Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խ յ ա ն Ն. Ծ., Սյունիքի ժողովրդական ճար– տարապետությունը, Ե., 1972: Հակոբյան Թ. Ւ>., Սովետական Հայաստանի քաղաքները, Ե., 1977: Ս. Հմայակյան ԿԱՄՈ (մինչև 1935-ը՝ Հաջի Նազար), գյուղ Հայկական ՍՍՀ* Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևելք: Կոլ– տնտեսությունն զբաղվում է հացահատի– կի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ, պտղաբուծու– թյամբ, անասնապահությամբ: Ունի միջ– նակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրա– դարան, բուժկայան: Հիմնադրել են Մու– շից եկածները, 1772-ին: ԿԱՄՈ (միջնադարում՝ Բախշիկ, մինչև 1939-ը՝ Հաջիշեն), հայաբնակ գյուղ Ադըր– բեջանական ՍՍՀ իյանլարի շրջանում, Պանդասար լեռան լանջին, շրջկենտրո– նից 18 կւէ հարավ–արևելք: Սովետական տնտեսությունն զբաղվում է պտղաբուծու– թյամբ, դաշտավարությամբ, անասնաբու– ծությամբ և թռչնաբուծությամբ: Ունի ութ– ամյա դպրոց, գրադարան, ակումբ: Կ–ի մոտ պահպանվել են հին եկեղեցու պա– տեր:

ԿԱՄՈԵՆՍ (Camoes) Լուիշ դի (1524 կամ 1525–1580), պորտուգալացի բանաս– տեղծ: Պորտուգալական Վերաձննդի խո– շորագույն ներկայացուցիչ: Կ–ին համաշ– խարհային հռչակ է բերել «Լուզական* (1572) էպիկական պոեմը, որն այդպես է կոչվել ի պատիվ դիցաբանական Լուզի, որից, առասպելի համաձայն, սերում են պորտուգալացիները:

ԿԱՄՈԵՎ Գավրիլ (Գաբրիել) Ստեփանի (1.2.1910, Բաթում –18.3.1960, Քիշնև), հրետանու գեներալ–մայոր (1958): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ազգությամբ հայ: 1922-ին կամավոր մտել է կարմիր բանակի շար– քերը: Ավարտել է Մոսկվայի միջին հրա– մանատարական կազմի ռազմա–հրետա– նային դպրոցը (1931), Մ. Ֆրունզեի անվ. ո.ազմ. ակադեմիան (1950), Գլխավոր շաա– բի Կ. Վորոշիչովի անվ. ռազմ, ակադե– միան (1955): 1934–41-ին ծառայել է Հյու– սիսային Կովկասի ռազմ. օկրուգում, 1939-ին նշանակվել հրետանային գնդի շտաբի պետ, 1940-ին՝ հրետանային գնդի հրամանատար: Հայրենական մեծ պա– տերազմի ժամանակ եղել է 22-րդ հրաձգա– յին դիվիզիայի 157-րդ հրետանային գնդի հրամանատար, 1943-ից՝ 39-րդ խաղաղ– օվկիանոսյան հրաձգային դիվիզիայի հրե– տանու հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար: Ետպատերազմյան տարի– ներին վարել է պատասխանատու պաշտոն– ներ. 1955–58-ին՝ ռազմ, օկրոսքի հրետա– նու շտաբի պետ, 1958-ից՝ ռազմ, օկրուգի հրետանու և հրթիռային զորքերի հրամա– նատար: Պարգևատրվել է Լենինի, Կար– միր աստղի շքանշաններով: Ա. Ղազար յան

ԿԱՄՈՅԻ ՇՐՋԱՆ (մինչև 1959-ը՝ Նոր Բա– յազետի շրջան), վարչական շրջան Հայ– կական ՍՍՀ–ում: Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին: Տարածությունը 637 կմ2 է, բնակչու– թյունը՝ 26704 (1978): Վարչական կենտրո– նը՝ Կամո: Քարտեզը տես 200-րդ էջից հետո՝ ներ– դիրում: Բնական պայմանները: Կ. շ. գտնվում է Սևանի ավազանի արմ. մասում, Գեդամա լեռնաշղթայի արլ. լանջերին, 7–8-բալա– նոց սեյսմիկ գոտում: Ընդգրկում է Գա– վառագետի ավազանը: Առավելագույն բարձրությունը 3598 it է (Աժդահակ լեռ): Տարածքի 23% –ը գտնվում է մինչև 2000 մ, 77% –ը՝ 2000 t/–ից ավելի բարձրության վրա: Մակերևույթը լեռնային Է՝ հրաբխա– յին կոների, գոգավորությունների ու աս– տիճանաձև սարավանդների զուգակցու– մով: Գեղամա լեռնաշղթայից արտավի– ժած լավային հոսքերը տարբեր ուղղու– թյուններով հատում են շրջանի տարածքը: Ցածրադիր վայրերը ծածկված են լճագե– տային նստվածքներով ու հրաբխային նյութերով: Տարածված են քարակարկառ– ները (չինգիլները): Շրջանի տարածքում առկա է կլիմայի և հողաբուսական ծած– կույթի ուղղաձիգ գոտիականությունը: Ամառը զով Է, զգալի է բրիզների ազդե– ցությունը: Ձմեռը երկարատև Է, չափավոր ցուրտ, բարձրադիր վայրերում՝ սաս– տիկ ցուրտ: Օդի տարեկան միջին ջեր– մաստիճանը –3°Շ–ից 5QC Է: Հունվարին ցածրադիր վայրերում –8°C Է, բարձրա– դիր վայրերում՝ –14°C, հուլիսին, համա– պատասխանաբար, 16°C, 9°C: Առավելա– գույն ջերմաստիճանը 32°C Է, նվազա– գույնը՝ –40°C: Ձնածածկ ույթի տևո– ղությունը 75–235 օր Է, անսառնամա– նիք ժամանակաշրջանը՝ 120–180 օր, տա– րեկան տեղումները՝ 400–1000 ւէմ (առա– վելագույնը՝ մայիսին): Մեծ գետը Գավա– ռագետն Է, շրջանի տարածքում է Ակնա լիճը: Կ. շ–ի ցածրադիր վայրերում գերա– կշռում են լեռնատափաստանային սևա– հողերը, բարձրադիր վայրերում՝ լեռնա– մարգագետնային հողերը: Տիրապետում Է տարախոտահացազգիների տափաստա– նային բուսածածկույթը: Բարձրադիր լեռ– նալանջերը ծածկված են ալպյան մարգա– գետիններով: Անտառատնկումներ են կա– տարվում Սևանա լճի ջրերից ազատված տարածություններում: Կենդանական աշ– խարհին բնորոշ են գայլը, աղվեսը, նա– պաստակը, կրծողները ևն: Կան շինանյու– թերի (տուֆ, բազալտ, անդեզիտաբա– զալտ, պեմզա, աննշան քանակությամբ պեռլիտ, քվարց) հանքավայրեր: Հարուստ է հանքային ջրերով: Տարածքի մի մասը մտնում է Սևանի ազգային պարկի մեջ: Բնակչությունը: Կ. շ. ՀՍՍՀ համեմա– տաբար նոսր բնակեցված շրջաններից Է: Միջին խտությունը 1 կւէ2 վրա՝ մոտ 41 մարդ** Բնակչության հիմնական մասը կենտրոնացած է Գավառագետի միջին և ստորին ավազանում: Բնակվում են հայեր (99%), ադրբեջանցիներ, ռուսներ, քրդեր: Ունի 10 բնակավայր, 9 գյուղական սովետ: Պատմական ակնարկ: Կ. շ–ի տարածքը հևում մտնում էր Մեծ Հայքի Սյունիքի նա– հանգի մեջ և կազմում էր Գեղարքունիք գավառի հս–արմ. մասը: IX դ. մտել է Ար– ցախի Սահլ Սմբատյանի իշխանության, 885-ից՝ հայ Բագրատունիների թագավո– րության կազմի մեջ: X դարից մինչև XII դ. կեսերը գտնվել է սելջուկ–թուրքերի տի– րապետության տակ: XII դ. վերջից Զա– քարյան իշխանները գրավել են այն և տվել Վերին խաչենի իշխաններին: XV– XIX դդ. (մինչև 1828-ը) շրջանի տարածքը մտնում էր Երևանի խանության մեջ և կազմում էր Գյոգչա–Դանգիզ մահալի մի մասը: Արևելյան Հայաստանը Ռուսաստա– նին միանալուց հետո, Նոր Բայազետի գավառ անվամբ, մտավ Երևանի նահանգի մեջ: Մինչև սովետական կարգերի հաստա– տումը բնակչության հիմնական զբաղմուն– քը անասնապահությունն ու երկրագործու– թյունն Էր: Գյուղերն անբարեկարգ Էին, տները՝ կիսագետնափոր: Սովետական իշխանության տարիներին կառուցվել են արդ. ձեռնարկություններ, բարեկարգվել են բնակավայրերն ու ճանապարհները, ստեղծվել են բազմաթիվ կուլտուր–լուսա– վորական հիմնարկներ: Մարքսիստական գաղափարները Կ. շ. են թափանցել XX դ. սկզբներին: Դրանց տարածողները Թիֆլիսի և Բաքվի արդ. ձեռնարկություններում աշխատող, ս–դ. շարժումներին հաղորդակից նորբայա– զետցիներն Էին: 1905–07-ի ռուսական առաջին հեղափոխության ազդեցությամբ գավառում տեղի ունեցան գյուղացիական հուզումներ (1906–07-ի ելույթները Նոր Բայազետում): Շրջանի բոլշևիկները III Պետական դումայի ընտրություններում նահանգական ժողովի պատվիրակ ընտ– րեցին սոցիալ–դեմոկրատ Ալեքսանդր Աբ– րահամյանին: Հեղափոխության պարտու– թյունից հետո, ռեակցիայի տարիներին, Նոր Բայազետում և շրջանի մի քանի գյու– ղերում գործում էին ս–դ. ընդհատակյա կազմակերպություններ, որոնք ղեկավա– րում էին Հ. Մարուխանյանը, Բ. Բատիկ– յանը և Վ. Պողոսյանը: «Նրանց ջանքերով քաղաքում ստեղծվեցին կոշկակարների, դարբինների և հյուսն բանվորների միու– թյուններ: Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության հաղթանակից հետո շրջանում նկատելիորեն աշխուժա– ցավ քաղաքական պայքարը: Տեղի ունե– ցան գյուղացիական նոր հուզումներ: 1919–20-ին կուսակցական նոր բջիջներ ստեղծվեցին Նոր Բայազետում, Դալիղար– դաշ(Սարուխան), Ղուլալի (Կարմիրգյուղ), Բաշքենդ (Գեղարքունիք), Քյուզաջըղ (Լանջաղբյուր) և Նորադուզ գյուղերում: 1920-ի ապրիլին կոմունիստական 5 բջիջ կար Նոր Բայազետում և 15 բջիջ՝ գավառի գյուղերում: Կ. շ–ի բոլշևիկները ակտիվո– րեն մասնակցեցին Մայիսյան ապստամ– բությանը: Մայիսի 8-ին, տեղում ապստամ– բությունը ղեկավարելու համար, Նոր Բա– յազետ եկավ գավառից արտաքսված Հ. Մարուխանյանը: Արմենկոմի որոշմամբ ապստամբությունը սկսվում է մայիսի 13-ին՝ Ներքին Ղարանլուղում (այժմ՝ Մար– տունի): Ստեղծվում է Ռազմահեղավւոխա– կան կոմիտե, որի ղեկավարությամբ ապըս– տամբները մայիսի 17-ին գրավում են Նոր Բայազետը և ամբողջ գավառում հռչակում սովետական իշխանություն: Հայաստա– նում Մայիսյան ապստամբության պար– տությունից հետո շրջանի կոմունիստ ղե– կավարներ Հ. Սարուխանյանը և Բ. Բա– տիկյանը գնդակահարվում են: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Կ. շ–ի կուսակցա– կան կազմակերպությունը մտնում էր Նոր Բայազետի գավառային կազմակերպու– թյան մեջ: Իբրև շրջանային կազմակերպու– թյուն, այն ստեղծվել է 1930-ին՝ վարչա– տերիտորիալ նոր բաժանումից հետո; Մին–