Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ունենալ կյանքի անոմալ մեծ տևողու– թյուն. դրանք կոչվում են մ և տ ա ս տ ա– բ ի լ մակարդակներ: Երբեմն էներգիայի միևնույն մակարդակին կարող են համա– պատասխանել • քվանտային համակար– գի մի քանի վիճակներ: Այդպիսի մակար– դակները կոչվում են այլասերված: Համակարգի է. մ–ների տվյալ հավաքա– ծուն կոչվում է էներգետիկ սպեկ– տ ը ր: Ռ. Սարդար յան

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՓՈխԱ ԿԵՐՊ ՄԱՆ ՕՐԵՆՔ, բնության համընդ– հանուր օրենք, ըստ որի՝ նյութական ցան– կացած փակ համակարգի էներգիան բոլոր պրոցեսների դեպքում պահպանվում է՝ փոխարկվելով մի տեսակից մի այլ տե– սակի:

ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔՎԱՆՏ, էներգիայի որո– շակի սահմանափակ քանակություն, որն առաքում կամ կլանում է միկրոմասնիկը (կամ մասնիկների համակարգը)՝ փոխազ– դեցության տարրական ակտի ժամանակ: Քվանտային համակարգերը ստացիոնար (կայուն) վիճակում կարող են ունենալ էներգիայի միայն ընդհատ արժեքներ, մի ստացիոնար վիճակից մյուսին անցնե– լիս տեղի է ունենում էներգիայի թռիչքաձև փոփոխում: Դա նշանակում է, որ էներ– գետիկ ընդհատ սպեկտր ունեցող քվան– տային համակարգերը չեն կարող առա– քել (կլանել) էներգիայի ավելի փոքր քանակություն, քան սպեկտրի երկու ամե– նամոտ մակարդակների էներգիաների տարբերությունն է: է. ք–ի մեծությունը որոշվում է E=hv բանաձևով (հ–ը Պլանկի հաստատունն է, v-ն՝ ճառագայթման հա– ճախականությունը): էներգետիկ ընդհատ սպեկտր ունեցող քվանտային համակար– գերից բացի գոյություն ունեն նաև ան– ընդհատ էներգետիկ սպեկտրով համա– կարգեր, որոնք փոխազդեցության ժամա– նակ կարող են առաքել (կլանել) ցանկա– ցած հաճախականության քվանտ: Օրի– նակ, ազատ էլեկտրոնի համընթաց շարժ– ման էներգիայի փոփոխման պրոցեսն անընդհատ է: Ռ. Սարդարյան ԷՆ&ԵԼԻ, հայկական և կովկասյան կա– նացի մենապար: Ունի ժող. և բեմադրա– կան տարբերակներ, որոնց պարեղանա– կը նույնն է, չափը՝ 5/8: Ընդգրկվել է հայկ. պարի խմբերի և պետ. անսամբլ– ների ծրագրերի մեշ, մշակվելով դարձել օպերա–բալետային ներկայացումների մաս (Սպենդիարյանի «Ալմաստ», «1սան– դութ» ևն): ժ. Խաչատրյան

ԷՆԹԱԼՊԻԱ (<հուն. 6vdaXjtco–տաքաց– նել), ջերմապարունակութ յ,ու ն, նյութի (համակարգի) վիճակը նկարագրող թերմոդինամիկական ֆունկցիա: Որոշ– վում է H = U+ pV բանաձևով, որտեղ Ս–ն համակարգի ներքին էներգիան է, p-ն՝ ճնշումը, V-ն՝ ծավալը: Իգոբար (p = const) շրջելի պրոցեսի ընթացքում անջատվող (կլանվող) ջերմության քանակը հավասար է է–ի փոփոխությանը: է. թերմոդինամի– կական պոտենցիալ է (տես Թերմոդինա– միկա), եթե արտահայտվում է որպես ֆունկցիա ճնշումից և էնտրոպիայից: Միա– վորների միջազգային համակարգում է. չափվում է շ–ով: Դ. Սեղրակյան

