ԼԻՐԻՍ, Լիբիական Արաբական
Սոցիալիստական ժողովրդական Ջամահարիա, ԼԱՍԺԶ,պետություն Տյուսիսային Աֆրիկայի կենտրոնական մասում: Սահմանակից է Թունիսին, Ալժիրին, Նիգերին, Չադին, Սուդանին և Եգիպտոսին: Հս–ում ողողվում է Միջերկրական ծովով: Տարածությունը 1759,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 2,4 մլն (1975): Սայրաքաղաքը՝ Տրիպոլի:
Վարչականորեն բաժանվում է 10 մուհաֆազայի:
Պետական կարգը: Լ. հանրապետություն է: Որպես ժամանակավոր սահմա–
նադրություն 1969-ից գործում է Սահմանադրական դեկլարացիան: Օրենսդրական, ինչպես նաև պետ. իշխանության բարձրագույն մարմինը հեղափոխական հրամանատարության խորհուրդն է, որի նախագահը պետության գլուխն է ու զինված ուժերի գերագույն Գլխավոր հրամա–
նատարը: Խորհուրդը նշանակում է կառավարություն և որոշում նրա ընդհանուր քաղաքականությունը: 1969-ի սեպտեմբերից պառլամենտն արձակված է: Տեղական կառավարման մարմինները տեղական և մունիցիպալ խորհուրդներն են: Գավառները գլխավորում են գավառային
կառավարիչները (մուտասարիֆները), շրջաններում՝ մուդիրները: Դատական
համակարգը կազմում են՝ գերագույն դատարանը, ապելյացիոն, I ատյանի և հանրագումարային (արագընթաց) իրավասության դատարանները: Հեղափոխական հրամանատարության խորհրդի դեկրետով ստեղծվել է ժողովրդական դատարան: Կան նաև շարիաթի դատարաններ:
Բնությունը: Լ–ի տարածքի 98%–ը կիսաանապատներ ու անապատներ են: Ռելիեֆում տիրապետում են 200–600 մ բարձրությամբ սարավանդները: Հվ–ում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը մինչե 2286 մ), արլ–ում՝ Լիբիական անապատը:
Կլիման արևադարձային, անապատային է, հս–ում՝ մերձարևադարձային: Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում 11–12°C է, հվ–ում՝ 15–18°C, հուլիսինը հս–ում՝ 27,29°C, հվ–ում՝ 32–35°C, Լիբիական անապատի կենտրոնական մասում՝ ավելի քան 50°C: Տեղումներն առավել շատ են հս. շրջաններում (տարեկան 250–350 ԱԱՀ Տրիպոլիում, 400–625 մւէՀ Կիրե–
նաիկայում), Լիբիական անապատում՝ 25 ւէմ: Լ–ի տարածքով հաճախ անցնում են տաք, չորացնող գիբլի և խամսին քա–
միները: Մշտապես հոսող գետեր չկան,
սակայն կան ստորերկրյա ջրերի զգալի
պաշարներ: Ծովեզերքի գորշ–դարչնա–
գույն հողերի վրա գերակշռում է մերձ–
արևադարձային կիսաանապատային բու–
սականությունը (հազվադեպ՝ ակացիա–
ներ, ժանտաթզենի, կարմրան): Անապատ–
ների հսկայական տարածություններ հա–
մարյա բուսազուրկ են: Կան օազիսներ:
Կենդանական աշխարհին բնորոշ են օձե–
րըն ու մողեսները, կան նաև շնագայլեր,
աղվեսներ, վարազներ ևն:
Բնակչությունը: 92%-ը լիբիացիներ են:
Ապրում են նաև բերբերներ և հաուսա,
տուբու ժողովուրդների փոքր խմբեր: Պաշ–
տոնական լեզուն արաբերենն է, պետա–
կան կրոնը՝ իսլամը: Բնակչության մոտ
90%–ը ապրում է ծովամերձ շրջաններում:
Առավել խիստ է բնակեցված Տրիպոլիի
մուհաֆազան (բնակչության մոտ 1/4-ը):
հյուսիսային Լ–ի արմ. մասում գերակըշ–
ռում է նստակյաց բնակչությունը, արլ.
մասում և երկրի հվ–արմ–ում մի շարք
ցեղեր վարում են կիսաքոչվորական և
քոչվորական կյանք: Քաղաքային բնակ–
չությունը 30,5% է (1970): Առավել խոշոր
քաղաքներն են Տրիպոլին, Բենգազին:
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ:
Մինչև երկրորդ համաշխարհային պատե–
րազմը Լ–ի տնտեսությունը հիմնված էր
քոչվորական անասնապահության, մա–
սամբ՝ հողագործության վրա: 1950-ական
թթ. նավթի խոշոր հանքավայրեր հայտնա–
բերելուց հետո երկրի էկոնոմիկայի հիմքը
դարձավ նավթարդյունահանումը, որը տա–
լիս է ազգային եկամտի 90%–ը: Լ–ի տնտ.
զարգացման կարևոր առանձնահատկու–
թյուններն են՝ ֆինանսավորման համար
սեփական ամուր բազայի առկայությունը
և պետ. սեկտորի մենաշնորհ դիրքը: Տնտ.
և սոցիալական զարգացման 3-ամյա ծրա–
գրից (1973–75) հետո (գլխավոր խնդիրն
էր տնտեսության ինդուստրիալ–ագրարա–
յին կառուցվածքի հիմքերի ստեղծումը)
ընդունվել է տնտեսության զարգացման
5-ամյա (1976–80) պլան, որի գլխավոր
խնդիրներն են՝ սեփական արդ. բազայի
ստեղծումը, ինֆրակառուցվածքի հետա–
գա զարգացումը, ազգային որակյալ կադ–
րերի պատրաստումը:
Գյուղատնտեսության մեջ
խրախուսվում է կոոպերատիվ շարժումը:
Գերակշռում է անջրդի հողագործությու–
նը: Ցանքատարածությունների մեծ մասը
զբաղեցնում են գարին և ցորենը: Մշակում
են նաև ձիթենի, ցիտրուսներ, փյունիկյան
արմավենի, գետնընկույզ, ծխախոտ, բան–
ջարեղեն: Կարևոր նշանակություն ունի
էքստենսիվ անասնապահությունը: Ծովա–
փին զբաղվում են ձկնորսությամբ:
Արդյունաբերության առա–
ջատար ճյուղ]ւ նավթարդյունահանումն է,
որն իրականացնում է ԼԻՆՕԿՈ պետ.
կորպորացիան: Նավթի արդյունահանու–
մը 1970-ին 159 մլն ա էր, բայց 1971-ին,
նավթի պաշարները սպառվելուց պահպա–
նելու կուրս ընդունելու հետևանքով, հա–
նույթը կրճատվեց և 1975-ին դարձավ
72 մլն ա: Արդյունահանում են նաև բնա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/607
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
