կ սղության տակ հայ ժողովրդի ճակատա– գրի և նրա ազատագրական պայքարի հար– ցով: Երկ. Հիշողություններ Մարքսի մասին, Ե., 1971: Coh., T. 1–3, M.–JI., 1925–31. Գրկ. MapKC K. h 9Hrejibc Փ., Coq., 2 hba., t. 31–36 (cm. yica3aTejib hmch); MoMfl»aH X. H., Ոօա> Jl^apr h (bajioco՝ Փաւ MapKCH3Ma, M., 1978; քօՓՓ^աօ– Փ e p B. , H3 HCTOPHH MapKCHCTCKOH KpH1- thkh. II. JIaՓap^ h 6opi>6a 3a peajra3M, M., 1967.
ԼԱՖԻԹՈ ժոզեֆ Ֆրանսուա (1670, Բոր– դո –1740, նույն տեղում), ֆրանսիացի ազգագրագետ, միսիոներ–ճիզվիտ: Հյու– սիսամերիկյան հնդկացիների կենցաղին նվիրված իր ուսումնասիրություններն ամ– փոփել է «Ամերիկյան վայրենիների բար– քերը հնագույն ժամանակների բարքերի համեմատությամբ» (1724) երկհատոր աշ– խատության մեշ:
ԼԱՖՈՆԹԵՆ (La Fontaine) ժան (8.7.1621, Շատո–Տիերի –13.4.1695, Փարիզ), ֆրան– սիացի բանաստեղծ: Ֆրանսիական ակա– դեմիայի անդամ (1684): Դրել է «Աղոնիս» ժ. Լաֆոնթեն (1658) պոեմը, «Կլիմեն» (մոտ 1658) դրա– մատիկական հովվերգությունը: ժամա– նակավոր իշխան Ֆուկի բանտարկվելուց հետո Լ. նրա նկատմամբ իր կարեկցանքն է արտահայտել «Վոյի հավերժահարսնե– րին» (1662) և «Ձոն թագավորին…» (1663) էլեգիաներում, որի համար աքսորվել է Լէւմոժ–. Աււանճնահատուկ են Լ–ի -«Չափսս– ծո հեքիաթներ ու պատմվածքներ» (գիրք 1–5, 1665–85), «Առակներ» (գիրք 1–6, 1668, գիրք 7–11, 1678–79, հայերեն 1-ին հրտ. 1894) գործերը, որտեղ նա ներկայա– նում է որպես ականավոր երգիծաբան, 1694-ին հրատարակել է «Առակներ»–ի վեր– ջին գիրքը: Հիանալի տիրապեւոելով հա– կիրճ խոսքի վարպետությանը, հմտորեն կիրառելով ազատ ոտանավորը՝ նա ընդ– լայնել է առակի ռեալիստական արտա– հայտչական հնարավորությունները: Երկ. Առակներ: Հուշեր ու նիշեր, Ստամ– բուլ, 1949: Լ. Մկրյան ԼեԲԵԴ (Lebesgue) Անրի (28.6.1875, Բովե, Ֆրանսիա–26.7.1941, Փարիզ), ֆրան– սիացի մաթեմատիկոս, Փարիզի ԴԱ ան– դամ (1922), Լոնդոնի թագավորական ըն– կերության արտասահմանյան անդամ (1930): 1910–21-ին Փարիզի համալսարա– նի, իսկ 1921-ից Քոլեժ դը Ֆրանսի պրոֆե– սոր: Իրական փոփոխականի ֆունկցիա– ների արդի տեսության հիմնադիրներից է: Հիմնական վաստակը չափելի ֆունկցիա հասկացության, չափի տեսության և ին– տեգրալի նոր գաղափարի ստեղծումն է (տես Լեբեգի ինաեգրաւ), որը հիմնված է չափի տեսության վրա և հնարավորու– թյուն է ընձեռում ինտեգրել ֆունկցիանե– րի անհամեմատ ավելի լայն դաս: Ֆունկ– ցիաների անալիտիկ ներկայացման վերա– բերյալ հետազոտություններով նպաստել է ֆունկցիաների նկարագրական տեսու– թյան ստեղծմանը:
