U կենցաղային նոր պահանջներին զու– գահեռ ձևավորվել են Կ–ի նոր տիպեր: Կ–ի փոփոխությունը նաև սերտորեն կապված է գեղ. ոճերի զարգացման հետ: Առանձին ոճերի ներգործունից առաջացել են ոչ միայն Կ–ի հատուկ տիպեր և կառուց– վածքներ, այլե հորինվածքային օրինա– չափությունների նոր պատկերացումներ: Կ–ի դեկորատիվ և կառուցվածքային առանձնահատկությունների վրա զգալի ազդեցություն են գործել ազգային ար– վեստի ու կենցաղի ավանդույթները: Կ–ի պահպանված հնագույն նմուշներից են Հին Եգիպտոսի փարավոնների U նրանց մերձավորների իրերը՝ սնդուկներ, աթոռ– ներ, սեղաններ, գահեր, որոնք պատ– րաստվել են փայտից և զարդարվել փա– րավոնների, կենդանիների, արևի սկա– վառակի և այլ սիմվոլիկ պատկերներով, մակադիր ոսկյա զարդերով, փղոսկրի, ապակու, քարի ընդելուզված կտորներով: Հին Եգիպտոսում Կ. ունեցեւ է ոչ միայն կենցաղային, հավանաբար նաև ծիսա– կան նշանակություն: Արևադարձային Աֆ– րիկայի, Ամերիկայի, Օվկիանիայի հնա– գույն բնակիչները պատրաստել են մարդ– կանց և կենդանիների ոճավորված պատ– կերներով, պատվանդանների վրա հեն– ված՝ ճկված, կլոր կամ երկարավուն նստա– տեղերով փայտե կամ քարե գահեր, նստա– րաններ: Հին Հունաստանում տարածված Կ–ի հիմնական տիպերի (որոնց բնորոշ է դեկորատիվ նրբությունը) վերաբերյալ պատկերացում ենք ստանում քանդակա– գործական նմուշներից և սկահակների վրայի պատկերներից: Հին հռոմեական Կ. պատրաստվել է հիմնականում հին հունականի նմանությամբ, մշակվել են նաև Կ–ի բուն հռոմեական տեսակներ (հասարակական վայրերում կոնսուլնե– րի և պրետորների նստելու համար խա– չաձև եղջյուրատիպ ոտքերով աթոռներ, շիվերից հյուսված թեթև Կ. ևն): Բյուգան– դական կենցաղային Կ. չի պահպանվել, սակայն հայտնի է, որ այն կրկնել է հռոմ. Կ–ի ձևերը: Նույնն է հաստատում նաև տաճարային պահպանված Կ, (եպիսկո– պոսական գահեր, բազկաթոռներ, ամ– բիոններ ևն): Հայկական լեռնաշխարհում Կ–ի հնա– գույն նմուշներից հայտնի է 1սորխոռյան արհեստական քարայրերից մեկում փոր– ված քարե նստարանը: Ուրարտ. ժամա– նակներից մեզ հասել են մեծ մասամբ բրոնզե Կ–ի (հատկապես՝ գահերի) մա– սեր: Գերմ. արշավախումբը Թոփրախ–կա– լեից հայտնաբերել է գահի՝ առյուծ–ցու– լի քանդակով, տերևապսակ նախշերով ոտք: էրմիտաժում պահվում են ցրւլի վրա դրված աստծո, թևավոր ցուլերի ու առյուծների քանդակներով, մարդկային գլխով (դեմքը՝ սպիտակ քարից, աչքերը՝ ընդելուզված), իսկ Բրիտանական թան– գարանում՝ եզան քանդակներով գահերի մասեր: Կարմիր բ լուրից և ուրարտ. այլ հնավայրերից գտնվել են նստարանների և եռոտանիների՝ ցուլի ոտքի կամ առյու– ծի թաթի նմանությամբ ոտքեր: Մուսա– սիրի տաճարի արձանագրության մեջ հիշատակվում է, որ Իշպուինի թագավորի գահը եղել է բրոնզաձույլ, իսկ Թոփրախ– կալեից գտնված մեդալիոնի վրա պատ– Դահի բրոնզե մաս Թոփրախ–կալեից (Լուվր, Փարիզ) Գահի բրոնզե մաս ԹոՓրախ–կալեից (էրմի– տաժ, Լենինգրադ) Հելլենիստական ժամանակաշրջանի մահճա– կալ Պրիեննից, բրոնզ (մ. թ. ա. Ill–II դդ., Պէտական թանգարան, Բեռլին) կերված է գահի վրա բազմած կին: Միջին դարերում նույնպես ստեղծվել է բազ– մազան Կ.: IX–XIII դդ. Հայաստանում պատրաստվել է տնային բազմատեսակ Կ.՝ սեղաններ, աթոռներ, գահույք, գա– հավորակներ, բազմոցներ, պատգարակ– ներ, տնային գործածության իրեր (սըն– դուկներ, հացահատիկի ու ալյուրի արկ– ղեր, խմորի տաշտեր ևն), որոնք փո– րագրանախշվել են և զարդարվել ներ– կերով, քանդակներով, կաշվով ու դիպա– կով: Միջին դարերից մեզ հասել է փորա– գրանախշ գրակալների մի քանի նմուշ: Հայաստանի պատմության պետ. թանգա– րանում պահվող (հավանաբար՝ X դ.) գրա– կալներից մեկի զարդաքանդակները նման են Մևանի վանքի IX դ. խոյակների քան– դակներին: Այլ գրակալների վրա փորա– գրված են նռնենու ճյուղեր, բուսական նախշեր, առյուծների պատկերներ են: Բագրատունիների պալատից գտնվել են փորագրանախշ փայտի (հավանաբար՝ Կ–ի) կտորներ: ժող. Կ–ի շասյ նմուշներ հա– րատեել են մինչև մեր օրերը: Հայաստա– նում տեղեկություն են ունեցել նաև շրջա– կա երկրներում պատրաստվող Կ–ի մա– սին: Վարդան Այգեկցու առակներից մե– կում ասվում է, որ Բաղդադ քաղաքում մի հյուսն, երեք տարի աշխատելով, արմավի կորիզներից պատրաստեց սե– ղան, որպիսին չէր տեսել մարդկային աչքը: Կ–ի բազմազան նմուշներ են պահ– պանվել հայկական մանրանկարներում, որմնանկարներում: Միջնադարյան Եվրոպայի կահագոր– ծական արվեստը անտիկ շրջանից ավան– դույթներ համարյա չի ժառանգել: Զար– գացել է ինքնուրույն ճանապարհով: Վաղ միջնադարի Կ–ի բնորոշ տեսակներից են սնդուկները, աթոռները (ծառերի հատած բներ), բավական բարձր սեղանները (տախտակներ՝ իշոտնուկների վրա): Ռո– մանական շրջանում օգտագործվել են երեք նեցուկով աթոռներ, բարձր թիկնա– կով բազմոցներ, պահարաններ, մահ– ճակալներ (սնդուկի տիպի, առանց ծած– կի), ուղղաձիգ նեցուկներով սեղաններ: Ռոմանական Կ–ին բնորոշ էին զանգվա– ծեղ ձևերի լակոնիզմը, երկրաչափական, բուսական կամ ժապավենաձև քանդակա– զարդերը, ծավալների խուլ անմասնատ– վածությունը: Գոթական շրջանում նորից հայտնագործված երկբռնակ սղոցի շնոր– հիվ (որ բարակ տախտակներ ստանալու հնարավորություն ստեղծեց) պատրաստ– վեց ավելի թեթև և ամուր Կ.*. Լարվածո– րեն վերձիգ՝ այն հորինվածքով մասնատ– վում էր համեմատաբար ինքնուրույն հար– թությունների, որոնք հաճախ պատվում էին գոթական ճարտ. մոտիվներ հիշեց– նող հարթաքանդակներով կամ ցանց– կեն հատվածքներով (երկկենտրոն կա– մարներ, ջլաղեղներ), բուսական կամ երկրաչափական նախշերով, ֆիգուրային պատկերներով: Միջնադարյան ռուս. Կ–ի մասին կարելի է դատել հիմնականում մեզ հասած պատկերներով (որմնանկար– ներ, սրբապատկերներ, մանրանկար– ներ): Ռուս. Կ–ի պահպանված վաղ նմուշ– ները (XV–XVII դդ.) վկայում են հյութեղ, Գրակալ (Անի, 1272)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/191
Արտաքին տեսք