Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(«Կարմիր միլիցիա») թերթը գրեց Հանրա– պետական բանակի սպա կապիտան Վա– հան Չրքայանի քաջագործությունների մա– սին: 1937–38-ին Ֆրանսիայի հայ հսաա– րակայնությունը հանգանակեց և Հանրա– պետական Իսպանիայի օգնության կոմի– տեին հանձնեց 1 մլն ֆրանկ: 1938-ի հոկ– տեմբերին հանրապետական կառավարու– թյան որոշմամբ Ի. բ. էվակուացվեցին Իսպանիայից: Ի. բ., որոնք մեծ օգնություն ցույց տվեցին իսպւ ժողովրդին, դեմո– կրատական հակաֆաշիստական ուժերի միշազգային համերաշխության հիանալի օրինակ են: Գրկ. MHTepHaijHOHajibHaH 6pnrafla, M., 1937; JI օ h r օ JI., HHTepHau,HOHa.nbHbie 6pn- raflbi b McnaHHH, nep. c HTaJi., M., i960.

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՏՈՒՆ (լատ. inter – միշև և natio – ժողովուրդ), ժողովուրդների միշն բարեկամության և հարգանքի զգացմունքի ձնավորում ու զարգացում: Կոմունիստական դաստիա– րակության կարեոր մաս: Սովետական ժողովրդի, այդ թվում երեխաների ու պա– տանիների Ի. դ–յան անհրաժեշտությունը բխում է սովետական պետության ն կոմու– նիստական կուսակցության քաղաքակա– նության էությունից, որի նպատակն է մի– շազգային պրոլետարական համերաշխու– թյան ամրապնդումը և բոլոր երկրների աշ– խատավորության հետ բարեկամական կա– պերի հաստատումը: Երեխաների Ի. դ. սկսվում է նախադպրոցական տարիներին և ընթանում ուսուցման ողշ պրոցեսում՝ պահպանելով այն իրականացնելու ան– հրաժեշտ պայմանները՝ ուսուցչի կոմու– նիստական համոզվածությունը, ուսուց– վող նյութի հստակությունն ու էմոցիոնալ շարադրանքը, սովորողի ուշադրության կենտրոնացումը ինտերնացիոնալիզմի էությունը բացահայտող հիմնական գաղա– փարների վրա: Կիրառվում են նան ար– տադասարանական ն արտադպրոցական աշխատանքների տարբեր ձներ (երեկո– ներ, ցերեկույթներ, հանդիպումներ՝ տար– բեր ազգերի ներկայացուցիչների հետ): Ի. դ–յանը նպաստում են ՍՍՀՄ և արտա– սահմանյան երկրների ժողովուրդների կյանքին նվիրված գեղարվեստական գրա– կանության արտադասարանական ընթեր– ցումները, ինչպես նան պիոներական պա– լատներն ու տները, մանկական հրապա– րակները, գրադարանները: Ի. դ–յան գոր– ծում կարեոր է ազգային հարցի մարքս– լենինյան ըմբռնումը՝ հասարակության պատմության զարգացման ընթացքում:

