նրբաճաշակ, քանդակազարդ (բուսական և երկրաչափական մոտիվներ) հարդա– րանքի, գունավորման բազմազանության մասին: Ասիայի շատ ժողովուրդների կեն– ցաղում ավանդույթ է դարձել Կ–ի փոխա– րեն գորգերի, որմնախորշերի, խսիրների օգտագործումը, սակայն կիրառվում են նաե եվրոպականին նման կահավորման իրեր: Մերձավոր և Միշին Արևելքի երկըր– ներում VII–VIII դդ. ի հայտ է եկել մըզ– կիթների և մեդրեսեների համար նախա– տեսված փայտե ու բրոնզե Կ.՝ Ղուրանի գրակալ, ութնիստ սեղանիկներ են, որոն– ցում օգտագործված են մահմեդական ճարտ. ձևերը; Վերածննդի շրջանի Արևմտյան Եվրո– պայում (XV–XVI դդ.) կենցաղի կատա– րելագործումն ու հարմարավետության ձգտումը պայմանավորել են Կ–ի տիպերի հետագա զարգացումը: Օգտագործվել են երկհարկ պահարաններ, փաստաթղթերի և թանկարժեք իրերի արկղիկներով սե– ղաններ, մահճակալների նոր տեսակներ, թիկնակով սնդուկներ («կասապանկա»), կաշվով կամ գործվածքով պատված բազ– կաթոռներ: Ընկուզենուց պատրաստված Կ. (հիմնականում՝ Իտալիայում) աչքի էր ընկնում պլաստիկորեն ավարտուն հո– րինվածքների արխիտեկտոնիկ պարզու– թյամբ, ճարտ. օրդերի տարրերի ներդաշ– նակ զուգորդմամբ և միջնա տախտակ– ների հարթությունը պատող կրոնական, դիցաբանական և այլ թեմաներով քանդա– կային կամ գեղանկարչական կոմպոզի– ցիաներով: XVII դ. բարոկկոյի զարգաց– մանը զուգընթաց պալատական Կ–ում օգտագործվել են ճարտ. մոտիվներ, նաև քանդակազարդում, խճանկար (Իտալիա, Հարավային Գերմանիա): XVII– XVIII դդ. Կահույքի նմուշներ հայկական մանրանկար– չությունից. 1. բազկաթոռ, 2. գրասեղան Ֆրանսիայում աոեղծվել են պալատական Կ–ի բազմազան տիպեր ու ձևեր: XVII դ. 2^րդ կեսին, l/ւասիցիզմի ժամանակաշըր– ջանում, Կ–ի խիստ, հանդիսավոր, ուղ– ղանկյուն ձևերը զուգորդվել են բարոկ– կոյական հյութեղ հարդարանքին: Այդ ժամանակների խոշոր վարպետը Ա, Շ. Բուլն էր: XVIII դ. կեսին, ոոկոկո ոճի ծաղկման հետ ստեղծվել են ավելի մտեր– միկ միջավայր ստեղծող կոմոդներ, գրա– սեղաններ, սոֆաներ: XVIII դ. 2-րդ կե– սին կլասիցիզմի դարաշրջանի Կ–ի փա– ռաբանված վարպետներից էին ժ. Ա. °Ռի– զեները, ժ. ժակոբը, Դ. Ռյոնտգենը: XVII–XVIII ղդ. Հոլանդիայում ստեղծ– վել է բյուրգերական կենցաղի համար նախատեսված պարզ ու գործնական Կ.: Նմանօրինակ, սակայն առատորեն քան– դակազարդ հարդարանքով Կ. տարած– ված էր Գերմանիայում, XVII դարից: XVIII դ. կեսին բուրժուայի ճաշակին հա– 1. «Թագավորական բյուրո», Լյուդովիկոս XV-ի համար պատրաստել են (1760–69) ժան Օբենը և ժ. Հ. Ռիզեները, Լուվր, Փարիզ, 2. Ամուսնական սնդուկ՝ երեսպատված ըն– կուզենու փայտով, Իտալիա, XVI դ–, Վիկտորիայի և Ալբերտի թանգարան, Լոնդոն), 3. «ԲեռլէւՆւաէւ կարէւնէւոայիէւ tfhS պահարան» <1779–80) մապատասխան յուրօրինակ ոճի Կ. է ստեղծվել Անգլիայում և կոչվել ստեղծո– ղի՝ Թ. Չիպենդեյլի անունով: Կարմիր փայտից պատրաստված այդ կահույքը աչքի էր ընկնում ռացիոնալ ձևերի, առար– կայի պարզության ու գծերի նրբագեղու– թյան և նախշերի (չինական արվեստի, գոթիկայի, ռոկոկոյի մոտիվներ) քմահաճ զուգորդմամբ: XVIII դ. 2-րդ կեսի անգլ. Կ–ի վարպետներից էին Ջ. Հեպլուայթը և Թ. Շերատոնը: Ռուսաստանում XVII դ.– XVIII դ. 1-ին քառորդի պալատական Կ. կրել է հոլանդական և անգլ. նմուշների ազդեցությունը: Հետագայում պատրաստ– վել է Կենտրոնական և Հարավային Եվրո– պայի բարոկկոյի, ռոկոկոյի, կլասիցիզմի ոգով, ճարտ. Վ. վ. Ռաստրեփի, Չ. Կա– մերոնի, Զ. Կվարենգիի նախագծերով: XIX դ. 1-ին քառորդին Եվրոպայում հաս– տատված ամպիր ոճի Կ. հաճախ տառա– ցիորեն կրկնել է հին եգիպտական, հռոմ., հուն, ձևերը: Ռուսաստանում պալատա– կան և դաստակերտային ամպիր ոճի Կ–ի լավագույն նմուշներ են ստեղծվել ճարտ. Ա. Ն. Վորոնիխինի, Կ. Ի. Ռոսիի, Վ. Պ. Ստասովի նախագծերով: Գերմանիայում և Ավստրիայում 1810–40-ական թթ. ամ– պիրի ձևերը վերամշակվել են բիդերմայե– րի ոգով: XIX դ. 2-րդ կեսից ճարտ. և կի– րառական արվեստի անկմանը զուգըն– թաց Կ–ի գեղ. որակը խիստ ընկել է. մաս– սայական գործարանային արտադրան– քում տիրապետող են դարձել կեղծ ոճերն ու ֆունկցիոնալ արդարացում չունեցող պճնազարդումը: Սակայն տեխնոլոգիա– կան առաջընթացը (փայտի շտամպում, ճկում) նպաստել է կառուցվածքով պարզ և ամուր Կ–ի պատրաստմանը, բնակչու– թյան լայն խավերի մեծ պահանջարկին արժանացավ ճկված, այսպես կոչված, վիեննական Կ.: «Մոդեռն» ոճի սկզբնա– վորումով (XIX դ. վերջ–XX դ. սկիզբ) ծնունդ առան նոր Կ–ի կոնստրուկտիվ ձևերի և նյութի ֆակւոուրային–գունային արտահայտչամիջոցների որոնումներ: Կ. դարձավ պակաս ծանրաշարժ, օգտագործ– վեցին որմնախորշերը, պատրաստվեցին պատի պահարաններ: «Մոդեռն» ոճի տար– րերը Կ–ում զուգորդվել են ազգային–ռո– մանտիկական և նեոկլասիցիստական մի– տումներին:tXX դ. սկզբին, ռացիոնա– լիզմի տարածմանը զուգընթաց, նոր նյու– թերի (պողպատյա խողովակներ, սոսըն– ձակապ բազմաշերտ փայտ) օգտագործ– ման հիման վրա կահագործության աս– պարեզում ուժեղացել են լակոնիկ, տեկ– տոնիկ ձևերի որոնումները, մեծ նշանա– կություն է տրվել առարկայի կոնստրուկ– տիվ հիմքին և նրա ֆունկցիոնալ կազմա– կերպմանը (տես Ֆոմւկցիոնաւիզմ): Կեն– ցաղ է մուտք գործել հավաքվող–մասնատ– վող և փոխակերպվող սեկցիոն Կ., մշակ– վել է գրասենյակների, բանկերի, դպրոց– ների և այլ հատուկ Կ.: Կ–ի գեղ. նախա– գծման 1920–30-ական թթ. դիմել են ռացիոնալիզմի ներկայացուցիչներից շա– տերը («Բաոնհաոնզ»- մի խումբ դասա– տուներ և Լը Կորբյուզիեն): 1920–30-ական թթ. բնակարանների և նոր տիպի հասարակական շենքերի հա– մար (մշակույթի պալատներ, բանվորա– կան ակումբներ) նախատեսվող սովետա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/192
Արտաքին տեսք