bojiioijhh b HcnaHHH. CTaTbH h KoppecrioHfleH- ijhh 1854–1873, M., 1937; MapKC K., BoccTaHHe b Ma/jpHfle, MapKC K., 0Hrejibc Փ., Coq., 2 H3fl., t . 10, c. 303; T paijnaHCKHH A. H., ripHpofla CpeAH3eMH0M0pa, M., 1971; HcnaHHH, IIopTyrajiHH, AH^oppa, TndpajiTap, M., 1956; Boakob A.B., Hcnamifl, M., 1955; AjibTaMHp a-H-K p e b e a P., Hc– tophh HcnaHHH, coKp. nep. c Hen., t. 1–2, M., 1951; MaHCKHH H. M., McnaHHH 1808– 1917, M., 1957; C0HHajibH0-3K0H0MHqecKHe npo6jieMbiHCTOpHHMcnaHHH, M., 1965; C m h p- h o b A. A., CpeflHeBeKOBan JiHTepaTypa Hc- naHHH, JI., 1969; TepTepHH H., CoBpeMeH- HbiH HcnaHCKHii poMaH, M., 1972; Ո e b յ h e p A.M., McnaHCKaa jiHTepaTypa. (BHdjiHorpactm- qecKHH yKa3aTejib), M., 1937; MajiHEtKan K.M., HcnaHHH, M., 1935; Նույնի, Hc- naHCKan jKHBonncb XVI–XVII bb., M., 1947; Bceo6man hctophh ncKyccTB, t. 1–6 (kh. 1), M., 1956–65; JI e b h h a H., HcKyccTBO Hc- naHHH XVI–XVII BeKOB, M., 1965; Bceo6man hctophh apxHTeKTypM, t. 4, JI.–M., 1966, t. 5, M., 1967, t. 7, M., 1969; rpy6epP.H., My3MKa.7ibHaH KyjibTypa HcnaHHH XV– Haqajia XVII BeKOB, b ero kh.: Hctophh My3bncajibHOH KyjibTypbi, M1953, t. 2, q. 1, c. 337–406; AjieKcaHflpoB B., HcnancKHe Hapo^Hbie TaHixbi, JI., 1959; Yshh B.C., HcnaHCKHii TeaTp, b kh.: Hctophh 3anaflHoeBponeHCKoro TeaTpa, t. 1, M., 1956; Caflyjib 2K., Bceo6- man hctophh khho, t. 6, M., 1963, c. 317–22.
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–
ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ, Partido Communis- ta de Esparia), ստեղծվել է 1920-ի ապ– բիլի 15-ին, նույն թվականին էլ միացել է Կոմինտերնին: 1932-ին ԿԿ–ի անդամ ըն– աըրված Խոսե Դիասի, Դոլորես Իըար– րուրիի և ուրիշների գլխավորությամբ կոմկուսը դառնում է երկրի ազդեցիկ քաղ. ուժերից մեկը: Ֆաշիստական վտանգի սրման պայմաններում ԻԿԿ պայքարել է հանուն բանվոր դասակարգի և մյուս դե– մոկրատական խավերի միասնության, լայն հակաֆաշիստական ճակատի ստեղծ– ման: Հակաֆաշիստների շարքերի ամրա– պնդման համար կարեոր գործոններ էին 1934-ին ծավալված աշխատավորության մասսայական ելույթները, Աստուրիայի ժողովրդական ապստամբությունը, զին– ված ելույթները Մադրիդում, Կսստալո– նիայում, Բասկերի երկրում, Լեռնում: 1936-ի հունվարին նրա նախաձեռնությամբ կոմունիստական, սոցիալիստական և հան– րապետական կուսակցությունները ստեղ– ծեցին ժողովրդական ճակատ, որը 1936-ի փետր. 16-ի պառլամենտական ընտրու– թյուններում հաղթանակ տարավ: 1936-ին ԻԿԿ անդամների թիվը հասավ 100 հզ., 1936–39-ի ազգային հեղափոխական պա– տերազմի շրջանում՝ 300 հզ.: Հանրապե– տության անկումից (1939-ի մարտ) հետո, մինչե 1977-ի ապրիլը եղել է ընդհատա– կում: ԻԿԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակ– ցությունների միջազգային խորհրդակցու– թյուններին (1957, 1960 և 1969, Մոսկվա), հավանություն տվել ընդունված որոշումնե– րին: ԻԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով: Բարձրագույն մարմինը համագումարն է, համագումար– ների միջե ընկած ժամանակաշրջանում՝ ԿԿ, որի անդամներից ընտրվում է գործա– դիր կոմիտե և քարտուղարություն: ԻԿԿ նախագահն է Դ. Իբարրուրին: Կենտրոնա– կան օրգանն է «Մունդո օբրերո» («Mundo Obrero») թերթը, տեսականը՝ «Նուեստրո բանդերա» («Nuestra Bandera») ամսա– գիրը:
