Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

զարգացման համար: 1946-ին հիմնադրվեց էստոնական ԱԱՀ ԳԱ: Առաջատար գիտնականներ և կազմակերպիչներ դարձան մաթեմատիկոս 6ու. Նուոսոը, աստղաֆիզիկոս Ա. Կիպերը, ֆիզիկոսներ Ֆ. Կլեմենտը և Ա. Ալաման, երկրաբաններ Ա. Լուխան և Կ. Օրվիկուն, քիմիկոսներ Պ. Կոգերմանը և Ի*. Ռաուդսեպը, կենդանաբաններ Ի», խաբերմանը և 1ս. Ռիյկոյան, բժշկագետներ Ա. Լինկբերգը և Վ. Վաղին: 1977-ի հունվ. 1-ին է–ում կար 73 գիտ. հիմնարկ, այդ թվում՝ ԷԱԱՀ ԳԱ–ի 11 ինստ. և 6 բարձրագույն ուս. հաստատություն: 1975-ի հունվ. 1-ին հանրապետությունն ուներ 5748 գիտաշխատող, որոնցից 204 դոկտոր և 2125 գիտ. թեկնածու: ճյուղային ինստ–ներից կարևորագույններն են Անասնաբուծության և անասնաբուժության, ’’Հողագործության և մելիորացիայի, Թերթաքարերի ԳՀԻ–ները, Փորձարարական և կլինիկական բժշկագիտության ինստ–ը: Առավել հայտնի են տեսական և կիրառական մաթեմատիկայի պրոբլեմների, տեսական ֆիզիկայի (Պ. Կարդ, Խ. Կերես), պինդ մարմինների ֆիզիկայի (Չ. Լուշչիկ, Կ. Ռեբանե), գալակտիկայի կառուցվածքի (Գ. Կուզմին), աստղաֆիզիկայի (Ա. Կիպեր) և երկրաֆիզիկայի տարբեր պրոբլեմների, նուրբ թաղանթների կայունության և դինամիկայի տեսության (Ն. Ալումյաե), ավտոմատ կառավարման և կիբեռնետիկայի հարցերի (P. Տամ), միջուկային մագնիսական ռեզոնանսի զարգացման ու կիրառման (է. Լիպմաա) վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: Հանրապետությունում զարգանում է գիտ. սարքաշինությունը: Քիմիայի գլխավոր ուղղությունը այրվող թերթաքարերի հետազոտությունն է (Ա. Աարնա): Տեխ. գիտություններից հաջողությամբ է զարգանում շինարարական ֆիզիկան (Լ. Ցուրգենսոն, Խ. Լաուլ) և ջերմաֆիզիկան (Ի. էպիկ): Երկրաբանական գիտություններից ինտենսիվ աշխատանքներ են տարվում շերտագիտության, հնէաբանության և վիմագրության, ինչպես նաև է–ի ջրաերկրաբանության և չորրորդական երկրաբանության բնագավառներում: Ավարտված է էստոնական ՍԱՀ–ի երկրաբանական քարտեզը: Կազմվում է «էստոնական ՍԱՏ–ի բուսականությունը» 11 հատորով (արդեն լույս է տեսել 9 հատորը): Հիմնական ուղղություններ են նաև միջատաբանությունը, թռչնաբանությունը: Զարգացած են բժշկագիտության և անասնաբուժության բնագավառի տեսական հետազոտությունները: Կազմված է էստոնիայի գյուղատնտ. բնահողերի քարտեզը, լայն աշխատանք է ծավալվում գյուղատնտ. կուլտուրաների սելեկցիայի և անասունների արտադրողականության բարձրացման ուղղությամբ (Ա. Պունգ): Տնտ. գիտությունների բնագավառում հատուկ ուշադրություն է դարձվում է–ի տնտեսության զարգացմանը (Ա. Կյոյորնա, Մ. Բրոնշտեյն): Պատմաբանների, հետազոտությունների հիմնական խնդիրներն են՝ է–ի ագրարային (Ցու. Կախկ), հեղափոխական շարժումների և ԷԿԿ–ի պատմությունը: Փիլիսոփաներն զբաղված են գիտության մեթոդաբանությամբ (Գ. Նաան) և գեղագիտությամբ: Խոշոր կոմպլեքսային խնդիր է հնէաբանական, մարդաբանական, ազգագրական, բանահյուսական և լեզվաբանական նյութերի հիման վրա էստոնացիների ծագման պարզաբանումը: Բանասիրական հետազոտություններն առավելապես կապված են էստոնական լեզվի և գրականության, ինչպես նաև ֆիննա–ուգրագիտության հետ (Պ. Արիստե): 1952-ից հրատարակվում է «Տեղեկագիր էստոնական ՍՍՀ ԳԱ» (1967-ից՝ 4 սերիա), 1965-ից՝ «Սովետական ֆիննա–ուգրագիտություն» հանդեսները: Հասարակական գիտությունների բնագավառի կարևոր աշխատություններեն՝ «էստոնական ՍՍՀ–ի պատմություն» (3 հհ., 1955–71), «էստոնիայի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (3 հհ., 1961–70), «էստոնական արվեստի պատմություն» (1975, 1971), «էստոնիայի ճարտարապետության պատմություն» (1965) և 5 հատորանոց «էստոնական գրականության պատմություն» (լույս է տեսել 3 հատորը, 1965–69): 1968–76-ին հրատարակվել է 8 հատորանոց «էստոնական սովետական հանրագիտարանը»:


XI. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը է–ում գրատպությունն սկսվել է 1631-ին: Առաջին թերթը (գերմ.) լույս է տեսել 1689–1710-ին, առաջին էստոներեն ամսագիրը՝ 1766–67-ին, թերթը՝ 1806-ին: Պարբերական մամուլը կանոնավորապես սկսել է լույս տեսնել 1857-ից: Ազդեցիկ բոլշևիկյան օրգան էր «Կիյր» («ճառագայթ») թերթը (1912–14): 1975-ին հրատարակվել է 2128 գիրք՝ 15,5 մլն տպաքանակով, 35 թերթ, 25 ամսագիր և 132 այլ պարբերական հրատարակություն: Կարևորագույն թերթերն են՝ «Ռահվա հյայել» («ժողովրդի ձայնը»), «Նոորտե հյայել» («Երիտասարդության ձայնը»), «Սովետսկայա էստոնիա» («Советская Эстония») և «Մոլոդյոժ էստոնիի» («Молодеж Эстони): Կանոնավոր ռադիոհաղորդումներն սկսվել են 1926-ին, հեռուստատեսային հաղորդումները՝ 1955-ին: 1974-ին կար 3 ռադիո և մեկ հեռուստատեսային ծրագիր:

XII. Գրականությունը էստոնական առաջին տպագիր հրատարակություններից հայտնի է լութերական կաթեխիզիսը (1535): XVI– XVIII դդ. հիմնականում տպագրվել է եկեղեցական գրականություն: է–ի ժող. բանաստեղծությունների գրական մշակումն սկսել է Ֆ. Ֆելմանը (1798–1850): Ֆ. Կրեյցվալդը ժող. երգերի ու զրույցների հիման վրա ստեղծել է «Կալևիպոեգ» էպոսը: Հայրենասիրական բանաստեղծություններով հայտնի է Լ. Կոյդուլան, որը նաև էստոնական դրամատուրգիայի հիմնադիրն է: Սոցիալական ճնշման դեմ պայքարի են կոչել է. Բորնհյոհեի պատմվածքները: XIX դ. վերջերին զարգացել է քննադատական ռեալիզմը, որի ներկայացուցիչներն են է. Վիլդեն և է. Պետերսոն–Սյարիգավան: Մեծ ազդեցություն է ունեցել Յու. Լիիվի, Սույտսի (1883–1956) լիրիկան, Ա. Կիցբերգի (1855–1927) պիեսները, Ֆ. Տուգլասի (1886–1971) նովելները: Բուրժ. հանրապետության (1920–40) շրջանում ռեալիստական ու դեմոկրատական ավանդույթներն են զարգացրել առաջադեմ գրողներ Ա. Տամսաարեն, Ցոլ. Սյուտիստեն, Յա. Կյարներըև ուրիշներ: Ա. Տամսաարեն «ճշմարտություն և իրավունք» (1932) հինգհատորյա վեպում պատկերել է էստոնական իրականությունը: ժողովրդականություն են վայելել Մ. Մետսանուրկի, Օ. Լութսի, Մ. Ունդերի, Հ. Ռաուդսեպպի, Ա. Հայլիտի ստեղծագործությունները: 1920–30-ին էստոնական գրականություն է ստեղծվել նաև Սովետական Միությունում: 1926–32-ին Լենինգրադում գործում էր էստոնացի պրոլետարական գրողների ասոցիացիան: Հայրենական պատերազմի տարիներին սովետական թիկունք փոխադրված գրողները 1943-ին Մոսկվայում ստեղծեցին ԷՍԳ միություն: Ի. Բարբարուսը, Ա. Յակոբսոնը, Ի. Սեմպերը և ուրիշներ էստոնական սովետական գրականության հիմնադիրներն են: Ետպատերազմյան տարիներին էստոնական գրականությունը զարգացավ սոցիալիստական ռեալիզմի ուղիով՝ հարստանալով Ա. Յակոբսոնի դրամաներով, Ցու. Սմուուլի, Բ. Ալվերի, Դ. Վաարանդի բանաստեղծություններով: էստոնական սովետական գրականության էպոպեան է Ա. Հինտի «Հողմերի ափը» (1951–66) քառահատոր պատմավեպը: ժամանակի հրատապ հարցեր են արծարծվում Ռ.Սիրգեի ևՊ.Կուուսբերգի վեպերում: Ճանաչված է բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ Յու. Սմուուլը, որի «Սառցագիրք» (1959) վեպն արժանացել է լենինյան մրցանակի: ժամանակակից գրողներից հայտնի են Յա. Կրոսսը, Պ.-Է. Ռումմոն, է. Վետեմաան, Մ. Տրաատը և ուրիշներ: Հայ–էստոնական գրական առնչություններն սկզբնավորվել են XIX դ. 30-ական թթ.,դորպատյան միջավայրում, որի համալսարանում են կրթվել հայ մշակույթի գործիչներ Ի*. Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ռ. Պատկանյանը, Գ. Դոդոխյանը, խ. Ավագյանը, Գ. Բարխուդարյանը, Գ. Միրիմանյանը, Ք. Պատկանյան, Մ. Տեր–Մովսեսյանը, Գ. Խատիսյանը,Պ. Սիմոնյանը, Վ. Ասկարյանը, է. Սպենդիարյանը (վերջինիս գրադարանն ու երկրաբանական հավաքածուն հետագայում նվիրվել է համալսարանին), Գ. Աքիմյանը, Ա. Ռոտինյանը, Լ. Տիգրանյանը և ուրիշներ: Աբովյանը հայտնի է էստոնիայում: Նրա մտերիմներից են եղել էստոնացի մեծ լեզվաբան Ֆ. Ցու. Վիդեմանը, մանկավարժ Դ. Հ. Ցուրգենսոնը և գիտ–