Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԼԵՅԿՈ&, լեյկեմիա (հուն. Xeiw6e– սպիտակ և al|ia – արյուն), ս պ ի ա ա– կ ա ր յ ու ն ու թ յ ու ն, արյունաստեղծ հյուսվածքի սիստեմային, ուռուցքային հի– վանդություն: Բնորոշվում է արյունա– ստեղծման խանգարումներով, արտա– հայտվում արյունաստեղծ, ինչպես նաե այլ օրգաններում (երիկամներ, արյան անոթներ, նյարդեր, մաշկ) արյան ոչ հա– սուն ախտաբանական բջիջների գերա– ճումով: Լ. լինում է ինքնաբեր, որի պատճառները դեռես պարզաբանված չեն, ռադիացիոն (ճառագայթային), որն առաջանում է իոնացնող ճառագայթների ազդեցությունից, և Լ–ներ, որոնք առաջա– նում են քիմիական՝ այսպես կոչված «լեյ– կոզոգեն» (բլաստոմոգեն՝ ուռուցքածին) նյութերի ներգործությունից: Լ–ով հիվանդ մի շարք կենդանիների ուռուցքային հյուս– վածքներից հաջողվել է անջատել լեյկոզո– գեն վիրուսներ: Նայած ուռուցքում արյան բջջային որ տարրերն են գերակշռում, Լ. լինում է ռեթիկուլոզ, հեմոցիտոբլաստոզ, միելոլեյկոզ, էրիթրոմիելոզ, մեգակարիո– ցիտային Լ. են: Ըստ լեյկոցիտների ընդ– հանուր թվի ավելացման տարբերում են Լ–ի հետնյալ ձեերը. լեյկեմիկ, ար– յան միավոր ծավալում ախտաբանական լեյկոցիտների թիվը հասնում է 10– 100 հզ., երբեմն՝ միլիոնի (6–10 հզ. փո– խարեն), ս ու բ լ և յ կ և մ ի կ, ախտա– բանական լեյկոցիտների թիվը 1 ւ/*/3 ար– յան մեջ չի գերազանցում 15–25 հզ–ից, լեյկոպենիկ, լեյկոցիտների քանա– կը նվազում է, սակայն արյան մեջ կարող են լինել ախտաբանական «լեյկոգային» բջիջներ, և ալեյկեմիկ, լեյկոցիտ– ների քանակն արյան մեջ ավելացած չէ և բոլորովին չեն նկատվում երիտասարդ ախտաբանական ձեեր: Ըստ կլինիկական ընթացքի Լ. ւինում է սուր և քրոնիկական: Սուր Լ. բնորոշվում է արագ ընթացքով, արյունաստեղծման ընդհատումով, որի հետեանքով արյան բջիջների երիտասարդ ձեերը (բլաստներ) չեն հասունանում, արյունագիրը (հեմոգրամմա) բնորոշվում է այս կամ այն աստիճանի «բլաստեմիա– յով», փոքրաթիվ հասուն լեյկոցիտներով, անցումային ձեերի բացակայությամբ: Սուր Լ. ընթանում է տենդով, խիստ սա– կավարյունությամբ, որոշ օրգանների ար– յունահոսելիությամբ, խոցոտումներով և մեռուկացման պրոցեսներով: Քրոնիկա– կան Լ. բնորոշվում է արյունաստեղծման որեէ ճյուղի խանգարումով, միելոզներ, լիմֆադենոզներ, հիստիոմոնոցիտային Լ., էրիթրոմիելոզներ, մեգակարիոցիտա– յին Լ. են: Առավել հաճախ հանդիպում են քրոնիկական միելոզները, ընթա– նում են ոսկրածուծի (միելոիդ) արյունա– ստեղծ տարրերի գերաճումով: Երկար խո– ղովակավոր ոսկրերի ճարպային ոսկրա– ծուծը փոխարինվում է կարմիր ոսկրածու– ծով: Փայծաղում, ավշահանգույցներում, լյարդում բնականոն լիմֆոիդ հյուսվածքը փոխարինվում է ախտաբանական միելոիդ տարրերով: Արյան մեջ գերակշռում են հատիկավոր լեյկոցիտները: Քրոնիկա– կան լիմֆադենոզի ընթացքը հա– մեմատաբար բարորակ է: Բնորոշվում է ավշային հանգույցների, իսկ երբեմն փայ– ծաղի և լյարդի մեծացմամբ: Ոսկրածուծի միելոիդ հյուսվածքը փոխարինվում է լիմ– ֆոիդով: Արյան մեջ գերակշռում են լիմ– ֆոցիտների հասուն ձեերը: Սրացումների ժամանակ ի հայտ են գալիս «բլաստներ»: Զարգանում է սակավարյունություն, լիմ– ֆոիդ ինֆիլտրատները ճնշում են ոսկրա– ծուծի բնականոն արյունաստեղծման ֆունկցիան, ախտաբանական լիմֆոցիտ– ները կորցնում են բնականոն իմունոլո– գիական հատկությունները, մշակում են հեմոլիզ առաջացնող աուտոագրեսիվ, մասնավորապես հակաէրիթրոցիտային հակամարմիններ, որոշ դեպքերում՝ հա– կաթրոմբոցիտային հակամարմիններ, որի հետեանքով թրոմբոցիտների թիվը խիստ նվազում է և արյունահոսությունների պատճառ դառնում: Քրոնիկական Լ–ի սրա– ցումների ժամանակ նկատվում է ջերմու– թյան բարձրացում, քրտնարտադրություն, հյուծվածություն, ցավեր ոսկրերում, ընդհանուր թուլություն, սակավարյունու– թյուն, արյունահոսություններ: Բ ու ժ ու– մ ը սուր Լ–ի և քրոնիկական Լ–ի սրացում– ների դեպքում տարվում է ստացիոնար պայմաններում (հեմատոլոգիական կլինի– կաներում): Կիրառում են ցիտոստատիկ պատրաստուկներ հորմոնների հետ: Որոշ դեպքերում ռենտգենաբուժություն, պա– հածոյած արյան և նրա ֆրակցիաների փոխներարկում, օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունն ուժեղացնող դե– ղամիջոցներ, պոլիվիտամիններ, անտի– բիոտիկներ: Ռեմիսիաների շրջանում՝ պահպանիչ բուժում՝ պոլիկլինիկաների արյունաբանական բաժանմունքներում և դիսպանսեր հսկողություն: Գրկ. R y ji b u, h h M. C., Kaccap- ckhh H. A., PaymeHdax M. O., JIeHK03w, M., 1965; KaccHpcKufiH. A., AjieKceeB I A., KjimnnecKaH reMaTOJio- ոա, 4 H3#«, M., 1970.

