ների, սովետական տնտեսությունների և ուսումնական հաստատությունների ֆիզ– կուլտուրային կոլեկտիվներ, մսյիզական ակումբներ) իրականացնում են ’մասսա– յական ֆիզկուլտուրայի, սպորտի և տու– րիզմի զարգացման, ՊԱՊ–ի և «Սովետա– կան տուրիստ» կրծքանշանակիրների, կարգային–մարզիկների, սպորտի վար– պետների պատրաստման, մարզիկների վարպետության բարձրացման խնդիրները: ԿՄԸ ստեղծվում են տերիտորիալ (միու– թենական հանրապետություններում) և արտադրա–մասնաճյուղային սկզբունքով՝ միավորելով հանրապետությունների, մարզերի, շրջանների, կառույցների, ժող– տնտեսության մի շարք ճյուղերի, ուսում– նական հաստատությունների ֆիզկուլտու– րային կոլեկտիվները: ԿՄՕ գործունեու– թյունը կազմակերպվում է ընկերության կանոնադրությանը համապատասխան, ինքնագործունեության սկզբունքներով: 1936–38-ին ԿՄԸ են ստեղծվել արհմիու– թյուններում, 1943-ին ֆաբրիկա–գործա– րանային ուսուցման (ՖԳՈԻ) դպրոցների և պրոֆտեխ. ուսումնարանների մարզիկնե– րը միավորվել են «Աշխատանքային ռե– զերվներ» ընկերությունում, 1950-ական թթ. միութենական հանրապետություննե– րում կազմակերպվել են գյուղական ԿՄԸ: Արհմիությունների ԿՄԸ ֆինանսավոր– վում են արհմիության բյուջեից: Յուրա– քանչյուր ընկերություն ունի դրոշ, խոր– հըրդանշան, մարզական հագուստ, կըրծ– քանշան: Արհմիությունների մարզական ընկերությունները ղեկավարում է Արհ– միությունների ԿՄԸ–ի համամիութենական խորհուրդը: խորհրդին կից գոյություն ու– նեն տարբեր մարզաձևերի ֆեդերացիա– ներ, մարզչական խորհուրդներ, դատա– վորների կոլեգիաներ: Խորհրդի գործու– նեությունը ղեկավարում և ֆինանսավո– րում է Արհմիությունների համամիութենա– կան կենտրոնական խորհուրդը: ՍՍՀՄ–ում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմա– նը նպաստում են նաև ֆիզկուլտուրայի և սպորտի համամիութենական «Դինամո» ընկերությունը, ՍՍՀՄ զի՛նված ուժերի մարզակումբները, այդ թվում՝ ԲԿՍԱ–ն և ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ–ի մարզատեխնիկական ակումբնեըը; ՀՍՍՀ–ում 1926-ին կազմակերպվել է «Դինամո», 1927-ին՝ «Սպարտակ», 1928-ին* «Կառուցող» ԿՄԸ, 1936–37-ին՝ արհ– միութենական բազմաթիվ ԿՄԸ՝ «Պիշչե– վիկ», «Իսկրա», «Բոլշևիկ», «Մոտոր», «Կոլոս», «Կրասնայա զնամյա», «Քիմիկ» ևն: 1943-ին կազմակերպվել է «Աշխա– տանքային ռեզերվներ», 1951-ին՝ «Կոլ– տնտեսական» ԿՄԸ (1961-ին վերանվան– վե՛լ է «Սևան» գերատեսչական ԿՄԸ): Հ. Ենգիբարյան
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ 1914–1918 (հայկական), առաջացել է Կովկաս– յան ռազմաճակատում գործող ռուսական բանակը կամավորական զինված ջոկատ– ներով համալրելու, Արևմտյան Հայաստա– նը թուրքական լծից ազատագրելու նպա– տակով: Հայ ազգային շրջանները, օգտվե– լով ցարական կառավարության 1914-ի հու– լիսի 23-ի՝ ռուս, բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից և հույււ ունենալով, որ ռուս, բանակում հայկ. Գայը (Հ. Բժշկյան) իի զինակիցներով զինված ջոկատների ստեղծմամբ կնպաս– տեն Արևմտյան Հայաստանի ազատա– գրմանը թուրք, բռնապետությունից, բա– նակցություններ սկսեցին Կովկասի փո– խարքա Ի. Ի. Վորոնցով–Դաշկովի հետ, երբ դեռ չէր սկսվել պատերազմը: Ցարա– կան կառավարությունը, ելնելով Մերձա– վոր Արևելքում իր հետապնդած շահերից և համոզված լինելով Ռուսաստանի հան– դեպ հայ ժողովրդի նվիրվածության մեջ, 1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազ– մակերպելու հայկ. կամավորական ջո– կատներ՝ մշուշապատ խոստումներ տա– լով Արևմտյան Հայաստանի ինքնավարու– թյան մասին: Հայկ. ազգային կուսակցու– թյունները, հավատալով ցարական կառա– վարության՝ Արևմտյան Հայաստանի «ազատագրման» վերաբերյալ հավաստիա– ցումներին, ակտիվ գործունեություն ծա– վալեցին այդ ուղղությամբ: Ռուս, կայսրության մեջ բնակվող 2.054 հզ. հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 հզ. զինվոր: Հայ հոգևոր և աշխարհիկ շրջանների ներկայացուցիչ– ները, Վորոնցով–Դաշկովի խորհրդով, ինչ– պես գաղթավայրերում, այնպես էլ Անդր– կովկասում, կոչ էին անում հայությանը՝ Արևմտյան Հայաստանը թուրք, լծից ազա– տագրելու նպատակով հայ կամավորնե– րով համալրել նաև Անտանտի երկրների բանակները: Կամավորական ջոկատները կազմա– կերպելու, համալրելու, նրանց զենքով և սննդամթերքով ապահովելու համար ըս– տեղծվել էր ռազմ, խորհուրդ, որն քւր ներկայացուցիչներն ուներ կայսրության բազմաթիվ հայաբնակ քաղաքներում, իսկ Հայկ. Ազգային բյուրոն իր ենթաբա– ժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուր– գում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր: Հայ Կ. շ–մանը նյու– թական զգալի օգնություն ցույց տվին Կամավորական գնդի զորահանդես էջմիած– նում հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, ինչպես նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկ. կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցա– րական կառավարությունը: Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ): Հրա– մանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատի), Դրաստամատ Կանայանը (Դրո, 2-րդ), Համազասպ Սրվանձտյանը (3-րդ), Քեռին (4-րդ): Ավելի ուշ ստեղծվե– ցին 5-րդ, 6-րդ և 7-րդ ջոկատները: 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հզ–ի: Հնչակյան 6-րդ ջոկա– տի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյա– նը, որը հերոսաբար զոհվեց 1915-ի հուն– վարին, էրզրումի մոտ, որից հետո ջոկատն առաջնորդում էր Հայկ Բժշկյանը (Գայ): 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշ– նանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատա– րությամբ: Կամավորական առաջին զորա– ջոկատները ռազմաճակատ մեկնեցին 1914-ի նոյեմբերին: 1-ին ջոկատը գեն. Չեռնոզուբովի զորախմբում 1լռվում էր խոյ–Դիլման–Վան, 2-րդը՝ Իգդիր–Բա– յազետ–Բերկրի–Վան, 3-րդը՝ Կաղգ– վան–Ալաշկերտ– Մանազկերտ – Բաղեշ, 4-րդը՝ Աարիղամիշ–էրզրում ուղղու– թյամբ: Կամավորական ջոկատները կըռ– վում էին ռուս, բանակի մարտակարգե– րում ոչ ինքնուրույն կերպով: Կամավորներից շատերը ծանոթ Էին տեղանքին, գիտեին տեղական բնակչու– թյան լեզուներն ու բարքերը, հեշտու– թյամբ էին տեղեկություններ քաղում հա– կառակորդի թիկունքում կատարվածի մա– սին: Նրանք ամենուրեք քաջությամբ էին կռվում: Մարտական սխրանքներով հատ– կապես աչքի ընկավ կամավորական 1-ին ջոկատը՝ Անդրանիկի հրամանատարու– թյամբ: 1915-ի ապրիլին նրա ջոկատը հաղթական մարտեր մղեց Սալմաստ գա– վառի կենտրոն Դիլման քաղաքի մատույց– ներում՝ Վանի ուղղությամբ, ուր ռուս, զորքերի հետ գլխովին ջախջախեց Ի»ալիլ բեյի 12-հազարանոց բանակը (տես Դիւ– մանի ճակատամարտ 1915)’. Այդ հաղթա– նակը մեծ նշանակություն ունեցավ Անդր– կովկասը թուրքերի ներխուժումից փըր– կելու գործոււք: Անդրանիկի ջոկատը, հե– տապնդելով խալիլ բեյին, անցավ թուրք– պարսկական սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին խանասորի լեռնանց– քում և մտավ Բաշկալե: Դրանով իսկ խա– փանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրք, պլանը: 1915-ի մայիսի 6-ին Արարատյան գունդը, որը կազմված էր 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատներից, գեն. Նիկոլաևի զո– րախմբի կազմում, առաջինը մտավ Վան (տես վանի հերոսամարտ 1915): Վանի ազատագրումից հետո հայկական կամա– վորական չորս ջոկատները, գեն. Տրու– խինի զորաբանակի կազմում, համառ մար– տեր մղեցին Վանա լճի հվ. մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմա– դրությունը, շարժվեցին Մուշի ու Բաղեշի ուղղությամբ: 1915-ի հուլիսի 9-ին թուրք. 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հար– վածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուս. Կովկասյան 4-րդ կորպուսի դեմ՝ Կոփ–Մանազկերտ–