ների կատարելագործման ինստ–ը, մարզային 2 թերթ: 1971-ին մարզում կար 20 հիվանդանոց (800 մահճակալով), 109 բժիշկ: Քարտեզը տես 624-րդ էշից հետո՝ ներ դիրում:
ԼԵՌՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻ, միներալ,
թափանցիկ, անգույն քվարց: Երբեմն լինում է ծխագույն կամ դեղին գունավորումով: Հիմնականում առաշանում է միշին և ցածր շերմաստիճանային հիդրոթերմալ
պրոցեսների հետեանքով քվարցային,
քվարց–դաշտասպաթային, քվարց–կար–
բոնատային երակների և գրանիտային
պեգմատիտների խոռոչներում: Հանքավայրերը հայտնի են ՍՍՀՄ–ում (Ուրալ, Ալթայ, Ուկրաինա են), Չինաստանում,
Բրազիլիայում, Բիրմայում: Լ. բ–ու անթերի բյուրեղները և գունավոր տեսակները պիեզոօպտիկական և ոսկերչական արժեքավոր հումք են:
ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐԾ, երկրի ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման և նախնական մշակման անհրաժեշտ պրոցեսներն ընդգրկող գիտության և տեխնիկայի ճյուղերի միասնություն: Հազարամյակներ շարունակ Լ. գ. ընդգրկել է միայն կարծր օգտակար հանածոների արդյունահանումը: XIX դ. 2-րդ կեսից սկսել է
զարգանալ նավթի, իսկ XX դ. սկզբից՝ բնական գազի արդյունահանումը: Հանքավայրի մշակման տնտ. նպատակահար մարությունը երկրաբանա–հետախուզա–
կան աշխատանքներով հաստատելուց հետո անցնում են օգտակար հանածոյի արդյունահանմանը: Այն կարող է իրականացվել ստորգետնյա (եթե հանքամարմինը
խորն է տեղադրված) և բաց (եթե հանքամարմինը երկրի մակերևույթին մոտ է տեղադրված) եղանակներով: Երկու դեպքում էլ նախ բացում են հանքավայրը,
այսինքն՝ հանքամարմինը փորվածքներով միացնում են երկրի մակերևույթի հետ: Հանքավայրը բացող հիմնական փորվածքներն են. կարծր օգտակար հանածոների ստորգետնյա մշակման դեպքում՝ հանքափողերը, հանքուղիները, մերձփո–
ղային բակերը, քվերշլագները, գեզենկ–
ները են, բաց մշակման դեպքում՝ նաև կապիտալ խրամները և կիսախրամները, հեղուկ և գազային օգտակար հանածոներն արդյունահանելիս՝ հորատանցքները:
Այնուհետև կատարվում է հանքավայրի նախապատրաստումը, անցկացվում են
արյդունահանման աշխատանքների կատարմանն օժանդակող փորվածքներ (շտրեկ, վերընթաց, օրտ, կտրող խրամներ են): Հանքամարմինը հանքահարկի
(բաց եղանակով մշակելիս՝ հանքաստի–
ճանի) սահմաններում բաժանվում է արդյունահանման համար նպատակահարմար զանգվածամասերի (բլոկներ, պանելներ, լավաներ ևն), որոնցում նախապատրաստական աշխատանքներին զուգընթաց ստորգետնյա պայմաններում անցկացվում են կտրող փորվածքներ: Դրանք անհրաժեշտ են մաքրման աշխատանքների ճակատ ստեղծելու համար, որտեղ զանգվածից պոկում և քայքայում են պինդ օգտակար հանածոների հիմնական մասը: Զանգվածից ոչ շատ ամուր ապարների անշատումը կատարվում է մեքենաների, շրային
