Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, արբիտրաժ (ֆրանս. arbitrage), 1. վեճերի լուծման միջոց, որով կողմերի վեճը լուծում են առանձին անձինք (իրավարարներ, միջ նորդ դատավորներ): Իրավարարներին կողմերը ընտրում կամ նշանակում են նախնական պայմանավորվածությամբ, ինչպես և օրենքով սահմանված կարգով: Ի–յանը սովորաբար դիմում են առևտրա կան գործարքների. Փոխադրումների, ապ րանքների մատակարարման կապակցու թյամբ առաջացած գույքային վեճեր լու ծելու համար: 2. Հատուկ մարմին, որը քննում և լուծում է գույքային և դրա հետ առնչվող ոչ գույքային վեճեր: Տարբերում են պատահական (մեկուսացված) և մշտական գործող (պերմանենտ) Ի–ներ: Միջնորդ դատարանը կազմակերպ վում է որևէ կոնկրետ գործ քննելու նպա տակով: Նրա կազմը հաստատվում է կողմերի փոխհամաձայնությամբ կամ նախօրոք նրանց սահմանած կարգով: XIX–XX դդ. տարածված մշտական գոր ծող Ի–ները ստեղծվում էին և ստեղծվում են առևտրական պալատներին, պետ. մարմիններին, զանազան ասոցիացիա ներին առընթեր: ՍՍՀՄ Ի–ների համա կարգը կազմում են՝ պետ. Ի., միութենա կան հանրապետությունների պետ. Ի–ները, մարգային (երկրամասային), քա ղաքային (Մոսկվայում, Լենին գրադում) պետ. Ի–ները: Պետ. Ի–ների գործունեու թյունը որոշվում է օրենքով: Պետ. Ի–ներում գործերը քննում են իրավարարները՝ վի ճող կողմերի պատասխանատու ներկայա ցուցիչների մասնակցությամբ: Քննելով պայմանագրի կնքման և պայմանագրա յին պարտավորությունների կատարման կապակցությամբ ծագած վեճեր, պետ. Ի–ները միջոցներ են ձեռնարկում ապահո վելու պետության և կողմերի տնտհաշվար կային շահերը, օգնում վերացնելու ձեռ նարկությունների ու կազմակերպություն ների գործունեության թերությունները, էր.ան.<յ վերադաս կազ– մակերպություններին, անհրաժեշտության դեպքում՝ դատախազության մարմիննե րին: 3. Տես Միջազգային իրավարարու թյուն:


ԻՐԱՎՈՒՆ ԱԿ ՈՒԹՅՈՒՆ, իրավունքներ և պարտականություններ ունենալու անձի ունակություն նախատեսված և թույլատըր– ված օրենքով: ՄՍՀՄ քաղաքացիներն ունեն հավասար Ի.: Իրավաբանական ան ձանց ի. սահմանվում է կանոնադրություն ներով՝ իրենց գործունեության նպատակ ներին համապատասխան: Անձի Ի. կարող է սահմանափակվել միայն նախատեսված դեպքերում: Քաղաքացու Ի. ծագում է նրա ծննդյան պահից, լրիվ իրականացվում օրենքով սահմանված տարիքին հասնե լուց հետո (տես Գործունակություն): Իրա վաբանական անձանց Ի. ծագում է կազ մավորման, դադարում՝ վերացման կամ վերակառուցման պահից:


ԻՐԱՎՈՒՆՔ, վարքագծի համընդհանուր պարտադիր կանոնների (նորմերի) հա մակցություն, որը սահմանում կամ սանկ ցիայի է ենթարկում պետությունը: Ի. պայմանավորված է դասակարգային հա սարակության տնտ. բազիսով, արտա հայտում է տիրապետող դասակարգի կամ քը, այդ դասակարգին ձեռնտու կարգերն ամրապնդելու նպատակով կարգավորում է հասարակական հարաբերությունները՝ սեփականատիրական, կառավարման, պետ. կառուցվածքի, քաղաքացիների իրա վական դրության, հասարակարգի դեմ ոտնձգությունների նկատմամբ պատժի միջոցների, աշխատանքի բաշխման և վարձատրման կապակցությամբ առաջա ցող հարաբերությունները: Ի–ի կիրառումը ապահովվում է պետական հարկադրանքի ուժով: Դասակարգային հասարակարգի բազիսին համապատասխան ձևավորվում ու գործում է քաղ. և իրավական վերնա շենքը, նրա հիմնական բաղադրամասերը՝ պետությունն ու իրավունքը, որոնք ծնունդ առնելով բազիսից, հակադարձ ներգործու թյուն են ունենում նրա ձևավորման ու ամրապնդման վրա: Ի. ծագել է հասարա կության շերտավորման հետևանքով: Հա սարակության զարգացման նախնական փուլում անհրաժեշտ է եղել ձեռք բերել արտադրության միջոցներ և գործիքներ, անհատին ենթարկել արտադրության ընդ հանուր պայմաններին: Տիրող դասակար գի կամքը սկզբում արտահայտվել է սո վորույթներում (տես Սովորութային իրա վունք), որոնք հետագայում դարձել են օրենքներ: Օրենքի հետ համատեղ ա– ռաջացել են նրա մարմինները, դրանց կատարումը ապահովելու նպատակով (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 2, էջ 490): Ի–ի ձևավորմանը նպաս տել է կրոնը (տես Եկեղեցական իրա վունք), ինչպես նաև պատմական առանձ նահատկություններն ու ազգային ավան դույթները: Մարքսիզմը գիտականորեն բացահայտելով Ի–ի դասակարգային էու թյունը, ապացուցել է, որ յուրաքանչյուր հասարակական–տնտեսական ֆորմա ցիային համապատասխանում է Ի–ի որո շակի տիպ: Ի–ի չորս հիմնական տիպերից երեքը՝ ստրկատիրական, ֆեոդալական, բուրժուական, հիմնված արտադրության գործիքների ու միջոցների մասնավոր սե փականության վրա, արտահայտել են շա հագործող փոքրամասնության կամքը: Մարքսն ու էնգելսը բուրժ. Ի. բնորոշել են որպես շահագործող դասակարգի «օրինա կանացված կամք», պայմանավորված այդ դասակարգի կյանքի նյութական պայ մաններով (Ընտիր երկ., հ. 1, էջ 158): Սոցիալիստական Ի. հիմնված է տնտեսության սոցիալիստական կարգի, արտադրության միջոցների ու գործիքնե րի հանրային սոցիալիստական սեփակա նության վրա, արտահայտում է բանվոր դասակարգի, ողջ աշխատավորության կամքը: Սոցիալիստական Ի. պայմանա վորում է արտադրության միջոցների մաս նավոր սեփականության, մարդու կողմից մարդու շահագործման ու անաշխատ եկա մուտների այլ եղանակների վերացում, սոցիալիստական սեփականության հետե– վողական պաշտպանություն, աշխատա վորների լիիշխանության, պետ. կառա վարման դեմոկրատական սկզբունքների, սոցիալիստական օրինականության ամ րապնդում, քաղաքացիների իրավահա վասարության հաստատում, սոցիալ–տըն– տեսական, քաղ. և այլ իրավունքների ու ազատությունների զարգացում, սոցիա լիստական սեփականության, սոցիալիս տական կարգի նկատմամբ ոտնձգողների դեմ վճռական ու անհաշտ պայքար: (Տես նաև Աովեաական սոցիափստական իրա վունք, Հայ իրավունք): Պետության և Ի–ի տեսության հարցերը մշակում է իրավա գիտությունը: Գրկ. տես Իրավագիտություն հոդվածի գրա կանությունը: Վ. Մուսա խան յան


