կան խմբակի անդամ, ծավալել մշակութային գործունեություն: 1891-ին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898-ին՝ երկրորդը: Ծ. ժող. դեմոկրատական հայեցակետից արտացոլելէ «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը («Մուրացկան», «Թշվառին»,«Աղքատի երգը մահից առաջ»), ձաղկել բուրժ. աշխարհի էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մերդարը», «Դարավերջի բարքերից»): ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջմիահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային ազատագրական պայքարի մոտիվներին («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՞ւր ես, հայ բլբուլ…»,«Դարեր եկան…», «Զինվորի երգը», «Հերիք է, ազգ իմ…»): Ծ–ի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սե ամպեր», «Դիր»): Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը: Ծ–ի պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելին են խորացել ռուս, առաջին հեղափոխության մթնոլորտում: Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»): Հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ծ–ի պոեզիայում դրսևորվել են հակադիր, հաճախ իրարամերժ տրամադրություններ: Ծ–ի սիրո քնարերգության մեջ բուրժ. աշխարհում տիրապետող բարոյա-էթիկական ըմբըռնումներին հակադրվում է անհատի ազատության ու երջանկության երազանքը:Բանաստեղծի բնության երգերը մեծ մասամբ սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են:Դրանց պսակն է «Ղրիմի ալբոմից» (1896–1898) շարքը: 1901-ին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական ոտանավորների ժողովածուն՝ Վ. Սուրենյանցի նկարչական ձևավորումով: Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ հոգևորականների, կեղծ բարերարների, բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Մեղա քեզ, աստված», «Փըրկության ուղի»): Ծաղրել է նաև գրական բարքերը, ծախու մամուլը: Ծ. մասնակցել է Ցու. Վեսելովսկու և Մ. Բերբերյանի կազմած «Армянские беллетристы » (1893) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուս, է թարգմանել (1893) Դ. Սունդուկյանի «Պեպո»-ն: Ծ. Բրյուսովի կազմած «Поэзия Армении» (1916) ժողովածուի նախաձեռնողներից էր: 1905-ին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը (Ա. Պուշկին, Մ. Լերմոնտով), 1906-ին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա.Պլեշչեև): Նրա երկերը ռուս, են թարգմանել Ցու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը, Կ. Բալմոնտը, Ե. Պոլոնսկին, Բ. Սադովսկին: Ծ-ի տեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը («Այ վարդ», «Մի լար,բլբուլ»), Ա. Տեր–Ղևոնդյանը («Արի ընկեր», «Սերմնացան»), Ե. Բաղդասարյանը («Սիրուն գարուն», «Վերջին անգամ»): ժող. ճանաչում ունեն նրա խոսքերով գըրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը: Երկ. Երկեր, Ե., 1948: Ընտիր բանաստեղծություններ, Ե., 1937: Նամակներ, Ե„ 1960:
Գրկ. Ի ն ճ ի կ յ ա ն Ա., Ա. Ծատուրյանի կյանքը, Ե., 1960: Բեժանյան Ա., Ալեք–
սանդր Ծատուրյան, Ե., 1960: Ֆելեքյան Հ., Ալեքսանդր Ծատուրյան, Ե., 1965:
ԾԱՏՈՒՐՅԱՆ Ալեքսանդր Միրզաջանի (1881–1920), տես Ռուբենի Ալեքսանդր Միրզաջանի:
ԾԱՏՈՒՐՅԱՆ Մեխակ Զաքարի [ծն. 3.3. 1923, գ. Լեռնային Զագիր (Ադրբ. ՍՍՀ
Շամխորի շրջանում)], ավագ, Փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետ (10.11.1944, 6.3.1945, 15.5.1946): Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942-ի հուլիսից: Եղել է ավտոմատավորների ջոկի հրամանատար, ապա՝ հետախույզ հետևակային հետախուզական դասակում:Փառքի շքանշաններին արժանացել է Հունգարիայում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում մղված մարտերում դրսևորած արիության համար: 1947-ին զորացրվել է, աշխատանքի անցել հայրենի կոլտընտեսությունում:
ԾԱՐ, համանուն կենտրոնով գավառ Սեծ Հայքի Արցախ (Խաչեն) նահանգում: Սկըզբնապես ընդգրկում էր Տրտու (Թարթառ) գետի ակունքները: Այսպես էր կոչվում հին Վայկունիքը XI–XII դդ., երբ նրա տերերը նստում էին Ծար ավանում: Ծ–ի արլ. սահմանն անցնում էր Դադիվանքի կողքով՝ ընդգրկելով Լևոնաբերդը, Թարթառի աջափնյա լեռնային մասը, ներառյալ Խադավանք–Խաթրավանքը և Վաղուհաս գյուղը: Հվ–ից սահմանակից էր Սյունիքին (Ջերմուկի մոտ), արմ-ում սահմանն անցնում էր Սևանի ավազանը Թարթառի ակունքներից բաժանող Ռմբոստյան լեռնաշղթայով, հսում ընդգրկում էր Մռավ լեռան հս. լանջերը՝ Բյուրակ և Շամքոր գետակներով: Ծ-ի կամ Վերին Խա- չենի իշխանության ժամանակ (Դոփի ու նրա ժառանգների իշխանապետության օրոք) «Ծար» կամ «Ծարի երկիր» էին կոչվում իշխանության բոլոր տիրույթները՝բուն Ծար-Վայկունիքն ու Սևանի արլ.ափը (հվ–արմ–ում ընդգրկելով Շողվագ բնակավայրը, հս–արլ–ում՝ Արցախի Կողթ գավառը): Հաթերքի տեր Վւսխտանգի մահից (1220-ական թթ.) հետո Ծ–ի մեջ էր մտնում նաև Վերին Խաչենի իշխանությանն անցած Հաթերք գավառի մեծ մասը՝Հաթերք ավանը, Դադի վանքը և շրջակահողերը: Բուն Ծ–ի նշանավոր բնակավայրերից աղբյուրներում հիշատակված են Ծար, Ակնա ավանները, Վաղուհաս, Գետաշեն, Դարբնոց և այլ գյուղերը, բերդերից՝ Հավքախաղացը, Հանդաբերդը կամ Լևոնաբերդը: Եպիսկոպոսանիստն էր Խադավանք–Խաթրավանքը: XVII դարից բացառապես հայաբնակ Ծ–ի հին գյուղերում աստիճանաբար բնակություն են հաստատել Պարսկաստանի խորքերից գաղթեցված քոլանի քրդերը: Գրկ .Բարխուդարյան Մ., Արցախ,Բաքու, 1895: Ու լ ու բ ա բ յ ա ն Բ., Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե., 1975:
ԾԱՐ, ավան Մեծ Հայքի Արցախ (Խաչեն) նահանգի համանուն գավառում, Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում (այժմ՝ Ադրբ. ԱԱՀ Քելբաջարի շրջանի Իսթիսու առողջարանային ավանի մոտ):Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում: XVI–XVII դդ. ամրացվել է պարիսպներով ու պաշտպանական այլ շինություններով, դարձել Արցախի Առանշահիկ նախարարական տան հիմքի վրա գոյացած Վերին Խաչենի կամ Ծարի իշ– խանության կենտրոնը: Այստեղ էին նըստում նաև այս իշխանության ճյուղավորումից XV դ. գոյացած Ծարի մելիքության պայազատները: Ավերվել է XIX դ. սկըզբին՝ թուրքերի ասպատակությունների ժամանակ: XIX դ. վերջին Մակար Բարխուդարյանցը նրա ավերակների մեջ տեսել ու նկարագրել է Ս. Աստվածածնի վանքը,Ս. Սարգիս, Ս. Գրիգոր մատուռները և այլ կիստվեր շինություններ, նրանց պատերից ու խաչարձաններից ընդօրինակել բազմաթիվ արձանագրություններ (մեծ մասամբ՝ XIII-XV դդ.): Բ. Ոււուբաբյւսն
ԾԱՐԱՎ, ֆիզիոլոգիական վիճակ, որով կարգավորվում է ջրի մուտքը մարդու և կենդանիների օրգանիզմ: Մարդու Ծ. արտահայտվում է ըմպանում և բերանի խոռոչում չորության զգացումով: Ծ. պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժիններում (հիպոթալամուսում, լիմբիկո–ռեթիկուլային համակարգում, գլխուղեղի մեծ կիսագընդերի կեղևում և այլուր) տեղադրված նյարդային բջիջների՝ «ծարավի կենտրոնի» գործունեությամբ և կապված է ռեֆլեկտոր ռեակցիաների հետ: Ծ–ի զգացումն ի հայտ է գալիս օրգանիզմում ջրի պակասի,ինչպես նաև ախտաբանական որոշ վիճակների հետևանքով և ուժեղանում է շաքարախտի, երիկամների հիվանդությունների, ջրա-աղային փոխանակության խանգարումների դեպքում: Տաք արտադրամասերում աշխատ՜ելիս, արշավների, ուժեղ շոգի ժամանակ Ծ. հագեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել 0,3–0,5% NaCl-ի լուծույթ, բերանի խոռոչը և ըմպանը ողողել ջրով: ԾԱՐԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆ, հայ ավատական իշխանություն Արցախի (Ղարաբաղ) Ծար գավառում, XV–XVII դարերում: XV դ.կեսին Դոփյան Հասանի զավակներ Շահանշեի, Զահանշեի և Աղբուղայի սերունդների հատվածական հակումների պատճառով Վերին Խաչենի իշխանությունը բաժանվել է երեք ճյուղի: Ջահանշեի սերունդները տեր են դարձել Ծար գավառին՝ իշխանանիստ դարձնելով Ծար ավանը, հոգևոր կենտրոն՝ Դադիվանքը: Ծ. մ. համեմատական բարվոք վիճակում էր XVI դ. վերջին և XVII դ. առաջին կեսին: 1603-ին, Իրանի շահ Աբբաս I վավերացրել է Ծ. մ-յան իշխանությունը՝ հաստատելով Միր–զաջանի որդի Սելիքբեկի (Մելքոն) մելիքական իրավունքը: Ծ. մ. հաճախ է դաշնակցել տոհմակից և հարևան Սողքի տերերի և խաւէսայի մեւիքոնթյունների հետ՝ընդդեմ թուրք–պարսկական հարձակումների և կովկասյան լեռնականների ասպատակությունների: XVII դ. վերջին Ծ. մ.լուծվել է Սոդքի և Ջրաբերդի մելիքությունների մեջ: