վորման քաղաքականություն: Կիևյան Ռու–
սիայի դաշնակցությամբ վերադարձրել է
Մազովիան (1047), 1054-ին՝ ձեռք բերել
Սիլեզիան: Նպաստել է լեհ եկեղեցական
հիերարխիայի ինքնուրույնության (ան–
կախ գերմանականից) ամրապնդմանը:
Կազիմիր II Արդարամիտ
(1138-1194), իշխան 1177-ից: 1180-ին
արտոնություններ է շնորհել աշխարհիկ
և հոգևոր ֆեոդալներին՝ ընդլայնելով
նրանց իմունիտետը ի վնաս խոշոր իշ–
խանների: Մասնակցել է Գալիցիա–Վո–
լինյան Ռուսիայի համար մղվող պայքա–
րին՝ ձգտելով այդտեղ գահ բարձրացնել
իր դրածո հունգար, իշխան Անդրեյին,
բայց անհաջողություն է կրել:
Կազիմիր III Մեծ (1310–1370),
թագավոր 1333-ից, վերջինը Պյաստների
դինաստիայից: Վարել է պետ. իշխանու–
թյան ամրապնդման ու կենտրոնացման
քաղաքականություն: 1346–47-ին հրա–
պարակել է Վիսլից–Պետրոկովյան ստա–
տուտները (դատաստանագիրք), որոնք
արտացոլում են դասային միապետության
ստեղծումը Լեհաստանում: Ընդլայնել է
քաղաքային ինքնավարությունը: Հիմնել է
-«գերմանական իրավունքի» ինքնուրույն
բարձրագույն դատարաններ՝ լեհ. քաղաք–
ներին արգելելով իրավական հարցերով
դիմելու արտասահմանին: Նրա ժամանակ
բացվել է Կրակովի համալսարանը (1364):
Կողմնորոշվել է դեպի Հունգարիան և
օգտվել պապի աջակցությունից: Դադա–
րեցրել է պայքարը Տևտոնական օրդենի
դեմ՝ Արևելյան Պոմորիեն նրան զիջելու
գնով և կարողացել Լեհաստանին վերա–
դարձնել Կույավիան (1343): 1349–52-ին
Հունգարիայի և Չեխիայի օգնությամբ
գրավել է Դալիցյան Ռուսիան, Վոլինի և
Պոդոլիայի մի մասը:
ԿԱԶԻՄԻՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ 1468, Լիտվական Մեծ իշխանության օրենքնե– րի առաջին ժողովածուն, հրատարակվել է Վիլնյուսում: Գործել է մինչև լիտվական առաջին ստատուտի (տես Լիտվական ստատուտներ) ստեղծումը: Բաղկացած է 25 հոդվածից: Հանցագործների նկատ– մամբ նախատեսել է մահապատիժ, ան– դամախեղում, աքսոր, բանտարկություն, իրավազրկություն, պատվազրկություն, տուգանք: Սոցիալական տարբեր խավերի նկատմամբ նույն հանցագործության հա– մար նախատեսվել են տարբեր պատիժ– ներ: Կ. դ. ամրապնդել է գյուղացիության շահագործումը և հողի նկատմամբ ֆեո– դալների սեփականության իրավունքը: ԿԱՃՍ՛, ձեռագրի կամ գրքի կողերը, որոնց մեջ ամփոփվում, ամրանում են մագաղա– թյա կամ թղթյա թերթերը: Կ–ի նախնական ձևը տուփն էր, որի մեջ պահվում էին պա– պիրուսի գրված փաթեթները: Մագաղաթի գործածությամբ փոխվեց ձեռագիրը պա– հելու կերպը, տուփը դարձավ Կ.: Կ. ունի երկու՝ վերի և վարի կողեր, կռնակ (կամ թիկունք) և դռնակ: Կողերի միջուկը հար– թեցված տախտակ է, որի վրա դրսից ձըգ– վում է մշակված կաշի, ներսից՝ որևէ գործ– վածք, որ կոչվում է կազմաստառ: Որպեսզի Կ. չմաշի նոր ձեռագիրը, Կ–ի և ձեռագրի արանքում ամրացվել է պահ– պանակ՝. Կ–ի կաշին զարդարվում էր նկար– ներով (ճնշումով արված զարդեր), մետաղ– յա նախշերով, հատկապես՝ խաչերով ու թանկագին քարերով: Կ–երը լինում էին նաև ձույլ ոսկուց, արծաթից և այլ մետաղ– ներից՝ դրվագված տերունական պատկեր– ներով, ինչպես և փղոսկրից: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անւ{. Մատենադարանի և ընդհանրապես հայերեն ձեռագրերի Կ–երից հնագույնը «էջմիածնի Ավետա– րանի» Փղոսկրյա Կ. է (VI դ.): Արծաթյա ոսկեզօծ հնագույն թվագրված Կ. 1255-ի է, իսկ կաշվե թվագրված հնագույն Կ.՝ 1196-ի: ժամանակակից գրքերը կազմե– լիս կաշվի փոխարեն օգտագործում են թուղթ կամ մոմլաթ, տախտակի փոխարեն՝ խավաքարտ: Ա. Մաթևոսյան
ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՏԵՒՆԻԿԱ, կառա– վարման և ինժեներւաոեխնիկական աշխա– տանքների մեքենայացման ու ավտոմա– տացման տեխնիկական միջոցների համա– լիր: Կ. տ–ի զարգացումը պայմանավորված է գիտատեխ. առաջընթացով, կառավար– ման և դիսպետչերական համակարգերի բարդացմամբ, վերամշակվող ինֆորմա– ցիայի ծավալի զգալի մեծացմամբ: Կ. տ–ի միջոցներից են ինֆորմացիայի վերամշակ– ման հաշվողական մեքենաներն ու սար– քավորումները (մաթ. գործիքներ և սար– քեր, ինֆորմացիայի հավաքման, գրանց– ման և պահման սարքավորումներ, հաշ– վիչ–ծակատող, ստեղնավոր հաշվողական, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ), փաստաթղթեր կազմելու, պատճենահանե– լու և բազմացնելու սարքավորումները (գրամեքենաներ, պատճենահան և լուսա– շարող մեքենաներ), միկրոնկարահան– ման միջոցները (պատճենահան ապա– րատներ, խոշորացուցիչներ, միկրոլուսա– պատճենները կարդալու ապարատներ), ինֆորմացիոն–փնտրիչ համակարգերը (քարտարաններ, ինֆորմացիայի փնտըր– ման և պահման համակարգեր, լուսա– տախտակներ), գծագրական–կոնստրուկ– տորական տեխնիկան (սեղաններ, գծա– գրատախտակներ, մեխանիզմներ, գոր– ծիքներ և գծագրական, գրաֆիկական աշ– խատանքների համար անհրաժեշտ այլ հարմարանքներ), փոքր Կ. տ. (մատիտ– ներ, ինքնահոսներ, գործնական թղթերի մշակման միջոցներ, համարակալիչներ, թղթակցությունների մշակման մեքենա– ներ), վարչա–արտադրական կապի միջոց– ները (հեռախոսային և հեռագրական կա– պի սարքավորումներ, արդյունաբերա– կան հեռուստատեսություն), աշխատատե– ղերի և ծառայողական շենքերի սարքավո– րումը: Գրկ . A ji Փ e p օ b A. B., PeaHHKH. C.t 111 opHH B. ., OprrexHHKa, M., 1973.