ԷՆԹԻՄԵՄԱ (<հուն. evdi3|UT||Jta), կրճատ մտահանգում, մասնավորապես կրճատ սիւչոգիզմի տեսակ, երբ, որպես ինքնին հասկանալի, բաց է թողնվում նախադրյալ– ներից մեկը կամ եզրակացությունը: Օրի– նակ, «Բոլոր մետաղները հաղորդիչ են, հե– տևաբար երկաթը հաղորդիչ է», այստեղ բաց է թողնված սիլլոգիզմի Փոքր նախա– դրյալը՝ «երկաթը մետաղ է»: Սովորաբար հնարավոր է վերականգնել բաց թողնը– վածը, բայց երբեմն դժվար է, քանի որ միևնույն եզրակացությունը կարող է բխել տարբեր նախադրյալների համակ– ցությունից: է. գործածվում է հատկապես բանավոր խոսքում, երբ համատեքստն ապահովում է ենթադրվող նախադրյալի անբացահայտ հաշվառումը: ԷՆ ԼԻԼ, շումերական դիցարանի գերա– գույն աստվածը: Պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր Նիպուր քաղաքը: Նախապես պատկերվել է իբրև եթերի աստված, եր– կընքի՝ Անու աստծո, և երկրի՝ Կի դիցու– հու, որդին: Դիցաբանության համաձայն՝ երկիրն ու երկինքը միմյանցից անջատ– վել են Է–ի ծննդից հետո: Ավելի ուշ Է. դիտվել է երկրի աստվածը՝ Անուի և Էայի հետ մտնելով շումերական համադիցա– րանի գերագույն եռյակում: Բաբելոնացի– ներն ու ասորեստանցիները է–ին անվա– նել են Բեչ («տեր»):

ԷՆՀԱՐՄՈՆԻԶՄ (<հուն. 6vap|w5viO£ – միմյանց համեմատ, ներդաշնակ), երա– ժըշտական համակարգում նույն բարձրու– թյունն ունեցող, բայց տարբեր անուններ կրող հնչյունների հավասարեցումն ու նույնացումը (օրինակ 1): Գոյություն ունեն նաև էնհարմոնիկորեն հավասար ինտերվալներ, ակորդներ և տոնայնու– թյուններ (օրինակ 2, 3, 4): էնհարմոնի– կորեն հավասար ինտերվալները (կամ ակորդները) երաժշտական ստեղծագոր– ծությունից անջատ միատեսակ են հըն– չում, սակայն ստեղծագործության մեջ, լադային այս կամ այն պայմաններում, դրանցից յուրաքանչյուրը այլ բնույթ է ստանում և նոր իմաստ արտահայտում: է. օգտագործվում է մոդուրսցման մեջ, երբեմն՝ երաժշտական գրությունը պար– զեցնելու նպատակով:

ԷՆՁԵԼԻՆ (Endzelins) Յանիս [10(22).2. 1873, Վալմիրի մոտ (այժմ՝ Լատվիական ՍՍՀ)-– 1.7.1961, գ. Կոկնեսե], լատվիա– ցի սովետական լեզվաբան, բալթիական լեզուների մասնագետ: ՍՍՀՄ ԳԱ թղթ– անդամ (1929), Լատվիական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946): Մեծ վաստակ ունի բալթիկ–սլավոնական լեզուների համեմա– տական ուսումնասիրության և այլ բնա– գավառներում («Սլավոնա–բալթիական էտյուդներ», 1911, «Հին պրուսերենի քե– րականություն», 1944, «Լատվերենի քե– րականություն», 1951, լենինյան մրցա– նակ, 1958): Լրացրել ու խմբագրել է Կ. Մյուլենբախի «Լատվերեն–գերմանե– րեն բառարան»-ը (հ. 1–4, 1923–32, լրացուցիչ հ. 1–2, 1934–46):