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ II, բանվորական կու– սակցությունների միշազգային միավո– րում՝ հիմնված 1889-ին: Ի. II-ի ստեղծ– ման նախադրյալներ հանդիսացան Ի ն– տերնացիոնալ I-ի մարքսիստա– կան գաղափարների լայն տարածումը Եվրոպայի ն Ամերիկայի երկրներում ու բանվորական շարժումների աճը մինչմո– նոպոլիստական կապիտալիզմից իմպե– րիալիզմին անցնելու պայմաններում: Ի. II-ի ստեղծման գործում բացառիկ դեր է խաղացել Ֆ. էնգելսը: Պայքարելով բան– վորական շարժման մեջ մարքսիզմի հե– գեմոնիայի համար՝ էնգելսը նախապատ– րաստել է Ի. II-ի առաշին ու երկրորդ կոնգրեսները և անձամբ մասնակցել III կոնգրեսին: Եթե Ի. II-ի առաշին (1889-ի հուլիսի 14–21-ը, Փարիզ), երկրորդ (1891-ի օգոստ. 16–22, Բրյուսել), եր– րորդ (1893-ի օգոստ. 6–12, Ցյուրիխ) կոնգրեսներն անցնում էին էնգելսի գա– ղափարական ղեկավարությամբ և պրոլե– տարիատի պայքարի տակտիկական ու ստրատեգիական հարցերում ընդունվում էին հեղափոխական մարքսիզմի տեսա– կետները (էրֆուրտյան ծրագրի ընդու– նումը 1891-ին), ապա էնգելսի մահից (1895) հետո, հատկապես կապիտալիզմի մինչմոնոպոլիստական շրջանից մոնո– պոլիստականին անցնելու շրջանում, Ի. II-ի մեջ մտնող կուսակցություններում գնալով ավելի որոշակի էին դառնում օպոր– տունիստական տենդենցները և փաստա– կան գերիշխանությունը աստիճանաբար անցնում էր բացահայտ օպորտունիստնե– րի (է. Բեռնշտայն, Հ. Հայնդման նն) ձեռ– քը: Վերանայելով հեղափոխական մարք– սիզմի հիմնական դրույթները՝ նրանք հանդես էին գալիս ընդդեմ պրոլետարիա– տի դիկտատուրայի համար մղվող պայքա– րի, քարոզում էին կապիտալիզմի շրջա– նում դասակարգային պայքարի վերացման տեսությունը, կաշկանդում բանվոր դասա– կարգի հեղափոխական ակտիվությունը: Միակ կուսակցությունը Ի. II-ում, որը ան– հրաժեշտ պայքար էր մղում օպորտունիզ– մի դեմ, բոլշևիկների կուսակցությունն էր: Բոլշևիկները մերկացնում էին Ի. 11-ի գործիչներ է. Բեռնշտայնի, Հ. Հայնդմա– նի և այլոց բացահայտ, ինչպես նաև ցենտրիստների պարագլուխներ Կ. Կաուց– կու, է. Վանդերվելդեի, Օ. Բաուերի ևն քողարկված օպորտունիզմը: Մինչև առա– ջին համաշխարհային պատերազմը տեղի են ունեցել նաև Ի. II-ի հինգերորդ (Փարիզ, 1900), վեցերորդ (Ամստեր– դամ, 1904), յոթերորդ (Շտուտգարտ, 1907), ու թ և ր ո ր դ (Կոպենհագեն, 1910) ևիններորդ (Բազել, 1912) կոնգրես– ները: Շտուտգարտի և Կոպենհագենի կոնգրեսներին մասնակցել է Լենինը: Բան– վոր դասակարգի հեղափոխական պայքա– րի վերելքի պայմաններում Ի. II Շտուտ– գարտի, Բազելի և Կոպենհագենի կոնգ– րեսներում ընդունեց մի շարք բանաձև– վեր՝ ընդդեմ իմպերիալիստական պատե– րազմի: Սակայն առաջին համաշխարհա– յին պատերազմի սկզբին (1914) Ի. 11-ի օպորտունիստական պարագլուխները, դա– վաճանելով ինտերնացիոնալիզմի սկըզ– բունքին, քվեարկեցին իրենց կառավարու– թյուններին ռազմ. փոխառություններ տրամադրելու օգտին: Ի. II փաստորեն դադարեց գոյություն ունենալ: Առանձին ս–դ. կուսակցությունների ղեկավարու– թյունը սոցիալ–շովինիստների ձեռքում Էր: Միայն բոլշևիկների կուսակցությունն Էր Լենինի գլխավորությամբ, որ լիովին խզվեց Ի. II-ից և պատերազմի սկզբից մինչև վերջ կանգնեց ճշմարիտ ինտերնացիոնա– լիզմի դրոշի ներքո: Միջազգային բանվո– րական շարժման մեջ բոլշևիզմը դարձավ ձախ ուժերի միավորման կենտրոն (տես Ցիմերվաւդյան կոնֆերանս 1915 և Կինւոա– 1ի կոնֆերանս 1916): Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հաղթանակը վերջ տվեց միջազգային բանվորական շարժման մեջ Ի. II-ի գերիշխող ազդեցությանը: 1919-ին հիմնադրվեց Կոմոմւիսաական ինտերնա– ցիոնալ: Սոցիալ–դեմոկրատիայի պա– րագլուխների հետագա փորձերը՝ զանա– զան միջազգային սոցիալիստական միա– վորումների (Բեռնի ինտերնացիոնալ 1919–23, «Ինտերնացիոնալ 2-y» 1921– 1923, Սոցիալիստական բանվորական ին– տերնացիոնալ 1923–39) անվանումների տակ վերականգնել Ի. II-ի հեղինակու– թյունը, ապարդյուն անցան: Երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո դա– դարեց Ի. II-ի գոյությունը: 1951-ին սո– ցիալիստական կուսակցությունների մի մասը միավորվեց Սոցիափստական ին– տերնացիոնալ մեջ:

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ 2Y2> (երկուս և կես), սոցիալիստական կուսակցությունների մի– ջազգային բանվորական միավորման կամ Վիեննայի ինտերնացիոնալի տարածված անվանումը: Ստեղծվել Է 1921-ի փետրվա– րին, Վիեննայում՝ Բեռնի ինտերնացիոնա– լից ձևականորեն անջատված ցենտրիս– տական կուսակցությունների և խմբերի կոնֆերանսում: «Ի. 27շ»-Ի պարագլուխ– ները պրոլետարական շարժման, բոլոր կարևորագույն հարցերում (պրոլետարիա– տի դիկտատուրայի, զինված ապստամբու– թյան, Սովետական Ռուսաստանի նկատ– մամբ վերաբերմունքի ևն) գործնականում կանգնած էին օպորտունիզմի ու ցենտ– րիզմի դիրքերում և ձգտում էին այդ նոր միավորումը հակադրել ամբողջ աշ– խարհում Կոմինտերնի օրավուր աճող ազդեցությանը: «2% ինտերնացիոնալի պարոնները, – գրել Է Վ. Ի. Լենինը, – ցանկանալով հեղափոխականներ կոչվել, գործնականում ամեն մի լուրջ դրության դեպքում հակահեղափոխականներ են դուրս գալիս, որովհետև նրանք վախե– նում են հին պետական ապարատի բռնի խորտակումից, նրանք չեն հավաաում բանվոր դասակարգի ուժերին» (Երկ., հ. 33, Էջ 7): 1923-ի մայիսին «Ի. 2V2» միա– ցավ Բեռնի ինտերնացիոնալին, և ստեղծ– վեց այսպես կոչված Սոցիալիստական բանվորական ինտերնացիոնալը:

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ ԵՐՐՈՐԴ, տես Կոմու– նիստական ինտերնացիոնալ

ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ IV, անվանում, որ իրեն է շնորհել Փարիզում 1938-ին հիմնադրված միջազգային տրոցկիստական միավորու– մը: 1953-ին Ի. IV պառակտվել է «Միջազ– գային քարտուղարության» և «Միջազգա– յին կոմիտեի». 1962-ին «Միջազգային քարտուղարությունից» առանձնացել Է «Լատինա–ամերիկյան բյուրոն», իսկ 1963-ին՝ «Փոքրամասնությունը», որը հե– տագայում իրեն անվանել է «IV Ինտեր– նացիոնալի մարքսիստական հեղափոխա– կան միտում»: Իրար նկատմամբ թշնամա– բար տրամադրված այս կենտրոններից յուրաքանչյուրը հայտարարում Է, որ միայն ինքն է ներկայացնում Ի. IV: Տրոցկիստա– կան այդ կենտրոններն անց են կացնում իրենց կոնգրեսները, հրատարակում ամ– սագրեր, պրոպագանդիստական նյութեր: Արևմտյան Եվրոպայում (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա), Լատինական Ամե– րիկայում (Բոլիվիա, Օւրուգվայ, Պերու, Չիլի, Դվատեմալա, Բրազիլիա) և ԱՄՆ–ում գործող ոչ բազմանդամ տրոցկիստական