ԼԵԲԵԳԻ ԻՆՏԵԳՐԱԼ, արդի մաթեմատի– կայի հիմնական հասկացություններից: Դիցուք Ai, …, An-ը [a,b] հատվածի որևէ չափելի տրոհում է, այսինքն Ai բազմու– թյունները չափելի են (տես Չափ բ ա զ– մ ու թ յ ա ն), զույգ առ զույգ չեն հատ– վում և նրանց գումարը [a, ե]-ն է: Տ(ճ)-ը կոչվում է պարզ ֆունկցիա, եթե Ai-ի վրա հաստատուն է, ասենք, հավասար է ո ai: Տ(ճ)-ի Լ. ի. կոչվում է ^ Qi^Ai ար– i=l b տահայտությունը և նշանակվում՝! S(x)dx a (n-ն լեբեգյան չավւն է): Եթե f(xHl ոչ բացասական և չափեչի ֆունկցիա է, ապա ըստ սահմանման b b J f(x)dx= Sup J S(x)dx, a O^S^fa որտեղ supremum-ը վերցվում է բոլոր հնարավոր չափելի պարզ ֆունկցիանե– րի (O^S^f) դասում: Քանի որ կամայա– կան չափելի fM-ը ներկայացվում է ոչ բա– ցասական չափելի ֆունկցիաների տար– բերությամբ՝ fi–f2, ապա f(xH* Լ. ի. b b են անվանում J fi(x)dx– j* f2(x)dx արտա– a a հայտությունը (օօ–օօ դեպքը բացառվում b b է) և նշանակում՝ Jf(x)dx կամ (L)Jf(x)dx: a a Լ. ի–ի այս սահմանումը պիտանի է շատ ավելի ընդհանուր իրավիճակում, մաս– նավորապես, եթե [a, Ե]-ն փոխարինվի [a,+ օօ), (–օօ, b), (–օօ, օօ) բազմություն– ներով: Այս դեպքում ստացվող ընդհանրա– ցումները պարունակում են Ռիմանի բա– ցարձակ զուգամետ (բայց ոչ պայմանա– կան) անիսկական ինտեգրալները: Ռի– մանի իմաստով ինտեգրելի ֆունկցիան ինտեգրելի է նաև Լեբեգի իմաստով (հա– կառակը ճիշտ չէ) և այդ ինտեգրալները b համընկնում են: Եթե (L) j* f(x)dx^ վեր– a ջավոր է, ապա f-ը կոչվում է հ ա Ն ր ա՝ գումարելի ֆունկցիա: Մաթ. առօրյայում հանդիպող բոլոր սահմանա– փակ ֆունկցիաները հանրագումարելի են: Լ. ի–ի հիմնական արժանիքներից է այն, որ բավական «ճկուն» է սահմանային գոր– ծողություններ կատարելիս: Օրինակ, եթե fn, g ֆունկցիաները հանրագումարելի են, |fn| ^g, fn->f, ապա f-ը նույնպես հան– ո–>օօ b b րագումարելի է և J fn(x)dx->J f(x)dx a a n–>oo Լ. ի. զգալիորեն լայնացրեց դիֆերեն– ցիալ և ինտեգրալ հաշվի հիմնական՝ նախնական ֆունկցիան գտնելու բանա– ձևի շրջանակները (տես Ինւոեգրաչ հա– շիվ)’ Ռ. Հովսեփյան