շիթի միջոցով, իսկ ամուր ապարներինը՝ հիմնականում հորաաապայթեցման աշխատանքներով: Առաշացած հանքազանգվածն այնուհետև տեղափոխվում է երկրի
մակերևույթ կամ բեռնաթափման կետեր:
Հանքավայրի մշակման ընթացքում
առաշացած դատարկ ապարներն օգտագործվում են ոչ պիտանի փորվածքները լցնելու կամ այլ նպատակների համար կամ էլ տեղավորում են լցակույտերում:
Արդյունահանված օգտակար հանածոները
ժողտնտեսությունում օգտագործվում են
անմիջականորեն կամ նախնական վերամշակումից հետո: Դրանց մի մասն ուղարկվում է հարստացուցիչ ֆաբրիկա (խտանյութ ստանալու համար), մյուս մասը՝ վերամշակման (օգտակար նյութերն իրարից անշատելու նպատակով): Ստորգետնյա հանքավւորվածքներում կուտակվող
ջրերը, հեռացվում են ինքնահոսքով կամ պոմպերի օգնությամբ: Աշխատանքային նորմալ պայմաններ ապահովելու համար
հանքափորվածքներն ամրակապում են (տես Ամրակապում հանքարանային), լուսավորում ստացիոնար լուսատուներով և անընդհատ օդափոխում: Օդափոխումը
լավ կատարելու, ինչպես նաև վթարի դեպքում երկրի մակերևույթ հանքագործների դուրս գալն ապահովելու նպատակով ստորգետնյա հանքահորերը պետք է ունենան առնվազն երկու ելք: Օգտակար հանածոների հանույթով մարդիկ զբաղվել են դեռևս նախնադարյան հասարակար
գում, երբ աշխատանքի պարզագույն գործիքներ պատրաստելիս անհրաժեշտություն են զգացել երկրի ընդերքից հանել կարծր ապարներ: Այդ նույն ժամանակաշրջանում սկսվել է պղնձի և անագի հանքաքարերի, ոսկու և արծաթի արդյունահանումը: Հնագույն հանքափորվածքներ հայտնաբերվել են Չինաստանում, ճապոնիայում, Եգիպտոսում, Միջին Ասիայում և այլուր: Հանքագործությունը, ինչպես
նաև դրա հետ կապված մետաղագործությունը, Հայաստանում նույնպես սկսել է զարգանալ դեռ անհիշելի ժամանակներից: Այդ են վկայում պեղումների արդյունք
ները (Շենգավիթ, Կարմիր բլուր ևն), ինչպես նաև հին հանքափորվածքները (Զոդ, Զանգեզուր ևն): Եթե սկզբնական շրջանում օգտակար հանածոները արդյունահանվում էին հիմնականում ստորգետնյա
եղանակով, ապա այժմ շատ դեպքերում նախապատվությունը տրվում է մշակման՝ աշխատանքի մեծ արտադրողականություն և արդյունահանման փոքր ինքնար
ժեք ապահովող մշակման բաց եղանակին:
Ներկայումս հանքային արդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններն են՝ հանքային աշխատանքների
կոմպլեքսային մեքենայացման և ավտոմատացման հիման վրա «արտադրության ինտենսիվացումը և հանքային հումքի
կոմպլեքսային օգտագործումը:
Գբկ. B Օ K H 0 B. B., TopHOe AejIO, 3 H3fl.,
M., 1959; A r օ ա k o b MSH., M a ji a x o b
I M., no,«3eMHaH pa3pa6oTKa pyflHbix MecTO-
poacfleHHH, M., 1966; Bopo6i>eB B.M.,
EypHaicoB A* C., Ochobm TexHOJionra
ropHoro np0H3B0ACTBa, M.j 1973*
Հ. Բախչիսաբայցև, Գ. Ի՚աչաարյան
Ս. Հովսեփյան
ԼԵՌՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐ, լ և ռ ն և ր, տ և կ–
