Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Անիի Մայր տաճարը (989 –1001, ճարտ. Տրդատ) Հաղարծինի վանքի սեղանատունը (XI – XIII ղդ.) Երեանի տիկնիկային թատրոնի նախասրահը (1975, ճարտ. Մ. Հայրապետյան, Ֆ. Զարգար– յան, մասնակցությամբ՝ Ն. Սուոդկովայի և Ն. Հակոբյանի) Երեանի կամերային երաժշտության տան (Կոմիտասի տուն) դահլիճը (1977, ճարա. Ս, Քյուրքչյան) կելի կամ հանդիսաաեսային, հանգստի կամ մարզական, արտադրական կամ վար– չական ն այլ շենքերում, Որոնցում հետա– պընդվում են մարդու տրամադրության և հոգեվիճակի վրա ազդելու տարբեր նպա– տակներ: Շենքի Ի–ի միասնական մեկնա– բանման ու լուծման խնդիրները բացա– հայտվում են աստիճանաբար, մարդու շարժմանը համընթաց՝ հետզհետե տանե– լով դեպի այն գլխավորը կամ հանգուցա– յինը, որը տվյալ շենքի հիմնական բովան– դակությունն է ամփոփում: Ի–ի կերպարը լրացնող կարեոր բաղկացուցիչ է շենքը շրջապատող միջավայրը, որի և Ի–ի փո– խադարձ կապը իրագործվում է արտաքին պյստերի մեծ բացվածքներով: Արդի ճարտ. կառույցի Ի–ի լուծման նոր և բազմապիսի հնարավորություններ են ստեղծվել նորա– գույն շինանյութերի և կոնստրուկցիաների, հարդարման միջոցների ու կահույքի զա– նազան ձևերի կիրառման շնորհիվ, որոնք ապահովում են ժամանակակից մարդու կյանքի հարմարավետությունն ու գեղա– գիտական պահանջները: ժամանակակից Ի–ում նախատեսվում է նաև պարբերական ձևափոխման և ֆունկցիոնալ առանձին գոտիների ստեղծման հնարավորություն: 2. Ի. գեղանկարչության մեջ, ժանր, որը ծաղկման է հասել XVII դ. հո– լանդական, ֆլամանդական նկարիչների մոտ: Հայ նկարիչներից Ի. պատկերել են Վ. Սուրենյանցը, Հ. Կոջոյանը, Գ. իյան– ջյանը և ուրիշներ: Մ. Միքայեսան

ԻՆՏԵՐԻԵՐ, ն և ր ք ն ա կ ա զ մ, կենդա– նիների օրգանիզմի ներքին, մորֆոլոգիա– կան և ֆիզիոլոգիական առանձնահատ– կությունների ամբողջություն: Ուսումնա– սիրվում է կենդանու կոնստիտուցիան, մթերատվության ցուցանիշները և տոհմա– յին արժեքը գնահատելու նպատակով: Լա– բորատոր մեթոդներով հետազոտվում է կենդանու մթերատվությունը և տնտեսա– պես օգտակար հատկանիշները որևէ չա– փով պայմանավորող օրգաններն ու հյուս– վածքները (օրինակ, կուրծը, մաշկը, մկա– նաթելերը, ոսկրային հյուսվածքը, արյու– նը ևն): Հետազոտություններով հաստատ– ված է, որ տարբեր կոնստիաուցիայով ու մթերատվությամբ կենդանիներն առանձ– նանում են ինտերիերային ցուցանիշնե– րով. որոշակի կապ կա կրծի գեղձային, շարակցական հյուսվածքների տոկոսային հարաբերության, կրծի, մաշկի քրտնա– գեղձերի քանակի, գեղձային հյուսվածքի և կաթնատվության միջև (օրինակ, զար– գացած գեղձային հյուսվածքով կուրծ ունե– ցող կովերը բարձրակիթ են): Հաստատված է, որ գոյություն ունի փոխադարձ կապ ձիերի արյան կարմիր գնդիկների ցուցա– նիշների և առոսգության, խոզերի արյան շիճուկի սպիտակուցային կազմի և վաղա– հասության, կովերի վահանաձև գեղձի հոր– մոնում յոդի պարունակության, բարձրա– գույն նյարդային համակարգի գործունեու– թյան և կաթնատվության միջև: Ծնողների ինտերիերային ցուցանիշներով (հիմք ըն– դունելով ժառանգական գործոնները) կա– րելի է նաև կանխագուշակել սերնդի մթե– րատվության ուղղությունը (օրինակ, ար– տադրող ցուլի մաշկի քրտնագեղձերի քա– նակով կարելի է որոշել դուստրերի մթե– րատվության ուղղությունը):

