նական 6ա. Ցոնսոնը: Դորպատում են ստեղծվել էստոնիայում տարածված Գ. Դոդոխյանի «Ծիծեռնակ» և Գ. Միրիմանյանի «Հայոց աղջիկներ» երգերը: Հայ հին և նոր մշակույթն ու գրականությունը էստոնական ընթերցողին մատչելի են դարձել XIX դ. 90-ական թթ., շնորհիվ հռչակավոր գրող է. Վիլդեի, թարգմանիչներ Պ. Դրյունֆելդի, Ա. Չարուի, Ի. Աավիկի և այլոց ջանք երի: Առաջին թարգմանություններից են Րաֆֆու «Ջալալեդղինը», Ռ. Պատկանյանի «Աղասու մոր երգը», հայ հին առասպելներից ու բանահյուսությունից բազմաթիվ նմուշներ, Վ. Փափազյանի և Ա. Ահարոնյանի պատմվածքները: Վերջին 30 տարում էստոնիայում լույս են տեսել «Սասունցի Դավիթ» էպոսը, Աբովյանի «Վերք Հայաստանի», Րաֆֆու «Սամվել» վեպերը, Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, Բակունցի ընտիր պատմվածքները՝ «Միրհավ» խորագրով, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի,Պ. Սևակի, Դ. էմինի, Վ. Անանյանի, 1ս. Դյուլնազարյանի, Հ. Մաթևոսյանի, Պ. Զեյթունցյանի, Ս. Կապուտիկյանի ստեղծագործությունները, հայկ. նովելների երկու ժողովածու («Տղան ու արևը» և «Զորերի ձայնը») հայ դասական ու արդի քնարերգության բազմաթիվ էջեր (զանազան ժողովածուներում ու պարբերականներում): Հայաստանում հրատարակվել են «էստոնիայի երգը» ծաղկաքաղը, «Երբ փայլում է հյուսիսային աստղը» պատմվածքների ժողովածուն, է. Վիլդեի «Լուսաբացին» վիպակը, Օ. Լութսի «Գարուն», «Ամառ», Պ. Կուուսբերգի «Ազատության խճուղի» վեպերը, Լիլի Պրոմետի, Ցան Ռանապի, էնն Վետեմաայի ստեղծագործությունները ևն: Երկու ժողովուրդների հոգևոր մերձեցման արտահայտություններից են Վ. Տերյանի «էստոնական երգը», կին գրող Այրա Կաալայի «Առաջին անգամ Հայաստանում» հուշագրությունների հատորը և «Բանաստեղծություններ Սևանի ափին» շարքը: Հայ գրականությամբ մշտապես հետաքրքրվում է էստոնական ժողովրդական բանաստեղծուհի Բետի Ալվերը: Բնագրից թարգմանություններ կատարելու նպատակով Երևանի և Տարտուի համալսարանները փոխանակում են ուսանողներ: Հայ–էստոնական գրական ու մշակութային կապերի հետազոտությանն են նվիրված ակադեմիկոս Պ. Արիստեի, բան. գիտ. դ–ներ Ս. Իսակովի ևՊ. Հակոբյանի առանձին աշխատություններ: Պ. Հակոբյան
XIII. ճարտարապետությունը և կերպարվեստը
է–ի հնագույն ճարտ. հուշարձանները հողաթմբերով և գերանակապ պատերով ամրացված բնակատեղիներն են, որոնց շուրջը XI–XII դդ. կազմավորվել են առաջին քաղաքները (Տարտու, Տալլին): XIII դ. զարգանում է քարի ճարտ.՝ ռոմանական և գոթական ոճերի տարրերով, իսկ XIV դարից հաստատվում է գոթական ոճը: է–ի ճարտ–յան ծաղկման շրջանին (XIV դ. երկրորդ կես – XVI դ. առաջին քառորդ) բնորոշ ուշ գոթականի հուշարձաններից են՝ Տալլինի քաղաքապետարանը, կաթողիկեն, Ս. Օլա, Նիգուլիստե, Ս. Ոգի եկեղեցիները, դոմինիկյանների մենաստանը: Քանդակների հարստությամբ աչքի են ընկնում Տարտուի Յաանի և Սաարեմաա կղզու Կարյա եկեղեցիները (երկուսն էլ XIV դ.): Վերածննդի ոճի կառույցներից ամենանշանավորը «սևգլխանիների» տունն է Տալլինում
(1597, հոլանդ. ճարտ–քանդակագործ՝ Ա. Պասսեր): XVII դարից Նարվայի կառույցներում իշխողը բարոկկոն էր: XVIII վերջին էստոնական ճարտ–յան մեջ իշխող է դառնում կլասիցիզմը: Սովետական կարգերի հաստատումից հետո (1940) քաղաքաշինական հարցերը լուծվեցին կոմպլեքս ձևով: Նոր բնակելի շրջանները կատարվում են ազատ հատակագծմամբ: Կիրառվում են նոր կոնստրուկցիաներ:
Կերպարվեստը: Հնագույն հուշարձաններից են մետաղյա զարդարանքները, քարե և փայտե պորտալները, մահարձանները: Հնուց տարածված են եղել ոստայնանկությունը, ասեղնագործությունը, կաշվի դրոշմազարդումն ու ժող. դեկորատիվ կիրառական արվեստի այլ տեսակներ: Պահպանվել են XV դ. արժեքավոր բազմաթիվ նկարներ: XVII դ. նոր առաջընթաց է կատարել փայտի քանդակագործությունը, ոսկերչությունը: Արվեստի զարգացման կարևոր կենտրոն է եղել Նարվան: Ազգային կերպարվեստի առաջին ներկայացուցիչներն են դիմանկարիչ և բնանկարիչ Յո. Քյոլերը, քանդակագործներ Ա. Վայցենբերգն ու Ա. Ադամսոնը: Նշանավոր են Ա. Լայկմաայի և
Ք. Ռաուդի գործերը: Հայտնի են գեղանկարիչներ Կ. Մյագին, Ն. Տրիյկը, քանդակագործ ու խեցեգործ Ցա. Կոորտը: 1919-ին Տարտուում բացվել է «Պալլաս» գեղարվեստական ուսումնարանը: է–ի
գրաֆիկներից տեխ. հնարների և թեմատիկայի բազմազանությամբ առավել ճանաչվածը է. վիյրալատն է: Հայտնի են նաև բնանկարիչ Գ. Ռայնդորֆը, գեղանկարիչ է. Ադամսոն–էրիկը, դիմանկարիչ Ա. Բախը: Նկարիչների կրստեր սերնդի ներկայացուցիչներից մեծ հաջողությունների են հասել է. Օկասը, Վ. Տոլլին, Հ. էելման: էստոնական սովետական գեղանկարչությունում առավել հանրահայտ
դեմքն է է. Կիտսը:
XIV. Երաժշտությունը
էստոնական ժող. երաժշտությունը հիմնականում միաձայն է: ժողերգարվեստի հնագույն ժանրերն են աշխատանքային և ծիսական երգերը: Հին ժող. պարերը խմբական են: XIX դ. կազմակերպվել են
առաջին երգչախմբերը և փողային նվագախմբերը, 1869-ից (առաջինը Տարտուում) անց են կացվում երգի համաժողովրդական տոներ: է–ի առաջին կոմպոզիտորն է Ա. Կունիլեյդը: 1899-ին Տարտուում բեմադրվել է առաջին օպերան, 1900-ին տեղի է ունեցել առաջին սիմֆոնիկ համերգը: 1919-ին հիմնադրվել է Տալլինի բարձրագույն երաժշտ. դպրոցը (1923-ից՝ կոնսերվատորիա): Նշանավոր կոմպոզիտորներն են Ա. Լյատեն, Ռ. Տոբիասը, Մ. Սաարը, Կ. Կրեեկը, Ա. Կապպը և Հ. էլլերը: էստոնական առաջին՝ «Վիկինգներ» («Վիկերցներ») օպերան (բեմ. 1928-ին) ստեղծել է է. Աավը: Համաշխարհային ճանաչման են հասել ջութակահար Յու. է. Սիրմուսը և կոնտրաբասահար Լ. Ցուխտը: 1941-ին կազմակերպվել է էստոնական ՍՍՀ կոմպոզիտորների միությունը: 1920–1950-ական թթ. հայտնի օպերային երգիչներ են եղել Հ. էյները, Օ. Միկ–Կրուլը, Բ. Հանսենը, Կ. Օտսը, Ի. Աավ–Լոոն,
Մ. Տարասը: է. Տուբինի «Կրաաւոով» է սկզբնավորվում ազգային բալետը: Լայն ճանաչում են ստացել էստոնական ԱՍՀ