Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձեռնարկություն) և Երևանի JSP 1 կահույքի ֆաբրիկաները: Ա. Մյասնիկյանի անվ. կահույքի ֆաբրիկան հիմնադրվել է 1945-ին, առաշին արտադրանքը տվել է 1946-ին: Ունի նախապատրաստուկի (գտնվում է Մասիս քտա–ում), հավաքման, լաքապատման, փայլեցման և մշակման արտադրամասեր, մեքենայական կրկնա– կի մշակման, դրոշմների և կնիքների, փա– փուկ կահույքի պատրաստման, թղթա– պիտույքների տեղամասեր: 1956-ից մաս– նաճյուղ ունի Կամոյում: Արտադրում է կա– հույքի հավաքածուներ, պահարաններ, սեղաններ, բազկաթոռներ, բազմոցներ ևն: 1956-ին ապրանքային արտադրանքի ծավալը կազմել է 89 հզ. ռ., 1978-ին՝ 12 մլն 875 հզ. ռ.: Արտադրանքը հիմնա– կանում իրացվում է ՀՍՍՀ–ում: Երևանի JSP 1 (հիմնադրվել է 1965-ին) կահույքի ֆաբրիկան արտադրում է գրա– սենյակային կահույք, ճաշասեղաններ, աթոռներ, սպորտային իրեր: 1978-ին ապ– րանքային արտադրանքի ընդհանուր ծա– վալը կազմել է 4,1 մլն ո.: ԿԱՂԱ&ԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Շատախ գավա– ռում: 1909-ին ուներ 214 (31 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Գյու– ղում կար եկեղեցի (Ս. Գևորգ): Բնակիչ– ները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռ– նի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում:

ԿԱՂԱՄԱՒՓ, դողդոշուն բարդի (Populus tremula), ուռազգիների ընտանի– քի բարդի ցեղի տերևաթափ երկտուն ծառ: Բարձրությունը՝ մինչև 35 մ, տրամագիծը՝ 1 it: Տերևները պարզ են, հերթադիր, կլոր կամ լայն կոնաձև, խոշոր անհավասար ատամներով: Տերևակոթունը երկու կող– մից սեղմված է, տափակացած, որի պատ– ճառով տերևներն անընդհատ շարժվում են (այստեղից՝ «դողդոշուն բարդի» ան– վանումը): Ծաղկում է մարտ–ապրիլին, մինչե տերևների բացվեա: Ծաղիկները կատվիկներ են: Պտուղը տուփիկ է: Բազ– մանում է սերմերով, կտրոններով, ար– մատային մացառներով: Աճում է արագ, ապրում 80–100 տարի: Տարածված է Եվրասիայում, հատկապես ասեղնատերև և լայնատերև տեսակների խառն անտառ– ներում: Հայաստանում հանդիպում ԷՄար– մարիկի հովտում, Ապարանում, Գառնիի արգելանոցում, Վայքում, Ախուրյանում, կաղնու, բոխու և մասամբ հաճարենու անտառներում: Օգտագործվում է պաշտ– պանական անտառաբուծության, կանա– չապատման մեշ: Բնափայտը դեղնասպի– տակավուն է, թեթև, փափուկ, կիրառվում է ւուցկու, թաղանթանյութի, թղթի արդյու– նաբերության, շինարարության մեշ: Ա. Գրիգորյան

ԿԱՂԱՄԲ (Brassica), խաչածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ: Միամյա, եր– կամյա կամ բազմամյա բույսեր են: Ար– մատներն իլիկաձև են, ճյուղավորված, ցո– ղունները՝ կանգուն, ճյուղավոր: Տերևնե– րը հերթադիր են՝ ներքևում հաճախ հա– վաքված վարդակում: Տերևները ևtցո– ղունը մերկ են կամ թավոտ: Ծաղիկները հավաքված են ողկուզաձև կամ վահա– նաձև ծաղկաբույլերում, պսակաթերթիկ– ները հաճախ դեղին են: Պտուղը պատիճ է: Սերմերը գնդաձև են, մուգ գորշավուն, դարչնագույն կամ դեղին: Կ–ի ցեղն ունի ավելի քան 100 տեսակ: Վայրի տեսակնե– րը տարածված են Եվրասիայում: Տեսակ– ների մեծ մասը ծագում են Միջերկրածով– յան երկրներից և Չինաստանից: Կուլտու– րական տեսակներից են բանջարային և կերային Կ–ները, որոնք մշակվում են գրեթե բոլոր մայր ցամաքներում (ՍՍՀՄ բոլոր շրջաններում): Կ. պարունակում է Կաղամբի սերմնայ բույսը 14–15% չոր նյութ, հարուստ է ածխաջրե– րով, սպիտակուցներով, հանքային աղե– րով, C, A և այլ վիտամիններով: Օգտա– գործվում է ինչպես թարմ վիճակում՝ կերա– կուրների, այնպես էլ թթու դրած և պահա– ծոների արտադրության մեջ: Տարածված են Կ–ի մի քանի տարատեսակներ՝ գ լ ու խ Կ., ծաղկակաղամբ, սավոյան Կ., ցողունակաղամբ, տերևա– կաղամբ են: Առավել տարածված են գլուխ Կ. և ծաղկակաղամբը: Գ լ ու խ Կ. (B. capitata) առաջացել է կուլտուրական տերևային Կ–ից: ՍՍՀՄ–ում զբաղեցնում է բանջարանոցային բույսերի ցանքատա– րածությունների 30%–ը (1-ին տեղը): Եր– կամյա բույս է: Առաջին տարին առաջաց– նում է խոշոր կաղամբագլուխ՝ ծայրաբող– բոջ, որը կազմված է արտաքին և ներ– քին կաղամբակոթից, արտաքին կանաչ տերևներից՝ վարդակից, և սպիտակ տերևներից: Վարդակի կանաչ և գլխի սպիտակ տերևների ծոցերում կան բողբոջներ (աչքեր): Խաչաձև փոշոտվող բույս է: Տերևները խոշոր են (25–60 աէ), ամբողջական և քնարաձև: Գլուխը կլո– րավուն է, տափակ և այւ ձևերի, փափուկ է և ամուր՝ 10–45 սմ տրամագծով (0,3– 16 կգ): Կան վաղահաս, միջահաս և ուշա– հաս սորտեր: ՀՍՍՀ–ում մշակվում են՝ 1. «Նոմեր պ և ր վ ի» («HoMep nep- BbiH»), վաղահաս է, կաղամբագլուխը՝ կւոր, փոքր (0,8–1,6 կգ), խիտ և նուրբ տերևներով: 2. «Սլա վա 1305»-ը, միջա– հաս է, բարձր լեռնային շրջաններում մշակվում է որպես ուշահաս սորտ: Օգտա– գործվում է թարմ և թթու դրած: Միջին քաշը 2,5 կգ է: Մյուս ուշահաս սորտերից մշակում են Բրաունշվեյգսկայան, Լիկու– րիշկան, Գլյուկշտադսկայան, իսկ տեղա– կան սորտերից են՝ Լենինականի տեղա– կանը. ուշահաս է, տարածված է հիմնա– կանում Շիրակի հարթավայրում, ունի 3,5–4 կգ քաշ, օգտագործվում է թարմ և թթու դրած, Գեչըլուի ուշահասը, տարած– ված Արարատյան դաշտում, ունի 3–4 կգ քաշ: Սննդարար նյութերի պարունակու– թյան, դրանց յուրացման և համի տեսա– կետից արժեքավոր է ծաղկակա– ղամբը: Սննդի մեջ օգտագործվում է կաղամբագլուխը, որը կազմված է բազ– մաթիվ հյութալի նուրբ ընձյուղներից՝ ծաղկաբույլերի սաղմերով: Հավաքում են տեխ. հասունացման ժամանակ: Լ. Փարսաղանյան

ԿԱՂԱՆԴ, տես Ամանոր:

ԿԱՂԱՆԿԱՏՈՒՏՔ, ավան Մեծ Հայքի Ուտիք նահանգում, Մատաղիս և Գյուտա– կան ավանների մոտերքում, Տրտու (Թար– թառ) գետից ձախ (այժմ՝ ավերակ): Հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր ծննդավայր Կ. հիշատակում է VII դ. սկզբի պարսկա–բյուզանդական ընդհարումների կապակցությամբ:tX դ. արաբ հեղինակ ալ–Իսթահրին Կ. նշում է որպես կարևոր կայան Դվին–Պարտավ կարավանային ճանապարհին: Ր. Ոււուբաբյան

ԿԱՂԱՊԱՐ, գործառվում է կառուցվածքա– յին լեզվաբանության մեջ նրա առանձին դրսևորումները (հնչյունաբանական, քե– րականական, բառապաշարային համա– կարգերը) ուսումնասիրելիս՝ լեզվաբա– նական հասկացությունների և դրանց միջև եղած կարգերի ճշգրտման համար, որն օգնում է լեզվական իրակությունների (Կ. են անվանում երբեմն նաև այդ կառուց– վածքները) պարզեցմանը: Ըստ գործառու– թյան ոլորտի Կ–ները լինում են հնչյունա– բանական, ձևաբանական, իմաստաբա– նական: Կ–ի կառուցման համար օգտագործ– վում են մաթեմատիկական ւեզվաբանու– թյան, միջոցներն ու մեթոդները: Յուրա– քանչյուր Կ. արձանագրում Է՝ ա) այն օբ– յեկտները, որոնք համապատասխանում են դիտարկման անմիջական տվյալներին (հնչյուններ, բառերի բազմություն), բ) այն օբյեկտները, որոնք կառուցել են հետա– զոտողները նկարագրության համար («կա– ռույցներ»)՝ նախօրոք ընտրված խիստ սահմանափակ քերականական կարգեր, նշաններ, իմաստային տարրական կա– ռույցներ ևն: Եթե ուսումնասիրման ժամա– նակ տրվող նյութը («մուտքը») հնչյուն Է, բառ, նախադասություն, իսկ արդյունքը («ելքը»)՝ քերականական կարգ և իմաս– տային կառուցվածք, Կ. կոչվում է վերլու– ծական, եթե տրվող նյութը քերականական կարգ, իմաստային տարրական կառուց– վածք Է, իսկ «ելքը»՝ ձևական կազմություն, Կ. կոչվում է համադրական: Քանի որ յու– րաքանչյուր Կ. նկարագրում է ոչ ամբողջ լեզուն, այլ նրա որոշ բնագավառ կամ նույնիսկ որևէ քերականական կարգ, ապա լեզվի ճշգրիտ նկարագրման համար միա– ժամանակ օգտագործվում են տարբեր Կ–ներ: Ռ. Աղայան

ԿԱՂԱՊԱՐԱՄԱԾ, շինարարական հրա– պարակում կառուցվող բետոնե կամ եր– կաթբետոնե կոնստրուկցիայի անհրաժեշտ ձևն ապահովող տարրերի և դետալների