կուսակցություն անունով (1959-ից՝ Կ–ի կոմունիստական կուսակցություն): 1942-ի հունիսի 12-ին դիվանագիտական հարա– բերություններ հաստատվեցին Կ–ի և ՍՍՀՄ–ի միջե: Պատերազմից հետո շարունակում էին թուլանալ բրիտ. դիրքերը Կ–ում: 1949-ին Կ–ի կազմի մեջ մտավ Նյուֆաունդլենդը՝ բրիտ.վերջին տիրույթը հյուսիսամերիկյան մայր ցամաքում: Միենույն ժամանակ ուժե– ղանում էր ԱՄՆ–ի կառավարող շրջաննե– րի ազդեցությունը Կ–ի քաղաքականու– թյան վրա: Կ. նպաստեց, այսպես կոչված, <Մ ար շաչի ւցււսնքւ» իրականացմանը: ԱՄՆ–ի մոնոպոլիաների ձեռքն անցան Կ–ի տնտեսության հանգուցային կետերը: Ետպատերազմյան շրջանը նշանավոր– վեց բանվորական շարժման վերելքով: 1956-ին արհմիութենական երկու խոշոր կենտրոններ միաձուլվեցին՝ կազմելով Կանադական բանվորական կոնգրեսը: 1960–70-ական թթ. գործադուլների թիվը ավելացավ երկու անգամ: Կ–ի կառավարող շրջանները ակտիվո– րեն մասնակցեցին «սառը պատերազմի» սանձազերծմանը: Լիբերալ և նրան փո– խարինած պահպանողական (1957–63) կառավարությունը ԱՄՆ–ի հետ կնքեց մի շարք համաձայնագրեր, որոնք ամերի– կյան մոնոպոլիաներն օգտագործում են Կ–ի տնտեսությունը, արտաքին քաղաքա– կանությունը և պաշտպանությունը վերա– հսկելու համար: 1947-ի փետրվարին կընք– վել էր Ամերիկա–կանադական համաձայ– նագիր՝ ետպատերազմյան շրջանում ռազմ, համագործակցությունը երկարաձգելու մասին: Կ. ՆԱՏՕ–ի ստեղծման (1949) նա– խաձեռնողներից էր: 1958-ին ստեղծվեց Հյուսիսային Ամերիկայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատա– րություն: Կ–ի տերիտորիայում տեղա– բաշխվեցին ամերիկյան ււազմ. բազաներ: 1960-ական թթ, կեսից լիբերալ կաբինետ– ները (լիբերալները նորից իշխանության գլուխ անցան 1963-ին) սկսեցին կոնստ– րուկտիվ մոտեցում ցուցաբերել ներքին և արտաքին քաղաքականության հարցե– րին՝ հաշվի առնելով ազգային շահերը: Պ. է. Թրյուդոյի (պրեմիեր մինիստր 1068-ից) կառավարությունը հայտարարեց Կ–ի «քաղ. ինքնապահպանությունն» ու անկախությունը ապահովելու իր մտադրու– թյան մասին: Հանդես գալով ՆԱՏՕ–ի պահ– պանման օգտին՝ կանադ. կառավարու– թյունը կրճատեց ռազմ, մասնակցությունը բլոկին, հայտարարեց Լատինական Ամե– րիկայի, Ասիայի և Եվրոպայի երկրների (ներառյալ սոցիալիստական երկրները) հետ հարաբերությունները զարգացնելու իր պատրասաակամության մասին: 1971-ի մայիսին Թրյուդոն պաշտոնա– կան այցով եղավ ՍՍՀՄ–ում. ստորագրվեց սովետա–կանադական արձանագրություն կոնսուլտացիաների մասին: 1971-ի հոկ– տեմբերին պատասխան այցով Կ–ում եղավ Ա. Ն. Կոսիգինը, որի ժամանակ կնքվեց Փոխանակման վերաբերյալ ընդհանուր համաձայնագիր: 1976-ի մայիսին ստորա– գրվեց տնտ., գիտատեխնիկական և արդ. համագործակցությանը նպաստող սովե– տա–կանադական համաձայնագիր: 1979-ի մայիսից կառավարության գլուխ է անցեւ առաջադիմական–պահպանողական կուսակցությունը՝ Ջ. Կլարկի ղեկավարու– թյամբ: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, հասարակական կազմակերպությունները Լիբերալ կուսակցություն, առաջացել է XIX դ. կեսերին (կազմակերպ– չորեն՝ 1873-ին), 1963-ից կառավարող կու– սակցությունն է: Արտահայտում է խոշոր մոնոպոլիստական բուրժուազիայի շահե– րը: Առաջադիմակա ն–պ ահպա– նողական կուսակցություն, հիմնվել է 1854-ին, արտահայտում է խո– շոր մոնոպոլիստական բուրժուազիայի և ունեոր ֆերմերների շահերը: Նոր դե– մոկրատական կուսակցու– թ յ ու ն, ստեղծվել է 1961-ին: Ս ո– ցիա լական վարկի կուսակ– ցություն, հիմնվել է 1935-ին: ԱՄՆ–ի նավթային ընկերությունների հետ կապ– ված ղեկավարությունը կանգնած է խիստ հակասովետական, հակակոմունիստա– կան դիրքերում: Կանադայի կ ո– մունիստական կուսակցու– թ յ ու ն, հիմնվել է 1921-ին: 1965-ին Քվե– բեկ նահանգի կոմունիստների համագու– մարում ստեղծվել ԷԲվեբեկի կ ո– մունիստական կուսակցու– թ յ ու ն ը, որը ԿԿԿփ բաղկացուցիչ մասն է: Արհմիությունները Կ–ում առաջացել են XIX դ. 20-ական թթ.: 1977-ին երկրի արհ– միություններն ունեին մոտ 3 մլն անդամ: Ազգային խոշորագույն արհմիութենական միավորումներն են՝ Կանադական բանվորական կոնգրեսը (հիմ– նըվել է 1956-ին, ունի 2,3 մլն անդամ), Ազգային արհմիություննե– րի կոնֆեդերացիան (հիմնվել է 1921-ին, գործում է Քվեբեկ նահանգում): Կանադ ա–ՍՍՀՄ ասոցիացիան հիմնվել է 1960-ին:tA վ և բ և կ–ԱՄՀՄ ընկերությունը հիմնվել է 1960-ին: Խաղաղ ու թյան կանադական կոնգրես, ստեղծվել է 1949-ին: VII. Տնաեսա–աշխարհագրական ակ– նարկ Կ. ինդուստրիալ ագրարային երկիր է՝ կապիտալիզմի զարգացման բարձր մա– կարդակով: Տնտեսությունն ունի երկակի բնույթ. Կ. մի կողմից օտարերկրյա, հատ– կապես ԱՄՆ–ի մոնոպոլիաների շահա– գործման օբյեկտ է, մյուս կողմից ակտի– վորեն մասնակցում է թույլ զարգացած երկրների շահագործմանը: Խառն ընկե– րություններում տեղական մոնոպոլիստա– կան և օտարերկրյա կապիտալները սեր– տորեն միահյուսված են: Կապիտալիստա– կան աշխարհում Կ. առաջիններից է Նիկելի, ցինկի, արծաթի հանքաքարի, կալիումական աղերի և ասբեստի հանույ– թով, լրագրաթղթի արտադրությամբ, երկ– րորդը՝ ոսկու, պլատինի, նիոբատի, մո– լիբդենի հանքաքարի, բնական գազի, ծծմբի հանույթով, ալյումինի, թաղանթա– նյութի և սղոցանյութերի արտադրությամբ, երրորդը՝ կապարի, կոբալտի, մագնեզիու– մի, կադմիումի, ուրանի, տիտանի հան– քաքարի հանույթով: Արտասահմանում Կ–ի ներդրումների մոտ 60%-ը բաժին է ընկնում Կարիբյան ծովի ավազանի երկրներին և Բրազիլիային: Կանադական հումքի նկատ– մամբ բարձր պահանջարկի շնորհիվ ավելի արագ են աճել անտառային, հանքային և էներգետիկ ռեսուրսների շահագործման հետ կապված ճյուղերը: Տնտ. օգտագործ– ման ոլորտի մեջ են ներգրավվել Կ–ի Արև– մուտքի և Հյուսիսի վատ յուրացված շըր– ջանների ռեսուրսները: Արդյունաբերության մեջ առաջատար են հանքային, փայտամշակ– ման ու թղթի, տրանսպորտային մեքենա– շինության, սե ու գունավոր մետալուրգիա– յի, էլեկտրատեխնիկական և քիմ. ճյուղե– րը: Տնտեսության՝ դեպի հս. և արլ. տե– ղաշարժման գլխավոր գործոնը հանքային արդյունաբերության արագ զարգացումն է: Վառելիքաէներգետիկ հաշվեկշռում տե– սակարար մեծ կշիռ ունեն նավթը, հիդրո– էներգիան և բնական գազը: 1977-ին էլեկ– տրակայանների հզորությունը 67,5 մլն կվա էր: Խոշոր հիդրոկայաններ կան Քվեբեկ, Օնտարիո և Բրիտանական Կո– լումբիա նահանգներում: Առավել հզոր– ները գտնվում են Ս. Լավրենտիոս, Մա– նիկուագան–Ուտարդ, Փիս, Նելսոն և Չեր– չիլ գետերի վրա: Տորոնտոյի և Վան– կուվերի շրջաններում կառուցվել են ԶԷԿ–եր և ԱԷԿ–եր: Մշակող արդյունաբե– րության զարգացմանը խթանեց երկրորդ համաշխարհային պատերազմը (1939– 1944-ին արտադրանքի ծավալն աճեց 2,5 անգամ): Հիմնական ճյուղերն են մեքենա– շինությունը (հատկապես տրանսպորտա– յին և գյուղատնտ.), հանքային և անտառա– յին արդյունաբերության համար սարքա– վորումների արտադրությունը են: Մեքե– նաշինական հիմնական կենտրոններն են՝ Տորոնտոն, Մոնրեալը, Ուինսորը, Համիլ– տոնը, Բրանտֆորդը, Օշավան, Հալիֆաք– սը, Վանկուվերը: Սե մետալուրգիան կենտ– րոնացած է Համիլտոն, Սու Սենտ Մարի, Ուելենդ, Միդնի, ալյումինի արտադրու– թյունը՝ Արվիդա, Կիտիմատ, Բե Կոմո, Իլ Մալին, բազմամետաղներինը՝ Թրեյլ, Վալիֆիլդ, պղնձի ու նիկելի արտադրու– թյունը՝ Աադբերի, Նորանդ, Մոնրեալ, Պորտ Կոլբոռն, նավթավերամշակումը՝ Մոնրեալ, Վանկուվեր, Մառնիա, էդմոն– տոն,քիմ. արդյունաբերությունը՝ Սառնիա, Մոնրեալ, Տորոնտո, Նիագարա Ֆոլս, Կիտ– չեներ քաղաքներում: Անտառային արդյու– նաբերության մեջ առավել զարգացած է թաղանթանյութի, թղթի արտադրությունը: Հիւյնական ձեռնարկությունները գտնվում են Մ. Լավրենտիոս գետի ավազանի խո– շոր ՀԷԿ–երի մոտ, Մանիթոբա, Սասկա– չեան, Ալբերտա նահանգների տայգա– ներում և Կ–ի Հեռավոր Արեմհւտքում, հիմնական կենտրոններն են՝ Թրոէա Ռի– վիերը, Կոռներ Բրուկը, Պաուել Ռիվերը, Հալը, Պորտ Ալբեռին են: Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղերն են ալյուրի (Մոնրեալ, Վան– կուվեր), մսի, ձկան պահածոների և լիկ– յոր–օղու արտադրությունը: Համեմատա– բար զարգացած է տեքստիլ, կաշվի–կո– շիկի և կարի արդյունաբերությունը: Կարե– վոր կենտրոններն են Մոնրեալը, Տորոն– տոն, Վանկուվերը, Վիննիպեգը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/226
Արտաքին տեսք