Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տ ր ի պ ո լ ի. առափնյա Փողոցը կան գազ (4,0 մլրդ մ3, 1975): 1973-ին ար– տադրվել է 1037 մլն կվտ–ժ էլեկտրաէներ– գիա: Վերամշակող արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ նավթագազա– վերամշակումը, սննդի (բուսական յուղի, պահածոների), տեքստիլ (բրդյա գործ– վածքների) արդյունաբերությունը, ծխա– խոտի, օճառի, կաշվի, ցեմենտի արտա– դրությունը: Արդ. ձեռնարկությունների մոտ 75%-ը կենտրոնացած է Տրիպոլիում: Մարսա–Բրեգա նավահանգստում կառուց– վել են նավթավերամշակման և հեղուկ գազի, Ինտիսար հանքավայրի շրջանում՝ ամոնիակի, հեղուկ գազի և բենզինի գոր– ծարաններ: Զարգացած է տնայնագործա– կան և կիսատնայնագործական արտա– դրությունը, գորգագործությունը: Տրանսպորտը: Ցամաքային տրանս– պորտի հիմնական տեսակը ավտոմո– բիլայինն է: Ավտոճանապարհների երկա– րությունը մոտ 10 հզ. կմ է (1975, այդ թը– վում՝ Միջերկրականի ափով ձգվող մայ– րուղին՝ 1882 կմ), նավթամուղներինը՝ 3,3 հզ. կմ, երկաթուղունը՝ 185 կմ: Նավ– թատար նավատորմի տոննաժը 0,3 մլն տ է (1974): Ատեղծվել է ազգային «Լիբիա էյրուեյս» ավիաընկերությունը: Միջազ– գային օդանավակայաններ կան Տրիպո– լի, Բենգազի, Սեբհա քաղաքներում: kpmuigjiu աԱաեսակաԱ կապնրը; 1975-ին արտահանությունը կազմել է (մլն դինարով) 1812,3, ներմուծումը՝ 124,19: Արտահանության 99,7%–ը նավթն է: Ներ– մուծում է մեքենաներ U սարքավորում, տրանսպւէրտի միջոցներ, սննդամթերք, հանքային պարարտանյութեր են: Արտա– քին առետրում հիմնական գործընկեր– ներն են Իտալիան, ԳՖՀ–ն, Մեծ Բրիտա– նիան, Ֆրանսիան, ԱՄՆ–ը: ՄՄՀՄ–ից ներ– մուծում է սե մետաղների գլանվածք, պող– պատ, խողովակներ, ցեմենտ, սղոցա– նյութ, պարենային ապրանքներ: Դրամա– կան միավորը լիբիական դինարն Է, որը=2ռ. 52 կոպ. (1977): Պատմական ակնարկ: Լ–ի տարածքը եղել է մարդու բնակության հնագույն վայրերից մեկը: Հին Լ–ում բնակվող քոչ– վոր ցեղերը՝ բերբերների նախնիները, զբաղվել են որսորդությամբ, անասնա– պահությամբ: Մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսին, Լ–ի արմ–ում (Տրիպոլիտա– նիա) հիմնվել են փյունիկյան, մ. թ. ա. VII դ., Լ–ի արլ–ում (Կիրենաիկա)՝ հուն, քաղաք–գաղութներ: Մ. թ. ա. V դ. կեսին Լ–ի տարածքի զգալի մասը անցել է Կար– թագենին: Կիրենաիկայի մի մասը դեռևս մ. թ. ա. VI դ. վերջին –V դ. սկզբին գրա– վել էին Աքեմենյանները, ավելի ուշ՝ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը: Կար– թագենի անկումից (մ. թ. ա. 146) հետո Լ–ի տարածքը զավթեց Հռոմը: Մ. թ. V դ. այն գրավեցին վանդալները: 546-ին բյու– գանդական հայազգի զորավար Արտավան Արշակունին գրավել է Լ. և դարձել նրա բյուգանդական առաջին կառավարիչը: VII դ. մտել է արաբ, խալիֆայության կազմի մեջ: Հետագայում, ամբողջովին կամ մասամբ, ընկել է մահմեդական ֆեո– դալական դինաստիաների (Աղլաբյան– ներ, Ֆաթիմյաններ, Ալմոհադներ ևն) իշ– խանության տակ: Արաբ, ցեղերի զանգվա– ծային վերաբնակության հետևանքով բնիկներն աստիճանաբար արաբացան: Տարածվեց իսլամը: XVI դ. Լ–ի տարածքը մտավ Օսմանյան կայսրության կազմի մեջ (Տրիպոլիի փաշայություն): 1711– 1835-ին երկիրը կառավարում էր Կարա– մանլիների դինաստիան: 1835-ին թուր– քերը վերականգնեցին իրենց գերիշխա– նությունը Լ–ի վրա, թեև փաստորեն իշ– խում էին միայն առափնյա մասերում: Լիբիացիները բազմիցս ապստամբել են թուրք, տիրապետության դեմ: XIX դ. կե– սից այդ պայքարը գլխավորեց Սենուսիտ– ների օրդենը: XIX դ. վերջից Լ. դարձավ իմպերիալիստական տերությունների պայքարի առարկա: 1911-ին Իտալիան պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ Լ–ի համար (տես Իտաւա–թուրքական պատե– րազմ 1911–12): Առաջին համաշխարհա– յին պատերազմի տարիներին (1914–18) Իտալիան ստիպված իր զորքերի մի մասը դուրս բերեց Լ–ից, և նրա ձեռքին մնացին միայն Հոմսը, Տրիպոլին և Բենգազին: Կիրենաիկայի տարածքը գտնվում էր սե– նուսիտների իշխանության տակ: 1918-ին Տրիպոլիտանիայում հռչակվեց հանրա– պետություն: Ամբողջ գաղութը կորցնելու վտանգը Իտալիային ստիպեց զիջումներ անել: Մենուսիտների օրդենի ղեկավար Իդրիս աս–Մենուսին ճանաչվեց Կիրենաի– կայի չգրավված մասի կառավարիչ: 1919-ին համաձայնություն ստորագրվեց Տրիպոլիտանիայի հանրապետության հետ՝ նրան ներքին ինքնավարություն տալու և սահմանադրություն մտցնելու վերաբերյալ: 1922-ի հունվարին Իդրիս–աս– Մենուսիի և Տրիպոլիտանիայի կառավա– րության միջև ստորագրվեց ազգային պակտ, որը նախատեսում էր Կիրենաի– կայի և Տրիպոլիտանիայի համագործակ– ցությունը իտալ. զավթիչների դեմ: Իդրիս– աս–Մենուսին ճանաչվում էր այդ երկու մարզերի ամիրա: 1922-ին Իտալիան վեր– սկսեց ռազմ, գործողությունները Լ–ում: Իտալ. զավթիչները զանգվածաբար կո– տորում և տեղահանում էին տեղական բնակչությանը: Ծավալվեց ազատագրա– կան շարժում: 1939-ին Կիրենաիկան, Տրի– պոլիտանիան և Ֆեցցանը մտցվեցին Իտա– լիայի կազմի մեջ: Երկրորդ համաշխար– հային պատերազմի տարիներին Իտալիան Լ–ում ստեղծեց գաղութային զորքեր, կա– ռուցեց ռազմ, բազաներ ևն: 1941-ին անգլ. զորքերը գրավեցին Կիրենաիկան, սա– կայն իտալացիները գերմ. զորքերի օգ– նությամբ վերագրավեցին այն: Ստալին– գրադի տակ գերմ. զորքերի ջախջախումից հետո իտալա–գերմանական զորքերը դուրս եկան Լ–ի տարածքից: 1942-ի վեր– ջին – 1943-ի սկզբին ֆրանս. զորքերը գրավեցին Ֆեցցանը, անգլ. զորքերը՝ Կի– րենաիկան և Տրիպոլիտանիան: Մեծ Բրի– տանիան, Ֆրանսիան և ԱՄՆ Լ–ի տարած– քում ստեղծեցին ռազմ, բազաներ: Լ–ի ճակատագրի հարցը քննարկվեց սկզբում Արտաքին գործերի մինիստրների խոր– հըրդում, ապա՝ ՄԱԿ–ում (1945–48): Իմ– պերիալիստական տերությունները ձըգ– տում էին մասնատել Լ.: ԱԱՀՄ–ը և սո– ցիալիստական մյուս երկրները հետևո– ղականորեն պաշտպանում էին Լ–ի ազգա– յին շահերը: 1949-ի նոյեմբերին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց Լ–ին անկախություն տալ մինչև 1952-ի հունվ. 1-ը: 1950-ին հրավիրվեց Ազգային սահմանադիր ժողով, որն ընդունեց Լ–ի սահմանադրությունը: 1951-ի դեկտ. 25-ին հռչակվեց Լիբիայի Միացյալ Թագավորու– թյունը (Կիրենաիկայի, Տրիպոլիտանիա– յի, Ֆեցցանի ֆեդերացիա), թագավոր՝ Իդրիս աս–Աենուսին (Իդրիս I): 50-ական թթ. Լ–ում բացվեցին նավթի հարուստ հանքավայրեր, և երկիրը դարձավ արտա– սահմանյան կապիտալի ներթափանցման օբյեկտ: Ձևավորվեց բանվոր դասակարգը, ամրապնդվեց ազգային բուրժուազիան: 1960–63-ին ստեղծվեց տնտ. զարգացման խորհուրդ, կազմակերպվեց լիբիական ձեռնարկությունները օտարերկրյա ֆիր– մաների մրցակցությունից պաշտպանելու հատուկ կոմիտե, ստեղծվեցին ազգային մի շարք ընկերություններ ևն, որոնք նպաստեցին ազգային տնտեսության զար– գացմանը: 1963-ին Լ. հայտարարվեց միացյալ պետություն: Երկրի տնտ. և քաղ. կյանքում տիրապետող դիրք գրավում Էին խոշոր ֆեոդալները և շեյխերը: ճնշվում Էր դեմոկրատական շարժումը: Լ–ի տնտ. ծանր վիճակը, օտարերկրյա մոնոպոլիա– ներից կախվածությունը ևն դժգոհություն առաջացրին երկրում: 1969-ի սեպտ. 1-ին «Ազատ սպաներ» կազմակերպության ան– դամների մի խումբ պեա. հեղաշրջում կա– տարեց, տապալվեց թագավորական վար– չակարգը: Երկիրը հռչակվեց Լիբիայի Արաբական Հանրապետություն (ԼԱՀ): Երկրի կառավարումն անցավ հեղափոխա– կան հրամանատարության խորհրդին (ՀՀԻ*)՝ կապիտան (հետագայում՝ գնդա– պետ) Մուամար Քադաֆիի գլխավորու– թյամբ: ՀՀԻ» մերժեց զարգացման կապի– տալիստական ուղին և հռչակեց, որ ԼԱՀ–ը կառուցելու է «լիբիական իսլամական սո– ցիալիզմ»: 1969–72-ին միջոցառումներ ձեռնարկվեցին ազգային տնտեսության ամրապնդման ուղղությամբ: 1970-ին վե– րացվեցին օտարերկրյա ռազմ, բազա– ները: 1972-ին հիմնվեց երկրի միակ քաղ. կազմակերպությունը՝ Արաբական սոցիա– լիստական միությունը (ԱԱՄ): Նրա գաղա– վւարախոսության հիմքում ընկած է այս– պես կոչված «երրորդ տեսությունը», որի առանցքն են կազմում կրոնը և նացիոնա– լիզմը: 1976-ի նոյեմբերին երկիրը վե– րանվանվեց Լիբիական Արաբական ժողո– վըրդական Հանրապետություն (ԼԱԺՀ), իսկ 1977-ի մարտին՝ Լիբիական Արաբա– կան Սոցիալիստական ժողովրդական Ջա– մահարիա: Արտաքին քաղաքականու– թյան մեջ ԼԱՍԺԶ վարում է «դրական չե–