Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ազգությունների սովետում) պետ. իշխա– նության մարմիններում:

ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ, ՍՍՀՄ–ում վարչա– կան ինքնավարության ձե (երկրամասի կամ մարզի կազմում), որն աչքի է ընկ– նում ազգային կազմի և կենցաղի առանձ– նահատկություններով: Մինչե 1977-ի ՍՍՀՄ Սահմանադրության ընդունումը կոչ– վում էր ազգային օկրուգ: ՍՍՀՄ–ում կա 10 Ի. օ. (բոլորն էլ ՌՍՖՍՀ–ում): Ի. օ–ի մի– շոցով անցյալում տնտեսապես և մշակույ– թով հետամնաց փոքրաթիվ ազգություն– ներ ներգրավվեցին սոցիալիստական շի– նարարության մեջ, ապահովվեց նրանց ազատ զարգացումը: Ի. օ–ի մասին օրեն– քը ընդունում է միութենական հանրապե– տության Գերագույն սովետը: Ի. օ–ի պետ. իշխանության մարմինը՝ ժողովրդական դեպուտատների օկրուգային սովետը, ըն– տըրվում է 2,5 տարի ժամկետով: Ի. օ–ից ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգություն– ների սովետում ընտրվում է մեկ դեպու– տատ:

ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, պետության որեէ մասի կառավարման, պետական հարցերի լուծման ինքնուրույնություն: Ի. նշանա– կում է ապակենտրոնացման որոշակի աստիճան, սակայն պակաս, քան ֆեդե– րատիվ պետությունում: Ըստ սովետական պետ. իրավունքի Ի. միութենական հանրա– պետության կազմի մեջ մտնող սովետա– կան սոցիալիստական ազգային պետու– թյան (ինքնավար հանրապետություն) կամ ազգային պետական կազմավորման (ինք– նավար մարզ, ինքնավար օկրուգ) պետա– կան իշխանության ինքնուրույն իրակա– նացումն է այն իրավասությունների շըր– ջանակում, որ սահմանել է միութենական հանրապետության Գերագույն սովետը՝ համապատասխան միավորի մասնակ– ցությամբ: Սովետական Ի. ազգային հար– ցի լուծման պեւոական–ի բավական ձևե– րից է: Նրա հիմնական սկզբունքները մշակել է Վ. ի. Լենինը: Այն ստեղծվել է ՍուԼեանեօէւ, ար տաղր ութ յ ան միշոցնհրի ե գործիքների սոցիալիստական սեփա– կանության հիմքի վրա. պայմանավորում է իշխանության իրականացումը աշխատա– վորների միջոցով, որով արտահայտում է նրանց կամքը, ծառայում ժողովրդի շա– հերին: Կառուցված է ազգային–տարած– քային սկզբունքով ստեղծված որոշակի տնտ. ամբողջություն ու ազգային կազմ ունեցող տարածքում: Սովետական Ի–յան տեսակները երկուսն են՝ քաղ. (ինքնա– վար հանրապետություն) և վարչական (ինքնավար մարզ, ,ինքնավար օկրուգ): Ի– յան տարբեր ձևերի ստեղծումը ՍՍՀՄ–ում պայմանավորված է որոշակի պատմական պայմանների ձևավորմամբ և առաջին հերթին՝ ՍՍՀՄ բազմազգ ժողովուրդների տնտ., քաղ. և մշակութային զարգացման առանձնահատկություններով: Սովետա– կան Ի. իրականացվում է սովետական ազ– գային պետ. կառուցվածքի դեմոկրատա– կան սկզբունքներին համապատասխան:

ԻՆՔՆԱՎԵՐԱՀԱԿՈՂՈՒԹՅՈՒՆ, անձի ինք– նագիտակցության ֆունկցիա, որն առա– ջանում է իմպուլսային գործողություննե– րը, խոսքային և այլ անհարկի դրսևորում– ները հարկադրաբար զսպելիս և դրանք նախատեսված մտադրություններին, հա– սարակության և կոլեկտիվի ներկայաց– րած կանոններին և պահանջմունքներին համաձայնեցնելիս: Օնտոգենեզի սկզբնա– կան փուլում ինքնագիտակցություն չու– նենալով երեխան չի կարող Ի. կատարել, նրա վարքն իմպուլսային է: Ուսուցումն ու դաստիարակությունն աստիճանաբար ներհոգեկան բնույթ են ստանում՝ դառ– նալով Ի. և ինքնազսպում: Ի. հենվում է անձի բարոյական նորմաների ու չափա– նիշների վրա: Պատասխանատու և անսո– վոր սոցիալական իրադրություններում, իրադրական ես–պատկերների ավելի հըս– տակ գիտակցման շնորհիվ, մեծանում են նաև Ի–ի և իմպուլսային վարքի զսպման հնարավորությունները: Ի. նաև առկա է, երբ գիտակցական վիճակում գտնվող անձը ֆիզիկապես մենակ է և իր արարք– ները վերլուծելիս կամ ապագա գործողու– թյունները պլանավորելիս ստեղծում է երևակայական սոցիալական իրադրու– թյուններ և փորձում է կանխատեսել ակըն– կալվող հակազդումները: Ի–յան մակար– դակով կարելի է գնահատել անձի սոցիա– լականացման աստիճանը:

ԻՆՔՆԱՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, որևէ համակար– գում առաջացող ֆիզիկական ցանկացած բնույթի չմարող տատանումներ, որոնք կարող են գոյություն ունենալ արտաքին փոփոխական ազդեցությունների բացա– կայության պայմաններում: Ի–ի ձևն ու հաճախականությունը պայմանավորված են համակարգի հատկություններով (ի տարբերություն ստիպողական տատա– նումների): Ի–ի օրինակներ են ժամացույ– ցի ճոճանակի, երաժշտական գործիքի լարերի, ռադիոգեներատորի էլեկտրական կամ քվանտային գեներատորի լուսազ– դանշանների տատանումները: Այն հա– մակարգերը, որոնցում Ի. են առաջանում, կոչվում են ինքնատատանողա– կ ան: Ինքնատատանողական ցանկա– ցած համակարգ անհրաժեշտորեն պարու– նակում է տատանողական համակարգ, որում առաջանում են ազաւո, սավայԱ անխուսաՓելի կորուստների առկայու– թյան պատճառով մարող տատանումներ, էներգիայի աղբյուր, որի հաշվին պահ– պանվում են Ի., և հարմարանք՝ փական, որը կարգավորում է էներգիայի ներմու– ծումը տատանողական համակարգ: Ան– հրաժեշտ է նաև հակադարձ մի կապ (տա– տանողական համակարգից՝ աղբյուր), որն ապահովում է փականի ժամանակին գործարկումը և կարգավորում ներմուծ– վող էներգիայի բաժինը: Այսպես, լամ– պային գեներատորում փականի դերը կատարում է լամպի ցանցը, հակադարձ կապինը՝ տատանողական կոնտուրի և ցանցային կոճերի միջև փոխինդուկցիան: Հաստատուն ամպլիտուդի տատանում– ներ ստանալու համար ներմուծվող էներ– գիան պետք է ճշտորեն հավասարվի կո– րուստներին: Բացի այդ, էներգետիկ հա– վասարակշռության վիճակը պետք է կա– յուն լինի, որպեսզի պատահական ֆլուկ– տուացիաների դեպքում ինքնաբերաբար վերականգնվի: Այսպիսի դինամիկ կայու– նությունը ապահովվում է ինքնաաատա– նողական համակարգի մեջ ոչ գծային տարրի առկայությամբ: Առաջացող տա– տանումների ձևը կախված է տատանողա– կան համակարգի բարորակությունից (տես Բարորակություն տատանողական համակարգի), եթե այն մեծ է, տա– տանումները ձևով համընկնում են համա– կարգի սեփական տատանումներին: Սահ– մանային դեպքում, երբ պարբերության ընթացքում ներմուծվող էներգիան նույն պարբերության վերջում լրիվ ցրվում է, տատանումները ձևով ռելաքսացիոն են: Ռ. Ղազարյան.

ԻՆՔՆԱՐԺԵՔ, զարգացած ապրանքային արտադրության տնտեսական կատեգո– րիա, որը դրամական ձևով արտահայտում է ապրանքի արտադրության և իրացման վրա ձեռնարկության ընթացիկ բոլոր ծախ– քերը: Բուրժ. հասարակարգում կապիտալիստի արտադրության ծախքերը (c+ v) ապրան– քի արժեքի մի մասն են: Ապրանքի ար– ժեքը պարունակում է նաև վարձու բան– վորի չվարձատրված աշխատանք՝ հավեչ– յաւ արժեք (ա): Այդ պատճառով էլ ապ– րանքի արտադրության իսկական ծախ– քերը գերազանցում են արտադրության կապիտալիստական ծախքերը: Արտադրու– թյան կապիտալիստական ծախքերը, որ– պես տնտ. կատեգորիա, ենթադրում են հասարակության միայն երկու դասակար– գի՝ բանվորների և կապիտալիստների առ– կայություն, ուստի դրանք չեն պարունա– կում հավելյալ արժեքի ոչ մի տարր: Գոր– ծող կապիտալիստի արտադրության ծախ– քերը՝ Ի. (c+v+m-ի մի մասը), բնութա– գրում է ռեալ հարաբերությունները և ար– տացոլում հավելյալ արժեքի հաշվին կա– տարվող որոշակի ծախսումները (վարկի տոկոս, հողի վարձավճար, ապահովա– գրական վճարներ, շրջանառության զուտ ծախքեր ևն): Արտադրության կապիտա– լիստական ծախքեր կատեգորիային դիմա– կայում է շահույթը, իսկ Ի–ին՝ միայն ձեո– նարկուական եկամուտը: Սոցիալիզմի պայմաններում նույնպես գործում է արտադրության ծախքեր (ծախս– ված արտադրամիջոցների և անհրա– ժեշտ արդյունքի արժեքի գումարը) կա– տեգորիան, որն արտահայտում է նյութա– կան բարիք արտադրողների՝ անհատի, կոլեկտիվի և ամբողջ հասարակության հարաբերությունն ու անմիջականորեն կապված է նոր արդյունքը (արժեքը) ան– հրաժեշտ (V) և հավելյալ (ա) մասերի բա– ժանելու հետ: Ամբողջ հավեւյաւ արդյուն– քը հասարակության համար հանդես է գա– լիս որպես զուտ եկամուտ: Ի. ընդգրկում է օգտագործված արտադրամիջոցների և ըստ աշխատանքի վարձատրության վրա կատարած (անհրաժեշտ արդյունքի հիմ– նական մասը) ծախսումները, ինչպես նաև հասարակության զուտ եկամուտի որոշ տարրեր (սոցիալական ապահովագրու– թյան հատկացումներ, աշխատավարձի վրաեկ, կոլտնտեսություններում՝ ապահո– վագրական վճարումներ և սոցիալական ապահովագրության ու սոցիալական ապա– հովության կենտրոնացված ֆոնդերին մասհանումներ ևն): Եթե արտադրության սոցիալիստական ծախքերին դիմակայում է սոցիալիստական հասարակության զուտ եկամուտը, ապա Ի–ին՝ գործող ձեռնար– կության զուտ եկամուտը կամ շահույթը: Արժեքն ու Ի. փոխկապված կատեգորիա–