տադրությունը: Նշավակելով իմպերիալիստական պրոպագանդայի անհիմն մեղադրանքները՝ մանիֆեստը նշում էր, որ կոմունիստների նպատակն է կառուցել այնպիսի հասարակարգ, որն ապահովի հասարակության բոլոր անդամների բարօրությունը, ժողովուրդների միջև հավերժ խաղաղությունը: Նոյեմբերյան խորհրդակցությունը, նրա ընդունած փաստաթղթերը մարքսիզմ–լենինիզմի հիման վրա ամրապնդեցին կոմունիստական և բանվորական կուսակցությունների միասնությունը և համագործակցությունը:
Գրկ. Пporpaммные документы борьбы за мир, демократию и социализм, M., 1964.
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՆԵՐ ԵՎ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ, սկսել են գումարվել XIX դ. կեսից՝ պատերազմի հակառակորդներին միավորելու նպատակով: Մինչև XX դ. 70-ական թթ. սկիզբը տեղի են ունեցել շուրջ 150 համաշխարհային կոնգրես և կոնֆերանս: Դրանցից մոտ 40-ը տեղի է ունեցել մինչև առաջին համաշխարհային պատերազմը (1914–18), 60-ից ավելին՝ երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում, և մնացածները՝ երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո: Խաղաղության պաշտպանության առաջին համաշխարհային կոնգրեսները միավորում էին առանձին անհատների և սակավաթիվ իդեալիստ–պացիֆիստների խմբեր, որոնք խաղաղությունն ամրապնդելու ուղին գլխավորապես տեսնում էին կրոնական դոգմաներ տարածելու մեջ: Միայն առաջադիմական մտքերի համար էր տեսանելի աշխատավոր զանգվածների սոցիալական ազատագրության և խաղաղության համար մղվող պայքարի կապը: Այդ կապի մասին հատկապես ասված է Կ. Մարքսի կազմած Բանվորների միջազգային ընկերության հիմնադիր մանիֆեստում (1864): Սակայն XIX դ. վերջին, XX դ. սկզբին խաղաղության պաշտպանության կոնգրեսներում և կոնֆերանսներում մեծամասնություն էին կազմում պացիֆիստները: Պացիֆիզմի դասակարգային և գաղափարական էությունը բացահայտվեց Վ. Ի. Լենինի ելույթներում և բոլշևիկների կուսակցության փաստաթղթերում: Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած կոնգրեսներն ու կոնֆերանսները պատերազմի, միլիտարիզմի, ֆաշիզմի դեմ մղվող պայքարում տարբեր քաղ. հայացքներ և կրոնական համոզմունքներ ունեցող մարդկանց միավորվելու հիմքերը դրեցին: Ֆաշիզմի ջախջախումից և համաշխարհային սոցիալիստական սիստեմի ստեղծումից հետո ձևավորվեց մասսայական համաշխարհային խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրա մասնակիցները ստեղծեցին մշտական միջազգային կազմակերպություն (1950-ից՝ Խաղաղության համաշխարհային խորհուրդ), որը ղեկավարում է շարժումը կոնգրեսների միջև ընկած ժամանակահատվածում:
Ետպատերազմյան շրջանում խաղաղության պաշտպանության կոնգրեսներ տեղի են ունեցել 1948-ի օգոստոսին Վրոցլավում, 1949-ի ապրիլին Փարիզում (ինչպես նաև Պրագայում, որտեղ նիստ էին անում կոնգրեսի այն մասնակիցները, որոնց Ֆրանսիայի կառավարությունը Փարիզ գալ չէր թույլատրել), 1950-ի նոյեմբերին Վարշավայում, 1952-ի դեկտեմբերին Վիեննայում, 1955-ի հունիսին և 1965-ի հուլիսին Հելսինկիում, 1958-ի հուլիսին Ստոկհոլմում: 1962-ի հուլիսին Մոսկվայում կայացել է համընդհանուր զինաթափմանը և խաղաղության պաշտպանությանը նվիրված կոնգրես, որի աշխատանքին մասնակցել են նաև ուրիշ հասարակական կազմակերպություններ: 1967-ի հուլիսին և 1968-ի մարտին Ստոկհոլմում տեղի են ունեցել Վիետնամին նվիրված կոնֆերանսներ՝ միջազգային և ազգային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ: 1969-ի հունիսին Բեռլինում կայացած Խաղաղության համաշխարհային ասամբլեայում ներկայացված էին տարբեր կազմակերպություններ և շարժումներ: Ամենաներկայացուցչականը 1973-ի հոկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած Խաղաղության պաշտպանության համաշխարհային կոնգրեսն էր, որը մեծ դեր խաղաց համաշխարհային պատերազմի վտանգի դեմ մղվող պայքարի ուժեղացման, խաղաղասեր ուժերի համախմբման գործում:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, կազմակերպվել է 1949-ին, Երևանում: Ղեկավար մարմինն է Նախագահությունը: Կոմիտեի կազմում (57 մարդ) ընդգրկված են բանվորներ, գիտնականներ, գրողներ, արվեստի աշխատողներ: Նախագահ են եղել Վ. Համբարձումյանը, Ն. Զարյանը (այժմ նախագահն է Գ. Տեր–Գրիգորյանը): Այն սերտ կապի մեջ է խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի հետ:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, ՍՍՀՄ–ում Խաղաղության կողմնակիցների շարժումը ղեկավարող սովետական հասարակայնության ներկայացուցիչների ընտրովի մշտական մարմին: Կազմակերպվել է 1949-ի օգոստոսին, Մոսկվայում, Խաղաղության կողմնակիցների համամիութենական I կոնֆերանսում: Ղեկավար մարմինն է նախագահությունը: Կոմիտեի նախագահը՝ Ն. Տիխոնով: Կոմիտեի կազմում (360 մարդ) ընդգրկված են բանվորներ, կոլտնտեսականներ, գրողներ, արվեստի աշխատողներ: Կոմիտեն ակտիվորեն մասնակցում է Խաղաղության համաշխարհային խորհրղի նստաշրջանների և կոնգրեսների ձեռնարկած բոլոր միջոցառումներին, պայքարում հանուն ընդհանուր և լիակատար զինաթափման, միջազգային լայն համագործակցության: Սովետական կոմիտեն սերտ կապեր է պահպանում արտասահմանյան երկրների խաղաղության պաշտպանության կոմիտեների հետ: Նրա նախաձեռնությամբ 1973-ին Մոսկվայում կայացավ Խաղաղասեր ուժերի համաշխարհային կոնգրես: Հրատարակում է «Վեկ XX ի միր» («Век XX и мир») բյուլետենը (1967-ից՝ ռուս., անգլ., ֆրանս., իսպան., գերմ.): Կոմիտեն 1974-ին պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով: Հ. Խաչատրյան
ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԳԵՈՍԻՆԿԼԻՆԱԼԱՅԻՆ ԳՈՏԻ, Երկրի խոշորագույն գեոսինկլինալային գոտին: Կազմված է երկրակեղևի տարահասակ ծալքավոր կառուցվածքներից և ժամանակակից գեոսինկլինալային զոնաներից, որոնք շրջապատում են Խաղաղ օվկիանոսը: Օվկիանոսի տաշտակից Խ. գ. գ. բաժանվում է խորջրյա անդունդներով (Ալեության, Մարիանյան ևն): Գոտու արտաքին սահման են ծառայում հին մայրցամաքային պլատֆորմների (Սիբիրական, Չին–Կորեական, Ավստրալիական ևն) դեպի օվկիանոս շրջված եզրերը: Երկարությունը արտաքին շրջագծով մոտ 56000 կմ է, լայնությունը՝ մի քանի հարյուր մ–ից մինչև 3–5 հզ. կմ: Գոտում դիտվում է օգտակար հանածոների (ոսկու, արծաթի, վոլֆրամի, պղնձի, երկաթի, քրոմիտների, նիկելի) հանքավայրերի խիստ բարձր կոնցենտրացիա: Հրաբխային գոտիների հետ են կապված սնդիկի կուտակումներ: Հայտնի են նաև նավթի և գազի խոշոր հանքավայրեր:
Նկարում` Հանուն խաղաղության, ազգային անկախության և ընդհանուր զինաթափման համաշխարհային կոնգրես Հելսինկիում (1965)
ԽԱՂԱՂՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ ԿԱՄՊԱՆԻԱՆԵՐ 1941–45, ռազմական գործողություններ Ճապոնիայի և ԱՄՆ–ի ու նրա դաշնակիցների զինված ուժերի միջև 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Խաղաղ օվկիանոսում, ինչպես և Հնդկաչինում, Բիրմայում, Չինաստանում: Տեղի են ունեցել 3 փուլով. 1941–42-ի կամպանիան սկսվել է 1941-ի դեկտ. 7-ին ճապոնական ավիացիայի հանկարծակի հարձակմամբ Փյոռլ–Հարբորում (Հավայան կղզիներ) և ճապոնական զորքերի ներխուժմամբ Թաիլանդ և Մալայա, որի հետևանքով ԱՄՆ–ի խաղաղօվկիանոսյան նավատորմը փաստորեն շարքից դուրս եկավ, և ճապոնացիները ռազմ. գերակշռություն ստացան: Թաիլանդը դաշինք կնքեց ճապոնիայի հետ և պատերազմ