Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թյան համար եվրոպական պետություն– ների մղած գաղութային պատերազմնե– րում: Այդ շրջանում Ի–ի մոտ եղել է ռազմ, դեմոկրատիա: XVIII դ. վերջին ԱՄՆ ջախ– ջախել են Ի–ի միությունը, բռնագրավել հոդերը, իսկ նրանց բռնի բնակեցրել ԱՄՆ–ի և Կանադայի 16 շրջաններում: Այժմ Ի–ի մեծ մասը զբաղվում է գյուղա– տնտեսությամբ, որոշ մասը բանվորներ են: Իրոկեզյան լեզուները պատկանում են խոկա–սիու լեզվաընտանիքին: Ի–ի մեծամասնությունը համարվում է քրիս– տոնյա, սակայն զգալի մասը, փաստորեն, պահպանում է բնության ուժերի պաշտա– մունքը: Գրկ. Էնգելս Ֆ., Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե., 1967: M օ p r a h JI. I, JXpeBHee odnjecTBO. 2 nep. c aHTJi., JI., 1935.

ԻՐՈՆԻԱ, տես Հեգնանք:

ԻՐՎԻՆ (Irwin) Ջեյմս (ծն. 17.3.1930, Պիտսբուրգ, Պենսիլվանիայի նահանգ), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմա– օդային ուժերի գնդապետ: Ավարտել է ԱՄՆ–ի Ռազմածովային ակադեմիան (1951), Միչիգանի համալսարանը (1957), ռազմաօդային ուժերի փորձարկող օդա– չուների դպրոցը (1961), աերոտիեզերա– կան հետազոտությունների համար օդա– չուների պատրաստման դպրոցը (1963): ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1966-ից: 1971-ի հուլիսի 26-ից օգոստ. 7-ը Դ. Սկոաի և Ա. Ուորդենի հետ թռիչք է կատարել «Ապոլլոն–15» տիեզերանա– վով՝ որպես լուսնախցիկի օդաչու: 1971-ի հուլիսի 31-ին Ի. և Սկոտը լուսնախցիկով վայրէջք են կատարել Լուսնի վրա և մնա– ցել 66 ժ 55 ր, 3 անգամ դուրս գալով Լուսնի մակերևույթ (18 ժ 37 ր ընդհանուր տևողությամբ): Լուսնի վրա տեղաշարժ– վելիս Ի. և Մկոտը օգտվել են լուսնագնա– ցից:

ԻՐՎԻՆ Գ (Irving) Հենրի (իսկական անու– նը և ազգանունը՝ Ջոն Հենրի Բ ր ո դ ր ի բ, 0.2.1&ՅՉ, &նյնթոՆ – 13.10, 1905, Լոնդոն), անգլիացի դերասան, ռե– ժիսոր, թատերական գործիչ: 1856-ից խա– ղացել է էդինբուրգի, Մանչեստրի, Լի– վերպուլի թատրոններում: Ի. անգլ. բե– մում վերահաստատել է Շեքսպիրի դրա– մատուրգիան, թեև մեկնաբանել է սենտի– մենտալիզմի ոգով: Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերակատարումով Ի. դասվել է Մեծ Բրիտանիայի լավագույն դերասան– ների շարքը: Խաղացել է նաև Մակբեթ, Օթելլո, Ռիչարդ (Շեքսպիրի «Մակբեթ», «Օթելլո», «Ռիչարդ III»): Անգլիայի առա– ջին դերասանն է, որ ստացել է ազնվակա– նի տիտղոս (1895): Գրկ. Teppa 9., Hctophh MoeS xch3hh, (nep. c amvi.), M.–JI., 1963.

