդ ջուրը հե– ռացնելու համար), շինարարական (ամ– բարտակ կառուցելիս գետի հունը ժամա– նակավորապես տեղափոխելու համար), ոռոգիչ (ոռոգման նպատակներով ջուր տեղափոխելու համար): Տարբերում են անճնշումային (հատվածքը ջրով լրիվ չի լցվում) և ճնշումային (ջրով լրիվ է լցվում Նկ. 2.Մեղրաձորի թունելի հատված և աշխատում ճնշման տակ) հիդրոտեխնի– կական Թ–ներ: Թ–ի երեսարկը (հիմնա– կան ամրակապում, երեսպատում) տար– բեր է՝ կախված նրա նշանակությունից: Տրանսպորտային Թ–ում երեսարկը որոշ– վում է, ելնելով ապարների կայունությու– նից: Թույլ և անկայուն ապարների դեպ– քում կատարվում է բետոնե կամ երկաթ– բետոնե երեսարկ: Հիդրոտեխնիկական Թ–ների երեսարկը որոշվում է, նկատի ունենալով ոչ միայն արտաքին գործոն– ները, այլև ներքին հիդրոստատիկ ճնշու– մը և ջրի շարժման հիդրավլիկական պայ– մանները: Անճնշումային Թ–ների լայնա– կան հատվածքները հիմնականում լինում են պայտաձև և կիսաշրջանաձև, իսկ ճըն– շումայիններինը՝ շրջանաձև (նկ. J): Կա– յուն ապարների դեպքում հաճախ բավա– րարվում են Թ–ի ներքին մակերևույթը օդի մեծ ճնշմամբ ցեմենտապատելով: Կիրառվում է նաև բետոնե բլոկների հա– վաքովի երեսարկ: Հատկապես տարած– ված է համակցված (երկշերտ) երեսարկը, որը կազմված է բետոնե կամ երկաթբե– տոնե արտաքին մասից (միաձույլ կամ հավաքովի բլոկներից) և երկաթբետոնե ներքին շերտից: Մեծ ճնշումների դեպ– քում երեսարկի ներքին շերտը կառուցում են պողպատե թաղանթից: Հին և միջնադարյան Հայաստանի բեր– դերը, քաղաքները, երբեմն՝ եկեղեցիներն ունեցել են պաշարման ժամանակ արտա– քին աշխարհի հետ կապ հաստատելու թունելատիպ կառույցներ՝ գետնուղիներ: ՀՍՍՀ–ում կառուցվել և կառուցվում են Նկ. 1. հիդրոտեխ–! ն ի կ ui կ ա ն թունել– ննրի լայնական հատվածքները, ա. անճնշումային պայտա– ձև, բ. անճնշումային կի– սակլոր, գ. ճնշումային