ԻՆՏԵՐԼՅՈՒԴԻԱ, (ուշ լատ. intefludium, < լատ. inter – միջև և ludus – խաղ), 1. ստեղծագործության երկու հիմնական մա– սերի միջև կատարվող ոչ մեծ երաժշտա– կան պիես կամ կապող դրվագ: Հաճախ կոչվում է ինտերմեդիա կամ ինտերմեցցո: 2. Դրամատիկական ստեղծագործության տեսակ Անգլիայում միջին դարերի վերջե– րին և Վերածննդի սկզբին:

ԻՆՏԵՐՄԵԴԻԱ (<լատ. intermedius – մի– ջանկյալ), 1. հիմնական ներկայացման (դրամատիկական, օպերային, բալետա– յին) գործողությունների միջև կատար– վող, սովորաբար կատակերգական բը– նույթի, ոչ մեծ պիես կամ տեսարան (մըն– ջախաղ, պար, երաժշտ. երկ): Սկզբնա– վորվել է միջնադարյան թատրոնում (XV դ.), մեծ տարածում գտել XVI – XVII դդ. Եվրոպայի թատրոններում: Օպե– րային Ի–ներից է սկզբնավորվել և զարգա– ցել իտալ. կատակերգական օպերան (դա– սական օրինակ է Պերգոլեզիի «Սպասու– հին՝ տիրուհի», 1783): ժամանակակից թատրոնում Ի. ներկայացման մեջ ներ– դրված կոմիկական կամ երաժշտական տեսարան է: 2. Ֆուգայի թեմայի առանձին անցումների միջև ընթացող միջանկյա[ դրվագը, անվանվում է նաև ինտերւյուդիա: ժ. Զուրաբյւսն

ԻՆՏԵՐՄԵՑՑՈ (իտալ. intermezzo, < լատ intermedius – միջանկյալ), 1. բազմամաս ստեղծագործության երկու առավել կարե– վոր մասերի կամ մեկ մասանի կոմպո– զիցիայի հիմնական բաժինների միջև տեղ գրավող գործիքային պիես: 2. Ազատ կա– ռուցվածքի գործիքային պիես (6ո. Բրամ– սի դաշնամուրային Ի–ները): 3. Նույնն է, ինչ որ ինտերմեդիան (1-ին նշանակու– թյամբ):

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ» (ֆրանս. rinternatio- nal, < լատ. inter – միջև և natio – ազգ, ժողովուրդ), միջազգային պրոլետարա– կան հիմնը, ՍՄԿԿ և մյուս կոմունիստա– կան կուսակցությունների հիմնը: Տեքստը՝ է. Պոտիեի, երաժշտությունը՝ Պ. Դեգեյ– ւոերի: Առաշին անգամ կատարվել Է 1888-ին, բանվորների տոնախմբության ժամանակ, Լիլլում: Ա. Կոցի թարգմանու– թյամբ ռուսերեն տեքստը հրատարակվել է 1902-ին: 1917-ից եղել է սովետական պե– տության հիմնը: ՍՍՀՄ պետական նոր հիմնի հաստատումից (1944) հետո «Ի.» մնում է ՍՄԿԿ հիմն: «Ի.»-ի հայերեն լա– վագույն թարգմանությունը կատարել Է Ե. Չարենցը, երաժշտության մշակումը երգչախմբի և դաշնամուրի համար՝ Ռ. Մե– լիքյանը, որ հայերեն և ռուսերեն խոսքե– րով 1928-ին տպագրվել է Մոսկվայում:

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ I, Բանվորների միջազգային ընկեր ությ ու ն (1864–1876): Կ. Մարքսի և Ֆ. Էնգելս ի հիմնադրած և ղեկավարած պրոլետարիա– տի առաջին մասսայական միջազգային կազմակերպությունը: Ի. I պրոլետարա– կան կուսակցության ստեղծման համար գիտական կոմունիզմի հիմնադիրների մը– ղած պայքարի կարևոր փուլն Էր, դեռևս Կոմունիստների միությունում նրանց սկը– սած գործի շարունակությունը: Ի. I ծնունդ առավ մինչմոնոպոլիստական կապիտալիզ– մի առավել ծաղկման շրջանում, XIX դ. 60-ական թվականների սկզբներին համա–