Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մուղները՝ Ցարոսլավլ–Կիրիշի, նավթա– նյութերի խողովակաշարը՝ Կիրիշի–Լե– նինգրադ: 1972/73 ուս. տարում մարզում կար 927 հանրակրթական դպրոց (215 հզ. աշա– կերտ), 53 պրոֆտեխնիկական (18,9 հզ. սովորող), 14 միշնակարգ մասնագիտա– կան (12,6 հզ. սովորող) ուս. հաստատու– թյուններ, շուրշ 650 նախադպրոցական հիմնարկ (60 հզ. երեխա): Ունի (1973) 690 մասսայական գրադարան (7,7 մլն կտոր գիրք U հանդես), 14 թանգարան, 2 մարզային թատրոն, 904 ակումբային հիմնարկ, 1183 կինոկայան: (Տես նաե Լենինգրադ հոդվածը): Լույս են տեսնում «Լենինգրադսկայա պրավդա» (1918-ից), «Լենինգրադսկի ռաբոչի» (1951 –1973-ին՝ «Ստրոիտելնի ռաբոչի»), «Սմենա» (1919-ից), «Լենինսկիե իսկրի» (1924-ից) մարզային թերթերը:

ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ

ԹԱՏՐՈՆ ակադեմիական, Ս. Մ. Կիրովի անվան, ՍՍՀՄ հին և խո– շորագույն երաժշտական թատրոններից մեկը: 1783-ին,. Պետերբուրգում բացված Մեծ թատրոնում դրամատիկ ներկայա– ցումներից բացի բեմադրվել են արտասահ– մանյան երաժշտական երկեր, ինչպես և ռուս կոմպոզիտորներ Ե. Ֆոմինի, Վ. Պաշ– կեիչի և ուրիշների առաշին օպերաները: 1803-ին օպերային (ղեկավար՝ կոմպոզի– տոր և դիրիժոր Կ. Կավոս) և բալետային (բալետմայստեր՝ Շ. Դիդլո) խմբերը առանձնացել են դրամատիկականից: 1836-ին վերակառուցված Մեծ թատրոնը լրիվ տրամադրվել է օպերային ներկայա– ցումների (առաջինը՝ Մ. Դլինկայի «Իվան Սուսանին»): Հրդեհից հետո, շենքը վե– րակառուցվել և 1860-ին բացվել է որպես Մարիինյան թատրոն: Օտար հեղինակ– ների գործերի ներկայացումների հետ թատրոնում իրականացվել են ռուս դա– սականների (Պ. Չայկովսկու, Մ. Մուսորգս– կու, Ն. Ռիմսկի–Կորսակովի, Ա. Դլազու– նաIp և արիշնԵրի) օպերաների, և բալետ– ների առաշին բեմադրությունները: Հոկ– տեմբերյան մեծ հեղափոխությունից հետո, 1917-ի նոյեմբ. 9-ին թատրոնը հանձնվել է լուսժողկոմատի տնօրինությանը, 1920-ից՝ կոչվել է Օպերայի և բալետի պե– տական ակադեմիական թատրոն, 1935-ից՝ Ս. Մ. Կիրովի անվան: Թատրոնում բե– մադրվել են ռուս., արտասահմանյան դա– սական և սովետական կոմպոզիտորների օպերաներ ն. բալետներ (այդ թվում՝ Ա. Խաչատրյանի «Դայանե», 1942, «Սպար– տակ», 1956, բալետները, Վ. Մուրադելու Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի շենքը «Հոկտեմբեր» օպերան, 1964): Տարբեր տարիներ թատրոնում գործել են Ռ. Դորս– կայան, Մ. Ռեյզենը, Ս. Միգայը, բալետի արտիստներից՝ Մ. Սեմյոնովան, Դ. Ուլա– նովան, Ն. Մ. Դուդինսկայան, դիրիժոր– ներ Ե. Մրավինսկին, Բ. Խայկինը, ռե– ժիսորներ Ս. Ռադլովը, Լ. Բ. Բարաթովը, բալետմայստերներ Ֆ. Լոպուխովը, Ռ. Զախարովը, Վ. վայնոնենը, Լ. Լավրովս– կին: 1939-ին թատրոնը պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գրկ. JleHHHrpaflCKH® TeaTp onepM h 6aJieTa hm. C. M. KnpoBa, JI., 1972.

ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ, հուշարձան–դամ– բարան Մոսկվայի Կարմիր հրապարա– կում, Կրեմլի պարսպի մոտ, որի սգո դահ– լիճի սարկոֆագում Վլադիմիր Իլյի£ Լենինի զմռսած աճյունն է: Տոնակատարու– թյունների, շքերթների, միտինգների ժա– մանակ դամբարանը ծառայում է որպես կառավարական տրիբունա: 1924-ի հունվ. 27-ին կառուցվել է փայտե ժամանակավոր դամբարան (նախագիծը ճարտ. Ա. Շչուսևի, ամբողջությամբ չի իրականացվել), որը ծավալային հորին– վածքով խորանարդ էր, պսակված՝ բուր– Լենինի դամբարանը, Մոսկվա (1930, ճարտ. Ա. Շչուսե) գով, գետնի տակ (3 մ) սգո դահլիճով: Կառուցվել է նաև 2-րդ տարբերակը, որը բացվել է 1924-ի օգոստ. 1-ին (նախագիծը Ա. Շչուսևի, սարկոֆագը Կ. Մելնիկովի): Աստիճանաձև ծավալով այս տարբերակը արդեն կատարում էր դամբ արան– տրիբու– նայի դեր: 1930-ին ավարտվել է քարե դամ– բարանի շինարարությունը (ճարտ. Ա. Շչու– սև, համահեղինակ՝ Ի. Ֆրանցուզ, Գ. 6ա– կովլևի մասնակցությամբ): Կառույցի հա– մար ընտրված էին մարմար, պորփյուր, գրանիտ, լաբրադոր, լաբրադորիտ և գաբ– րոնորիտ: Դամբարանը, պահպանելով նախորդների հիմնական կոմպոզիցիան, ավելի բարձր է, մուգ կարմիր գրանիտի և սև լաբրադորի համադրության շնորհիվ՝ հանդիսավոր, ճարտ. ձևերը հստակ են ու խիստ: Միակտուր (60 ա) լաբրադորի վրա գրված է JIEHHH: Դամբարանը դարձել է Կարմիր հրապարակի ճարտ. անսամբլի կոմպոզիցիոն կենտրոնը: 1945-ին կա– ռուցվել է կենտրոնական տրիբունը (Շչուսև): 1973-ին ստեղծվել է նոր սարկո– ֆագ (քանդ. Ն. Տոմսկի): 1924-ի հունվ. 26-ին Մոսկվայի կայազորի պետի հրա– մանով դամբարանի մոտ սահմանվել է Պատվո պահակ:

ԼԵՆԻՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, բացվել է 1936-ի մայիսի 15-ին, Մոսկվա– յում, ՍՄԿԿ ԿԿ–ի և սովետական կառավա– րության որոշմամբ: Թանգարանի 22 դահ– լիճներում ցուցադրվում են Վ. Ի. Լենինի Վ. Ի. Լենինի կենտրոնական թանգարանը ձեռագրերը, գրքերի և բրոշյուրների առա– շին հրատարակությունները, թերթեր, փաստաթղթեր, քարտեզներ, անձնական իրեր, շենքերի մակետներ՝ կապված առաջ– նորդի կյանքի և գործունեության հետ: Թանգարանի փաստաթղթերի և այլ նյու– թերի հետ օրգանապես կապված են ցու– ցադրվող կերպարվեստի ստեղծագործու– թյունները, որոնցում պատկերված է Վ. Ի. Լենինը: Լ. կ. թ. ունի մասնաճյուղեր, տուն–թանգարան Դորկի Լենինսկիեում, Աաւկվայի Պավելեցկի կայարանում (Վ. Ի. Լենինի սգո գնացքի տաղավար): Մասնա– ճյուղեր ստեղծվել են նաև Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Լվովում, Ուլյանովսկում, տուն–թանգարաններ՝ Ուլ– յանովսկում, Կազանում, Կոկուշկինոյում, Կույբիշևում, Շուշենսկոյեում, Պոդոլսկում, Ուֆայում, Իլյիչևոյում, Լենինգրադում և Լենինգրադի մոտակայքում, այդ թվում հյուղակը Ռազլիվ լճի մոտ: Մեծ առաջնոր– դի կյանքին ու գործունեությանը նվիր– ված թանգարաններ են ստեղծվել Լեհաս– տանում (Վարշավա, Կրակով, Պորոնինո, Բելի Դունայեց), Չեխոսլովակիայում (Պրագա, Բրատիսլավա), ԴԴՀ–nuf (Լայպ– ցիգ), Ռումինիայում (Բուխարեստ), Ալ– բանիայում (Տիրանա), Ֆինլանդիայում (Տամպերե, Հելսինկի): Փարիզում, այն տանը, որտեղ ապրել է Վ Ի. Լենինը, ստեղծված է նրա կյանքին և գործունեու– թյանը նվիրված ցուցահանդես: 1974-ին Լ. կ. թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:

ԼԵՆԻՆԻ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՊԼԱՆ, կոոպերա– ցիայի միջոցով աշխատավոր գյուղացիու– թյան լայն զանգվածներին սոցիալիզմի կառուցմանը ներգրավելու պլան, ՍՍՀՄ– ում սոցիալիզմի կառուցման, նոր հասա– րակարգի, նրա էկոնոմիկայի, գաղափա– րախոսության, կուլտուրայի ձևավորման լենինյան ծրագրի բաղկացուօիչ մաս: Վ. Ի. Լենինը կոոպերացիան համս րել է աշխա– տավոր գյուղացիության և հասարակու– թյան շահերի զուգակցման ճիշտ ձև, որն ապահովում է «…ավելի հասարակ, հեշտ ու գ յ ուղաց ու համար մատչելի ճանապարհով նոր կարգե– րին անցնելու…» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 33, էշ 557) հնարավորությունը: Կոոպե–