Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Լոնդոն. Վեստմինստերի համայնապատ– կերը Թնմզա գեաը Լոնդոնում Լոնդոնի Վուլիշ կոլեջի միջազգւա* յին ցուցահանդեսի մասնակից հայ ուսանողների մի խումբ Լոնդոնի Հայ տունը վում է 4 տարով: Գործում են ՀԲԸՄ Լ–ի մասնաճյուղը (1910-ից), Հայ եկեղեցու խնամակալ մարմինը (1923-ից, 1925– 1941-ին և 1936–41-ին գործել են ՀՕ Կ–ի մասնաճյուղը և «Հայկական ակումբ» միու– թյունը), Լոնդոնահայ երիտասարդաց միությունը (1923-ից), «Հայ տունը» (1962-ից), որին կից՝ Հայ տան ընկերակ– ցությունը, Թեքեյան մշակութային միու– թյունը (1975-ից), «Կոմիաաս» մշակութա– յին մարմինը, «Անահիտ» տիկնանց միու– թյունը, Հայ երաժշտության ինստ–ը (ՀԵԻ), որը 1978-ի օգոստ. 6–13-ը Լ–ում կազմա– կերպեց Հայ երաժշստւթյան միջազգային փառատոն: Համայնքում իրենց մասնաճյու– ղերն ունեն հայ ազգային կուսակցու– թյունները: Լ–ում գործում են հայկ. 2 եկեղեցի, Սահակ–Մեսրոպ կիրակնօրյա հայկ. վարժարանը: Լ–ի համալսարանն ունի հայագիտական բաժին: Լ–ի հայ համայնքը սերտ կապերի մեջ է Սովետա– կան Հայաստանի հետ: Տես նաև Մեծ Բրիաւսնիա, Հայերը Մեծ Բ ր ի– տ ա ն ի ա յ ու մ: Պ. Մարաիրոպան

ԼՈՆԴՈՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1921, տեղի է ունեցել փետրվարի 21-ից մարտի 14-ը Անտանտի տերությունների (Մեծ Բրիտա– նիա, Ֆրանսիա, Իտալիա, ճապոնիա, Բելգիա, Հունաստան) և պարտված Գեր– մանիայի ու Թուրքիայի ներկայացուցիչ– ների մասնակցությամբ: Ի թիվս այլ հար– ցերի (ռազմատուգանքի, հույն–թուրքա– կան պատերազմի դադարեցման են) Լ. կ. Ֆրանսիայի և Իտալիայի նախաձեռնու– թյամբ քննարկեց նաև Սերի պայմանագրի (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) վերանայման հարցը: Օգտվելով Անտանտի տերությունների միջե սրվող իմպերիալիստական հակասություններից ու հույների դեմ մղվող հաղթական պա– տերազմից՝ թուրք, միացյալ պատվիրա– կությունը (Ռեշիդ փաշան Կ. Պոլսից և Բեքիր Սամի բեյը՝ Անկարայից) պահան– ջեց վերականգնել Թուրքիայի 1913-ի սահ– մանները (առանց արաբ, երկրների, բայց ներառյալ Ալեքսանդրապոլի պայմանա– գրով զավթած Կարսի մարզն ու հայկ. այլ շրջանները): Չխորանալով Սերի պայ– մանագրի ստորագրումից (1920-ի օգոս– տոս) հետո Մերձավոր Արևելքում տեղի ունեցած ռազմա՜քաղաքական իրադարձու– թյունների բուն էության մեջ (քեմալական– ների հաջող պատերազմները հույների և դաշնակցական Հայաստանի դեմ, սովե– տա–թուրքական ամրապնդվող դաշինքը, Անտանտի Երկրների «սիրախաղերը» Անկարայի կառավարության հետ ևն)՝ հայկ. զույգ պատվիրակությունները (Ա. Ահարոնյանի և Պողոս Նուբար փա– շայի գլխավորությամբ) Լ. կ–ում իզուր փորձում էին վերադարձնել Արևմտյան Հայաստանն ու Կարսի մարզը և հայկ. «վարչական ինքնավարություն» ստանալ ֆրանսիացիների զավթած Կիլիկիայում: Կոնֆերանսի օրերին Անգլիան, Ֆրանսիան և Իտալիան միաժամանակ անջատ բա– նակցություններով հակասովետական հո– ղի վրա փորձում էին «լեզու գտնել» քեմա– լականների հետ և, զիջումներ խոստա– նալով (ի հաշիվ ազգային փոքրամասնու– թյունների շահերի), տնտ. արտոնություն– ներ ձեռք բերել Թուրքիայում: Լ. կ–ի եզ– րափակիչ փաստաթղթում Անտանտի եր– կըրները Թուրքիային առաջարկեցին ճա– նաչել սոսկ Արևելյան նահանգների սահ– մաններում «ազգային օջախ» ունենալու թուրքահայերի իրավունքը: Այսպես, Սևրի պայմանագրում նախատեսված հայկ. «ազատ և անկախ պետությունը» փոխա– րինվեց «ազգային օջախ» անորոշ հասկա– ցողությամբ, որը շուտով ամենևին պետք է ջնջվեր Լոգանի պայմանագրում (այդ մասին տես Լոզանի կոնֆերանս 1922–23 հոդվածում): Գյւկ. Հայաստանը միջազգային դիվանա– գիտության և սովետական արտաքին քաղա– քականության փաստաթղթերում (1828 –1923), Ե., 1972: Boyajian D. H., Armenia. The Case for forgotten Genocide, Westwood, 1972. Թորոսյան

ԼՈՆԴՈՆՏԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ նեղու ց– ների մասին: 1841-ի կոնվեն– ցիան Սևծովյան նեղուցների միջազգա– յին կանոնակարգի վերաբերյալ կնքվել է հուլիսի 1(13)–ին, Լոնդոնում՝ Ռուսաստա– նի, Անգլիայի, Ավստրիայի, Պրուսիայի և Թուրքիայի միջև: 1871-ի կոնվեն– ցիան Փարիզի հաշտության պայմա– նագրի (1856) որոշ հոդվածների վերանայ– ման վերաբերյալ կնքվել է մարտի 1(13)-ին, Լոնդոնում՝ Ռուսաստանի, Թուր– քիայի, Գերմանիայի, Ավստրո–Հունգա– րիայի, Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիա– յի միջև: Տես Միջազգային նեղուցներ:

ԼՈՆԺՅՈՒՄՈՅԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴՊՐՈՑ, բանվորներից կուսակցական կադրեր պատրաստելու առաջին ուսումնական հաստատությունը: Ստեղծել են բոլշևիկ– ները Վ. Ի. Լենինի ղեկավարությամբ, Փարիզի մերձակա Լոնժյումո վայրում, 1911-ի մայիսին: Դպրոցի գաղափարական ղեկավարը և առաջատար դասախոսն է եղել Վ. Ի. Լենինը: Դասախոսել են նաև Ի. Արմանդը, Ա. Լունաչարսկին և ուրիշ– ներ: Ունկնդիրները ուսումնասիրել են սոցիալիզմի տեսությունը և պրակտի– կան Ռուսաստանում, քաղաքատնտեսու– թյուն, դիալեկտիկական մատերիալիզմ,

ՌԱԴԲԿ պատմություն, բանվորական շարժման պատմություն, ռուս գրականու– թյան պատմություն, այլ առարկաներ: Ունկնդիրների թվում են եղել Գ. Կ. Օրջո– նիկիձեն, 6ա. Զևինը, Ս. Շվարցը: Պա– րապմունքներն ավարտվելուց (1911-ի օգոստ. 30) հետո ունկնդիրները մեկնել են Ռուսաստան՝ ընդհատակյա աշխա– տանքի:

ԼՈՇՄԻԴՏԻ ՌԻՎ, ավստրիացի ֆիզիկոս Ցո. Լոշմիդտի (J. Loschmidt, 1821 –1895) անունով, մոլեկուլների թիվը իդեալական գազի միավոր ծավալում նորմալ պայման– ների (ջերմաստիճանը՝ T= 273,15 K, ճնշումը՝ P= 101325 պա) դեպքում: Որոշ– վում է հետևյալ բանաձևով՝ NL= Na/V^= = 2,687-1025 մ–3, որտեղ Nl-ը Լ. թ. է (չափայնությունը՝ մ՜3), NA-ն՝ Ավոգաղ– րոյի թիվը (մոլ ՜1), Vji-ն՝ իդեալական գազի մոլային ծավալը նորմալ պայման– ներում (մ3/մու):

ԼՈՇՏԱԿ (Bryonia), դդմազգիների ընտա– նիքի բույսերի ցեղ: Բազմամյա խոտա– բույսեր են, ունեն հաստացած պա լա– րան ման արմատներ, ցողունները մագըլ– ցող և փաթաթվող են: Տերևները հնգաբիլթ են, խորը կտրտված կամ ամբողջական: Ծաղիկները միասեռ են, դեղնականաչա– վուն: Պտուղը գնդաձև հատապտուղ է: Հայտնի է մոտ 10 տեսակ, հատկապես Եվրոպայի հվ–ում, Կովկասում, Միջին և Առաջավոր Ասիայում, 4–5 տեսակ նաև ՍՍՀՄ–ում: ՀՍՍՀ–ում (Գառնի, Գեղարդ, Իլիկասար, էջմիածին, Վեդի) աճում է 2