Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ժ, հայերեն այբուբենի տասներորդ տա– ռը: Անունն է ժե: Ստեղծել է Մեսրոպ Մաշ– տոցը տառակերտման սեփական սկըզ– բ ունք ով: Ուղղահայաց երկարի ձախ կող– մից նրան են միանում հավասար հեռա– վորության վրա գտնվող կարճ Ա լայն տար– րերը, ընդ որում, կարճը երկարին է միանում երկու ծայրից՝ վերջինիս ստորին և միջին մասերից, իսկ լայնը վերին ծայ– րից՝ վերին մասին՝ 3: Դյուրագրության պահանջով լայնը հաճախ նստում է վերին տողագծի վրա և երկարին միանում ստո– րին ծայրից՝ JJ, կամ բոլորովին ընկնում է՝ թողնելով միայն նուրբը, կամ այն էլ ընկնում է, և փոխարենը երկարում է երկրորդ նուրբը վայրահակ լայնով: ժ տառի փոփոխությունները XIII դ. հա– մարյա ավարտվում են: Եթե մինչ այդ ձե– ռագրերում և վիմարձանագրություններում կողք–կողքի հանդիպում են մի քանի գրաձեեր՝ կապված գրչության կենտրոն– ներում պահպանվող ավանդույթների հեա, ապա դրանից հետո կիրառվում է գերազանցապես ժ ձեը բոլոր գրատե– սակներում՝ ենթարկվելով յուրաքանչյուր գրաւոեսակի գծագրական յուրահատկու– թյուններին. գրչագիր՝ ժ, երկաթագիր՝ ժ, րոչորգիր £#*, շղագիր՝ ժ, նուռրգիր՝ Մասնակի փոփոխությունները կապ– վում են գրիչների նախասիրության հետ: ժ նշանագրում է հայերենի առաջնալեզ– վային (միջատամնային) պարզ շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը): Գրաբարում, միջին հայերենում և ժամա– նակակից հայերենում ժ միշտ պահպա– նում է իր հնչյունական արժեքը: ժ որպես հայոց այբուբենի տասներորդ տառ նշա– նակել է տասն և տասներորդ, բյուրի նշանով (ժ’)՝ հարյուր հազար: ժ տասնա– վորների սկիզբն է, որից հետո եկող տառերը հաջորդաբար ավելանում են տասը միավորով և ձեռք բերում թվական նոր արժեք: Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական ու դասական թվա– կան: Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (ժ դար = տասներորդ դար, Գլուխ ժ= գլուխ տասներորդ): Ա. Մաթևոսյան

ԺԱԴԵԻՏ (իսպան. piedra de jada – խի– թաքար), միներալ ւցիրոքսենների խմբից՝ NaAl[Si2o6]: Բյուրեղագիտական համա– կարգը մոնոկլինային է: Գույնը՝ սպիտակ, կանաչավուն: Կարծրությունը՝ 6,5–7, խտությունը՝ 3300–3400 կգքւէ3: Սովորա– բար սերպենտինիտներում առաջացնում է մոնոմիներալային և ալբիւո–ժադեիտա– յին, իսկ գրաուվակներում՝ քվարց–ժադեի– աային գոյացումներ: Հանդիպում է ցածր ջերմաստիճանային մեաամորֆային ա– պարներում: Հայտնի են Ղազախստանի, Պամիրի, Բիրմայի հանքավայրերը: Կի– սաթանկարժեք քար է:

ԺԱԼԱԿՏԱՎԻՉՏՈհՍ Վիաաուտաս Պրանո (ծն. 14.4.1930, Կաունաս), լիտվացի սո– վետական կինոռեժիսոր և կինոդրամա– տուրգ: Կինոնկարներից են՝ «Ջրահեղձը» (1957), «Ադամն ուզում է մարդ լինել» (I960), «Կենդանի հերոսներ» (1960), «Մեկ օրվա խրոնիկա» (1964): Լավագույն աշ– խատանքը «Ոչ ոք չէր ուզում մեռնել» կի– նոնկարն է (1966, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1967): ԺԱԿ–ԴԱԼԿՐՈձ (Jaques-Dalcroze) էմիլ (իսկական ազգանունը՝ ժ ա կ, 1865–1950), շվեյցարացի կոմպոզիտոր, մանկավարժ: Ստեղծել է երաժշտական– ռիթմական դաստիարակության համա– կարգ, դասավանդել ժննի կոնսերվա– տորիայում (1892–1910), Հելլերաուի դպրոցում (1911–14), ժնևի՝ իր հիմնած ինստ–ում (1915-ից): Նմանատիպ դըպ– րոցներ և ինստ–ներ են հիմնադրվել Ստոկհոլմում, Փարիզում, Վիեննայում, Բարսելոնում, 1920-ին՝ Մոսկվայում և Պետրոգրադում, 1924-ին՝ Թիֆլիսում (ռիթմի և պլաստիկայի ինստ–ը, ղեկ.՝ Ս. Լիսիցյան): Գրել է 7 օպերա:

ԺԱԿԵՐԻԱ (Jacquerie, Jacques Bonhom- me-ից՝ «Ցանցառ ժակ», ազնվականների տված արհամարհական մականունը գյու– ղացուն), գյուղացիական հակաֆեոդա– լական ապստամբություն Ֆրանսիայում 1358-ին: Պատճառը ֆեոդալական շահա– գործման ուժեղացումն ու Հարյուրամյա պատերազմից (1337–1453) առաջացած տնտ. քայքայումն էր: Սկսվել է մայիսի 28-ին Սեն–Լյո–դ՝էսերան վայրում (Բովեզի շրջան) և արագորեն տարածվել երկրում: Ապստամբների հիմնական զանգվածը գյուղացիներն էին, որոնց միացել էին ար– հեստավորներ, մանր առևտրականներ, գյուղական հոգևորականներ: Ապստամ– բությունը ուժեղ և կազմակերպված էր Pn- վեի շրջանում՛, որտեղ գործում էր Դիյոմ Կալի բազմամարդ ջոկատը: Նույն ժա–