«ԻՐԱՎՈՒՆՔ», հսաարակական–քաղաքա– կան եռօրյա (վերջում՝ յոթօրյա) թերթ: Լույս է տեսել 1896–1911-ին, Վառնայում: խմբագիր՝ Հ. Դոլրպեթյան: «Ի.» պայքա րել է հայ ժողովրդի իրավունքների իրա կանացման, հայ ազատագրական շարժում ների միավորման համար, ներկայացրել եվրոպական դիվանագիտության և մա մուլի դիրքորոշումը հայոց դատի վերա բերյալ, մերկացրել նրանց շահադիտա կան մոտեցումը և հարցի լուծման ուղին համարել ռուս, կողմնորոշումը: Անդրա դարձել է Կ. Պոլսի հայկ. մամուլին, Բուլ– ղարիայի և Ռումինիայի հայ գաղութների պատմությանը, գրախոսել Հ. Լինչի «Հայաստան» աշխատությունը: Թերթը լայն տեղ է հատկացրել թատերական կյանքի հարցերին, լուսաբանել բուլղա– րահայ «Վեսելլո» և «Նադեժդա» թատերա խմբերի ներկայացումները: Դրական–բա– նասիրական բաժնում հոդվածներ է տպա գրել «Հայը բուլղարական գրականության մեջ» թեմայով, ներկայացրել հայ և բուլ ղար հեղինակների գործերը: Ունեցել է հայատառ թուրքերենով քաղ. լուրերի բաժին:


«ԻՐԱՎՈՒՆՔ», քաղաքական եռօրյա թերթ: Լույս է տեսել 1885-ին, Վառնայում, հա յերեն և ֆրանսերեն: խմբագիր Հ. Մավի (Հակոբ Մավիյան): «Ի.» կոչ է արել ինք նապաշտպանության և ինքնագիտակցու թյան, պաշտպանել հայ ժողովրդի իրա վունքները Թուրքիայում: Որպես ազատա գրության ուղի մատնանշել է Բուլղարիայի օրինակը: Վճռականորեն մերկացրել է օտար դիվանագիտության վարքագիծը Հայկական հարցի լուծման մեջ: Տպագրել է ուսումնասիրություններ հայ ժողովրդի պատմության, ներկայի ու ապագայի մա սին: Բողոքել է ցարական իշխանություն ների կողմից հայկ. դպրոցների փակման առթիվ: Լայն տեղ է հատկացրել միջազգա յին քաղ. անցուդարձերին: Նյութեր է արտատպել ժամանակի հայ մամուլի էջե րից:


ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ, բուրժուական իրավագիտության ուղղու թյուն: Ձևավորվել է XX դ. սկզբին: Դպրո ցի ներկայացուցիչների (Հ. Տարդ, Դ. Ֆրենկ, Լ. Պեարաժիցկի) կարծիքով հասարակական կյանքի կարևոր ինստի տուտները (այդ թվում պետությունն ու իրավունքը) ծագում և զարգանում են մարդկանց հոգեբանական հատկություն ների՝ հատուկ ապրումների և հուզումների հետևանքով՝ անկախ հասարակության տնտ. զարգացման բնույթից, դասակար գային հակասություններից: Հ. Տարդը (Ֆրանսիա) սոցիալական (նաև իրավա կան) բոլոր արժեքների հիմքը համարել է ընդօրինակման բնազդը: Դերմ. գրակա նության մեջ բերգսոնականության և ֆրեյ– դիզմի ազդեցությամբ ձևավորվել է «իրա–