ԼԵԲԵԴԵՎ Պյոտր իվանովիչ (1885–1948), սովետական երկրաբան և պետրոգրաֆ: ՄՄՀՄ ԴԱ թղթակից անդամ (1939): Աշ– խատությունները վերաբերում են նկա– րագրական, տեսական և փորձարարական պետրոգրաֆիայի, երկրաքիմիայի և օգ– տակար հանածոների մասին ուսմունքի հարցերին: 1927–29-ին մասնակցել է Արագածի երկրաբանական կառուցվածքն ուսումնասիրող արշավախմբի աշխա– տանքներին:
ԼԵԲԵԴԵՎ Պյոտր Նիկոլաևիչ [24.2(8.3). 1866–1(14).3.1912, Մոսկվա], ռուս ֆի– զիկոս: 1887–91-ին աշխատել է Ստրաս– բուրգում և Բեռլինում: 1891-ից դասա– վանդել է Մոսկվայի համալսարանում (1900-ից պրոֆեսոր): Առաջինն է ցույց տվել (1891), որ մարմինների միջև միշտ պետք է գոյություն ունենա ճառագայթա– յին վանման ուժ, որը ծագում է չոէյսի ճնշման հետևանքով: Ձգտելով Փորձով հաստատել լույսի էլեկտրամագնիսական բնույթը, 1895-ին ստեղծել է մի նուրբ սարք, որի օգնությամբ առաջին անգամ ստացել է էլեկտրամագնիսական միլի– մետրային ալիքներ և ցույց տվել դրանց անդրադարձումը, երկբեկումը, ինտեր– ֆերենցիան ևն, որոնք հատուկ են լուսա– յին այիքներին: 1899-ին հայտնաբերել և չափել է լույսի ճնշումը պինւ* մարմնի վրա, քանակապես հաստատելով Մաքսվե– լի տեսությունը: 1907-ին նրան հաջողվել է չափել լույսի ճնշումը գազերի վրա: Հե– տազոտել է նաև Երկրի պտույտի դերը մագնիսականության առաջացման մեջ: Մտեղծել է ֆիզիկոսների առաջին դըպ– րոցը Ռուսաստանում:
ԼԵԲԵԴԵՎ Սերգեյ Ալեքսեևիչ [ծն. 20.10 (2.11). 1902, Նիժնի Նովգորոդ, այժմ՝ Գորկի], էլեկտրատեխնիկայի և հաշվողա– կան տեխնիկայի բնագավառի սովետա– կան գիտնական: ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1953), ՈԻՍՍՀ ԴԱ ակադեմիկոէւ (1945), սոցիալիստական աշխատանքի հերոս (1956): ՍՍԿԿ անդամ 1946-ից: 1953-ից ՍՍՀՄ ԴԱ ճշգրիտ մեխանիկայի և հաշ– վողական տեխնիկայի ինստ–ի դիրեկտորն է: ՍՍՀՄ–ում առաջիններից է, որ զբաղվել է էներգահամակարգերի կայունության պրոբլեմներով: Լ–ի ղեկավարությամբ է ստեղծվել սովետական առաջին «ՄԷՄՄ» էլեկտրոնային ԹՀՄ, ինչպես նաև մի շարք արագագործ հաշվողական մեքենա– ներ («ԲԷՍՄ»): Արժանացել է լենինյան (1966) և պետ. մրցանակների (1950, 1962): Պարգևատրվել է Լենինի 4 շքանշա– նով:
ԼԵԲԵԴԵՎ Մերգեյ Վասիլևիչ [13(25).7. 1874, Լյուբլին–2.5.1934, Լենինգրադ], սովետական քիմիկոս: ՍՍՀՄ ԴԱ ակադե– միկոս (1932, թղթակից անդամ՝ 1928): 1900-ին ավարտել է Պետերբուրգի համալ– սարանը; Լ–ի աշխատանքները վերաբե– րում են չհագեցած ածխաջրածինների պո– լիմերացման պրոցեսների ուսումնասիրու– թյանը: 1926–28-ին մշակել է բուտադիե– նային կաուչուկի ստացման արտադրա–