շարժման կամ հանգստի վիճակը: Ի. օ. հայտնագործել է Գ. Գաչիւեյը (1632), իսկ վերջնական տեսքով ձևակերպել է Ի. Նյուտոնը (1687): Ի. օ. համակարգի շարժման քանակի ՛պահ՛պանման օրենքի մասնավոր դեպքն է: Տես նաև Նյուտոնի օրենքներ:
ԻՆԸԼՁԵԿ Հարավային և Հ յ ու– ս ի ս ա յ ի ն, լեռնահովտային սառցա– դաշտեր Կենտրոնական Տյան–Շանում, Սարիջազ գետի ձախ վտակ Ինըլչեկի վե– րին հոսանքում (Կիրգիզական ՍՍՀ): Հա– րավային Ի–ի երկարությունը 59,5 կմ է, մակերեսը՝ ավելի քան 800 կմ2: Հյուսի– սային Ի–ի երկարությունը 38,2 կմ է, բա– ժանված է Հարավային Ի–ից Սրեդիննի լեռնաշղթայով, որի արլ. մասում է Խան– Տենգրի պիկը:
ԻՆԺԵԿՏՈՐ (ֆրանս. injecteur, լատ. inji- cio – ներս եմ նետում), տես Ներարկիչ:
ԻՆԺԵՆԵՐԱ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՈՒՅԹ, տարածքի ինժեներա–երկրաբանական պայմանների ուսումնասիրությունը նրա սահմաններում տարբեր ինժեներական կառույցներ կամ միջոցառումներ իրա– կանացնելու համար: Հանույթի արդյունք– ները արտահայտվում են ինժեներա– երկրաբանական քարտեզների միջոցով: Նրա մասշտաբը որոշվում է տվյալ շրջանի երկրաբանական կառուցվածքի բարդու– թյան և ուս ումնասիր ված ությ ան աստի– ճանով, հետազոտությունների խնդիրնե– րով և նախագծման փուլով: Ի. հ. լինում է՝ փոքր (1:500000 և ավելի փոքր), միջին (1:200 000–1:25000) U մեծ մասշտաբի (1:10000 U ավելի մեծ): Շինարարության մեջ օգտագործում են ընդհանուր ամփո– փիչ (1:200000 և ավելի փոքր), հատուկ ամփոփիչ (1:100000–1:25000), սխեմա– տիկ (1:10000–1:5000) U մանրակրկիտ (1.2000–1:1000) ինժեներա–երկրաբանա– կան քարտեզներ: Ի. հ–ի ժամանակ ման– րամասն հետազոտվում են երկրաբա– նական ֆորմացիաները, ապարների կա– 3 յ , շհ|^ուձիւքթհրի U շերտերի կազմությունը, հասակը, ծագումը, հզո– րությունը, փոփոխությունները տարածու– թյան մեջ, հողմահարված ությ ան աստի– ճանն ու բնույթը: Հանույթի կարևորա– գույն մասն են կազմում հիդրոերկրաբա– նական պայմանների՝ ապարների ջրա– կալման աստիճանի, ստորերկրյա ջրերի տեղադրման խորության, ճնշման, քիմ. կազմի, բետոնի և մետաղական կոնս– տրուկցիաների նկատմամբ ագրեսիվու– թյան ուսումնասիրությունները: ՀՍՍՀ–ում այն հիմնականում կատարվում է տարբեր կառույցների նախագծերի և բնակավայ– րերի գլխավոր հատակագծերի հիմնա– վորման նպատակով: ինժեներական երկրաբանություն, երկրաբանական գիտություն զանազան ինժեներական կառույցների շինարարու– թյան և տարածքի տնտեսական օգտա– գործման երկրաբանական պայմանների մասին: Ի. ե. սկզբնավորվել է XIX դ.: ՍՍՀՄ–ում որպես ինքնուրույն երկրբ. գիտություն ձևավորվել է 1930-ական թթ. վերջերին: Ի. ե–յան զարգացման գործում մեծ ավանդ են ներդրել Ֆ. Պ. Սավարենս– կին, Ի. Վ. Պոպովը, Ն. Ն. Մասլովը և այլք, ՀՍՍՀ–ում՝ Հ. Տ. Կարապետյանը, Ա. Պ. Դեմյոխինը: Հանրապետությունում առաջին ինժեներ–աերկրաբանական աշ– խատանքները կապված էին Շիրակի ջրանցքի, Երևանի, Քանաքեռի, Դյումուշի ՀԷԿ–երի, Ս. Մ. Կիրովի անվ. քիմկոմբի– նատի շինարարության հետ: Ի. ե. ընդ– գրկում է գրունտագիտությունը, ինժե– ներական երկրադինամի– կ ա ն, որը հետազոտում է ինչպես բնա– կան, այնպես էլ մարդու ինժեներա–շինա– րարական գործունեությամբ ստեղծվող երկրաբանական պրոցեսները, նպատակ ունենալով գնահատել նրանց հնարավոր ազդեցությունը տվյալ տեղանքի կայու– նության, շինարարության պայմանների, կառույցների կայունության ու շահագործ– ման նկատմամբ, և ռեգիոնալ ի ն– ժ և ն և ր ա կա ն երկրաբան ու– թյ ունը, որը հատուկ հետազոտություն– ների և առկա նյութերի ընդհանրացման հիման վրա ուսումնասիրում է ՍՍՀՄ տարբեր ռեգիոնների, մարզերի և շրջան– ների ինժեներաերկրաբանական պայ– մանները: Ծովային Ի. ե. դիտարկում է շինարարության հնարավորությունները սուբակվալ միջավայրի պայմաններում: Ձևավորվում է Ի. ե–յան մի նոր ուղղու– թյուն, որը քննարկում է սեյսմիկ երևույթ– ները ինժեներա–երկրաբանական տեսան– կյունից (ինժեներային ս և յ ս մ ա– երկրաբանություն): Ի. ե. սեր– տորեն կապված է հիդրոերկրաբանու– թյան, սառցագիտության, նավթի երկրա– բանության հետ: Դաշտային հետազոտու– թյունների ժամանակ Ի. ե. օգտագործում է երկրաֆիզիկական (էլեկտրահետախու– զություն, կարուտաժ), ֆիզիկական և քիմ. մեթոդներ: Ի. ե–յան գծով ուսումնասիրու– թյուններ են տարվում ՀՍՍՀ ԳԱ համա– կարգում, Երևանի պետական համալսա– րանի երկրաբանական ֆակուլտետում, մի շարք նախագծային ինստ–ներում: 1968-ին Պրագայում կայացած Միջազգային երկրա– բանական կոնգրեսի 23-րդ նստաշրջանը հիմնեց Ինժևնևր նրկրաբաեեևրի միջազ– գային ասոցիացիա: Գրկ. Ո օ n օ b H. B., PlHHceHepHaH reojio- thh, 2 M., 1959; KojioMeHCKHH H.B., KoMapoB H.C., MmKeHepHan reo- jioriui, M., 1964; ripo6jieMbi HHJKeHepHOH reo- jioraH, M., 1970.
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ժամանակակից հոգեբանության կիրա– ռական բաժիններից: Առաջացել է XX դ. 40-ական թթ. և սկզբում զարգացել որ– պես աշխատանքի հոգեբանության առան– ձին ուղղություն, որի հետագա առաջըն– թացը պայմանավորված էր արտադրու– թյան ավտոմատացմամբ և օբյեկտները հեռավորությունից հսկելու և կառավարե– լու միջոցների զարգացմամբ: Ի. հ–յան ուսումնասիրության առարկան հետևյալ փոխկապակցված խնդիրներն են. 1. վեր– լուծությունը կառավարման և ինֆորմա– ցիայի մշակման համար նախատեսված «մարդ և մեքենա» համակարգերում և դրանցում մարդկանց գործունեության արդյունավետ կազմակերպումը, 2. ֆունկ– ցիաների նպատակահարմար բաշխումը մարդուն ավտոմատացման տեխ. միջոցնե– րի միջև, 3. ինֆորմացիայի ընդունման և վճիռների կայացման պրոցեսների օպտի– մալացումը, 4. օպերատորների ընտրու– թյան, ուսուցման ու մարզման մեթոդ– ների ընտրությունը, 5. կոնկրետ համա– կարգերում օպերատորների գործունեու– թյան բացահայտումը, արտադրական և կազմակերպական համակարգեր մշակե– լիս մարդու հոգեֆիզիոլոգիական առանձ– նահատկությունների, «մարդկային գոր– ծոնների» ազդեցության հաշվի առնելը, 6. ինֆորմացիոն ռացիոնալ մոդելների և կառավարման օրգանների նախագծումը, 7. Էլեկտրոնային հաշվողական մեքենա– ների ալգորիթմներին և օպերատորի՝ խնդրի լուծման հնարներին ներկայացվող պահանջների ձևակերպումը, 8. օպերա– տորների ֆունկցիոնալ վիճակները (հոգ– նածություն, հուզական լարվածություն) հսկելու եղանակների մշակումը: Ի. հ. վերլուծում է նաև աշխատանքային կոլեկ– տիվի կառուցվածքը, ուսումնասիրում աշ– խատանքային փոքր խմբի անդամների հոգեբանական համատեղելիության պրոբ– լեմը: «Մարդ և մեքենա» տիպի մեծ համա– կարգերում մարդու գործունեությունը ծրագրավորելիս Ի. հ. հիմնվում է մարդու բարձր հոգեկան ֆունկցիաների՝ ընկալ– ման, հիշողության և մտածողության ար– մատական վերլուծության վրա և հաշվի Է առնում մարդու գործունեության ներքին հոգեբանական տվյալները՝ փորձը, գի– տելիքները, հմտությունները, ծրագրերը: Վերջիններս զուգակցվում են արտաքին միջոցների՝ ինֆորմացիոն մոդելների, մե– քենայական ալգորիթմների, հաղորդակց– ման և այլ միջոցների հետ, որոնք իրագոր– ծում են կրկնվող հաշվողական գործողու– թյունները և ինֆորմացիայի մշակումն ու պահպանումը: Իրադրությունների տրա– մաբանական վերլուծության և գնահատ– ման խնդիրները, որոնք ստեղծագործա– կան բնույթ ունեն, կատարում է մարդը: Այդ խնդիրները լուծելիս Ի. հ. օգտագոր– ծում է տեսական և փորձարարական հո– գեբանության մի շարք բնագավառների (անձի հոգեբանություն, սոցիալական հո– գեբանություն, աշխատանքային հոգեբա– նություն են) նվաճումները: Ի. հ. փոխներ– գործում է տեխ. գիտությունների, կիրառա– կան մաթեմատիկայի որոշ բաժինների և էրգոնոմիկայի հետ: Գրկ. HHHceHepHaH ncuxojiorun. (C6. ct.), M., 1964; H b a h o b C., ^ejioBeic cpeflH aB- TOMaTOB, M., 1969; M eiicTep , P a 6 h* Ho R xc., HHHceHepHO-ncnxoJionraecKaa oijeH- Ka npH pa3pa6oTice chctcm ynpaBJieHHH, nep, c aHra., M., 1970. Ա. Նաչչաջյան
ԻՆԺԵՆԵՐԱ–ՏԵԻՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ– ՆԵՐ (որպես ձեռնարկության անձնակազմի մաս), արդյունա– բերական, շինարարական, գյուղատնտե– սական, տրանսպորտային և արտադրա– կան այլ ձեռնարկությունների աշխատող– ներ, որոնք կազմակերպում ու ղեկավա– րում են արտադրական պրոցեսները: Ի–տ. ա. զբաղեցնում են ինժեների ու տեխնիկի որակավորում պահանջող պաշտոններ, ունեն բարձրագույն, միջնակարգ մասնա գիտական կրթություն կամ պրակտիկ աշ խատողներ են:
ԻՆԻՅԻԱԼ, տես Սկզբնատառ անվան–ազ՜ գանվան: