Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


թեկնածու: Հեղափոխական շարժմանը մասնակցել է 189յ0-ական թվականներից: 1903–04-ին հարել է հնչակյան կուսակցու– թյան ձախ թևին: 1905–06-ին մասնակցել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հայկ. սեկցիա– յի ստեղծմանը և Բաքվում ու Թիֆլիսում լույս տեսնող «Բանվորի ձայն», «Կայծ», «Նոր խոսք» բոլշևիկյան հայերեն թերթե– րի խմբագրմանն ու հրատարակմանը: Ս. Սպանդարյանի հետ Թիֆլիսում կազ– մակերպել է «Լիստոկ կոպեյկա» («JIhctok KoneHKa», 1910) և «Տրուդովայա կոպեյկա» («Tpy^oBan Koneijica», 1911) լեգալ թեր– թերի հրատարակումը: 1912–14-ին Կ. Ան– դըրկովկասի բոլշևիկյան կազմակերպու– թյունների ղեկավարներից էր և նամակա– գրական սերտ կապեր ուներ Վ.Ի. Լենինի ու Ն. Կ. Կրուպսկայայի հետ: 1914-ի հուն– վարին Բ. Բորյանի և ուրիշների հետ Թիֆ– լիսում հրատարակել է «Մեր խոսքը» բոլ– շևիկյան շաբաթաթերթը: 1914–17-ին եղել է Աստրախանի և Վոլոգղայի աքսո– րավայրերում: 1917–20-ին Կ. ՌԿ(բ)Կ Կով– կասյան երկրային կոմիտեի անդամ էր, իսկ 1919–20-ին՝ կոմիտեի քարտուղարը: Ղեկավար մասնակցություն է ունեցել Հա– յաստանի բոլշևիկյան կազմակերպություն– ների սեպտեմբերյան գաղտնի խորհրդակ– ցությանը (1919) և առաջին անլեգալ կոնֆերանսին (1920-ի հունվար), ընտրվել է Արմենկոմի նախագահ, իսկ 1920-ի նո– յեմբերից՝ հեղկոմի նախագահ: Նրա ստո– րագրությամբ հրապարակվեց Հայաստա– նում սովետական կարգեր հաստատվելու վերաբերյալ պատմական դեկլարացիան: 1921-ին մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին: 1924–27-ին Կ. Անդրկովկաս– յան կոմունիստական համալսարանի ռեկ– տորն էր, 1927–31-ին՝ Անդրֆեդերացիայի և ՀՍՍՀ Կենտգործկոմների նախագահը: 1931–34-ին վարել է Անդրֆեդերացիայի Գերագույն դատարանի նախագահի պաշ– տոնը; Եղէլ է ՀամԿ(բ)Կ XVI համագումա– րի պատգամավոր: Կ. հարուստ տեսական ժառանգություն է թողել: Նրա «Ո՝ւր է ելքը» (1919) աշխատությունը բովանդա– կում է հայ ժողովրդի ազատագրության պրոլետարական հեղափոխական ուղու հիմնավոր գիտա–քաղաքական վերւուծու– թյունը: Գերմաներենից հայերենի է թարգ– մանել Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի «Կոմու– նիստական կուսակցության մանիֆեստը» (1927) և Ֆ. էնգելսի «Կոմունիզմի սկըզ– բունքները» (1930): Երկ. Ընտիր երկեր, Ե., 1967: Գրկ.Կարապետյան Հ.Ն., Մեծ պայ– քարի մարդիկ, գիրք 1, Ե., 1963: Հարու– թյունյան Վ. Ա., Սարգիս Կասյան, Ե., 1965: <. Կարապետյան

ԿԱՍՊԱՐՈՎ Աշոտ Զումշուդի [ծն. 29.12. 1909, գ. Դուդուկչի (այժմ՝ ԼՂԻՄ Հադրութի շրջանում)], Սովետական Միության հերոս (5.11.1944), ավիացիայի մայոր: ՍՍԿԿ ան– դամ 1932-ից: Ավարտել է Բաքվի Ս. Օրջո– նիկիձեի անվ. ռազմա–հետևակային դըպ– րոցը (1934), Օրենբուրգի օդաչուական դպրոցը (1935): Հայրենական մեծ պատե– րազմի ժամանակ եղել է ինքնաթիռի, ջո– կատի, ապա էսկադրիլիայի շտուրման: Ա*ՔԻ է ընկել հատկապես Ուկրաինայի և Բելոռուսիայի պարտիզանական ջոկատ– ները զինամթերքով և պարենով մատակա– րարելու գործում, ինչպես նաև Կուրսկում, Օրյոլում, Սմոլենսկում, Լվովի երկաթու– ղային հանգույցում, Դնեպրի վրա, Տիլ– գիտում, Քյոնիգսբերգում (Կալինինգրադ) մղված մարտերի ժամանակ: Կատարել է 300-ից ավելի մարտական թռիչք (Բեռլինի վրա՝ 16): Պարգևատրվել է Լենինի, Կար– միր աստղի, Կարմիր դրոշի 2 և Հայրե– նական պատերազմի I աստիճանի շքա– նշաններով: Պատերազմի ավարտից հետո զորացրվել է, աշխատել հայրենի գյու– ղում, ապա՝ Բաքվում: Վ. Ղա զա խեց յան

ԿԱՍՊԱՐՈՎ Հովհաննես Պետրոսի (1740, Աստրախան –1814, Պետերբուրգ), հա– յազգի ռազմա–քաղաքական գործիչ, ռու– սական բանակի գեներալ–լեյտենանտ (1808-ից հետո): Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ռազմ, դաստիա– րակությունը՝ ռուս, բանակում: Հոր՝ ռուս, բանակի գնդապետ, «Հայկական էսկադ– րոն»^ հրամանատար Պ. Կասպարովի խնդրանքով, Զինվորական կոլեգիայի 1754-ի դեկտ. 13-ի հրամանով Կ. և իր կրտսեր եղբայր Վասիլը (որպես փոքրա– հասակների՝ բացառության կարգով) ըն– դունվել են զինվորական ծառայության Ղզլարի ռուս, կայազորի կազմում գործող «Հայկական էսկադրոն»-ում: Նույն հրա– մանով նրանց շնորհվել է վախմիստրի աստիճան: 1761-ից Կ. ծառայությունը շա– րունակել է Սիբիրյան գնդում, ապա մա– յորի աստիճանով մասնակցել է 1768– 1774-ի ռուս–թուրքական պատերազմին, աչքի ընկել ժուրժայի, Լարգայի ու Կա– գուլայի 1770-ի ճակատամարտերում: 1771-ից մինչև Քյուչուկ–Կայնար^իի հաշ– տությունը (1774, հուլիս) հանձնակատար է եղել I ռուս, բանակի զորակայանում: Հրամանատարի՝ Պ. Ա. Ռումյանցև–Զա– դունայսկու հանձնարարությամբ, որպես լիազոր–ներկայացուցիչ, բանակցություն– ներ է վարել թուրք, հրամանատարության և մեծ վեզիրի դիվանի հետ՝ նրանց ներ– կայացնելով զինադադար ու հաշտության պայմանագիր կնքելու վերաբերյալ Ռու– սաստանի առաջարկություններն ու պայ– մանները: Պատերազմի դաշտում ցուցա– բերած հերոսության և դիվանագիտության ասպարեզում մատուցած ծառայություն– ների համար Կ–ին շնորհվել է փոխգնդա– պետի, ապա՝ գնդապետի աստիճան (1777): Այնուհետև, 1787–91-ի ռուս–թուր– քական պատերազմի ժամանակ եղել է Տագանրոգի զինվորական պարետը: Ռուս, զինված ուժերի գլխավոր հրամանատար Գ, Ա. Պոտյոմկինի հրամանով պատե– րազմի տարիներին Կ–ի վրա է դրվել Տա– գանրոգի նավահանգիստ և ծովախորշ բերված ռազմանավերի վերանորոգման ու մարտաշարք վերադարձնելու գործի կազմակերպումը: Սարտական հանձնա– րարությունը գերազանց կատարելու հա– մար Եկատերինա II կայսրուհու 1791-ի հրամանով Կ–ին շնորհվել է բրիգադիրի (գեներալ–մայոր) կոչում: Կ. մասնակցել է նաև Ֆրանսիայի դեմ եվրոպական կոա– լիցիոն (1805–1806–07), ռուս–թուրքա– կան (1806–12) և Հայրենական (1812) պատերազմներին: Կ. սերտորեն կապված է եղել հայ իրա– կանությանը՝ անձամբ ճանաչել է հայ ռազմ, ու քաղ. շատ գործիչների և նամա– կագրություն ունեցել նրանց հետ, զբաղ– վել հայության ճակատագրով, տեղեկացել Արևելքի բռնակալների լծից Հայաստանի ազատագրման համար առաջադրվող ծրագրերին: Այցելել է հայկ. գաղթավայ– րերը (Աստրախան, Գրիգորիուպոլիս, Ղըզ– լար, Մոզդոկ, Մոսկվա, Նոր Նախիջևան, Պետերբուրգ ևն), ծանոթացել տեղի հայե– րի կյանքին, մասնակցել հայ ժողովրդի ազատագրման համար նյութական միջոց– ների, նվիրատվությունների կազմակերպ– մանը և հայրենասիրական այլ միջոցա– ռումների: Ունեցել է շեշտված ռուս, կողմ– նորոշում, եղել հայ ու ռուս ժողովուրդների ավանդական զինակցության ջատագով– ներից ու գործնականում իրականացնող– ներից՝ Ռուսաստանի օգնության մեջ տես– նելով պարսկա–թուրքական նվաճողներից հայ ժողովրդին ազատագրելու միակ ելքը: Թաղված է Պետերբուրգի հայոց գերեզմա– նատանը: Գրկ . Co6paHHe aKTOB, OTHOC«mHXCH K 060- 3peHHK) HCTOPHH apMJiHCKoro Hapoaa, h. 3, M., 1838; Ո. A. PyMjmijeB (ZtoicyMeHTbi), t. 2, M., 1953; ApMHHCKoe bohcko b XVIII Bene..* (hc- cjieflOB. h flOKyMeHTbi), ikwot . A. H. Xana- tp«h, E., 1968. <,. Խաչատրյան

ԿԱՍՊԱՐՈՎ Սուրեն Հակոբի [ծն. 15.8. 1924, գ. Ղլիժբաղ (ԼՂԻՄ–ի Ասկերանի շրջանում)], գվարդիայի սերժանտ, Սովե– տական Միության հերոս (18.11.1944): 1943-ին զորակոչվել է կարմիր բանակ, նույն թվականին ավարտել կրտսեր հրա– մանատարական դասընթացը: Մասնակցել է Ուկրաինական 3-րդ և Բելոռուսական 1-ին ռազմաճակատներում մղվող մարտե– րին: 1944-ի օգոստոսին, N« 146,8 բար– ձունքի շրջանում, թշնամու մրրկային կրա– կի տակ, Կ. իր հրանոթով հրկիզել է հակա– ռակորդի չորս տանկ, իսկ մյուսներին փա– խուստի մատնել: Վիրավոր վիճակում նա ոգեշնչել է գրոհող մարտիկներին, որոնք գրավել են Վիսլա գետի ձախ ափի կարե– վոր հենակետը: Այդ սխրագործության հա– մար նա արժանացել է Սովետական ^Միու– թյան հերոսի կոչման: Հայրենական մեծ պատերազմից հետո Կ. ավարտել է Օդեսա– յի հրետանային դպրոցը և ծառայել սովե– տական բանակում: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Ք. Գրիգոր յան Վ. Մ. Կասպարով (Կասպարյանց)

ԿԱՍՊԱՐՈՎ (Կասպարյանց) Վլադիսլավ Մինասի [20.1(1.2). 1884, Խանքենդ (Ստեփանակերտ) – 6(19).9.1917, Դա– վոս (Շվեյցարիա)], անդրկովկասյան և ռուս, հեղափոխական շարժման գործիչ: Կոմկուսի անդամ 1903-ից: Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը (1906): Սովո– րել է Պետերբուրգի համալսարանի իրա– վաբանական ֆակուլտետում (1907) և Բեռլինի բարձրագույն առևտրական