Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ղարար» (1950–57), «Եղբայրասեր» պար– բերականները: XIX դ. սկզբին Կ–ում գոր– ծել են Հարություն Գալուցյանի դպրոցը, 1817-ից՝ Ս. Սանդուխտ երկսեռ դպրոցը, 1821-ից (ցայսօր)՝ Մարդասիրական ճեմա– րանը, 1846-ից՝ Ս. Սանդխայան դպրոցը, այժմ (1979)՝ Դավթյան օրիորդաց վարժա– րանը: Բացի Ս. Նազարեթ եկեղեցուց, գոր– ծում է նաև Ս. Գրիգոր Լուսավորիչը: 1930-ին հիմնվել է Հայկական գեղարվես– աասիրաց միությունը: Կ–ում են գործել Գորգին խանը (Գ. Հարությունյան), Հ. էմինը (թաղված է Կ–ում), Մ. Թաղիադ– յանը: Կ–ում բնակվում է շուրջ 180 հայ (1979): Կ–ում կա Հայկական փողոց: Տես նաե Հնդկաստան, Հայերը Հնդկաս– տան ու մ մասը: Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964–67: Կ ա ր ի ն յ ա ն Ա. P., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատ– մության, հ. 1, Ե., 1956: Ռ. Աբրահամյան

ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, Հնդկաս– տանի հնագույն և խոշորագույն համալ– սարանը: Ստեղծվել է 1857-ին, «Հինդու– կռլեջի» հիման վրա: Հետագայում Կ. հ–ի կազմի մեջ են մտել պրեզիդենտական, սանսկրիտի, Բեխտունի անվ., Դետոնի, «Լա Մարտինիեր», մուսուլմանական մադ– րասե և Հայոց մարդասիրական ճեմա– րան (հիմնվել է 1821-ին, հայկ. համայն– քի ուժերով) կոլեջները: 1971–72 ուս. տարում համալսարանը Կալկաթայում և Արևմտյան Բենգալիայի այլ քաղաքներում ուներ 212 խնամարկյալ կոլեջ և դպրոց, գործում էին հումանիտար, բնական–մա– թեմատիկական գիտությունների, առևտրի, իրավունքի, ժուռնալիստիկայի, մանկա– վարժության, գեղարվեստի և երաժշտու– թյան, ինժեներական, տեխնոլոգիական, բժշկ., զյուղատնտեսական–անասնաբ ու– ժական, տնարարության ֆակուլտետներ: Համալսարանում, կոլեջներում և խնամար– կյալ դպրոցներում սովորում էր շուրշ 200 հզ. ուսանող:

ԿԱԼԿԱԹԱՏԻ ՀԱՏԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒ–

ԹՅՈՒՆ, առաջին հայկական տպարանը հիմնել է Հ. Ստեփանոսյանը (1796) և հրատարակել Աբրահամ Կրետացու «Պատ– մութիւն…»-ը (1796), Հովհաննես Զուղա– յեցի Մրգուզի «Վիճաբանութիւն առ շահ Սլէմանն պարսից» (1797) և «Գրգուկ որ կոչի էֆիմերտէ» (1798) գրքերը: Հաջորդ դարի առաջին կեսին այստեղ գործել են Ավետ Զնթլումյանի (1.811–17), նրա որ– դիներ Ավետ և Հովհաննես Զնթլումյան– ների (1820), Մարդասիրական ճեմարանի (1816–53),Պողոս Հորդանանյանի (1820– Աբրահամ Կրետացու «Պատմութիւն անցից» գրքի անվանաթերթը 1821), Օճանասվւյուռ ընկերության (1822– 1823), Անգլիական եպիսկոպոսական ճե– մարանի (1827–41), մկրտող միսիոներ– ների (1831–44), Պողոս Վիչենյանի «Ար– ծիվ» (1846–51), «Արարատյան ընկերու– թյան» (1845–48), «Ազգասեր Արարատ– յանի» (1848–52) տպարանները: Մասնա– վոր անձանց տպարաններից առավել աչքի ընկնողը Հորդանանյանի տպարանն էր, ուր տպագրվել է «Հայելի Կալկաթյան» լրագիրը (1820) և հայերեն անդրանիկ աշխարհաբար կատակերգությունը՝ «իյտրադիմայ դժրողութեան» (1821): Ըն– կերությունների և ուս. հաստատություն– ների տպարաններից ամենաերկարատևն ու բեղմնավորը Մարդասիրական ճեմա– րանի տպարանն էր, որը լույս է ընծայել 60-ից ավելի դասագրքեր, օրացույցներ, թարգմանական գեղարվեստական երկեր (Շատոբրիան՝ «Աթալա», 1843, Բեռնարդեն դը Սեն–Պիեռ՝ «Պաւլոս և Վիրգինիա», 1830): Օճանասփյուռ ընկերության տպա– րանի հրատարակություն էր «Շտեմա– րան» հանդեսը (1821–23): Անգլիական եպիսկոպոսական ճեմարանի տպարանը լույս է ընծայել Մ. Թաղիադյանի հայտնի նամակը երևանցիներին (1828), «Դիցա– բանութիւն» ուսումնասիրությունը (1830), դասագրքեր ու այլ գործեր, գրական մեծ արժեք ներկայացնող «Սիրակարկաջ» եր– գարանը (1830): «Արարատյան ընկերու– թյան» և «Ազգասեր Արարատյանի» տպա– րաններում լույս են տեսել Մ. Թաղիադ– յանի երկերը, «Ազգասեր» (1845–48) և «Ազգասեր Արարատյան» (1848–52) լրա– գրերը, Թ. Ավետումյանի «Արամայիս» (1846) վիպակը:tXIX դ. 50-ական թթ. թուլանում է հնդկահայ մշակութային կյանքը: 1852–69-ին Կալկաթայում չի գործել ոչ մի հայկ. տպարան: Այդ Կալկաթայի հայկա– կան տպագրության հրատարակություն– ներից շրջանում տպագրված 3 գիրք շարվել են օտարազգի տպարաններում: Կալկա– թայի վերջին հայկ. տպարանը պաակա– նել է Հովհաննես Խաչիկյանին: Այստեղ լույս է ընծայվել տպարանատիրոջ շուրջ 10 անուն գործ: 1896–97-ին անգլ. մի այլ տպարանում լույս է տեսել «Երգա– ձայնութիւնք Հայաստանեայց առաք, ս. եկեղեցւոյ» ժամագիրքը՝ հայերեն բնա– գրով և անգլ. թարգմանությամբ ու նոտա– ներով: 1950– 57-ին հրատարակվում Էր «Նոր ազդարար» հանդեսը, որ նույնպես շարվում էր օտարազգի տպարանում: Կալ– կաթայում հայերեն գրքերը հիմնակա– նում հրատարակվել են գրաբար, ինչպես և Նոր Ջուղայի խոսակցական լեզվով ու աշխարհաբարով: Գրկ. Թ և ո դ ի կ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912: Լեոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե;, 1958: Հ.Դավթյան

ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ (< լատ. calculatio, calculo – հաշվում եմ), արտադրանքի միավորի կամ կատարված աշխատան– քի ինքնարժեքի հաշվարկ ըստ ծախսերի առանձին հոդվածների: Լինում է պլանա– յին, հաշվետու, նորմատիվային և նախա– գծային: Պլանային Կ. կազմվում Է պլանավորվող ժամանակաշրջանի համար՝ արտադրամիջոցների և աշխատանքային ծախսումների առաջադիմական նորմա– ների հիման վրա, հ ա շ վ և տ ու Կ.՝ փաստացի տվյալների հիման վրա, բնու– թագրում ծախսերի փաստացի մակարդա– կը: Նորմատիվային Կ–ի հիմքում ընկած են ընթացիկ, գործող նորմաները, որոնք բնութագրում են հիմնականում ծախսերի ձեռք բերված մակարդակը: Նախագծային Կ. հեռանկարային Կ–ի տարբերակն Է:

ԿԱԼՄԱՆ (Kalman) Իմրե (գերմ. Էմմերիխ, 1882–1953), հունգարացի կոմպոզիտոր՜, «վիեննական օպերետի» դասական: Սո– վորել է Բուդապեշտի երաժշտության ակա– դեմիայում: Դրել է 20 օպերետ՝ «Չարդա– շի թագուհին» («Սիլվա», 1915), «Բայա– դերա» (1921), «Կոմսուհի Մարիցա» (1924), «Կրկեսի իշխանուհին» (1926), «Մոն– մարտրի մանուշակը» (1930) ևն: Մի շարք ստեղծագործություններում Կ. չի խուսա– փել սալոնային մակերեսայնությունից: Լավագույն օպերետներն առանձնանում են սյուժետային իրադրության, երաժշտա– կան դրամատիզմի զարգացման սրու– թյամբ, բուֆոնադայի և քնարականի զու– գորդումով: Կ. հրաժարվել է «վիեննական օպերետի» կանոններից ու կաղապարից, երկերում օգտագործել հունգ. երաժշտա– կան բանահյուսության տարրեր, ձգտել ժանրի դեմոկրատացման: 1938-ին վտա– րանդվել է Շվեյցարիա, 1940-ից ապրել ԱՄՆ–ում: Կ–ի «Սիլվա», «Բայադերա», «Մարիցա», «Կրկեսի իշխանուհին», «Մոն– մարտրի մանուշակը» և այլ օպերետներ բեմադրվել են Երևանում:

ԿԱԼՄԱՐՅԱՆ ՈՒՆԻԱ, Դանիայի, Նորվե– գիայի (Իսլանդիայի հետ) և Շվեդիայի (Ֆինլանդիայի հետ) թագավորությունների միավորումը դանիական թագավորների գերիշխանության ներքո: Վերջնականա– պես ձևավորվեց 1397-ին, Շվեդիայի Կալ– մար քաղաքում: Միությունը անհրաժեշտ էր Գերմանիայի տնտ. և քաղ. էքսպանսիա–