Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ծաղրանկար. 1.Գ.Գրոս. «Խստավարժեցում», գծանկար «Նշանակիրները» նկարաշարից, 2. Մ. Բաղդասարյան. «Ամենօրյա հանդիպում» (1944), 3. Շ. Հովհաննիսյան. «Ֆաշիստական գեներալի արկածները» (1944), 4. Հ. Բիդստրուպ. «Հարձակում ԱՄՆ–ի վրա» (1958), 5. ժ. էֆֆել. «Ադամը ճանաչում է Աշխարհը», գրքի նկարազարդում (1958), 6. Չ. Տամադյան. «Դոլլարի դիպլոմատիան» (1958, Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան), 7. Ս. Արուտչյան. «Դառն արցունքներ», գուաշ (1967), 8. Գ. Յարալյան. «Ցուցահանդեսային հանձնաժողովի նիստը»,տուշ, ջրաներկ (1968)

Ֆ. Գոյան, Ջ. Գիլրեյը, Օ. Դոմիեն,Պ. Գավառնին, Ռուսաստանում՝ Ի. Ի. Տերեբենևը, Ս. Գ. Վենեցիանովը, Ա. Սերովը: XX դ. ծաղրանկարչության վրա մեծապես ազդել է Ֆ. Մազերելի քաղ. գրաֆիկան: 1910–20-ական թթ. առաջավոր ծաղրանկարիչները սերտորեն կապված են եղել աշխատավորական և կոմունիստական մամուլին (Ֆ. էլլիսը՝ ԱՄՆ–ում, ժ. Գրոսսը, Օ. Դիքսը՝ Գերմանիայում, Ռ. Կապռոլը՝ Ֆրանսիայում): Ետպատերազմյան շրջանում ճանաչվել են ծաղրանկարիչներ ժ. էֆֆելը (Ֆրանսիա), Հ. Բիդստրուպը (Դանիա): Ծ–ի սովետական վարպետներ Վ. Ն. Դենին, Դ. Ս. Մոորը, Մ. Մ. Չերեմնիխը, Կուկրինիկսները, Բ. Ե. Եֆիմովը, Բ. Ի. Պրորոկովը, Լ. Վ. Սոյֆերտիսը ստեղծել են հակահեղափոխությունը, միջազգային ռեակցիայի ուժերը, մարդկանց գիտակցության մեջ կապիտալիզմի վերապրուկները մերկացնող ու խարազանող գործեր: Սովետական Ծ–ի վարպետները, ինչպես և սոցիալիստական երկրների ծաղրանկարիչները (Խ. Զանդբերգը ԳԴՀ–ում, է. Լիպինսկին Լեհաստանում, Ս. Վենևը Բուլղարիայում) ակտիվ պայքարում են կոմունիստական գաղափարների համար: Սովետահայ կերպարվեստի ավագ (Լ. Գենչ, Մ. Բաղդասարյան, Շ. Հովհաննիսյան, Ս. Արուտչյան, Վ. Աճեմյան), միջին (Վ. Պոտպոմոգով, Գ. Ցարալյան) և երիտասարդ (Վ. Աբրոյան, Հ. Տեր–Ղազարյան) սերնդի ծաղրանկարիչները ստեղծել են հասարակական–քաղաքական և կենցաղային թեմաներով ուշագրավ ստեղծագործություններ: Միջազգային համբավի են արժանացել սփյուռքահայ արվեստագետներ Ա. Սարուխանը (Եգիպտոս), Չիկ Տամատոյանը (Ռումինիա) և Տ. Աճեմյանը (Լիբանան):

Գրկ .Eфимов Б.Е.,Основы понимания карикатуры, M., 1961; Hofman W., Die Karikatur von Leonardo bis Picasso, W., 1956.

ԾԱՄՆԴԱՎ, բերդաքաղաք Փոքր Հայքում (այժմ՝ Զամանա կալեսի), համանուն գավառի կենտրոնը (Կեսարիա քաղաքից արևելք, Մելիք գազի գյուղի մոտ՝ քարաբլրի գագաթին): Միջին դարերում հսկում էր Կեսարիայից Մելիտենե տանող տարանցիկ մայրուղին: XI դ. Ծ. մտել է Վասպուրականի թագավոր Սենեքերիմի որդի Դավիթ Արծրունու (1025–35) և Վանանդի թագավոր Գագիկ Աբասյանի (1065–80) տիրույթների մեջ: 1066–72-ին Ծ. Գրիգոր Վկայասերի կաթողիկոսանիստն էր: 1080-ից Ծ. հայ իշխաններից խլել են մահմեդական ամիրաները: Սելջուկների տիրապետության ժամանակ Ծ–ի բերդը վերածվել էր արքունի բանտի, ուր բանտարկում էին ապստամբ ավագանուն:

Ծ–ի գավառը եղել է հայաշատ: Այդտեղ հիշվում են Սըվղըն գյուղի Խնձորի վանքը, Ագարակ (էգրեկ) գյուղի Ս. Թորոս եկեղեցին, Քարաջաֆենկ գյուղի հայոց վանքը ևն: Ծ. գավառից սկիզբ է առնում Պարկտիս գետը (այժմ՝ Զամանտ սու):

Գրկ. Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. 3, Ե.,1952: Մ. ճեահիրճյան

ԾԱՅՐԱՀԵՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, քրեական իրավունքում վիճակ, երբ անձի արարքը թեև համընկնում է քրեական օրենքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն հանցագործություն չէ, քանի որ կատարվել է պետական, հանրային շահերին, ինչպես նաև տվյալ անձի, այլ քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգը վերացնելու համար: Ընդ որում, արարքը հանցագործություն չի համարվում միայն այն դեպքում, երբ բացառվում է սպառնացող վտանգի վերացումը այլ եղանակով, և հասցված վնասը կանխվածի համեմատ նվազ կարևոր է (ՀԱԱՀ քրեական օրենսգիրք, հոդված 14): Ծ. ա. պետք է տարբերել անհրաժեշտ պաշտապանությանից: ԾԱՅՐԱՏՈՒՄ, ամպուտացիա (լատ. amputatio – հատում), վիրաբուժական միջամտություն, նպատակն է հեռացնել (հատել) որևէ օրգանի (կրծքագեղձ, արգանդի վզիկ) կամ վերջույթի ծայրային հատվածը: Օրգանի լրիվ հեռացումը կոչվում է էքստիրպացիա (արմատախիլ անել), վերջույթի հատումը որևէ հոդի սահմանում՝ էկզարտիկուլյացիա: Ծ. վիրահատման հնագույն մեթոդ է: Նրա բոլոր փուլերը հայտնի են եղել դեռևս Հիպոկրատին (մ. թ. ա. IV դ.), իսկ մ. թ. II դ. այն հիմնավորել են հին հռոմեացի բժիշկներ Ցելսիուսը և Արքիգենը: Աակայն Ծ., որպես վիրաբուժական միջամտություն, գործնականորեն հնարավոր դարձավ միայն XVI դ., երբ ֆրանսիացի