ԻՍՊԻՐՅԱՆ Կարո Ասատուրի (ծն. 7.11. 1935, Ալեքսանդրիա, ԵԱՀ), հայ սովետա– կան ֆիզիկոս, ֆիզմաթ գիտ. դ–ր (1974): Ավարտել է Երեանի համալսարանը (1958): 1958-ից աշխատում է Երեանի ֆիզիկայի ինստ–ում: Աշխատանքները վերաբերում են անցումային ճառագայթման, ֆոտոծնման, քվանտային էլեկտրադինամիկայի տեսա– կան և փորձառական հարցերին: Հայ ֆի– զիկոսների խմբի հետ առաջիններից մեկն է հայտնաբերել և ուսումնասիրել բարձր էներգիայի մասնիկների ռենտգենյան ան– ցումային ճառագայթումը շերտավոր մի– ջավայրում: Այդ ուսումնասիրությունների հիման վրա կառուցվել են անցումային ճառագայթման դետեկտորի տարբեր տե– սակներ:
ԻՍՍԻԿ–Կ ՈՒԼ (կիրգիզերեն՝ տաք լիճ), անհոսք լիճ Հյուսիսային Տյան–Շանում, Կիրգիզական ՍՍՀ–ի հյուսիս–արեելքում: Գտնվում է Իսսիկ–Կուլի գոգավորությու– նում, 1608 մ բարձրության վրա: Տարա– ծությունը 6236 կմ2 է (այլ տվյալներով՝ 6330 կմ2), երկարությունը՝ 178 կմ: Հիմնա– կան նավահանգիստներն են Ռիբաչիեն և Պրժեալսկը: Ի–Կ–ի ափերին կան առող– ջարաններ, հանգստյան տներ:
ԻՍՍԻԿ–ԿՈՒԼԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, լեռ– նային գոգավորություն Տյան–Շանում, Կիրգիզական ՍԱՀ–ում: Ունի լայնակի տա– րածում, երկարությունը 240 կմ է, լայնու– թյունը՝ մինչև 90 կմ: Աինկլինալային ճըկ– վածք է, բարդացած կտրվածքներով: Սեյս– միկ շրջան է: Այստեղ է Իսսիկ–Կուլ լիճը:
ԻՍՍԻԿ–ԿՈՒԼԻ ՄԱՐ&, Կիրգիզական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1970-ի դեկտ. 11-ին: Սահմանակից է Չինաստանին: Տարածու– թյունը 43,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 355 հզ. (1977): Բաժանվում է 5 շրջանի, ունի 3 քաղաք, 5 քտա: Կենտրոնը՝ Պրժե– վալսկ: Քարտեզը տես 409-րդ էջից առաջ՝ ներ– դիրում: Բնությունը: Ի–Կ. մ. գտնվում է Տյան– Շանի լեռներում: Մարզի տերիտորիայում է Իսսիկ–Կուլի գոգավորությունը Իսսիկ– Կուլ լճով: Հս–ում՝ Կունգեյ–Ալատաու (4770 մ), հվ–ում՝ Թերսկեյ–Ալատաու (5216 մ), հվ–արլ–ում՝ Կոկշալտաու (Հաղ– թանակի լեռնագագաթով, 7439 մ) լեռնա– շղթաներն են: Վերջինից հս. բարձրանում է Խան–Տենգրի լեռնագագաթը (6995 մ): Օգ– տակար հանածոներից կա քարածուխ, գոր– շածուխ, անագ: Կլիման Իսսիկ–Կոււի գո– գավորությունում չափավոր ցամաքային է: Հուլիսի միջին ջերմաստիճանը Պրժեալս– կում 16,9°C է, Տամգայում՝ 17,5°C, հունվա– րինը՝ Տամգայում՝ –2°C է, Պրժեալսկում՝ –5,7°C: Տարեկան տեղումները արմ–ում 100–200 մմ են, արլ–ում՝ 400–500 մմ: Կեն– դանական աշխարհին բնորոշ են լուսանը, գորշ արջը, գորշուկը, քարային կզաքիսը, հովազը, այծյամը, լեռնային այծը, վայրի խոյը: Արդյունագործական նշանակություն ունեն մշկամուկը, սկյուռը, արջամուկը: Իսսիկ–Կուլ լճում շատ կան ջրլող թռչուն– ներ, ձմեռում են կարապներ, բադեր, սա– գեր: Այստեղ է Իսսիկ–Կուլի արգելանոցը: Բնակչությունը: Ի–Կ. մ–ում բնակվում են կիրգիզներ, ռուսներ, ուկրաինացիներ, ղազախներ, թաթարներ, կալմիկներ, ուզ– բեկներ, ույգուրներ: Միջին խտությունը 1 կմ2 վրա 8,1 մարդ է (1977): Բնակչությու– նը կենտրոնացած է Իսսիկ–Կուլի մերձավւ– նյա հարթավայրում: Քաղաքային բնակ– չությունը 109 հզ. է: Քաղաքներն են Պրժե– վալսկը, Ռիբաչիեն և Չոլպոն–Աթան: Տնտեսությունը: Ի–Կ. մ. անասնապա– հության, զարգացող արդյունաբերու– թյան և առողջարանային շրջան է: Առա– ջատար ճյուղը մշակող արդյունաբերու– թյունն է՝ ներկայացված Իսսիկ–Կուլի էլեկ– տրատեխ. միավորմամբ, կարի ֆաբրի– կայով, գարեջրի, հացի գործարաններով, մրգագինու սովխոզ–կոմբինատով (Պրժե– վալսկ), օղու–լիկյորի և փայտամշակման ձեռնարկություններով, մսի խոշոր կոմ– բինատով, նավաշինարանով (Ռիբաչիե), ձկան կոմբինատով (Գրիգորեկա) են: Արդյունահանում են քարածուխ (Զերգա– լան) և գորշածուխ (Կաջի–Սայայի շրջա– նում): Սարիջազ գետի ավազանում կա անագի հանքավայր: Ի–Կ. մ. հանրապետության գյուղա– տնտեսական կարեոր շրջաններից է: Գյու– ղատնտեսության կարեոր ճյուղը անաս– նապահությունն է, զարգացած է ցեղական ձիաբուծությունը, հացահատիկի, կարտո– ֆիլի մշակությունը: Իսսիկ–Կուլ լճում կա ձկնորսություն: Մարզը կակաչի արտա– դրությամբ առաջատար տեղ է գրավում ՍՍՀՄ–ում: Միակ երկաթգիծը Ռիբաչիե– Ֆրունզեն է: Ներքին փոխադրումների հա– մար մեծ նշանակություն ունեն ավտո– խճուղիները (2,8 հզ. կմ, 1970): Իսսիկ– Կուլ լճում կա նավագնացություն: Լուսավորությունը և առողջապահու– թյունը: 1971–72 ուս. տարում Ի–Կ. մ–ում գործում էին 192 հանրակրթական դպրոց– ներ, 7 պրոֆտեխնիկական ուսումնարան, 3 միջնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություն, մանկավարժական ինստ.: 1972-ին կար 207 մասսայական գրադա– րան, 2 թանգարան, 160 կինոսարք, 5 պիո– ներական տուն, 2 մարզային թերթ: 1972-ին մարզում կար 39 հիվանդանոց (3,1 հզ. մահճակալով), 548 բժիշկ: Իսսիկ–Կուլ լճի հս. ափին կան մի շարք առողջարաններ: Պրժեալսկ քաղաքի շրջակայքում բխող հանքային տաք աղբյուրների U բուժիչ ցեխերի առկայության շնորհիվ գործում են Աղս ու և Ջեթօգուզ բ ալն և ոլոգի ական առողջարանները: ԻՍՏ ԼՈՆԴՈՆ (East London), քաղաք Հա– րավ–Աֆրիկյան Հանրապետության Կապի նահանգում, նավահանգիստ Հնդկական օվկիանոսի ափին, Բուֆալոյի գետաբերա– նի մոտ: 134 հզ. բն. (1967):
ԻՍՐԱՅԵԼ (ծն. և մահ. թթ. անհտ.), VII դ. հայ եկեղեցական գործիչ: Եղել է Արցախի Մեծ Կվենք գավառի թեմի եպիսկոպոսը: Ամրապնդել է Աղվանքի ու Հայաստանի հոգեոր նվիրապետությունների կապը: Աղվանից կաթողիկոս Եղիազարի (682– 689) նախաձեռնությամբ, որպես Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի (661– 685), Հայոց կաթողիկոս Սահակ Գ Զորո– փորցու (677–703) և Գարդմանքի Վարազ– Տրդաօւ իշխանի բանագնաց՝ խաղաղու– թյան այցով 680-ական թթ. եղել է Հոնաց