ԼԵՅԿՈԿՐԱՏ ԱՊԱՐՆԵՐ (հուն. – բաց սպիտակ և xpaxoc; – ուժ, տիրապե– տում), մագմատիկ ապարներ, որոնց գլխա– վոր ապար կազմող միներալների զգալի մասը (դաշտային սպաթներ, պլագիոկլազ– ներ, քվարց, մուսկովիտ) ունի բաց գույն: Լ. ա–ի շարքին են դասվում հիմնակա– նում թթու կազմի մագմատիկ ապարները՝ գրանիտներ, ապլիտներ, դացիտներ:

ԼԵՅԿՈ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, օրգանական բազմաթիվ ներկէսնյութերի վերականգն– ման վերջնանյութեր, որոնք լուծվում են ջրում և օքսիդացնելիս (օրինակ, օդի թթվածնով) ընդունակ են վւոխարկվելու ելային ներկանյութի: Լայնորեն կիրառ– վում են կուբային ներկման ժամանակ: Որոշ ներկանյութեր (օրինակ, ինդիգոյա– կերպներ) թողարկվում են ծծմբաթթվի թթու էսթերների կայուն աղերի ձեով: Տես նաե Ներկանյութեր:

ԼԵՅԿՈՊԵՆԻԱ (հուն. Xeux6e – սպիտակ, jtevta – աղքատություն), լ և յ կ ո ց ի– տ ո պ և ն ի ա, Լեյկոցիտների բացար– ձակ քանակի նվազումը շրջանառու ար– յան մեջ: Լինում է ֆիզիոլոգիական տար– բեր վիճակների ժամանակ (թափառող նյարդի տոնուսի բարձրացում, մակերիկա– մային գեղձերի և սիմպաթիկ նյարդային համակարգի ֆունկցիայի նվազում, քաղց են) արյան վերաբաշխման հետեանքով: Գոյություն ունի նաե ընտանեկան «կոնս– տիտուցիոն» Լ.: Երբեմն զարգանում է վարակիչ հիվանդություններից հետո, ար– յան կրկնակի փոխներարկումից, որոշ դեպքերում՝ դեղանյութերի (ամիդոպիրին, սուլֆանիլամիդային պատրաստուկներ) ընդունումից: Գրիպի, ընդերային լեյշ– մանիոզի, որովայնային տիֆի, բրուցե– լոզի, մալարիայի և այլ հիվանդություն– ների դեպքում Լ. ունի ախտորոշիչ նշանա– կություն: Ծանր Լ. զարգանում է ոսկրա– ծուծի ճարպային կազմափոխման՝ ապլա– զիայի դեպքում, առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն (ապլաստիկ անեմիա) իոնացնող ճառագայթների ազ– դեցության, ինչպես նաև ծանր թունավո– րումների (բենզոլ, որոշ դեղանյութեր) հետեանքով: Տես նաև Լեյկոցիտոզ:

ԼԵՅԿՈՊԼԱՍՏՆԵՐ ( < հուն, ճտաձգ – սպիտակ և rikaoxoc, – ծեփված), բարձրա– կարգ և որոշ ստորակարգ բույսերի կեն– դանի բջիջներում պարունակվող անգույն մարմնիկներ՝ ւցւաստիղներ: Լ. փոքր են, կլոր կամ օվալաձե: Լ–ում պարզ միացու– թյուններից սինթեզվում են ավելի բարդ օրգ. միացություններ՝ օսլա, ճարպեր ու սպիտակուցներ,, որոնք կուտակվում են արմատներում, կոճղեզներում և սերմերի էնդոսպերմում: Ըստ կուտակվող նյութերի բնույթի Լ. բաժանվում են ամիլոպլաստ– ների, էլեոպլաստների և պրոտեինա– պլաստների:

ԼԵՅԿՈՑԻՏՆԵՐ (< հուն. Xeuո6գ – սպի– տակ և xtitos – զետեղարան, այստեղ՝ բջիջ), արյան սպիտակ բջիջ– ներ: Անողնաշարավոր կենդանիների արյան բջիջների հիմնական զանգվածը ամեոբոցիտներն են: Ողնաշա– րավոր կենդանիների և մարդու արյան բջիջները բաժանվում են Լ–ի ու էրիթրո– ցիտների: Հասուն մարդու 1 մմ3 արյան մեջ պարունակվում է 5–8 հզ. Լ.: Տարբե– րում են ոչ հատիկավոր Լ. կամ ագրանու– լոցիտներ և հատիկավոր Լ. կամ գրանու– լոցիտներ: Ագրանուլոցիտներից են՝ լիմ– ֆոցիտները, որոնք մասնակցում են իմունիտետի ռեակցիաներին, և մոնո– ց ի տ ն և ր ը, որոնք ունեն ֆագոցիտոզի հատկություն: Ագրանուլոցիտները, պա– րունակելով բջիջների բազմացումը և ֆա– գոցիտոզը խթանող նյութեր, մեծ դեր են խաղում բորբոքային, վերքերի ապա– քինման, վերականգնման պրոցեսներում: Գրանուլոցիտներից են՝ էոզինոֆիլ– ն և ր ը (ներկվում են թթվային ներկերով՝ թույլ վարդագույն), բազոֆիլները (հատիկները ներկվում են հիմքային ներ– կերով՝ մուգ կապույտ գույնի) և ն և յ տ– րոֆիլները (հատիկները չեն ներկ– վում): Վերջիններս ընդունակ են ինքնու– րույն շարժվելու և ֆագոցիտոզի ենթարկե– լու օտարածին մարմինները, արտադրելու հիդրոլիտիկ ֆերմենտներ և լուծելու մա– հացած հյուսվածքները, օրինակ՝ բորբո– քումների, ռեգեներացիայի ժամանակ: էոզինոֆիլների և բազոֆիլների ֆունկ– ցիան վերջնականապես պարզված չէ: Ար– յան մեջ Լ–ի քանակն ու նրանց տարբեր ձեերի հարաբերությունը (լեյկոցիտային բանաձե) միանման չեն տարբեր կենդա– նիների մոտ և փոֆոխվում են հասակի, օրգանիզմի ֆիզիոլոգիական տարբեր վի– ճակների, հիվանդությունների դեպքում: