Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԻձՐԱՏԻԼՏԱՆ Վալենւոին (Իսրայելյան Վաղարշակ) Սողոմոնի [ծն. 20.4. 1903, գ. Տրնավաբզ (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Սաեփանակերաի շրշանի Կարմիր գյուղ)], արդարադատության գեներալ–մա– յոր (1945): ՍՄԿԿ անդամ 1928-ից: Ավար– տել է Միջինասիական պետ. համալսա– րանի (Տաշքենդ, 1930) իրավաբանական Վ. Ս. Իգրայիլյան ֆակուլտետը: Հայրենական մեծ պատե– րազմի ժամանակ եղել է Անդրկովկասյան, Հարավ–Արևելյան, Ստալինգրադյան, Հա– րավային, 4-րդ Ուկրաինական ռազմա– ճակատների ռազմ, դատախազ, ետպա– տերազմյան տարիներին՝ Մերձբալթյան, Հեռավորարևելյան, Կենտրոնական զո– րախմբերի (Ավստրիա), Հյուսիսային– Կովկասյան ռազմ, օկրուգների դատա– խազ: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Բոգդան Խմելնիցկու, Հայրենա– կան պատերազմի I աստիճանի, ինչպես նաև չեխոսլովակյան և լեհական շքանշան– ներով:

ԻԹԹԻՀԱՏ, երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» [թուրք, lttihat ve terraki («Իթթիհատ վե թերաքքի»)] կու– սակցության կրճատ անվանումը (տես Երիաթուրքեր):

ԻԺԵՎՍԿ, Ուդմուրտական ԻՍՍՀ մայրա– քաղաքը: Գտնվում է Կամայի վտակ Իժի ափին: Երկաթուղային և ավտոճանապարհ– ների հանգույց է: 534,3 հզ. բն. (1977): է, ոոլիս Հ քՆդքու_րաիայի արդ. արտադրանք/] կեսից ավելին: Ար– դյունաբերության հիմնական ճյուղերն են՝ վերամշակող մետալուրգիան, մետաղա– մշակումը և մեքենաշինությունը: Կան թեթև և սննդի արդյունաբերության ձեռ– նարկություններ, ավտոգործարան: Ունի համալսարան, մեխանիկական, բժշկ. և գյուղատնտ. ինստ–ներ, ինդուստրիալ և մոնտաժային տեխնիկումներ, բժշկ., երա– ժըշտական և կուլտուր–լուսավորական ուսումնարաններ, ռուս, և ուդմուրտական երաժշտա–դրամատիկական թատրոններ, տիկնիկային թատրոն, կրկես, հայրենա– գիտական թանգարան:

ԻԺԵՎՍԿԻԵ ՄԻՆԵՐԱԼՆԻԵ ՎՈԴԻ, բալ նեոլոգիական առողջարան Թաթարական ԻՍՍՀ–ում, Կամա գետի աշ ափին, Կազա– նից 300 կմ հեռավորության վրա: Ամառը տաք է (հուլիսի միշին ջերմաստիճանը՝ 20°C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 14°C), տարե– կան տեղումները՝ մոտ 450 մմ: Գործում են առողջարաններ և ջրացեխաբուժարան: Բուժամիջոցներն են՝ N« 12 հորատանցքի հանքային ջուրը, որի բաղադրությունն է՝ Տ0462 C1 38 ^ 4,7 Ca39(Na+ K)38Mg33 ’ CpH/,4 (օգտագործվում է խմելու և տարաների լցման համար), ևՎարզի–Յատչի առողջա– րանի տորֆային ցեխը: Բուժվում են ստա– մոքս՜աղիքային համակարգի հիվանդու– թյուններով և նյութաւիոխանակության խանգարումներով տառապողները: ԻԺԵՐ (Viperidae), թունավոր օձերի ըն– տանիք: Բնորոշ է շատ կարճ, վերծնոտա– յին շարժուն ոսկորը, որն իր վրա կրում է 1–2 խոշոր, խոԴոՎաԿաձև թունավոր ատամներ: Մարմինը մեծ մասամբ հաստ է, պոչը՝ կարճ: Գլուխը պատած է մանր թեփուկներով կամ վահանիկներով: Բիբը ուղղահայաց է: Շնչառության հիմնական օրգանը տրաքեային յ^ոքն է: Հայտնի է 10 սեռ, մոտ 60 տեսակ, տարածված՝ Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում (բացի Մադագասկարից): Ակտիվ են մթնշաղին և գիշերը: Սնվում են մանր ողնաշարավորներով, միջատներով: ՀՍՍՀ–ում հանդիպում է Ի–ի 4 տեսակ՝ գյուրզա, փոքրասիական իժ, տափաստա– նային իժ և Ռադեի իժ: Փոքրասիա– կան իժի (V. xanthina) մարմնի երկա– րությամբ (մինչև 1,1 մ) անցնում է ցայ– տուն արտահայտված, կարմրավուն կամ դարչնագույն զիգզագաձև լայն շերտ: Զվակենդանածին է, շատ թունավոր: Տ ա– փաստանային իժի (V. renardi) երկարությունը 35–45 սմ է, հանդիպում է ալպյան և մերձալպյան շրջաններում: Կենդանածին է, թունավոր, բայց մարդ– կանց համար պակաս վտանգավոր: Ի–ի թույնը ազդում է արյան վրա, քայքայում կարմիր մարմնիկները, որոշ տեսակների– նը պարալիզում է նյարդային համակար– գը: Թույնն ունի նաև բուժիչ հատկու– թյուն, որի համար ՍՍՀՄ–ում Ի. պաշտ– պանության տակ են առնված: ԻԼ, զանազան մեքենաների պտտվող դե– տալ, մետաղահատ հաստոցի լիսեռ, որը պտույտը հաղորդում է գործիքին կամ մշակվող նախապատրաստուկին, գլոցման հաստոնի լիսեռ, որը պտույտը հաղոր– դում 1; գրտնակներին, մանող մեքենայի իլիկ, բամբակահավաք մեքենայի աշխա– տանքային օրգան:

ԻԼԱՀԱԲԱԴ, Ալլահաբադ, քաղաք Հնդկաստանի Ուտտար–Պրադեշ նահան– գում, Գանգես և Զամնա գետերի միա– խառնման վայրում: 514 հզ. բն. (1971): Տրանսպորտային հանգույց է: Կան սննդի, ծխախոտի, ապակու արդյունաբերություն, կրոնական պաշտամունքի առարկաների արտադրություն: Հինդուիզմի կենտրոն է, ուխտագնացության վայր: Ունի համալ– սարան, բազմաթիվ ճարտ. հուշարձան– ներ (II դ. մ. թ. ա.):

ԻԼԱՆԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, նախկին Կարսի մարզում, Կարս քաղաքից 36 կմ արևելք: XIX դ. վերջին ուներ 163 (25 ընտանիք) հայ բնակիչ: Բնակվում էին նաև պարսիկներ, որոնք 1877–78-ի ռուս–թուրքական պատերազ– մից առաջ գաղթեցին Պարսկաստան: Ի–ի հին եկեղեցու ավերակների վրա 1877-ին կառուցվեց փայտաշեն նոր եկեղեցի (Ս. Հակոբ): Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ: Ի. Կարսի 1921-ի սովետա– թուրքական պայմանագրով անցել է Թուր– քիային:

ԻԼԱՐԻՈՆՈՎԿԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 32 կմ հյուսիս–արևմուտք: Սովետական տնտե– սությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգե– գործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո, հիվանդանոց, կապի բաժանմունք: Ի. հիմնել են Տրապիզոնից և Սամսունից եկած հայերը, 1910-ին:

ԻԼԵՆԻ (Euonymus), իլենազգիների ընաա– նիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ոչ մեծ ծառերի ցեղ: Տերևները պարզ են, հակադիր, ծաղիկները՝ երկսեռ, հա– վաքված բարդ կամ պարզ կիսահովա– նոցում: Հայտնի է ավելի քան 200 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 20, ՀՍՍՀ–ում՝ 4 վայրի և 2 ներմուծված: ՀՍՍՀ բնական անտառնե– րում աճող տեսակները 5–6 մ բարձրու– թյան թփեր են, ունեն սղոցաեզր տերև– ներ, պտուղը 4–5-բնանի տուփիկ է: Ստվերացրտադիմացկուն բույս է, բնական տնկարկներում աճում է կաղնու, բոխոլ և լորենու սաղարթի տակ: Բազմանում է սերմերով, արմատային կտրոններով: Բոլոր տեսակներն էլ թունավոր են, սա– կայն լավագույն տեխ. հումք են գուտա– պերչ ստանալու համար (հատկապես եվրոպական և ելունդավոր տեսակները): Ի. լայնորեն կիրառվում է դեկորատիվ պարտեզագործության մեջ: ԻԼԻ, Հիլի, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Գյավաշ գավառում, Վանա լճից հարավ, Արտոս լեռան ստորո– տում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, խա– ղողի մշակությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղի մոտակայքում էր Իլու կամ Քառասուն խորան Ս. Աստվածածին վան– քը, որը կառուցվել է Գագիկ Արծրունի թագավորի (908–մոտ 943) օրոք՝ ճարտ. բարձր արվեստով: Վանքը ավերակ է: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԻԼԻԱԿԱՆ» (’IXiag), հին հունական էպի– կական պոեմ, վերագրվում է Հոմերոսին: Սկզբում հատվածաբար երգվել է տո– նախմբությունների ժամանակ: Հավաք– վել և գրի է առնվել մ. թ. ա. VI դ., Աթեն– քում: Պատմում է Ագամեմնոնի գլխավո– րությամբ Իլիոնի (Տրոյայի) հերոսական պաշարման մասին: Բաղկացած է հեկզա– մետրով գրված 15630 տողից: Մ. թ. ա. IV–III դդ. Ալեքսանդրիայի քերական– ները այն բաժանել են 24 երգի (հունական տառերի թվին համապատասխան): Պոեմի գլխավոր հերոսներից են Աքիլլեսը, Մենե– լայոսը, Հեկտորը: «Ի.» հունարեն առաշին անգամ տպագրվել է 1488-ին, Ֆլորենցիա– յում: Դեռևս հնում հայտնի է եղել հայ իրականության մեշ: Մովսես իյորենացին, բարձր գնահատելով «Ի.», այն օգտագործել է Իր «Հայոց պատմություն»-ը շարադրելիս: Առաշին անգամ հունարենից հայերեն արձակ թարգմանել է (1783, անտիպ) Գեորգ Դպիր Պալատացին: XIX դ. Ի. գրաբար են թարգմանել Եղիա Թովմա– ճանը (1843) և Արսեն Բագրատունին (1864), իսկ 1911-ին հրատարակվել է Արսեն Ղազիկյանի թարգմանությամբ՝