տեսությունը: Լ–ի կենարոնացված էլեկտրամատակարարումը կատարվում է հս–արմ. էներգահամակարգից: Սովետական իշխանության տարիներին քաղաքի շրջակայքում կառուցվել են մի շարք ԶԷԿ–եր: Լ–ի մոտ կառուցվում է (1973-ից) ատոմային էլեկտրակայան՝ 4 մլն կվտ հզորությամբ և Հյուսիսային ՋԷԿ (0,5 մլն կվա): Քաղաքն ստանում է նաև մեծ քանակությամբ ածուխ (Դոնեցկից, Կուզնեցկից և Պեչորայից), նավթանյութեր (Վոլգա–Ուրալյան և այլ շրջաններից), թերթաքարային գազ (Կոխտլա–Ցարվեից և Սլանցիից) և բնական գազ (Ուկրաինայից, Կոմի ԻՍՍՀ–ից, Հյուսիսային Կովկասից, Միջին Ասիայից):
Տրանսպորտը: Լ. ՍՍՀՄ տրանսպորտային կարևոր հանգույցներից է: Առաջին տեղը գրավում է երկաթուղային բեռնաշրջանառությունը, երկրորդը՝ գետայինը, երրորդը՝ ծովայինը: Լ–ից սկիզբ են առնում 12 երկաթուղագիծ: Մերձքաղաքային բոլոր տեղամասերն էլեկտրիֆիկացված են: Լ. գետային խոշոր նավահանգիստ է, Վոլգա–Բալթյան ջրային ուղու վերջնակետը, միջազգային կարգի ծովային նավահանգիստ: Տարբեր ուղղություններով Լ–ից սկիզբ է առնում 11 ավտոմայրուղի: Լ–ի օդանավակայանը (երկրորդը Մոսկվայից հետո) ամեն օր ինքնաթիռներ է ուղարկում 60 ուղղություններով, որոնց սպասարկող ուղեգծերի երկարությունը անցնում է 100 հզ. կմ–ից: Լ. հիմնադրվել է 1703-ի մայիսի 16(27)-ին:
Լուսավորությունը, գիտությունը, մշակույթը:
Լուսավորությունը: Լ–ի հիմնադրման ժամանակ կազմակերպվել են ծովային ակադեմիան (1719), հրետանային դպրոցը (1721), ավելի ուշ՝ այլ ուս. հաստատություններ («Ազնվական աղջիկների» ինստ., Սմոլնի, 1764): 1819-ին հիմնադրվել է Պետերբուրգի համալսարանը: Լ–ի առաջին տեխ. բուհերն էին ինժեներական (1809), անտառային (1803), տեխնոլոգիական (1828), երկրաբանության (1866) ինստ–ները: 1931-ին Լ. դարձել է համատարած գրագիտության քաղաք: Հայրենական պատերազմի տարիներին (1941–45) ոչնչացվել է ավելի քան 300 դպրոցական շենք: Ետպատերազմյան շրջանում բոլոր դպրոցները վերականգնվել են և կառուցվել տասնյակ նոր դպրոցներ: 1970–71 ուս. տարում Լ–ում գործել է 584 ցերեկային հանրակրթական (ավելի քան 415 հզ. սովորող), 153 երեկոյան (հերթափոխային) դպրոց (78,3 հզ. սովորող), 102 պրոֆտեխնիկական (53 հզ. սովորող), 86 հատուկ միջնակարգ ուս. հաստատություն (115,2 հզ. սովորող), 41 բուհ (272,4 հզ. ուսանող):
Գիտությունը: Լ. երկրի խոշորագույն գիտական կենտրոններից է: 1725-ին հիմնադրվել է գիտությունների ակադեմիան (տես Ակադեմիա գիտությունների ՍՍՀՄ): Լ. ուներ (1973) ավելի քան 300 գիտահետազոտական ինստ. և նախագծակոնստրուկտորային կազմակերպություններ: Լ–ում են գտնվում ՍՍՀՄ ԳԱ–ի Ա. Ֆ. Իոֆֆեի անվ. ֆիզիկո–տեխնիկական (հիմնադրվել է 1918-ին), Վ. Լ. Կոմարովի անվ. բուսաբանական (1931), կենդանաբանական (1931), Ի. Պ. Պավլովի անվ. ֆիզիոլոգիայի (1925, որպես լաբորատորիա՝ 1864-ից), ռուս գրականության («Պուշկինի տուն», հիմնադրվել է 1905-ին) ևն ինստ–ներ: Լ–ի մերձակայքում՝ Պուլկովոյում է տեղադրված ՍՍՀՄ ԳԱ–ի գլխավոր աստղադիտարանը:
Հայրենական պատերազմից (1941–45) հետո Լ–ում ստեղծվել են ակադեմիայի մի շարք ինստ–ներ. բարձր մոլեկուլային միացությունների (1948), Ի. Վ. Գրեբենշչիկովի անվ. քիմ. սիլիկատների (1948), բջջաբանության (1957), Ի. Մ. Սեչենովի անվ. էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բիոքիմիայի (1956): Լ–ում են գտնվում նաև ՍՍՀՄ ԳԱ–ի մի շարք ինստ–ների մասնաճյուղեր:
Լ–ի գիտական աշխատողներից 2800-ը դոկտորներ են, ավելի քան 20 հզ.՝ գիտության թեկնածուներ:
Մշակույթը: Լ. երկրի մշակույթի խոշորագույն կենտրոններից է: XVIII դ. Պետերբուրգում ապրել և աշխատել են ռուս խոշորագույն գրողները: Կերպարվեստի զարգացման գործում մեծ նշանակություն է ունեցել Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան (հիմնադրվել է 1757-ին): XVIII դարից Պետերբուրգում աշխատել են աշխարհահռչակ գեղանկարիչներ, դիմանկարիչներ, քանդակագործներ: XIX դ. վերջին և XX դ. սկզբին ստեղծվել են բազմաթիվ գեղարվեստական միավորումներ:
1756-ին ստեղծվել է Ռուսաստանում առաջին թատրոնը: 1832-ին բացվել է Ալեքսանդրիյսկու, 1833-ին՝ Միխայլովյան թատրոնները: XVIII դ. ստեղծվել է օպերայի և բալետի թատերախումբը, 1862-ին՝ Ռուսաստանում առաջին կոնսերվատորիան:
XIX դ–ում Լ–ում են աշխատել հանրահայտ կոմպոզիտորներ: Սովետական շրջանում ստեղծվել են նոր թատրոններ՝ Դրամատիկական մեծ, Փոքր օպերային 7ն: «Լենֆիլմ» (հիմնադրվել է 1918-ին) կինոստուդիան ստեղծել է բազմաթիվ բարձրարժեք ֆիլմեր:
1973-ին գործել են Ս. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի. Ա. Ս. Պուշկինի անվ. դրամատիկական, Օպերայի և բալետի փոքր, Մ. Գորկու անվ. դրամատիկական մեծ, կոմեդիայի, Լենինյան կոմերիտմիության, Լենսովետի ևն թատրոնները, ֆիլհարմոնիան, Մ. Ի. Գլինկայի անվ. ակադեմիական կապելլան, կրկեսը ևն: Առաջին հանրային գրադարանը Պետերբուրգում բացվել է 1814-ին (այժմ՝ Հանրային գրադարան Սալտիկով–Շչեդրինի անվան): Լ–ում է գտնվում ՍՍՀՄ ԳԱ–ի հանրային գիտական գրադարանը: Ընդամենը հաշվվում է (1972) 2380 գրադարան (137,3 մլն կտոր գիրք): Առաջին ռուս. թանգարանը հիմնադրվել է Պետերբուրգում՝ 1719-ին: 1973-ին Լ. ուներ 47 թանգարան: Կարևորներն են. Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության պետ., ՍԱՀՄ հեղափոխության կենտրոնական թանգարանի ֆիլիալը, Վ. Ի. Լենինի անվ. կենտրոնական թանգարանի Լենինգրադի ֆիլիալը ևն: Արվեստի հարուստ հավաքածու է պահպանվում Էրմիտաժում, Ռուսական թանգարանում: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Կենտրոնական զինվորական–ծովային թանգարանը, Լենինգրադի պատմության պետական թանգարանը («Պետրոպավլովյան ամրոց» և «Օրեշեկ» ֆիլիալներով), քաղաքի քանդակագործության թանգարանը ևն: Արժեքավոր գիտական հավաքածուներ են պահպանվում ՍՍՀՄ ԳԱ մարդաբանական և ազգագրական, ՍՍՀՄ ժողովուրդների ազգագրության ևն թանգարաններում:
1973-ին Լ–ում գործել են 362 ակումբային հիմնարկ, 296 կինոսարքավորում: Առաջին տպարանը Պետերբուրգում հիմնադրվել է 1711-ին, 1727-ին՝ ԳԱ տպարանը: XIX դ. 1-ին քառորդում հիմնադրվել են Վ. Ա. Պլավիլշչիկովի, Ի. Վ. Սլյոնինի, Գլազունովների, Ա. Պ. Պլյուշարի հրատարակչական ֆիրմաները: Ռուս. գրքի պատմության գործում մեծ դեր է խաղացել XIX դ. 30–40-ական թթ. Պետերբուրգի հրատարակիչ Ա. Ֆ. Ամիրդինը: XIX դ. 2-րդ կեսին հանդես են եկել Մ. Օ. Վոլֆի, Ա. Ֆ. Մարքսի, Ա. Ս. Սուվորինի հրատարակչական ֆիրմաները: 60-ական թթ. ակտիվ լուսավորական հրատարակչական գործունեություն է վարել Ֆ. Ֆ. Պավլենկովը: Պետրոգրադում սովետական առաջին հրատարակչությունները՝ ժողկոմխորհի գրական–հրատարակչական բաժինը և Պետրոգրադյան սովետի հրատարակությունը (Լենհրատ), հիմնադրվել են 1917-ին: Այժմ Լ. ՍՍՀՄ հրատարակչական գործի և պոլիգրաֆիական արդյունաբերության խոշորագույն կենտրոններից է: Այստեղ է գտնվում ավելի քան 30 հրատարակչություն, այդ թվում «Ավրորա», «Լենհրատ» ևն և Մոսկվայի խոշոր հրատարակչությունների բաժանմունքներ: XVIII դ. կեսին լույս է տեսել առաջին հանդեսը՝ «Տրուդոլյուբիվայա պչյոլա» («Трудолюбивая пчела», 1759-ից): 1825-ից հետո հրապարակ են եկել «Լիտերատուրնայա գազետա» («Литературная газета», 1830–31), «Սովրեմեննիկ» («Coвременник», 1836–66) հանդեսը: Կարևոր դեր են խաղացել «Ռուսսկոյե սլովո» («Русское слово», 1860-ից), «Իսկրա» («Искра», 1859–73), «Օտեչեստվեննիյե զապիսկի» («Отчественные записки», 1868-ից), «Դելո» («Дело», 1866–84) հանդեսները: Լիբերալ–բուրժուական հրատարակություններից կարևոր է «Վեստնիկ Եվրոպի»-ն («Becтник Европы», 1866– 1918): Նարոդնիկական խոշոր հրատարակություններից էր «Ռուսսկոյե բոգատստվո» («Pyccкoe бoraтство», 1876–1918) հանդեսը: 1905–07-ի հեղափոխությունից առաջ լույս են տեսել բոլշևիկյան լեգալ հրատարակություններ՝ «Նաշա միսլ» («Наша мысль»), «Վպերյոդ» («Bпepeд»), «Զերնո» («3eрно»), 1910–12-ին՝ «Զվեզդա» («3везда»), 1912-ին՝ «Պրավդա» («Правда») բոլշևիկյան թերթերը:
Լ–ում հրատարակվում են մարզային և քաղաքային թերթեր՝ «Լենինգրադսկայա պրավդա» («Ленинградская правда», 1918-ից), «Սմենա» («Cмена», 1919-ից), «Լենինսկիյե իսկրի» («Ленинские искры», 1924-ից), «Լենինգրադսկի ռաբոչի» («Ленинградский рабочый», 1951-ից) ևն: Հրատարակվում են բազմաթիվ գրական–գեղարվեստական և հասարակական–քաղաքական հանդեսներ՝ «Զվեզդա» («3везда»,