Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լի) կոմիտեն: 1905-ի հունվարին Տալլինիբանվորներն արձագանքեցին Պետերբուրգի դեպքերին: Հոկտեմբերյան համառուսաստանյան քաղ. գործադուլն ընդգրկեց է–ի արդ. կենտրոնները: 1905-ինոյեմբերին Տալլինում ստեղծվեց Բանվորական դեպուտատների սովետ: 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխության ընթացքում Տալլինում [2(15) մարտի], շուտով նաև ամբողշ է–ում, ցարական իշխանությունը տապալվեց, ընտրվեցին բանվորական և զինվորական դեպուտատների սովետներ, է–ում հաստատվեց երկիշխանություն: ՌՍԴԲ(բ)Կ Հյուսիս–բալթիական (էստոնական) կազմակերպությունների I կոնֆերանսը 1917-ի ապրիլի 16–17 (29–30)-ին սոցիալիստական հեղափոխության կուրս վերցրեց: Հոկտ. 22 (նոյեմբ. 4)-ին ստեղծվեց է–ի ՌՀԿ (նախագահ՝ Ի.Ռյաբչինսկի, տեղակալ՝ Վ. Կինգիսեպ): Հոկտ. 23–25-ին է–ի կենտրոններում իշխանությունն անցավ սովետներին, հաղթանակեց սոցիալիստական հեղափոխությունը: 1918-ի փետրվար–մարտին գերմ. զորքերը օկուպացրին է.: 1918-ի վերջին կարմիր բանակը (այդ թվում նաև էստոնական կոմունիստական ջոկատները) ազատագրեցին Է–ի մեծ մասը: 1918-ի նոյեմբ. 29-ին Նարվայում հռչակվեց Էստոնական Սովետական Հանրապետություն (էսաչանդական աշխատանքային կոմունա): Բայց տեղական հակահեղափոխությունը և ինտերվենտները միացյալ ուժերով Է–ի տերիտորիայից դուրս մղեցին կարմիր բանակի զորամասերին և 1919-ի մայիսի 19-ին Սահմանադիր ժողովում հռչակեցին Էստոնական բուրժ. հանրապետություն: 1920-ի փետր. 2-ին Տարտուում ՌՍՖՍՀ և բուրժ. Է–ի միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Էստոնական բուրժ. հանրապետությունը կազմում էր 47.549 կմ2 տարածություն, բնակչությունը 1,1 մլն մարդ (1922): Կտրված լինելով Սովետական Ռուսաստանից՝ Է. տնտ. և քաղ. կախման մեջ ընկավ արևմտա- եվրոպական տերություններից: Անկում ապրեց ծանր արդյունաբերությունը, զարգանում էր միայն ներքին շուկան բավարարող արդյունաբերությունը (հիմնականում սննդի): Ագրարային ռեֆորմով խոշոր հողատերերից բռնագրավվեց 2,34 մլն հա հողատարածություն (Է–ի խոշոր հողատիրության 96,6%) և ստեղծվեցին ավելի քան 50 հզ. անհատական գյուղացիական տնտեսություններ: Է. հիմնականում կողմնորոշվում էր դեպի Մեծ Բրիտանիան: Նրա արտաքին քաղաքականությունը հակասովետական Էր: Չնայած սպիտակ տեռորին, Է–ի աշխատավորները կոմկուսի գլխավորությամբ պայքարում էին բուրժ. դիկտատուրան տապալելու և սովետական իշխանությունը վերականգնելու համար: Էստոնական պրոլետարիատի 1924-ի դեկտ. 1-ի զինված ապստամբությունը պարտություն կրեց: 1934-ի մարտի 12-ին Է–ում հաստատվեց ֆաշիստական վարչակարգ: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939-ի սեպտ. 28-ին կնքվեց փոխօգնության պայմանագիր ՍՍՀՄ և Է–ի միշե, բայց բուրժ. կառավարությունը խախտեց այն: Ներքին հակասությունների սրումը հեղավւոխական իրադրություն ստեղծեց երկրում: 1940-ի հունիսի 21-ին ֆաշիստական դիկտատուրան Է–ում տապալվեց, և ստեղծվեց ժող. կառավարություն Ի. Վարեսի գլխավորությամբ: 1940-ի հուլիսի 21-ին հռչակվեց Էստոնական ՍՍՀ, որն օգոստ. 6-ին մտավ ՍՍՀՄ կազմի մեշ: Սովետական իշխանության հաստատումով սկսեց կարգավորվել հան րապետության տնտ. և մշակութային կյանքը: 1941-ի հուլիսի սկզբին ֆաշիստական զորքերը ներխուժեցին Է. և հաստատեցին դաժան տեռորի ռեժիմ (20 համակենտրոնացման ճամբար): 1942-ին սովետական թիկունքում ձեավորվեց 8-րդ Էստոնական հրաձգային կորպուսը (հրամանատար՝ գեներալ–լեյտենանտ Լ. Պյարն), որը մասնակցեց Վելիկիե Լուկիի (1942-1943) ե Է–ի ազատագրման (1944) մարտերին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Է–ում մարտնչում էին պարտիզանական շոկատներ: 1944-ի սեպտ. 22-ին ազատագրվեց Տալլինը: Պատերազմի ընթացքում տասը Էստոնացիներ արժանացան Սովետական Միության հերոսի կոչման, ավելի քան 20 հզ. պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով: Ետպատերազմյան տարիներին սովետական մյուս հանրապետությունների օգնությամբ վերականգնվեց Է–ի ավերված տնտեսությունը: Սոցիալիստական ինդուստրացման տարիներին արագորեն զարգացան թերթաքարային արդյունաբերությունը, մեքենաշինությունը, տեքստիլ արդյունաբերությունը ևն: 1947–1950-ին դասակարգային սուր պայքարի պայմաններում Էստոնական գյուղացիությունը միավորվեց կոլտնտեսություններում, 1949-ին կուլակությունը որպես դասակարգ վերացավ: Սոցիալիզմը Է–ում հիմնականում կառուցվեց 4-րդ հնգամյակի վերջին, հաղթանակեց կուլտուրական հեղափոխությունը: ԷՍՍՀ մեծ հաջողությունների հասավ կոմունիստական շինարարության բնագավառում: Արդ. համախառն արտադրանքի ծավալը 1940-ի համեմատ 1972-ին աճեց 31,9 անգամ, ժող. տնտեսության մեջ ընդգրկված աշխատավորների թիվը 1945-ի 179 հզ. դիմաց 1972-ին հասավ 633,8 հզ.: Հանրապետությունում 1972-ին հաշվվում էր 223 կոլեկտիվ տնտեսություն, 159 սովետական տնտեսություն: 1965-ին է. պարգեվատրվեց Լենինի, 1972-ին՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով:


VI. էստոնիայի կոմունիստական կուսակցությունը (ԷԿԿ) է–ում առաջին ս–դ. կազմակերպություններն ստեղծվել են 1901 –04-ին: 1904-ին Մ. Ի. Կալինինի մասնակցությամբ ձևավորվել է ՌՍԴԲԿ Տալլինի կոմիտեն: Պայքարելով մենշևիկների և բուրժուական ազգայնականների դեմ՝ էստոն բոլշևիկները նախապատրաստել և գլխավորել են 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունը էստոնիայում: ԷԿԿ առաջին հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 1920-ի նոյեմբերին, բուրժ. դիկտատուրայի պայմաններում: Մինչև 1940-ը ԷԿԿ գործել է ընդհատակում, մշտական տեռորի և հետապնդումների պայմաններում (այդ տարիներին սպանվել են Վ. Կինգիսեպը, Յա. Կրեուկսը, Յա. Տոմպը, Խ. Հեյդեմանը և ուրիշներ): է–ի հեղափոխական պայքարի ամենախոշոր իրադարձությունը Տալլինի 1924-ի դեկտ. 1-ի զինված ապստամբությունն էր: 1940-ին ԷԿԿ ղեկավարությամբ է–ում հաղթանակեց սոցիալիստական հեղափոխությունը: ԷԿԿ–ի 2631 սկզբնական կուսակցական կազմակերպություններում կա 83460 անդամ, 3547 թեկնածու (1 հունվ. 1977):


VII. Ժողովրդական տնտեսությունը է. զարգացած արդ. և ինտենսիվ գյուղատնտեսության երկիր է: Սոցիալիստական ինդուստրացման շնորհիվ արագ վերելք ապրեցին արդ. հին ճյուղերը, ստեղծվեցին նորերը՝ բյուրեղաքիմիականը, սարքաշինականը: Արդյունաբերությունը. Արդյունաբերական արտադրանքի ծավալը 1940–1973-ին աճել է 32 անգամ: Մերձբալթիկայում է. աչքի է ընկնում վառելիքա–էներգետիկական և քիմ. արդյունաբերության հումքի պաշարներով: Մերձբալթիկայում ստացվող էլեկտրաէներգիայի ավելի քան 60-%ը տալիս է է.: էներգետիկայի գլխավոր կենտրոնը Նարվան է, որի շրջակայքում այրվող թերթաքարերի բազայի վրա աշխատում են Մերձբալթյան և էստոնական ՊՇէԿ–ները: Թերթաքարա–քիմիական արդյունաբերությունը ներկայացված է Վ. Ի. Լենինի անվ. թերթաքարավերամշակող կոմբինատով (Կոխտլա–Յարվեում) և թերթաքարաքիմիական կոմբինատով (Կիվիյլիում). արտադրում են հեղուկ վառելանյութ, գազ, քիմիկատներ, ազոտային պարարտանյութեր: «էստոնսլանեց» տրեստի հանքահորերը և բաց հանքերը 1972-ին արդյունահանել են ավելի քան 25 մլն ա թերթաքար (համամիութենական արտադրանքի 3/4-ը): Աչ–