Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


երկաթեղեն, մետաքսեղեն, նուրբ կաշի, գորգ և կարպետ: Հայերը կառուցել էին արծաթ մշակելու հալոցներ: Բյուզանդա– արաբական պատերազմների ժամանակ Լ. մի քանի անգամ ավերվել և լքվել է: Հա– յերը Լ–ին տիրել են դեռ 1170-ին: 1195– 1196-ին Ներսես Լամբրոնացու եղբայր Շահնշահ իշխանը վերանորոգել և ըն– դարձակել է անմարդաբնակ բերդը: 1196-ին Ներսես Լամբրոնացին այստեղ հունարենից հայերեն է թարգմանել բյու– գանդական օրենքները: Լեոն Բ թագա– վորը Շողականի ճակատամարտում (1217) գերի ընկած իշխաններին փրկելու հա– մար Իկոնիայի սուլթանին էր զիջել Լ. և Լավգատ բերդերը: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Հայապատում, Վնտ., 1901, [մաս 2]: Կոստանդին Ծիրանածին, Ե., 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի U հայերի մասին, 6, Բյուգանդական աղ– բյուրներ, 2): Հակոբյան Դ. Ա., Ներսես Լամբրոնացի, Ե., 1971: Մ. ճնահիրճյան ԼՈՒԾ, դ ի ա ռ և ա (հուն. Sidppoia <6iapp6co – հոսել), աղիքների գոր– ծունեության խանգարում, որն արտա– հայտվում է հեղուկ կղանքի հաճախակի արտաթորմամբ, պայմանավորված է աղի– քային հյութի գերարտադրությամբ, աղիք– ների լուսանցքում բորբոքային արտաքիր– տի առկայությամբ, աղիքների շարժողա– կան գործունեության և ներծծման պրո– ցեսների խանգարումներով: Լ. աղիքա– յին մի շարք վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ, պա– րատիֆեր, խոլերա), սննդային թունա– վորումների, ճիճվային և աղիքների բոր– բոքային այլ հիվանդությունների ախտա– նշան է: Կարող է առաջանալ նաև մարսո– ղական համակարգի մյուս օրգանների (ստամոքս, ենթաստամոքսային գեղձ), ընդհանուր քրոնիկական հիվանդություն– ների (գրիպ, կարմրուկ, սիֆիլիս, տուբեր– կուլոզ), սնուցման, նյութափոխանակու– թյան խանգարումների, նևրոզների, որոշ սննդամթերքների նկատմամբ օրգանիզմի զգայունության բարձրացման (իդիոսին– կրազիա), հազվադեպ՝ ուռուցքների դեպ– քում: Կարևոր նշանակություն ունեն նաև աղիքների մանրէային ֆլորայի փոփոխու– թյունները, որոնց հետևանքով խանգար– վում են խմորման ու նեխման բնականոն պրոցեսները: Լ. լինում է նաև հոգեկան ուժեղ ապրումների (վախ, ուրախություն) ժամանակ, ռեֆլեկտոր ճանապարհով՝ աղիքների հարևան օրգանների հիվան– դությունների (օրինակ՝ կանացի հիվան– դություններ) դեպքում: Գոյություն ունի նաև կեղծ՝ փորկապային Լ., որի դեպ– քում երկարատև փորկապության ֆոնի վրա հաճախակի արտաթորվում է հեղուկ կղանքի փոքր քանակություն: Բ ու ժ ու մ ը. հիմնական հիվանդության վերացում, բուժական սնունդ, դաբաղող միջոցներ, ֆերմենտներ:

ԼՈՒԾԱՆՔ, պարալիզ (<հուն. jta- paXucns – թուլություն), ծայրանդամնե– րի կամային շարժումների խանգարում, պայմանավորված է ողնուղեղի և գըլխ– ուղեղի շարժիչ կենտրոնների, կենտրո– նական և ծայրամասային նյարդային համակարգերի հաղորդչական ուղիների ախտահարումներով: Լ. կարող է լինել լրիվ (պարալիզ) կամ ոչ լրիվ՝ կիսալու– ծանքի (պարեզ) ձևերով: Պատճառներն են՝ արյան շրջանառության խանգարում– ները, բորբոքային պրոցեսները, վնաս– վածքները, նյարդային համակարգի ուռուցքները ևն: Լ. կարող է լինել մեկ մկանի կամ մեկ ծայրանդամի (մոնոպլե– գիա կամ մոնոպարեզ), մարմնի մեկ կող– մի ոտքի և ձեռքի (հեմիպլեգիա կամ հե– միպարեզ), երկու ձեռքի կամ երկու ոտքի՝ երկկողմանի Լ. (պարապլեգիա կամ պա– րապարեզ), 4 ծայրանդամինը միաժամա– նակ (տետրապլեգիա կամ տետրապա– րեզ): Ըստ տեղադրության տարբերում են ծայրամասային կամ թորշոմած Լ., որը հետևանք է ողնուղեղի շարժիչ բջիջների, նրա առաջային եղջյուրների, ծայրամասային նյարդերի, հյուսակների կամ գլխուղեղային նյարդերի կորիզների ախտահարման: Կենտրոնական կամ սպաստիկ Լ. առաջանում է կենտրո– նական շարժիչ նեյրոնների ախտահա– րումից: Ծայրամասային Լ. բնորոշվում է շարժումների լրիվ բացակայությամբ, մկանների տոնուսի անկումով, ջլային ռեֆլեքսների մարմամբ, մկանների ատ– րռֆիայով: Կենտրոնական Լ. ընթանում է շարժողական ֆունկցիայի ոչ լրիվ բա– ցակայությամբ, մկանների տոնուսի, ջլա– յին և շրջոսկրային ռեֆլեքսների բարձ– րացմամբ՝ առանց մկանների ետաճման: Առաջանում են ախտաբանական ռեֆ– լեքսներ (Բաբինսկու, Ռոսոլիմոյի): Ենթակեղևային գոյացությունների ախ– տահարման դեպքում առաջանում է ար– տաբրգային (էքստրապիրամիդային) Լ.: Լ–ներն ախտորոշում են էլեկտրամեանա– գրության շնորհիվ: Բ ու ժ ու if ը. հիմ– նական հիվանդության վերացում, ծայ– րանդամների ֆունկցիաները վերականգ– նող մեթոդների կիրառում, բուժական ֆիզկուլտուրա:

ԼՈՒԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ, նստված– քի ւուծեւիութ]ւսև պատճառով գոյացած իոնների մոլյար կոնցենտրացիաների (ավելի ճիշտ՝ ակտիվ կոնցենտրացիանե– րի) արտադրյալ, որը հագեցած լուծույ– թում միևնույն ջերմաստիճանի պայման– ներում հաստատուն մեծություն է: Օրխ– նակ, CaS4O^Ca + ՏՕհ ] ^՝caso-s^ = [ca2+] • P°n : Լ. ա. նստվածքը բնութագրող կարևորա– գույն հաստատուններից է: Լ. ա–ի ար– ժեքը հնարավորություն է տալիս նախօրոք կանխատեսել նստեցման ռեակցիայի ուղ– ղությունը, այս կամ այն իոնների նստվածք անցնելը, նստվածքների գոյացման հա– ջորդականությունը և այլ օրինաչափու– թյուններ:

ԼՈՒԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄ, զանգվածա– յին պրոբլեմների կարևոր տեսակ: Կոնս– տրուկտիվ օբյեկտների որևէ A դասի Լ. պ. ավելի ընդհանուր B դասի նկատմամբ այնպիսի ալգորիթմի կառուցման պրոբ– լեմն է, որը հնարավորություն է տալիս A-ի ցանկացած տարրի համար պարզե– լու՝ պատկանո՞ւմ է արդյոք այն B-ին, թե՝ ոչ: Ձևական համակարգերի ապացու– ցելիության համար Լ. պ. կոչվում է հա– մակարգում ապացուցվող բանաձևերի դասի Լ. պ. համակարգի բոլոր բանաձե– վերի նկատմամբ: Այստեղ Լ. պ. կապվում է այնպիսի մեթոդի գոյության (կամ չգո– յության) հետ, որը հնարավորություն կտա վերջավոր թվով քայլերի միջոցով պարզելու՝ քննարկվող համակարգի որևէ բանաձև արդյո՞ք ապացուցելի (ճշմարիտ) է տվյալ համակարգում, թե՝ այդպիսին չէ: Այս ըմբռնմամբ Լ. պ. դրականորեն է լուծվում ասույթների հաշվում և ձևակա– նացված արիստոտելյան սիլլոգիստիկա– յում: Որևէ դասի Լ. պ., ըստ էության, համընկնում է հատկությունների ճանաչ– ման պրոբլեմի հետ: Վերջինս նշանակում է այնպիսի ալգորիթմի կառուցման պրոբ– լեմ, որի միջոցով տված համախմբության ցանկացած օբյեկտի համար կարելի լինի պարզել՝ օժտվա՞ծ է այն տվյալ հատկու– թյամբ, թե՝ ոչ: Որևէ դասի Լ. պ–ի բացա– սական լուծումը չի բացառում այդ դասի որևէ ենթադասի Լ. պ–ի դրական լուծման հնարավորությունը: Օրինակ, պրեդիկատ– ների հաշվի բոլոր բանաձևերի դասի համար Լ. պ. դրական լուծում չունի, բայց այն դրական լուծում ունի այն բանաձևե– րի դասի համար, որոնք պարունակում են միայն մեկտեղանի պրեդիկատներ: Ս. Ավեւոիսյան.

ԼՈՒԾԵԼԻՈՒԹՅՈՒՆ, այլ նյութերի հետ համասեռ համակարգ ստեղծելու նյութի ընդունակություն: Այդպիսի համակար– գեր առաջանում են գազերը հեղուկների, հեղուկները հեղուկների հետ փոխազդե– լիս ևն: Նյութի Լ–յան չափը նրա հագե– ցած ւուծույթի խտությունն է տվյալ պայ– մաններում: Որոշակի լուծիչում նյութի Լ. կախված է ջերմաստիճանից և ճնշումից:

ԼՈՒԾԻՉՆԵՐ, քիմիական միացություններ կամ խառնուրդներ, որոնք ընդունակ են լուծելու տարբեր նյութեր, այսինքն՝ առա– ջացնել վերջիններիս հետ երկու և ավելի բաղադրիչներից կազմված փոփոխական կառուցվածքի միասեռ համակարգեր: Հե– ղուկ–գազ և հեղուկ–պինդ նյութ համա– կարգերի համար որպես լուծիչ ընդունված է համարել հեղուկ բաղադրիչը, իսկ հե– ղուկ–հեղուկ համակարգի համար՝ ավել– ցուկ բաղադրիչը: Սկզբունքորեն ցանկա– ցած նյութ կարող է լինել Լ. մի այլ նյութի համար: Սակայն գործնականում որպես Լ. ընդունվում են այնպիսի նյութեր, որոնք բավարարում են որոշակի պահանջների: Օրինակ, Լ. պետք է օժտված լինեն լավ լուծելու ընդունակությամբ, լինեն քիմիա– պես իներտ լուծվող նյութի և սարքավոր– ման նկատմամբ: Արդյունաբերության մեջ կիրառվող Լ. պետք է լինեն մատչելի և էժան: Ամենից հաճախ կիրառվում է Լ–ի քիմ. դասակարգումը, ըստ որի, բոլոր Լ. բաժանվում են անօրգանականի և օրգա– նականի: Անօրգանական Լ–ից ամենաշատ կիրառվողն ու տարածվածը ջուրն է, ինչպես նաև հեղուկ ամոնիակը (լավ լուծիչ է ալկալիական մետաղների, ֆոսֆորի, ծծմբի, աղերի, ամինների U այլ նյութերի համար), հեղուկ ծծմբային անհիդրիդը (կիրառվում է բազմաթիվ ան– օրգ. և օրգ. նյութերի, հատկապես՝ նավ– թամթերքների մաքրման համար): Մեծ նշանակություն ունեն բազմաթիվ օ ր– գանական Լ.: Դր անցից են ն ա վ թ ա– յ ի ն լուծիչները (այդ թվում նաև