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ», օպորտունիստական տեսություն, ըստ որի՝ արտադրամիջոցների մասնավոր սեփա– կանության պայմաններում կապիտալիս– տական մոնոպոլիաներն ու պետությունը կարույ են կազմակերպել, պլանավորել տնտեսությունը և վերացնել մրցակցու– թյունը, արտադրության անարխիան, տըն– տեսական ճգնաժամերը: Մշակել է Ռ. Հ/ւչ– ֆերդինգը, լայնորեն տարածվել է առա– ջին համաշխարհային պատերազմից հե– տո՝ կապիտալիզմի ժամանակավոր մաս– նակի կայունացման շրջանում: XX դ. 2-րդ կեսին «Կ. կ.» բազմաթիվ տարբերակնե– րով («պլանային» կամ «կարգավորվող» կապիտալիզմ, «անճգնաժամ» կապիտա– լիզմ ևն) պրոպագանդում են բուրժ. տըն– տեսագետներն ու ռեֆորմիստները: «Կ. կ.»-ի տեսությունը սնանկ է և՝ գիտա– կան, և՝ գործնական տեսակետից: Քանի որ իմպերիալիզմը ծագում է կապիտալիզ– մի բազայի վրա և նրա ուղղակի շարու– նակությունն ու զարգացումն է, հետևա– բար չի կարող վերացնել կապիտալիզմի հակամարտ հակասությունները, այլ ավե– լի է սրում և բարդացնում դրանք, ուժեղաց– նում էկոնոմիկայի տարերայնությունն ու անկազմակերպվածությունը:
ԿԱԶՄԲՅՈՒՐՈ ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ, Կազմա– կերպական բյուրո Հա մԿ(բ)Կ ԿԿ, կուսակցության ԿԿ–ի գործադիր մար– մին: Ստեղծվել է 1919-ի հունվարին: Ըն– տըրվել է ԿԿ–ի պլենումում: ԿԿ–ի կազմ– բյուրոն զբաղվում էր կադրերի ընտրու– թյան և բաշխման, կուսակցական կազմա– կերպությունների հաստատման, պետա– կան, արհմիութենական, երիտասարդա– կան և այլ հասարակական կազմակերպու– թյունների հետ կուսակցական մարմին– ների փոխհարաբերությունների կարգա– վորման և այլ հարցերով: Սկզբնական շրջանում կազմված է եղել ԿԿ–ի 5 անդա– մից, 1921-ից նրա կազմը մեծացել է և կա– յուն չի եղել: ՍՄԿԿ XIX համագումարից (1952) հետո Կենտկոմի կազմբյուրո չի ընտրվել, իսկ ԿԿ–ի ընթացիկ կազմակեր– պական աշխատանքը կենտրոնացվել է ՄՄԿԿ ԿԿ քարտուղարությունում (տես Քարտուղարություն ՍՄԿԿ ԿԿ):
ԿԱԶՄՈՂ, կազմարար, 1. ձեռագի– րը, գիրքը կազմի մեջ ամվւոփող, ամրաց– նող վարպետ: Միջին դարերում հայկա– կան ձեռագրեր կազմողները կոչվել են «կազմիչ», «կազմող», «կապող», «գրա– կապ», «կազմարար», «փերթակար»: Մա– գաղաթյա ձեռագրի հայ հնագույն Կ–ի մասին հիշատակությունը IX դարից է («Գէորգ կազմիչ», Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվան Մատենադարան, ձեռ. JSP 5547), թղթյա ձեռագրինը՝ 999-ից («Տիրա– նուն կազմիչ», Վենետիկի Մխիթարյան մատենադարան): Մետաղյա կազմեր պատ– րաստելիս կազմարարներին օգնել են դարբինները, ոսկերիչները, արծաթա– գործները: Կազմարարությունը բավակա– նին զարգացած էր միջնադարյան Հայաս– տանում: Կ–ների գործերից շատ բան է մեզ հասել: 2. Խաչքարեր կերտող վար– պետ: Տես խաչքստ: Ա.Մաթևոսյան
ԿԱԶՈՒԱՐՆԵՐ (Casuariiformes), անողնու– ցավոր թռչունների կարգ: Ունի 2 ընտա– նիք. Էմուներ և իսկական Կ.: Իսկա– կան Կ. (Casuariidae) խոշոր են, չթռչող: Կտուցը սև է, կողքերից սեղմված, գլխին ունեն «սաղավարտ»: Փետուրները սև են, մազանման: Ծայրափետուրները ետ են զարգացել և վերածվել մերկ փշերի: Մարմ– նի կշիռը հասնում է մինչև 80 կգ, բարձ– րությունը՝ մինչև 150 սմ: Ոտքերն ուժեղ են, եռամատ (միջին մատը՝ երկար, սուր եղունգով): Տարածված են Նոր Գվինեա– յում, Արու, Սերամ, Նոր Բրիտանիա կղզի– ներում և Ավստրալիայի հս–արլ. ափերին: Հիմնականում սնվում են ծառերից թափ– ված պտուղներով, հատապտուղներով, սերմերով, երբեմն՝ մանր կենդանիներով: