դարանը (հիմնադրվել է 1842-ին) և Կ–ի Ազգային պատկերասրահը (հիմնադրվել է 1880-ին) Օտտավայում, Օնտարիոյի թա– գավորական թանգարանը (հիմնադրվել է 1912-ին) Տորոնտոյում, Գեղարվեստական պատկերասրահը (հիմնադրվել է 1900-ին) Տորոնտոյում, Նրբագեղ արվեստների թանգարանը (հիմնադրվել է 1860-ին) Մոն– րեալում: X. Գիտությունը և գիտական հիմ– նարկները Բնական և տեխնիկական գիտություն– ները: Կ–ի գիտության զարգացումը խթա– նել են Կ. ներգաղթած անգլիացիներն ու ֆրանսիացիները: XIX դ. 1-ին կեսին ըս– կըսվել է Կ–ի տարածքի հետևողական ուսումնասիրումը: 1836–Հ6-ին Ա. Գեզ– ները հետազոտել է երկրի մի շարք շրջան– ների երկրաբանական կառուցվածքը: 1842-ին ստեղծվել է Կ–ի երկրաբանական ծառայությունը, որի առաջին դիրեկտոր Ու. Լոգանը 1869-ին կազմել է երկրի ամ– բողջական քարտեզներից մեկը: Քիմիա– յի բնագավառի հետազոտությունները հիմնականում պայմանավորված են եղել բժշկության, գյուղատնտեսության, մետա– լուրգիական արտադրության պահանջ– մունքներով: 1852-ին Ա. Գեզները գտել է նավթից կերոսինի ստացման եղանակ և հիմնել կերոսինի արտադրության ընկե– րություն: XIX դ. 2-րդ կեսից աստիճանաբար կազ– մավորվել են Կ–ի գիտական դպրոցները: Երկրի տնտ. և քաղ. դրության առանձնա– հատկությունները խթանել են գլխավորա– պես կենսաբանության ու բուսաբանու– թյան առաջընթացը: Բուսաբան և սելեկ– ցիոներ Ու. Մոնդերսը սկիզբ է դրել ցորե– նի հատուկ սորտերի աճեցմանը (որոշ սորտեր նա բերել է Ռուսաստանից): XIX դ. վերջում մաթ. հետազոտություննե– րի ակտիվացման գործում կարևոր լումա ունի Դ. Ֆիլդսը: Տորոնտոյի համալսա– րանում նա ստեղծել է Կ–ի առաջին մաթ. դպրոցը: XIX դ. վերջին–XX դ. սկզբին կիրառական քիմիայի և ֆիզիկայի բնա– գավառի հետազոտությունների ցածր մա– կարդակը պայմանավորված էր քիմ. և էլեկտրատեխնիկական ազգային արդյու– նաբերության բացակայությամբ: Իրենց աշխատանքներով աչքի են ընկել Ու. Գիբ– սը (մշակել է ֆոսֆորի ստացման էլեկտրա– քիմիական նոր մեթոդ) և Թ. Ուիլսոնը (առաջարկել է կալցիումի կարբիդի ար– տադրության նոր եղանակ, 1892): Առաջին համաշխարհային պատերազմը նոր իմպուլս հաղորդեց Կփ գիտության զարգացմանը: Գիտատեխնիկական հե– տազոտությունները կոորդինացնելու նը– պատակով 1916-ին ստեղծվել է ազգային գիտահետազոտական խորհուրդ՝ 3 բա– ժանմունքով՝ ֆիզիկայի, քիմիայի և կեն– սաբանության (ներառյալ նաև բժշկագի– տությունը): Երկու պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում և հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայն թափ են ստացել քիմիայի բնագավառի հետազոտությունները, զար– գացել է թղթի–ցելյուլոզի արդյունաբերու– թյունը: Ինսուլինի հայտնադործման և ստացման համար Ֆ. Բանտինգը և Զ. Մակ– լեոդը արժանացել են նոբելյան մրցանակի (1923): 1971-ին նոբելյան մրցանակ է շնորհվել նաև Գ. Հերցբերգին՝ ֆիզիկա– կան և վերլուծական քիմիայի ասպարե– զում կատարած աշխատանքների համար: Ֆիզիկական հետազոտությունների զար– գացումը Կ–ում սկսվել է դեռևս առաջին համաշխարհային պատերազմից առաջ: է. Ռեզերֆորդը, որը 1898–1907-ին աշ– խատել է Կ–ում, Ֆ. Աոդիի հետ պարզել է a-ճառագայթների բնույթը և ստեղծել ռա– դիոակտիվության տեսությունը: Զ. Մակ– Լենանը Տորոնտոյի համալսարանում ապացուցել է տիեզերական ճառագայթնե– րի գոյությունը, հետազոտել բևեռափայլի սպեկտրները և ստացել հեղուկ հելիում: Նա է հիմնել ցածր ջերմաստիճանների ֆիզիկայի կանադական դպրոցը: Մեծ Բրի– տանիայի և ԱՄՆ–ի գիտնականների օգ– նությամբ 1942-ին Մոնրեալի համալսա– րանում ստեղծվել է միջուկային լաբորա– տորիա: 1947-ին գործարկվել է աշխարհի խոշորագույն (իր ժամանակին) հետազո– տական ռեակտորը, 1962-ին՝ Կ–ի առաջին ԱԷԿ–ը: Միջուկային ֆիզիկայի զարգաց– ման գործում էական ներդրում ունի Զ. Մա– քենզին: Կ–ի մաթ. դպրոցը ներկայացնում են Մ. Նյուքոմը, Ռ. Կ. Արչիբալդը, Ռ. Ռի– չարդսոնը, Գ. Պոլը և ուրիշներ, որոնք աշխատել են Կ–ում: Ինտենսիվ զարգացել է մաթ. վիճակագրությունը (Ա. Ուորրեն, Մ. Մաքենզի): Կ. ունի ժամանակակից հաշվողական կենտրոններ, որոնցից խո– շորագույնը Տորոնտոյի համալսարա– նինն է: Ետպատերազմյան տարիներին Կ–ում զարգացման բարձր աստիճանի են հասել տեխ. գիտությունները, կենսաբանությու– նը, երկրաբանությունը: Կ–ի գիտական խոշոր հիմնարկներն են՝ օդագնացության և տիեզերքի կանադա– կան ինստ–ը, հանքային արդյունաբերու– թյան և մետալուրգիայի, քիմիայի, բջջի հետազոտման կենսաբանական, բույսերի հետազոտման, ինչպես նաև համալսա– րաններին կից հետազոտական ինստ–նե– ՐԸ: Հասարակական գիտությունները: Փիլիսոփայությունը: XIX դ. բուրժ. փիլ. հոսանքները Կ–ում կազմավորվել են ֆրանսիական, անգլո– ամերիկյան փիլիսոփայության ազդե– ցությամբ: XIX դ. վերջին և XX դ. սկզբին կանադական փիլիսոփայության տա– րածման գործում մեծ դեր են խաղա– ցել Զ. Օւոթսոնը և նրա աշակերտ– ները: Անգլո–ամերիկյան նեոհեգելակա– նության ազդեցությամբ ձևավորված «սպե– կուլյատիվ փիլիսոփայությունը» նպաստել է գերմ. դասական իդեալիզմի, հատկապես Կանտի և Հեգելի ուսմունքների յուրաց– մանը: «Մպեկուլյատիվ փիլիսոփայությա– նը»- Ջ. Մ. Բրետը հակադրեց իր «ինտեգ– րալ ռեալիզմը», որը հարցադրումով տար– բերվում է անգլո–ամերիկյան նեոռեալիզ– մից և քննադատական ռեալիզմից: «Հա– վասարակշռված փիլիսոփայություն», այ– սինքն ըստ էության էկլեկտիկական փի– լիսոփայություն (իդեալիզմի ռեալիզմի և պրագմատիզմի համակցում), ստեղծելու փորձ է կատարել Ռ. Կ. Լոջը: Ներկա– յումս նկատելի է նեոպոզիտիվիզմի, իսկ բողոքական փիլիսոփաների շրջանում՝ քրիստոնեական էկզիստենցիալիզմի ազ– դեցությունը: Համալսարաններում Փիլի– սոփայությունը հիմնականում դասավան– դում են արտասահմանյան պրոֆեսոր– ները, մեծ ուշադրություն է դարձվում փի– լիսոփայության պատմությանը (հատկա– պես անտիկ և միջնադարյան): Նեռթոմիստական փիլիսոփայության մշակման և դասավանդման միջազգային նշանակություն ունեցող խոշոր կենտրոն– ներն են Լավալի (Քվեբեկ) համալսարա– նին կից բարձրագույն փիլ. դպրոցը, Ալ– բերտ Մեծի անվ. միջնադարյան ուսումնա– սիրությունների ինստ–ը (Մոնրեալ), Միջ– նադարյան ուսումնասիրությունների պա– պական ինստ–ը (Տորոնտո). մշտական աշխատանքի են ներգրավվել տարբեր երկրների նշանավոր թոմիստ փիլիսոփա– ներ, այդ թվում է. ժիլսոնը՝ ինստ–ի դի– րեկտորը և ժ. Մարիտենը: 1958-ին հիմնադրվել է Կանադական փիլ. ասոցիացիան, որ միավորում է անգ– լիախոս և ֆրանսախոս փիլիսոփաներին: Մոնրեալում գործում է Ֆրանս–կանադա– կան ասոցիացիան և Մակ Գիլլի համալ– սարանին կից փիլ. ընկերությունը: Մարքս– լենինյան ուսմունքը պրոպագանդում է ԿԿԿ–ն: Հրատարակվում են «Dialogue» (1962- ից), «Etudes Medievales» (1939-ից), «Laval theologique et philosophique» (1945-ից) փիլ. հանդեսները: Պատմական գիտությունը: Կանադական պատմագրության մեջ գո– յություն ունի երկու ուղղություն՝ անգլո– կանադական և ֆրանս–կանադական, որոնք արտացոլում են երկու ազգերի՝ անգլո–կանադացիների և ֆրանս–կանա– դացիների ձևավորումը և զարգացումը այդ երկրում: Ֆրանս–կանադական պատմա– գրության գլխավոր թեման Կ–ի պատմու– թյունն է մինչև 1763-ը, ֆրանս–կանադացի– ների պատմական ճակատագիրը բրիւո. նվաճումից հետո և նրանց դերն ու նշա– նակությունը ժամանակակից Կ–ում (Ֆ. Գարնո, Ա. Մայո և ուրիշներ): Անգլո– կանադական պատմագրության մեջ տի– րապետողը (մինչև XX դ. սկիզբը) սահ– մանադրական պատմության բրիտ. (կամ կայսերական) դպրոցն էր, որի ներկայա– ցուցիչները (Ու. Քինգսֆորդ, Ռ. Քրիստի, Ջ. Պարկին և ուրիշներ) Կ–ի պատմությու– նը դիտել են որպես բրիտ. ինստիտուտ– ների «պատվաստման» օրինակ: Կապի– տալիզմի ընդհանուր ճգնաժամի պայման– ներում կայսերական դպրոցը խիստ քննա– դատվեց: Մահմանադրական պատմագրու– թյան առաջատար թեման դարձավ Կ–ի՝ գաղութից մինչև ազգային անկախություն զարգացման պատմությունը:tXXtղ. 30-ական թթ. սկիզբ է առնում ս–դ. պատ– մագրությունը, որը հիմնականում ուսում– նասիրում է կանադական ս–դ. շարժման պատմությունը: Մարքսիստական պատ– մագրությունը (Մ. Ռայերսոն, Մ. Ֆերլի) զբաղվում է ինչպես երկրի զարգացման ընդհանուր, այնպես էլ առանձին կարևոր խնդիրների, բանվորական ու կոմունիս– տական շարժման պատմության ուսում– նասիրությամբ: Կ–ի պատմությունն ուսումնասիրվում է գլխավորապես Տորոնտոյի, Մոնրեալի,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/228
Արտաքին տեսք