ԻՐՎԻՆԳ (Irving) ուոշինգտոն (3.4.1783, Նյու Չորք –28.11.1859, Թարիթաուն), ամերիկացի գրող, ռոմանտիզմի և կարճ պատմվածքի հիԱՆադիրը ԱՄՆ–ի գրակա– նության մեջ: Մտացածին Դիդրիխ Նի– քերբեքերի անունով գրված «Նյու Տորքի պատմությունը» (1809) քաղաքի զավեշ– տական ժամանակագրությունն է: Հրա– տարակել է «Բրեյսբրիջ–հոլ» (1822), «ճա– նապարհորդի պատմություններ» (1824), «Ալհամբրա» (1832), «Ասթորիա» (1836) գրքերը: Գրել է նաև «Ջորջ Վաշինգտոն» (հ. 1–5, 1855–1859) կենսագրական վե– պը և նմանաբնույթ այլ գործեր:

ԻՐՏԻՇ, գետ Ղազախական ՍՍՀ–ում և

ՌՍՖՍՀ–ում: Օբի ձախակողմյան վտակը: Երկարությունը 4248 կմ է, ավազանը՝ 1643 հզ. կմ2: Մկիզբ է առնում Մոնղոլա– կան Ալթայից և Սև Իրտիշ անվամբ հո– սում մինչև Զայսան լիճը: ուստ–Կամե– նոգորսկի և Բուխտարմայի ՀԷԿ–երի կա– ռացմամբ Ի–ի այդ մասում ստեղծվել են խոշոր ջրամբարներ, որոնք ընդգրկում են նաև Զայսան լիճը: Սեմիպալատինսկից ներքև Ի. հոսում է Արևմտա–Սիբիրական հարթավայրով, գետաբերանում հաս– նում է 35 կմ լայնության: Խոշոր վտակ– ներից են Օմը, Տարան, Դեմյանկան՝ աջից, Տոբոլը, Իշիմը՝ ձախից: Տարեկան հոսքը գետաբերանում 95 կմ3 է: Սնու– մը խառն է: Սառցակալում է նոյեմ– բեր–ապրիլ, վարարում՝ ապրիլ–հունիս ամիսներին: Կառուցված է Իրտիշ–Կարա– գանդա ջրանցքը: ՍՍՀՄ սահմաններում նավարկելի է ամբողջ երկարությամբ: Խոշոր նավահանգիստներն են՝ Ուստ–Կա– մենոգորսկը, Սեմիպալատինսկը, Պավլո– դարը, Օմսկը, Տարան, Տոբոլսկը, Խան– աի–Մանսիյսկը:

ԻՓԻԿՐԱՏԵՍ (’IcpixpatTis) (մ. թ. ա. V դ. վերջ –IV դ, 1-ին կես), աթենական զո– րավար: Բազմիցս ընտրվել է ստրատեգոս: Վերակառուցել է աթենական թեթևազեն հետևակը և մի շարք հաղթանակներ տա– րել սպարտացիների նկատմամբ Կորնթոս– յան պատերազմի ժամանակ (մ. թ. ա. 395–387): Մ. թ. ա. 374–373-ին մասնակ– ցել է պարսիկների՝ Եգիպտոս կատարած արշավանքին: Դաշնակցային պատերազ– մի ժամանակ (մ. թ. ա. 357–355) մեղա– դըրվել է դավաճանության մեջ, սակայն արդարացվել է: Ի£ՏԱ (արաբ, բառացի՝ բաժին, հողաբա– ժին), միջին դարերում Մերձավոր և Մի– ջին Արևելքի երկրներ ում ռագմա–վարչա– կան ծառայության դիմաց տրված ֆեոդա– լական պայմանական հողատիրույթ: Արաբ, սկզբնաղբյուրներում առաջին ան– գամ հիշատակվել է VII դ., տարածում է գտել VIII–X դդ.՝ Աբբասյանների օրոք: Ի. սկզբնապես նման էր արևմտաեվրոպա– կան բենեֆիցիումին և հայկ. պարգևա– կանին: IX–X դդ. վերածվել է ֆեոդի տի– պի անժամկետ ժառանգական տիրույթի: Ի. ստացողը կոչվել է իքտադար, որն իի տիրույթի լիիրավ տերն էր: Լայն տարա– ծում է գտել Եգիպտոսում, երբ Ֆաթիմյան– ների հայազգի վեզիրները Ի. նվիրել են եկվոր հայ զինվորականությանը՝ նրանց տնտ. և քաղ. դիրքն ամրապնդելու նպա– տակով: Ի. գոյություն է ունեցել նաև Իրա– նում, Միջին Ասիայում, Հնդկաստանում: Հայաստանում, արաբ, տիրապետության ժամանակաշրջանում, կարճ ժամանակ իք– տադարական բնույթ են ստացել հայ ֆեոդալների հողատիրական իրավունք– ները: VIII դ. վերջից և IX դ. սկզբից Ի–ի ինս– տիտուտը Հայաստանում սահմանափակ գոյություն ուներ արաբ, ամիրայություն– ներում: XI դ. 2-րդ կեսից, երբ սելջուկնե– րը նվաճեցին Հայաստանը, շատ գավառ– ներ և քաղաքներ դարձել են ամիրաների, մելիքների Ի–ներ: Մոնղ. տիրապետու– թյան ժամանակաշրջանում (XIII–XIV դդ.) հայկ. հողերի զգալի մասը իբրև Ի. բա– ժանվել է մոնղոլ զինվորականությանը: Հայ խոշոր հողատերերի մի մասը մոնղոլ– ների մոտ ռազմ., վարչա–ֆինանսական ծառայության մտնելով՝ դարձել է իքտա– դար: Օսմանյան կայսրությունում, այդ թվում՝ նվաճված հայկ. տերիտորիանե– րում, Ի–ները, ըստ հասույթի չափի տարատեսակված զիամեթ և թի– մար կարգերի՝ պահպանվել են մինչև 1839-ը: Գրկ. Պողոսյան Ս., Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX–XIII դդ., Ե., 1956, էշ 263–70: Բ ա բ ա յ ա ն Լ., Հայաստանի սո– ցիալ–տնտեսական և քաղաքական պատմու– թյունը XIII–XIV դդ., Ե., 1964, էշ 417-25: Հ. Նաշարյաև

ԻՔՐԱՄԻ Ջալոլ (ծն. 1909), տաջիկ սովե– տական գրող: ՍՄԿԿ անդամ 1945-ից: Գրել է «Օձ» (1934) վիպակը, «Թշնամին» (1933) դրաման, «Սիրո սաղմերը» (1937) կատակերգությունը, «Շոդի» (մաս 1–2, 1949), «Կրակի դուստրը» (1962) վեպերը: Բեմականացրել է Ս. Այնիի «Դժբախտ աղջիկը» (1950) պատմվածքը և «Դոխուն– դա» (1954) վեպը:

ԻՖԼԱՆԴ (Iffland) Ավգուստ Վիլհելմ (1759–1814), գերմանացի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր: Աշխաաեւ է Գռ– թայի (1777–79), Մանհայմի (1779-96, 1792-ից՝ գլխավոր ռեժիսոր) թատրոննե– րում, 1796-ից՝ Բեռլինի թագավորական ազգային թատրոնում: Դերերից են՝ Ֆրանց Մոր, Ֆիլիպ (Շիլլերի «Ավազակներ», «Դոն Կառլոս»), Շայլոկ (Շեքսպիրի «Վե– նետիկի վաճառականը»): Ի. քաղքենիա– կան դրամայի ժանրի ներկայացուցիչնե– րից է («Որսորդներ», 1785): Լավագույն դերերն ստեղծել է իր և Ա. Կոցեբուի պիեսների բեմադրություններում: ԻՖՆԻ (Ifni, բերբերերեն՝ քարքարոտ անա– պատ), մարզ Մարոկկոյում, Ատլանտյան օվկիանոսի ափին: Տարածությունը 1,5 հզ. կմ2 է, բն. 54 հզ. (1970): 1860-ին գավ– թել էր Իսպանիան: 1969-ից վերամիավոր– վել է Մարոկկոյին և մտել Տարֆայա նա– հանգի կազմի մեջ: Արմատական բնակիչ– ները բերբերներն են: