Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հիմնադրվել է 1863-ին, Սունգի ջրանցքի կառուցման ժամանակ:

ԻԱՄԱՅԻԼՅԻՔ, Իսմայիլցիկ, գյուղ Թուրքիայում, Չարսանճագի Փերի գա– վառակում: XX դ. սկզբին ուներ 25 աուն հայ և 15 աուն թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստ– վածամայր): Ի–ի հայերը բռնությամբ տե– ղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մի մասը զոհվել է:

ԻՍՄԱՏԻԼ–ՓԱՇԱ (1830–1895), Եգիպտոսի կառավարիչ 1863–79-ին: 1867-ին թուրք, սուլթանից ստացել է խդիվի տիտղոս: Ընդլայնել է Եգիպտոսի ինքնավարությու– նը: Բարեփոխումներ է կատարել, որոնք նպաստել են երկրի կապիտալիստական զարգացմանը: 1876-ին Եգիպտոսի վրա եվրոպական երկրների հաստատած ֆի– նանսական վերահսկողությունից ազատ– վելու նպատակով Ի–փ. փորձել է կապ հաստատել ազգային–ազատագրական շարժման հետ, սակայն եվրոպացիների պահանջով թուրք, սուլթանը նրան հե– ռացրել է իշխանությունից:

ԻԱՄԻՅԱՆ Տիգրան Արթինի (հեղափոխա– կան կեղծանունը՝ Չ ի չ ո, բուլղ. «քեռի», 15.3.1859, Ադրիանուպոլիս –13.6. 1931, Տ. Ա. Իսմիյան Պլովդիվ), բուլղարական բանվորական և կոմունիստական շարժման հայազգի գոր– ծիչ: ԲԿԿ–ի անդամ 1894-ից: Մասնագիտու– թյամբ փաստաբան: Բարձրագույն կրթու– թյունն ստացել է Փարիզում: Հեղափոխա– կան գործունեությունն սկսել է Պլովդի– վում՝ 1896-ին: Տիրապետելով մի շարք լեզուների՝ Ի. քաղաքի բազմազգ պրո– լետարիատի շրջաններում հանդես է եկել մարքսիզմին, պատմությանը և իրավա– բանությանը նվիրված դասախոսություն– ներով, կազմակերպել ցույցեր ու գործա– դուլներ, խմբագրել քաղ. թռուցիկներ: Սերտ կապեր է ունեցել Դ. Բչագոեի U Վ. Կուարովի հետ: Վերջինիս հետ Պլով– դիվում բացել է փաստաբանական գրա– սենյակ, որը քաղաքում դարձել էր մարք– սիստական մտքի կենտրոնը: Աշխատակ– ցել է Դ. Բլագոեի խմբագրած Հեովո վրե– մե» («Hobo BpeMe») ամսագրին և բուլղար կոմունիստների օրգան «Ռաբոտնիչեսկի վեստնիկ» («Pa6oTimqecKH bccthhk») թերթին: 1910–18-ին Ի. ընտրվել է ԲԲՍԴ (տեսնյակներ) կուսակցության կենտրո– նական և օկրուգային կոմիտեների անդամ: 1918–20-ին բազմիցս ելույթներ է ունեցել բուլղարահայ աշխատավորների առջե՝ դատապարտելով մեծ տերությունների իմ– պերիալիստական քաղաքականությունը հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ: Բուլղարիայի 1923-ի սեպտեմբերյան ապստամբության նախօրյակին Ի. ձերբա– կալվել է և նետվել Պլովդիվի բանտը: Զրկված լինելով փաստաբանական գործու– նեության իրավունքից՝ նա կյանքի վերջին տարիներն անցկացրել է կարիքի և զըր– կանքների մեջ: Ռ. Խաչատրյան ԻՍՅԱն, Ի սք և ա ն, գավառ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի հարավ՜արևմտյան մասում: Գավառի մեջ մտնող գյուղերի բնակիչները հայեր էին, կային նաև քրդեր: Հայերից քչերն էին խոսում հայերեն, այն էլ աղճատված լեզ– վով. տարածված լեզուն քրդերենն էր: Ի. բառացի նշանակում է ապստամբու– թյուն, ըմբոստություն, որը և բնորոշում էր գավառի բնակչության իրավական դրու– թյունը: Նրանք մինչև XIX դ. կեսը հար– կատու չէին թուրքական կառավարությա– նը և ունեին կիսանկախ վիճակ: Ի–ի կիսան– կախ վիճակը վերացվեց 1849-ին, իսկ հայ– կական համայնքը տեղահանվեց և բնա– ջնջվեց 1915-ի հունիս–հուլիս ամիսներին: Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1. Ասիա, Վնւո., 1806: Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացու– թյունը 1800–1870, Ե., 1967: Հ. Ղազարյան ԻԱՈԱ (’Խօձց), քաղաք Կիլիկիայում, որի մոտ մ. թ. ա. 333-ին տեղի է ունեցել ճա– կատամարտ պարսից արքա Դարեհ III Կոդոմանոսի և Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի միջև: Պարսկ. բանակում հաշվ– վել է 120–130 հզ. մարդ, հունա–մակեդո– նականում՝ 30–40 հզ.: Մակեդոնական փաղանգի հմուտ գործողությունները, սրընթաց հարձակումը և ծանր հեծելազորի թևային հարվածը որոշել են ճակատա– մարտի ելքը՝ հօգուտ Ալեքսանդր Մակեդո– նացու: Ի–ի ճակատամարտի հետևանքով Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել է Աքե– մենյանների պետության արմ. երկրամա– սերը և տիրապետություն ձեռք բերել Եգեյան ծովում:

ԻԱՊԱՆԱ–ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՏԵՐԱձՄ 1898, իմպերիալիստական առաջին պատերազ– մը գաղութային տիրույթների վերաբաժան– ման համար: ԱՄՆ հատուկ հետաքրքրու– թյուն էր ցուցաբերում Իսպանիային պատ– կանող Կուբայի, Ֆիլիպինների ևՊուերտո– Ռիկոյի նկատմամբ՝ որպես Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներ թափան– ցելու հենակետերի: Նա օգտագործեց իսպանական տիրապետության դեմ Կու– բայում (1895) և Ֆիլիպիններում (1896) սկսված ազգային–ազատագրական ապըս– տամբությունները: Ապստամբների հա– մակրանքը շահելու համար ԱՄՆ–ի կառա– վարությունը խոստացավ պաշտպանել նը– րանց անկախության պայքարը: Ապրիլի 21-ին, առանց պատերազմ հայտարարե– լու, ԱՄՆ ռազմ, գործողություններ սկսեց Իսպանիայի դեմ: Պատերազմը տևեց ըն– դամենը 3,5 ամիս: Ռազմ, տեսակետից ծայրահեղ հետամնաց Իսպանիան պար– տություն կրեց: Փարիզի հաշտության պայ– մանագրով (1898-ի դեկտ. 10) ԱՄՆ ստա– ցավ Պուերտո–Ռիկոն, Գուամ և Ֆիյիպին– յան կղզիները: ԱՄՆ–ի կառավարող շըր– ջանները դրժեցին Ֆիլիպիններին ազա– տություն տալու խոստումը և ճնշեցին ազ– գային–ազատագրական շարժումը: Կու~ բան ձևականորեն հայտարարվեց անկախ, սակայն փաստորեն վերածվեց ամերիկյան գաղութի:

ԻՍՊԱՆԱԿԱՆ ԳԱՂՈՒԹՆԵՐԻ ԱՆ ԿԱ ԻՈՒ– ԹՅԱՆ ՊԱՏԵՐԱձՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ 1810–1826, Իսպանական Ամերիկայի ժո– ղովուրդների ազատագրական պատերազ– մը իսպանական տիրապետության դեմ: XV դ. վերջից սկսած Իսպանիան հսկա– յական տերիտորիաներ էր նվաճել Հարա– վային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում և ստեղծել մի լայնածավալ գաղութային կայսրություն, որի մեջ XIX դ. սկզբին մտնում էին Նոր Իսպանիայի (Մեքսիկա),Պերուի, Նոր Գրանադայի, Լա– Պլատայի փոխարքայությունները և Գվա– տեմալայի, Վենեսուելայի, Չիլիի ու Կու– բայի գեներալ–կապիտանությունները: Կապիտալիստական հարաբերություննե– րի զարգացումը, ինչպես նաև 1775–83-ի անկախության պատերազմը Հյուսիսային Ամերիկայում, 1789–94-ի Ֆրանս, մեծ հեղափոխությունը և հատկապես 1808-ին Իսպանիայում սկսված հեղափոխությունը նպաստեցին Իսպանական Ամերիկայի ժո– ղովուրդների ազգային ինքնագիտակցու– թյան արթնացմանը և ազատագրական շարժման վերելքին: 1810-ի ապրիլի 19-ին ապստամբություն բռնկվեց Կարակասում (Վենեսուելա), 1811-ի հուլիսի 5-ին ստեղծ– վեց անկախ հանրապետություն: Բայց ար– դեն 1812-ի հուլիսին հանրապետությու– նը տապալվեց: 1810-ի հուլիսի 20-ին ապստամբություն սկսվեց Բոգոտայում (Նոր Գրանադա), և 1811-ի մարտի 30-ին ստեղծվեց Կունդինամարկի պետությունը, իսկ նոյեմբերին կազմվեց Նոր Գրանա– դայի Միացյալ Նահանգների Կոնֆեդերա– ցիան: 1810-ի մայիսի 25-ին Բուենոս Այրեսում հայրենասերները իշխանությու– նից հեռացրին Լա–Պլատայի իսպանական փոխարքային և իշխանությունը հանձնեցին ժամանակավոր կառավարական խունտա– յին: 1811-ին հռչակվեց Պարագվայի ան– կախությունը: Արևելյան ափի (ժամանա– կակից Ուրուգվայ) հայրենասերները՝ Ի». Արաիգասի գլխավորությամբ, 1811-ի փետրվարին պայքարում էին իսպանական, իսկ հետո Բրազիլիայից ներխուժած պոր– տուգ. զորքերի դեմ: Չիլիում 1810-ի սեպտ. 18-ին ապստամբներն արձակեցին իսպա– նական վարչությունը և այն փոխարինե– ցին խունտայի իշխանությամբ: 1813-ին գումարված Ազգային կոնգրեսը Մեքսիկան անկախ հռչակեց: Սակայն 1814–15-ին իս– պանացիներին հաջողվեց գրեթե ամենուր (բացի Լա–Պլատայից) վերականգնել իրենց իշխանությունը: 1816-ից ազատագրական շարժման նոր վերելք սկսվեց: 1817–18-ին ազատագրա– կան բանակը Ս. Բոչիվարի գլխավորու– թյամբ իսպանական զորքերից մաքրեց Վենեսուելայի զգալի մասը: 1819-ի փետըր– վարին գումարված կոնգրեսը վերստին Վենեսուելան անկախ հռչակեց: Նույն տարվա օգոստոսին Բոլիվարի բանակը ազատագրեց Նոր Գրանադայի մեծ մասը: 1819-ի դեկտեմբերին Վենեսուելան, Նոր Գրանադան և Կիտոն միավորվեցին Մեծ Կոլումբիայի Ֆեդերատիվ Հանրապետու– թյան մեջ: 1821 –1822-ին ավարտվեց իս– պանական զորքերի վերջնական ջախ– ջախումը Վենեսուելայի և Կիտոյի (ժա–