Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կ ա լ ու գ ա. Տիեզերագնացության պատմու– թյան Կ. է. Ցիոլկովսկու անվ. թանգարանը (1967, ճարտ–ներ՝ Բ. Գ. Բարխին, Վ. Ա. Ստրո– գի, Կ.Դ. Ֆոմին, Ե.Ի. Կիրեե) աերական հրապարակի անսամբլը (1958), «Կալուգա» հյուրանոցը (1969), ֆիլհար– մոնիայի համերգային դահլիճը (1971): Կ–ում են Վ. Ի. Լենինի (1925), Կ. Ցիոլ– կովսկու (1958) հուշարձանները:

ԿԱԼՈՒԳԱՅԻ ՄԱՐ&, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1944-ի հուլիսի 5-ին: Տարածու– թյունը 29,9 հզ. կմ2 է, բն. 1007 հզ. (1979): Բաժանված է 23 շրջանի, ունի 17 քաղաք, 14 քաա: Կենտրոնը՝ Կալուգա: 1967-ի հուլիսի 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Կ. մ–ի մակերևույթը բլրա– թմբային է՝ մասնատված գետահովիտնե– րով, հեղեղատներով: Հս–արմ–ում և հս–ում տարածված են մորենային, հվ–արմ–ում՝ գանդրային, կենտրոնական և արլ. մա– սում՝ էրոզիոն հարթությունները: Տերի– տորիայի առավելագույն բարձրությունը 270–280 մ է: Կլիման բարեխառն է, ամա– ռը՝ չափավոր տաք և խոնավ, ձմեռը՝ չա– փավոր ցուրտ՝ ձյան կայուն շերտով: Հու– լիսի միշին ջերմաստիճանը 17,5°Շ–ից մինչե 18,5°C է, հունվար ինը՝ –9°Շ–ից – 10,3°C: Տարեկան տեղումները՝ 550– 650 մմ: Ի»ոշոր գետերն են Օկան (Ուգրա, ժիզդրա, Պրոտվա վտակներով) և Դեսնա– յի վտակ Բոլվան: Անտառները գրավում են տարածքի ավելի քան 40% –ը: Գերակշռում են կեչին, կաղամախին, սոճին, եղենին: Անտառներում հանդիպում են աղվես, գայլ, նապաստակ, որմզդեղն: Կան թըռ– չունների շատ տեսակներ: Բնակիչները հիմնականում ռուսներ են: Միշին խտու– թյունը 1 կմ2 վրա 33 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 58% (1975): Գլխավոր քաղաքներն են Կալուգան, Կիրովը, Լյու– դինովոն: Արդյունաբերության առաշա– տար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը: Զարգացած են նաե փայտամշակությունը, թաղանթանյութի– թղթի, թեթե և սննդի արդյունաբերու– թյունը: Գյուղատնտեսությունը մասնագիտա– ցած է կաթնատու անասնապահության, խոզաբուծության ուղղությամբ: Զարգա– ցած է կարտոֆիլի, բանշարեղենի արտա– դրությունը և մասամբ՝ վուշագործությունը: Մշակում են ցորեն, գարի, տարեկան, վարսակ, հնդկացորեն, կերային կուլտու– րաներ: Ունի 868 կմ երկաթուղի (որի 1/3-0 էլեկտրիֆիկացված է) և ավտոմո– բիլային ճանապարհների խիտ ցանց: Նա– վարկելի է Օկա գետը: Կալուգայում կա օդանավակայան: Մարզում գործում են 24 միշնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություն, Կալուգայի մանկավարժա– կան ինստ–ը U Մոսկվայի Բաումանի անվ. բարձրագույն տեխ. ուսումնարանի մաս– նաճյուղը: Ունի 964 ակումբ (1975), 1020 կինոսարք, 609 գրադարան, դրամատիկա– կան թատրոն, հայրենագիտական թան– գարան, պատկերասրահ: Հրատարակվում է մարզային 2 թերթ: ԿԱԼՈհԳԻՆ Իվան Իվանովիչ (1867-1945), սովետական անասնաբույծ: Ավարտել է Մոսկվայի Պետրովսկու անվ. (այժմ՝ Տի– միրյազեի անվ.) գյուղատնտ. ակադեմիան (1890): 1925–26-ին ղեկավարել է Ադրբե– շանի անասնապահությունը ուսումնասի– րող գիտական արշավախումբը: 1932– 1944-ին՝ Երևանի անասնաբուծական– անասնաբուժական ինստ–ի կերակրման ամբիոնի վարիչ: Կ–ի գիտական աշխա– տանքները նվիրված են Անդրկովկասում անասնապահության զարգացման, գյու– ղատնտ. կենդանիների կերակրման հար– ցերին: ԿԱԼՈհՍ (< լատ. callus – հաստ մաշկ, կոշտուկ), հյուսվածք, որն առաշանում է բույսերի վնասված մակերևույթի (ճեղքեր, կտրվածքներ, պատվաստման ժամանակ պատվաստակալի և պատվաստացուի միակցման տեղեր) վրա և նպաստում ապաքինմանը: Կ. կազմված է բարակ պա– տեր ունեցող, չտարբերակված պարեն– քիմային բշիշներից, որոնցում հետագա– յում առանձնանում են հաղորդիչ տարրեր և կամբիում, առաշանում աճման կետեր: Վերջիններից զարգանում են հավելյալ արմատներ: ԿԱԼՖ (Kalf) Վիլլեմ (1619-1693), հոլան– դացի նկարիչ, նատյուրմորտի վարպետ: 1640–45-ին աշխատել է Ֆրանսիայում, 1653-ից՝ Ամստերդամում: Նկարել է խո– հանոցներ ու ետնաբակեր («Գյուղացու տան բակը», էրմիաաժ, Լենինգրադ), թան– կարժեք կահ՜կարասիներով ու հարավա– յին պտուղներով նատյուրմորտներ («Նա– խաճաշ», Պետական թանգարան, Ամստեր– դամ)։

ԿԱԽԱՆ, ձմեռվա համար միրգ (խաղող, տանձ, խնձոր, նուռ, սերկևիլ) պահելու միջոց։ Աշնանն ընտրում են խաղողի հատուկ, դիմացկուն սորտեր, կախում բազմաճյուղ փայտիկներից (ցող), մյուս մրգերի պոչերը թելով կապում են միմյանց և կախում մառանի կամ նկուղի առաստաղից։


ԿԱԽԱՐԴ, դյութ, վհուկ, կախարդությամբ զբաղվող անձ։ Երևան է եկել վաղ տոհմատիրական հասարակարգում, մեծ ազդեցություն ունեցել տոհմակիցների մեջ։ Կ–ի կարծեցյալ խորհրդավոր զորությունը վերագրվել է դևերին, ոգիներին, որոնց անունից նա խոսում կամ խաղում է յուրահատուկ պաշտամունքային ներկայացում։ Կ–ի նկատմամբ ժող. սնահավատությունն առաջացել է գլխավորապես հիվանդությունների, բնական և այլ աղետների դեմ պայքարելու անկարողությունից։ Տես նաև Հմայություն։


ԿԱԽԵԹ, պատմական մարզ Վրաստանում։ Ընդգրկել է Իորի (Կամբեճ) և Ալա–