Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քույրերը բացել են «Մանուկ Ա Հարու– թյուն» երկսեռ դպրոցը (գիշերօթիկ բաժ– նով), որը փակվել է 1872-ին և վերաբաց– վել 1923-ին: Ի1ւդոնեզահայերի ներքին կյանքը (դպրոց, եկեղեցի, միություններ) կարգավորելու համար կազմվել է կանո– նադրություն (27 կետից), որը «Սահմա– նադրություն և կարգավորություն ժողո– վըրդյան հայոց ի ճավա» վերտառությամբ հաստատել է կառավարությունը 1880-ի հունվ. 6-ին: Կարիքավոր հայրենակից– ներին (Ի–ում և Նոր Զաղայում) օգնելու, ինչպես նաև հայ մշակույթը սատարելու նպատակով ինդոնեզահայերը հիմնել են կազմակերպություններ. 1852-ին՝ «Հայ– կական միաբանություն», 1854-ին՝ «Գան– ձակ գրավոր աշխաաանաց», որի նյութա– կան օժանդակությամբ Նոր Զուզայում, Կալկաթայում, Երուսադեմում և այլուր տպագրվել են տասնյակ հայերեն գրքեր, հիմնվել դպրոցներ, 1858-ին՝ «Գանձակ Զուդայու տնանկացը» (ցայսօր շարունա– կում է իր գործունեությունը) են: 1917-ից գործում է ՀՐԸՄ մասնաճյուղը: Ինդոնե– զահայ համայնքը հայտնի է իր հայրե– նասիրական գործունեությամբ: Երբ Արևելյան Հայաստանը պարսկ. լծից ազա– տագրվեց (1828), ինդոնեզահայերից շա– տերը իրենց ծառայություններն առաջար– կեցին, շատերն էլ որոշեցին վերադառ– նալ հայրենիք: Ինդոնեզահայերը նյու– թապես աջակցել են Արևմտյան Հայաս– տանի XIX դ. հայ ազգային–ազատագրա– կան շարժմանը: Այդ նպատակով 1891-ին կազմակերպել են «Հայոց խրախուսական միություն»-ը (հիմնադիր Օհաննես Քյուրք– չյան): 1894-ին գումար են հանգանակել Սասունի աղետյալների, 1905–06-ին՝ Կովկասի հայ սովյալների համար: 1915– 1917-ին ինդոնեզահայերը միջոցներ չեն խնայել եղեռնից փրկված հայրենակից– ներին օգնելու: Փոքրաթիվ լինելով՝ ին– դոնեզահայերը գրական ու մշակութային աշխույժ կյանք չեն ունեցել, գործել են &ազա կղզու «Հայ կանանց բարեգործա– կան միության» թատերախումբը, «Հայկա– կան ֆուտբոլի ակումբ»-ը (1900–ից), «Հայ– կական մարզական ակումբ»-ը (1922-ից), բեյսբոլի, ռեգբիի թիմեր ևն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամա– նակ Ի–ի հայերը դիտվել են որպես ֆա– շիզմի թշնամիներ, և ճապոնացիները նը– րանց ընտանիքներով արգելափակել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանց մի մասը սովի ու համա– ճարակի զոհ է դարձել: Պատերազմից հե– տո շատ հայեր տեղաՓոխվել են ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ: 1976-ին Ի–ում կար մոտ 300 հայ (հիմնականում վ աճ umui- կանական ընկերությունների տերեր կամ փայատերեր): Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XIV: Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 3, Կահիրե, 1961: Աբրահամյան Ա. Դ., Տա մ um ոտ ուր– վագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 2, Ե., 1967: 3a6poflCKaa ա a p e ւյ JX. C., IlpHpoaa HH,a;oHe3HH, M., 1961; X o ji ji JX., Hctophh I0r0-B0CT0HH0fi A3hh, M., 1958; Chmohhh H.A., Eyp- »cya3HH h cimpMHpoBaHHe Harbin b MHflOHe- 3hh, M., 1964; A ji e ա h h ID., CoBeTCKo- HHflOHe3HHCKHe OTHOHieHHH B 1945–1962 IT., M., 1963; Ahthiiob B.H., HK,n;oHe3Hfl (sKOHOMHKo-reorpacimHecKaH xapaierepHCTHKa), M., 1961; ApxnnoB B..H., 3KOHOMmca h 3KOHOMH*ieCKaH IIOJIHTHKa HH,n;oHe3HH (1945– 1968), M., 1971; Kopo6kob A. Փ., BypHcya3HaH odmecTBeHHO-nojraTHHecKafl h <J)HJIOCO<£>CKaH MbICJIb Mh,50H63HH, M., 1972; Chkopckhh B., HHAOHe3HHCKa« jiHTepa- Typa. KpaTKHH oqepK, M., 1965; fleMHH JI. M., HcKyccTBO Hhaohcshh, M., 1965

ԻՆԴՈՆԵձԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ), ստեղծվել է 1920-ին, նույն թվականին էլ մտել Կոմին– տերնի մեջ: 1926–27-ին ղեկս/վարել է հոլանդական գաղութատերերի դեմ ապըս– տամբությունը, որի պարտությունից հե – տո հայտարարվել է օրենքից դուրս: Գոր– ծուն մասնակցություն է ունեցել ճապոնա– կան օկուպանտների դեմ ազգային–ազա– տագրական հեղափոխությանը (1945-ի օգոստոս): Ինդոնեզիան հանրապետու– թյուն հռչակելուց հետո ԻԿԿ դարձավ ազ– դեցիկ քաղ. ուժ. ներկայացուցիչները ընդ– գրկվեցին երկրի ղեկավար մարմիններում: 1948-ի կուսակցական կոնֆերանսում ըն– դունվեց «Նոր ուղի Ինդոնեզիայի Հանրա– պետության համար» ծրագրային փաստա– թուղթը: 1951-ին սկսեց հրատարակվել ԻԿԿ օրգան «Հարիան ռակյատ» («Harian Rakjat») թերթը: 60-ական թթ. կեսերին ԻԿԿ կապիտալիստական աշխարհի խո– շորագույն կոմունիստական կուսակցու– թյունն էր, ուներ ավելի քան 3,5 մլն ան– դամ: Սակայն այդ շրջանում ԻԿԿ ղեկա– վարները, Դ. Ն. Այդիտի գլխավորու– թյամբ, սկսեցին հեռանալ մարջս–լենին– յան դիրքերից: VII համագումարում (1962) ԻԿԿ ղեկավարները Սուկառնոյի քաղ. ծրագիրը («Քաղաքական մանիֆեստ») հռչակեցին կուսակցության երկրորդ ծրա– գիր և պրոպագանդում էին ժողովուրդ– ների ազատագրական պայքարում «եր– րորդ աշխարհի» երկրների առանձնահա– տուկ դերի մաոիստական կոնցեաօհան: 1966-ի մարտին ԻԿԿ հայտարարվեց օրեն– քից դուրս: Ներկայումս ընդհատակում գործում են կոմունիստական խմբեր, որոնք ձգտում են վերականգնել ԻԿԿ: Նրա պատվիրակությունները մասնակցել են Կոմունիստական ու բանվորական կու– սակցությունների 1957, 1960 թթ. Մոսկվա– յի միջազգային խորհրդակցություններին և հավանություն տվել այնտեղ ընդունված փաստաթղթերին:

ԻՆԴՈՍ (սանսկր. Սինդհու, փուշտուերեն՝ Աբբա–Սին, բառացի՝ գետերի հայր), գետ Չինաստանում, Հնդկաստանում և Պա– կիստանում: Երկարությունը 3180 կմ է, ավազանը՝ 980 հզ. կմ2: Սկիզբ է առնում Տիբեթում, Կայլաս լեռնաշղթայի լանջե– րից՝ մոտ 5300 մ բարձրությունից: Վերին հոսանքում անցնում է խոր տեկտոնական հովիտներով և առաջացնում բազմաթիվ ժայռոտ կիրճեր: Միջին հոսանքում հա– տում է բլրավոր ցածրալեռները և ընդու– նում Քաբուլ վտակը: Փանջնադ գետին միանալուց հետո հունի լայնությունը հաս– նում է 400–500 t/–ից մինչև 1–2 կմ, վարարումների ժամանակ՝ ողողատային մասերում 5–7 կմ (Դերաիսմայիլխանի շրջանում՝ մինչև 20–22 կմ): Ստորին հոււանքում անցնում է Թար անապատի արմ. ծայրամասով և Հայդարաբադ քա– ղաքից հվ. բաժանվում 11 հիմնական գե– տաբազուկների ու թափվում Արաբական ծով:

ԻՆԴՈՍ–ԴԱՆԳԵՍՅԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, ալ յուվիալ հարթավայր Հնդկաստանի, Պա– կիստանի և Բանգլադեշի տերիտորիանե– րում: Գտնվում է Հիմալայների և Դեկանի սարահարթի միջև: Երկարությունը մոա 3 հզ. կմ է, լայնությունը՝ 250–350 ^ : Ալպյան նախալեռնային ճկվածք է՝ լցված ^Հիմալայների մերձակա լանջերի ք այ– քայված նյութերով, ծածկված աւյուվիալ բերվածքներով:

ԻՆԴՐԱ, հնդկական աստված, վեդայա– կան դիցաբանական կերպար: Ռիզվեդա– յում Ի–ին նվիրվել են հիմներ, համարվել է գերագույն աստված: Կրել է Ապիաա՝ ջրածին, ջրերի որդի մակդիրը: Պատկեր– վել է որպես ցուլ, խարտյաշ պատանի ևն: Արտահայտել է ամպրոպի, արեգակի, արշալույսի, անձրևի կենարար ուժի և ռազմի աստծու հատկություններ: Ղեկա– վարում է եղանակը, անձրևը, կայծակը, ամպրոպը: Ըստ վեդայական առասպելի, Ի. սպանում է վիշապներին, մասնավորա– պես երկնային ջրերը արգելակող վիշապ Վրթրային: Մ. Աբեղյանի տեսակետով Վահագնը և Ի. ծագումնաբանությամբ, բնավորությամբ և ընդհանուր այլ գաղա– փարներով ունեն նմանություններ: Գրկ. Աբեղյան Մ., Երկ., հ. 1, Ե., 1966, էշ 72–93: HeBejieBa C.JI., Mn(})OJiorHH ApeBHeHHAHHCKoro snoca, M., 1975.

ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ (< լատ. indulgere–• ողորմածություն ցուցաբերել), «մեղքերի թողությունը» և թողության վկայական– ները կաթոլիկ եկեղեցում: Հաստատվել է XI դ.: Ի–ի տեսական աղբյուրը «ավելցուկ արյան» մասին Թովմա Աքվինացու ուս– մունքն է, ըստ որի Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը՝ «մարմնացած թղթերում»՝ Ի–ում, բավական է ողջ մարդկությանը մեղքերից մաքրելու համար: XII–XIII դդ. սկսվնլ Հ Ր–ի առատ վաճառքը՝ վերածվե– լով հոգևորականության և եկեղեցու հա– րըստացման աղբյուրի: Չնայած Ի–ի վե– րացումը դեռևս Ռեֆորմացիայի գաղափա– րախոսների հիմնական պահանջներից էր, սակայն գործածումը իսպառ չի վերացել:

ԻՆԴՈՒԿՏԻՎ ԴԻ ՍԱ ԴՐՈՒԹՅՈՒՆ, տես Ռեակտիվ դիմադրություն:

ԻՆԴՈՒԿՏԻՎ ԿԱՊ, տես Կապված շղթա– ներ:

ԻՆԴՈՒԿՏԻՎ ՏՎԻՉ, ինդուկտիվ չափող փոխակերպիչ, որը լիսեռի պտույտի կամ տեղաշարժի անկյունը վւոխակերպում է ինդուկտիվության փոփոխության: Կազմը– Ինդ ուկտիվ տվիչի կառուցված– քի սխեման, ա. փոփոխական օդային բացակով, p. օդային բացակի Փոփոխական մակերեսով. /. ինդուկտիվության կոճ, 2. մի– ջուկ, 3. խարիսխ