Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«էջմիածին* կինոթատրոնը բամբակագործությունը, գյուղատնտեսու– թյանն օժանդակող արհեստագործությու– նը, ավելի ուշ՝ շերամապահությունը: Տնտ. այս աշխուժացումը որոշ ժամանակով կա– սեցվում է XVII դ. սկզբին պարսկ. շահ Աբբաս I-ի արշավանքով: Տասնյակ հա– զարավոր հայերի բռնագաղթից հետո, 1614-ին նա է–ի տաճարից տեղահան է անում և Սպահան փոխադրում 15 որմեր, աշտանակներ, Գրիգոր Լուսավորչի Աջը և այլ մասունքներ, ցանկանալով այնտեղ մի նոր «էջմիածինն կառուցել, որով կկա– րողանար նոր երկրի հետ կապել գաղթեց– ված հայերին: Մովսես Գ Տաթևացու (1629–32) օրոք նորոգվում են այդ ավե– րումները և կատարվում նոր կառուցում– ներ՝ փուռ, ամբար, սեղանատուն, տնտե– սատուն, պարսպապատվում վանքը (հո– ղազանգ, քառակուսի): Լայն շինարարու– թյուն է ծավալում Փիփպոս Ա Աղբակեցին (1632–55): Կառուցվում են երկու ձիթ– հանք, քանքան (ստորերկրյա ջրերը հա– վաքելու և ընդգետնյա խոնավությունը ցամաքեցնելու համար), Գյոզալդարա (այժմ՝ Գեղաձոր) գետակի ջրի մի մասը տեղափոխվում Քասաղ՝ է–ի անդաստան– ները ոռոգելու համար: Շինարարությունը գլխավորում է Ուստա Գրիգորը, որը 1639-ին արձանագրություն է թողել Տըր– դաւոա դռան վրա: Վաղուց չէր գործում է–ի դպրոցը, միայն XVII դ. առաջին քա– ռորդում էր փորձ արվել այն վերաբացելու, երբ «արտաքին» գիտությունների նշա– նավոր վարդապետ Մելիքսեդեկ Վժան– ցին հրավիրվել էր է. և պահել մի քանի աշակերտ: Այդ բացը վերացնելու հա– մար 1635–37-ին Հովհաննավանքի դըպ– րատունը փոխադրվեց է.: Առժամանակ ծաղկում է դպրոցը (1640-ից հայտնի է «Վարդապետարան» անունով), երբ այն– տեղ դասավանդում են գիտնական–ուսուց– չապետներ Ռսկան Երևանցին, Սիմեոն Զուղայեցին և Ստեփանոս Լեհացին: 1654-ին Փիլիպոս Աղբակեցին ձեռնար– կում է տաճարի զանգակատան– շինարա– րությունը, որն ավարտվում է 1658-ին՝ Հակոբ Դ Ջուղայեցու (1655–80) օրոք: Նրա ժամանակ կառուցվում է նաև նոր քանքան, ջրաղացներ, ստորերկրյա ջրու– ղի անցկացվում Քասաղից է. և ստեղծվում ոռոգման արհեստական լճակներ: 1694-ին, իշխան Աղամալ Շոռոթեցու միջոցներով, կառուցվում է Շողակաթ եկեղեցին*, իսկ Աստվածատուր Ա Համադանցու (1715–25) օրոք Նաղաշ Հովնաթանը կատարում է Մայր տաճարի որմնանկարները: Պատկե– րազարդումներն ավարտել են նրա որդի– ները՝ Հակոբ և Հարություն Հո՚վնաթան– յանները Աբրահամ Գ Կրետացու (1734– 1737) օրոք: վերշինս հմուտ դիվանագի– տությամբ կարողանում է ոչ միայն է. զերծ պահել թուրք–պարսկական պատե– րազմի՝ Հայաստանում կատարող ավե– րումներից, այլև Նադիր շահի՝ է. այցելու– թյան միջոցին (1735, հունիս) որոշ արտո– նություններ ստանալ է–ի համար: Ղաղար Ա Զահկեցու (1737–51) ժամանակ կա– ռուցվում են Ղազարապատի հյուրանոցը (30-ից ավելի սենյակներով), պարտեզ, ջրավազան, բաղնիք, ախոռներ, գոմեր: Միմեոն Ա Երևանցու (1763–80) օրոք, 1768-ին, հիմնովին վերակառուցվում է վանքի պարիսպը՝ 16 բոլորշի բուրգերով ու դիտանոցներով, կոփածո քարե հիմ– քով, վերին մասը՝ աղյուսով: Ուղղան– կյուն պարիսպները (արմ–ից արլ. 275 մ երկարությամբ և հս–ից հվ. 235 մ լայնու– թյամբ) 4 կողմերում ունեցել են կամարա– կապ 4 մեծ դռներ և ես 6 դռներ՝ տարբեր կողմերում: Բուրգերը տեղադրվել են պա– րիսպների 4 անկյունագլուխներում և տեղ– տեղ՝ բոլոր կողմերում, որոնց շնորհիվ պարսպապատ վանքն ստացել է ամրոցի նմանություն: Պարիսպներին մերձակա տները քանդվել են և ավելի հեռվում՝ կառուցվել նորերը: Քաղաքի մեջ կառուց– վել է մի այլ եկեղեցի: Նախկին իջևանա– տան (քարվանսարա) շենքը կանոնավոր շուկայի է վերածվել: 1763-ին հիմնվել է երկու վարժարան (ամռան ու ձմռան), որոնց ուսուցիչ–տեսուչ է նշանակվել Պետ– րոս Բերթումյանց (Աղամալյան) եպիսկո– պոսը: Այդ վարժարանները, որոնք փաս– տորեն միայն բաժանմունքներ էին, այնու– հետև հայտնի են «Էջմիածնի ժառանգա– վոյւաց դպրոց* անունով: 1771-ին Սիմեոն Երեանցին հիմնադրել է նաև Հայաստա– նում առաջին տպարանը (որտեղ 1772-ին լույս է տեսել Հայաստանում հրատարակ– ված առաջին գիրքը՝ իր իսկ ^Գիրք աղօ– թից որ կոչի Զբօսարան հոգեւոր»-ը), 1776-ին՝ առաջին թղթի գործարանը (թըղ– թատուն): է. է հրավիրել Հովնաթան Հով– նաթանյանին, որը 1769-ից սկսում է Մայր տաճարի նոր պատկերազարդումը և ավար– տում Ղուկաս Ա Կարնեցու (1780–99) օրոք: Վերջինս ավարտում է տաճարի հիմնա– կան վերակառուցումը (տես Էջմիածնի Մայր ւոաճար): Հետագա աշխատանք– ները մասնակի բնույթ են կրել և չեն աղ– ճատել տաճարի նախնական ձևն ու տեսքը: XVII–XVIII դդ. աշխուժանում է տնտ. ու առևտրական կյանքը: է–ով է անցնում Թավրիզ–Երևան–Կարին կարավանա– յին ճանապարհը: էջմիածնեցի վաճառա– կանները (նաև է–ի վանքը, որն ուներ բամբակազտիչ արհեստանոց) արտահա– նում են բամբակ, գինի ևն: XIX դ. սկզբին է. գտնվում էր ռուս–պարսկական պատե– րազմի (1804–13) առաջավոր գծում: Երբ 1804-ին պարսկ. թագաժառանգ Աբբաս– Միրզան բանակ է դնում է–ի մոտ, և Երևանը պաշարած ռուս, զորքերի մեջ հիվանդու– թյուն է տարածվում, գեն. Ցիցիանովը թող– նում է (սեպտ. 3) պաշարումը, մեկնումի, և, հիվանդներին, վանքի միաբանների մի մասին ու որոշ արժեքավոր իրեր ու եկեղեցական սպասներ վերցնելով, տեղա– փոխվում Թիֆլիս (դրանց մի մասը վերա– դարձվում է պատերազմից հետո): 1806-ի սեպտեմբերին ռուս, զորքերը կրկին գրա– վում են է., սակայն 1813-ի Գյուլիստանի պայմանագրով ստիպված նորից զիջում պարսիկներին: 1828-ին է. Արևելյան Հա– յաստանի կազմում վերջնականապես միացվում է Ռուսաստանին: Այդ իրադար– ձությունդ կարևոր նշանակություն ունե– ցավ է–ի հետագա զարգացման համար: Ազատվելով օտարերկրյա նվաճողների դարավոր բռնություններից՝ է–ի բնակիչ– ները հնարավորություն ստացան բարե– լավելու տնտ. ու հոգևոր–մշակութային կյանքը: է–ում նոր վերելք սկսվեց, որը շարունակվեց ամբողջ XIX դ.: է. աստի– ճանաբար ներգրավվեց ռուս, կառավար– ման ու մշակութային–տնտեսական կյանքի ոլորտը, սակայն մնաց վանքապատկան և ռուս, կառավարությունը, նախկին իշխա– նությունների նման, նույնպես ճանաչեց միաբանության իրավունքներն է–ի վրա: Չնայած XIX դ. կեսից է. դարձավ Երևանի նահանգի էջմիածնի վիճակի կենտրոնը, այնուամենայնիվ, բուն քաղաքը կառա– վարում են կաթողիկոսարանն ու միաբա– նությունը՝ սինոդի հետ մեկտեղ: XIX դ. առաջին կեսին է–ում նշանակալից աշխա– տանքներ կատարվեցին հատկապես Եփ– րեմ Ա Ձորագեղցի (1809–30), Հովհաննես Ը Կարբեցի (1831–42) և Ներսես և Աշ– տարակեցի (1843–57) կաթողիկոսների օրոք: 1833-ին կանգնեցվեց հուշարձան՝ նվիրված 1827-ի Օշականի ճակատամար– տում ընկած ռուս զինվորների հիշատա– կին, 1837-ից սկսեց գործել դեռևս 1808-ին կազմավորված սինոդը, 1847-ին սկսվեց Բնակելի շենքեր Մյասնիկյան փողոցի վրա Ներսիսյան ձկնաբույծ լճակի (քարե եզրե– րով, 160 մ երկարությամբ և 60 մ լայնու– թյամբ) շինարարությունը, հոգ տարվեց քաղաքը խմելու ջրով ապահովելու մա– սին, վերակառուցվեց շուկան, է–ում և շրջակայքում տնկվեցին բյուրավոր ծա– ռեր՝ թթենիներ (շերամաբուծության հա– մար), կաղամախիներ, ուռենիներ ևն: 1847-ին Ներսես Աշտարակեցին ընդլայ– նեց (50 աշակերտի համար) իր իսկ հիմ– նած (1813) վարժարանը: Առանձնապես հատկանշական է Գևորգ Դ Կոսաանդնու– պոչսեցոէ (1866–82) ժամանակաշրջանը: 1868-ի մայիսին լույս տեսավ Հայաստա– նում առաջին պարբերականի՝ <Արարաա> ամսագրի առաջին համարը: 1769-ի մա– յիսի 25-ին հիմնադրվեց Հայաստանում առաջին և միակ բարձրագույն հոգևոր հաստատությունը՝ Գևորգյան ճեմարանը [ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան. բացումը կատարվեց 1874-ի սեպտ. 28-ին, դասերն սկսվեցին սեպտ.