ԷՆՆԻՈՒՍ (Ennius) Քվինտուս (մ. թ. ա. 239, Ռուդիի – մ. թ. ա. 169, Հռոմ), հռո– մեացի բանաստեղծ, դրամատուրգ: է–ի ոչ մի ամբողջական գործ մեզ չի հասել: Ամենամեծ հատվածները պահպանվել են Ցիցերոնի երկերում: Գրել է բարոյախո– սական կանոններ, երգիծական գործեր, էպիգրամներ: է–ի «Տարեգրություն» պոե– մը գրված է Հոմերոսի ազդեցությամբ և համարվել է լատ. առաջին էպոսը: Բաղ– կացած է 18 գրքից (պահպանվել է 628 հատված), ընդգրկում է Հռոմի պատմու– թյունը սկզբից մինչև հեղինակի օրերը: Սրա ազդեցությամբ է Լուկրեցիոսը գրել «Իրերի բնության մասին» պոեմը, Վեր– գիլիոսը՝ «էնեականը»: է. հռոմ. գրակա– նության մեջ առաջինն է կիրառել հեքսա– մետրը և ալիտերացիան:

ԷՆՎԵՐ–ՓԱՇԱ (1881-1922), թուրքական պետական գործիչ, գեներալ (1913), բուր– ժուա–նացիոնալիստական «Միություն և առաջադիմություն» կուսակցության պա– րագլուխներից, արևմտահայերի Մեծ եղեռ– նի գլխավոր հանցագործներից մեկը: Մասնակցել է 1908-ի երիտթուրք. հեղա– փոխությանը, իտալա–թուրք. (1911 – 12) և բալկանյան (1912–13) պատերազմնե– րին: 1909– 11-ին եղել է ռազմ, կցորդ Բեռլինում: 1913-ի հունվարին գլխավորել է պետ. հեղաշրջումը, որի հետևանքով վերստին իշխանության գլուխ են անցել երիաթուրքերը: 1914-ի փետրվարից զբա– ղեցրել է ռազմ, մինիստրի պաշտոնը և Փաստորեն դարձել երիտթուրքական «եռապետության» (Թաչեաթ–փաշայի և Ջեմաւ–փաշայի հետ) ամենաագդեցիկ դեմքը: Վարել է պանթյուրքական և պան– իսլամական քաղաքականություն, նպաս– տել գերմ. ազդեցության ուժեղացմանը Թուրքիայի վրա: է. արևմտահայերի 1915– 1916-ի տեղահանության և ջարդերի գըլ– խավոր կազմակերպիչներից էր: Նրանն է «առանց մի թուրք զինվորի կորստի, ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին» արտահայտությունը*: Թուրքիայի պար– տությունից հետո Փախել է Գերմանիա, սակայն, որպես պատերազմի հանցագործ և հայ ասպ անութ յան կազմակերպիչ, ի թի– վըս երիտթուրքական այլ պարագլուխնե– րի, 1919-ին հեռակա կարգով դատա– պարտվել է մահվան: 1921-ին գլխավորել է հակասովետական բասմաչական շար– ժումը (տես Բասմաչություն) Միջին Ասիա– յում և սպանվել կարմիր բանակի զորա– մասերի հետ ընդհարման ժամանակ:

ԷՆՏԵՐԻՏ, տես Բարակ աղիքների բոր– բոքում:

ԷՆՏԵՐՈԿԻՆԱԶ, (<հուն. gvtepov– աղիք և xiveoo – շարժել), ֆերմենտ, արտա– դրվում է բարակ աղիքի վերին հատվածի լորձաթաղանթից: Հայտնաբերել է ռուս գիտնական Ն. Շեպովալնիկովը (1899)՝ Ի.Պավլովի լաբորատորիայում: է–ի ներ–