տոնական լեռներ, երկրի մակերևույթի մասեր, որոնք բարձր են հարակից հարթավայրերից և իրենց սահմաններում
ունեն բարձրությունների զգալի և խիստ տատանումներ: Ձգվում են մինչև մի քանի հզ. կմ, ծովի մակարդակից բարձր են մինչև մի քանի կմ: Առաջանում են երկրակեղևի տեկտոնական խախտումների հետևանքով և հաճախ անվանվում են տեկտոնական լեռներ: Ըստ կառուցվածքի առանձնացվում են ծալքավոր, բեկորային և ծալ–
քաբեկորային, ըստ մորֆոլոգիայի՝ ցածրադիր, միջին բարձրության և բարձրլեռնային լեռներ:
ԼԵՌՆԱՅԻՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Լեռնային ԻՍՍՀ), Թերեքի և Կու– բանի (Կարաչայ) մարզի մի մասի ժողո– վուրդների սովետական ինքնավարություն 1921–24-ին: Հռչակվել է 1920-ի նոյեմբ. 17-ին, Վլադիկավկազում, Թերեքի մարզի ժողովուրդների համագումարում: Հաստատվել է Համառուսաստանյան Կենտգործկոմի 1921-ի հունվ. 20-ի դեկրետով: Սանում էր ՌՍՖՍՀ–ի կազմի մեջ: Տարածությունն էր 73 հզ. կմ2, բնակչությունը՝ 786 հզ. մարդ (չեչեններ, ինգուշներ, օսեր, կաբարդիններ, բալկարներ, ռուսներ): Խնդիրն էր՝ կարգավորել հողային հարցը և ստեղծել խաղաղ, բարեկամական փոխհարաբերություններ ազգությունների միջե: Բաժանված էր 6 վարչական շրջանի, կենտրոնն էր Վլադիկավ– կազը (այժմ՝ Օրջոնիկիձե): Հանրապետության Սովետների սահմանադիր համագումարում (1921-ի ապրիլի 16–22), որի աշխատանքներին մասնակցել է նաև Հա– մառուսաստանյան Կենտգործկոմի և ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի ներկայացուցիչ Ս. Մ. Կի– րովը, սահմանվեցին պետ. իշխանության և պետ. կառավարման սկզբունքները, հաստատվեց միմյանց և ՌՍՖՍՀ պետ. մարմինների հետ փոխհարաբերություն ների կարգը, Լեռնային ԻՍՍՀ–ի վարչա– տերիտորիալ բաժանումը, ընդունվեցին որոշումներ հողային, պարենային ևն հարցերի վերաբերյալ, ընտրվեց Կենտգործկոմ: Լեռնային ԻՍՍՀ–ի կազմավորումը հանդիսացավ Թերեքի ժողովուրդների պետ. շինարարության փուլերից մեկը: Ազգային–պետ. շինարարության ընթացքում իրականացվեց ազգությունների սահմանազատումը: Լեռնային ԻՍՍՀ–ից առանձնացան Կաբարդինական (1921-ի սեպտ. 1), Կարաչայական (1922-ի հունվ. 12), Բալկարական (1922-ի ապրիլի 16), Չեչենական (1922-ի նոյեմբ. 30) օկրուգները, որոնք վերածվեցին ՌՍՖՍՀ–ի ինքնավար մարզերի: Համառուսաստանյան Կենտգործկոմի 1924-ի հուլիսի 7-ի դեկրետով Լեռնային ԻՍՍՀ վերացվեց և նրա տերիտորիայում ստեղծվեցին Հյուսիս– Օսեթական ու Ինգուշական ԻՄ և կազակներով բնակեցված Սունժենի օկրուգը: Վլադիկավկազը հայտարարվեց առանձին միավոր: Գբկ, Լենին Վ. Ի., Ադրբեշանի, Վրաս տանի, Հայաստանի, Դաղսաանի, Լեռնական ների ռեսպուբլիկայի կոմունիստ ընկերներին, Երկ., հ. 32: M y ռ y k a e b P. C., K hctophh TOPCKOH Abtohomhoh Cobctckoh CoiJHaJIHCTH-