Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

BepTejibc E. 3., TeopHH My3MKH b co- BpeMeHHofi ITepcHH, b c6.: My3MKajn>Haa 9 ~ HorpactmH, JI., 1926;tHpaHa, M.f 1967.


ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, գտնվում է Արևմտյան Ասիայում: Հս–ում սահմանա կից է Թուրանի և Հարավ–Կասպիական դաշտավայրերին, արլ–ում՝ Ինդոս գետի ավազանի հարթավայրին, հվ–ում՝ Հերմ– սիր անապատին, հվ–արմ–ում՝ Միշագետ– քի դաշտավայրին: Արմ–ում հարում է հայկական բարձրավանդակին, արլ–ում՝ Պամիրին: Տարածությունը մոտ 2,7 մլն կմ2 է, ձգվածությունը՝ մոտ 2500 կմ: Տերիտո րիայի մոտ 2/3-ը պատկանում է Իրանին, մնացածը՝ Աֆդանստանին և Պակիստա– նին: Հս. ծայրամասը գտնվում է ՍՍՀՄ–ի, իսկ արմ. շրջանները՝ Իրաքի սահմաննե րում: Ռելիեֆը բարդ է. հերթագայվում են ծալքավոր, ծալքաբեկորային լեոներն ու բարձրավանդակները և միջլեռնային իջվածքների կուտակումնային հարթա վայրերը: Ի. բ–ի ծայրամասերը գտնվում են ալպյան լեռնակազմության համակար գում, ենթարկվում են նորագույն բարձրա ցումների և բնութագրվում բարձր սեյսմի կությամբ: Հս. աղեղում են գտնվում էլ– բուրսի (Դեմավենդ հրաբխով, 5604 մ), Թուրքմենա–Խորասանական լեռները, Պարոպամիզը և Հինդուկուշը (Տիրիչմիր լեռ, 7690 մ): Հվ. և հվ–արմ. աղեղները կազմված են Զագրոսի (մինչև 4548 մ, Զերդկուխ) և Մեկրայի լեռնաշղթաներից: Ի. բ–ի արլ–ում են գտնվում Կիրտհար և Սուլեյմանի լեռները, Սպինհար և Հինդու– րաջ լեռնաշղթաները, ներքին շրջաննե րում՝ սարահարթերով և միջլեռնային անհոսք իջվածքներով հերթագայվող Կուհ– րուդ, Կուհբենան, Միջինաֆղանական և այլ լեռնային համակարգերը: Կլիման չոր ցամաքային է. հս–ում՝ մերձարևադարձա յին, հվ–ում՝ արևադարձային: Դերակշռում են սակավաջուր լեռնային գետերը: Խո շոր գետերից են Կարունը, Հիլմենդը, Հէտյւասդը: Կան աղի լճեր: Տիրապետում է անապատային և չոր տափաստանային բուսականությունը: Տարածված են մոխ– րահողերն ու շագանակագույն հողերը: Կենդանական աշխարհին բնորոշ են կըր– ծողները, սողունները, վնասակար, թու նավոր միջատները, սարդակերպերը: Լճերում ձմեռում են չվող թռչունները:


ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդ–իրանական ճյուղին պատկանող ցեղակից լեզուների խումբ: Խոսվում են Իրանում, Աֆղանստանում, մասամբ՝ Պակիստանում, Իրաքում, Հընդ– կ սատանում, Չինաստանում, ՍՍՀՄ–ում (Տաջիկստան, Օսեթիա, Անդրկովկասի և Թուրքմենիայի որոշ շրջաններ): Տարբե րում են հին (մ. թ. ա. երկրորդ հազարամ յակից մինչև IV–III դդ., եդերեն, ավեստա– յի լեզու, հին պարսկերեն, սկյութերեն), միջին [մ. թ. ա. IV–III դդ. մինչև մ. թ. VIII–IX դդ., միշին պարսկերեն (պահլա վերեն), պարթևերեն, բակտրերեն, սոգ– դերեն, խորեզմերեն, սակերեն, միջին օսերեն (ալաներեն)], նոր [սկսած VIII– IX դդ., նոր պարսկերեն, տաջիկերեն, թաթերեն, աֆղաներեն (փուշտու), բելու– ջերեն, քրդերեն, օսերեն, պամիրյան բարբառներ, յաղնոբերեն, թալիշերեն ևն)] ի. լ.: Ըստ հնչյունական որոշ հատկանիշ ների (հին իրանական b, g, d պայթական ների շփականացում, բառասկզբի հ–ի ան կում կամ դրանց պահպանում) Ի. լ. բա ժանվում են երկու խմբի՝ արևելյան և արևմտյան, որոնք ունեն իրենց ստորա կարգումները: Ի. լ. հնդեվրոպական լեզվաընտանիքում աչքի են ընկնում ձևաբանական համակար գի հնատիպ գծերով: Երկար ժամանակ համեմատական լեզվաբանության մեշ ճշգրիտ թվագրությամբ հնագույն տեքստե րը համարվել են հին պարսկերենով վի մագիր արձանագրությունները (մ. թ. ա. VI–IV դդ.), որոնք նաև Ի. լ–ով ամենահին գրավոր աղբյուրներն են: Հին և միջին Ի. լ–ի տվյալները արժեքավոր են նաե հայոց լեզվի պատմության որոշ հարցեր լուսաբանելու համար: Ըստ Հ. Աճաոյանի, հայերենի մոտ 1400 արմատ ունի իրանա կան ծագում: Հնդկական լեզուների հետ Ի. լ–ի ընդհանրությունների հիմք են տվել այդ լեզվախմբերը ներկայացնելու մեկ լեզվաճյուղի մեջ՝ իբրև հնդ–իրանական ճյուղ: Հին Ի. լ–ին բնորոշ է եղել ձայնա վորների քանակային (տևողության՝ եր կար, կարճ) տարբերությունը, որը հետա գայում, հատկապես նոր իրանականում, թուլացել կամ վերածվել է հակադրության այլ տիպի: Որոշ Ի. լ–ում (աֆղաներեն, բելուշերեն ևն) ներդարձիկ, իսկ օսերե նում՝ կոկորդային պայթական բաղա ձայնների առկայությունը մեկնաբանվում է տեղական ենթաշերտով: Շեշտը հին Ի. լ–ում նախավերջին, նոր Ի. լ–ում վեր ջին վանկի վրա է: Հին Ի. լ–ի թեքական կառուցատիպը հիմնականում փոխարին ված է վերլուծականով: Վերացել է երկա– կիի ենթակարգը, սեռի կարգը դրսևոր վում է քիչ լեզուներում: Երբեմնի ութ հո լովի փոխարեն կա 2–3 հոլով կամ բոլո րովին չկա: Օսերենում առկա 9 հոլովնե րը նորակազմության արդյունք են: Հա րուստ է բայանան խոնարհումը: Պարսկե րենին, տաջիկերենին, քրդերենին հա տուկ է իզաֆետային կառուցվածք: Օգ տագործել են սեպագիր, տառահնչյունա– յին (պարսկա՞արամեական, պահլավա կան), ապա՝ արաբագիր այբուբեն: ՍՍՀՄ–ում գործածվում է ռուսագիր այ բուբեն: Գրկ. Աճաոյան Հ., Հայոց լեզվի պատ մություն, մաՍ 1, Ե., 1940; OnMT HCTOpHKO- TraiojionaHecKoro Hccjie/jcmaHHH upaHCKHX A3M- kob, t. 1–2, M., 1975. Հ. Պհարոսյան


ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ

ՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ), ստեղծվել է 1920-ի հունիսին «Ադալետ» ս–դ. կուսակցության համագումարում: Կուսակցության ծրա գիրը խնդիր էր դրել ազատագրել Իրանը իմպերիալիստական գերիշխանությունից, վերացնել միապետական վարչակարգը, չեղյալ հայտարարել 1919-ի անգլո–իրա– նական ստրկական պայմանագիրը, վե րացնել խոշոր ֆեոդալական հողատիրու թյունը: Համագումարից հետո ԻԿԿ մտավ Կոմինտերն: 1920-ին ձախ տարրերի ազ դեցությամբ ԻԿԿ ղեկավարությունը թույլ տվեց մի շարք սխալներ: Նույն թվականին ավանտյուրիսաական տարրերը վտարվե ցին ԻԿԿ ԿԿ–ից և ընտրվեց ԿԿ–ի նոր կազմ: Իրանի կոմունիստները մասնակցել են Իրանի 1920–22-ի ազգային–ազատագրա– կան շարժմանը: Ռեզա–շահ Փահլավիի իշ խանության գլուխ անցնելուց (1925) հետո ԻԿԿ ենթարկվեց հալածանքների: ԻԿԿ երկրորդ համագումարը (կայացել է ան լեգալ, 1927-ին) ընդունեց նոր ծրագիր ու կանոնադրություն: 1929–31-ին ԻԿԿ ղե կավարել է երկրում ծավալված գործադու լային շարժումները: 1931-ին կառավարու թյունը հատուկ օրենքով արգելեց կոմու նիստների գործունեությունը: Կուսակ ցության շատ ակտիվիստներ և ԿԿ–ի ան դամների մեծ մասը ձերբակալվեցին: 1934-ից Թաղի էրանիի ղեկավարությամբ ԻԿԿ նորից ակտիվացրեց իր գործունեու թյունը: 1937-ին կուսակցությունը ենթարկ վեց նոր հալածանքների, կուսակցական և արհմիութենական կազմակերպություն ները ջախջախվեցին, ակտիվ գործիչները բանտարկվեցին, 1940-ին բանտում սպան վեց էրանին: ԻԿԿ–յան ժառանգորդը և գործի շարունակողը դարձավ 1941-ին ստեղծված Իրանի ժողովրդական կուսակ ց ութ յան ը:


ԻՐԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1905– 1911, հակաֆեոդալական, հակաիմպերիա– լիստական, բուրժուական հեղափոխու թյուն: Պատճառը հակասությունների սը– րումն էր մի կողմից՝ իմպերիալիստների աջակցությունը վայելող կառավարող ֆեոդալական խմբավորման, Ղաչարական դինաստիայի, մյուս կողմից՝ սաղմնավոր վող ազգային բուրժուազիայի, գյուղա ցիության, արհեստավորների և բանվոր ների միջև: Ի. հ–յան վրա մեծ ազդեցու թյուն է գործել 1905-ին սկսված ռուս, հե ղափոխությունը: Ի. հ–յան ընթացքում ստեղծվեցին ժողովրդա–դեմոկրատական կազմակերպություններ, ընտրովի մար միններ՝ էնջումեններ (միություններ), ֆի դայիների զորախմբեր ու մոջահեդների (հեղափոխականների) ընկերություններ: Աչքի ընկնող գործիչներից էին Սաթթար խանը, Եւիոեմ քսանը (Դավթյան). Քեռին (Արշակ Գաֆավյան), Puiղիր խանը, Ալի Մուսյոն, Մոհամմեդ Խիաբանին և ուրիշ ներ: Ունեցել է զարգացման երեք հիմնա կան շրջան: 1905-ի դեկտեմբերին կայա ցած ժող. ցույցերի ճնշման տակ, 1906-ի օգոստ. 5-ին, շահը հրատարակեց սահ մանադրություն մտցնելու հրովարտակ: Հոկտ. 7-ին բացվեց Իրանի առաշին մեջ– էիսը, որը մշակեց Իրանի առաշին սահ մանադրությունը: 1908-ի հունիսի 23-ին Մոհամմեդ–Ալի շահը հակահեղափոխա կան հեղաշրշում կատարեց, ցրեց մեջլիսը: Ի. հ–յան բարձրակետը Թավրիզի ապըս– տամբությունն էր (երկրորդ շրջան, 1908-ի Ֆիդայիների մի խումբ (1907)