նոնկարներ: ժամանակակից մարդու աշ– խատանքային սխրանքներին, նրա ներաշ– խարհի բացահայտմանն են նվիրված «Երազանք» (1938), «Ծովը սիրում է խի– զախներին» (1954), «Ինչի համար ես ապ– րում» (1959, երկուսն էլ Հ. Սեիդբեյլիի հետ), «Հեքիաթի սկիզբը» (1972), «Մենք այնքան քիչ ենք ապրում» (1973) և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են Բաքվում, Մոսկվայում և այլուր: Երեանի Գ. Սուն– դուկյանի անվ. դրամատիկական թատրոնը 1976-ին բեմադրել է Կ–ի «Գլուխդ բարձր, զինվոր» դրաման: Կ. հեղինակ է «Ֆրանսիական գոբելեն» (1970) և «Իտալական խճանկար» (1972) փաստագրական վիպակների: Ա.ԵրևանւԻ
ԿԱՍՈՒՄՈՎ Միր Բաշիր Ֆատահ օղլի (1879, գ. Դաղբուլաղ–1949, Բաքու), սովետական կուսակցական, պետական գործիչ: Կոմկուսի անդամ 1905-ից: Մաս– նակցել է 1905–07-ի հեղափոխությանը: Եղել է Բաքվի բոլշևիկյան կազմակերպու– թյան մարտական դրուժինայի անդամ: 1917–18-ին կուսակցական աշխատանք է տարել Բաքվում և Լենքորանում: Ադրբե– ջանի Կ(բ)Կ I համագումարում (1920) ընտրվել է Կենտկոմի անդամ: Մուսավա– թական կառավարության դեմ 1920-ի ապ– րիլի ապստամբության ղեկավարներից էր: Եղել է Բաքվի հեղկոմի անդամ, 1921– 1924-ին և 1931–35-ին՝ Ադրբեջ. ԿԳԿ–ի նախագահի տեղակալ, իսկ 1937–38-ին՝ նախագահ: Միաժամանակ (1935–37)՝ Ադրբ. ՍՍՀ սոցիալական ապահովության ժողկոմ, 1938-ից՝ Ադրբ. ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով: ԿԱՎ, պլաստիկությամբ օժտված նստված– քային ապար, որի մեջ գերակշռում են 0,01 i/ /–ից փոքր մասնիկները: Պլաստի– կությունը Կ–ի՝ շրի հետ պլաստիկ զանգ– ված առաջացնելու հատկությունն է: Այդ զանգվածը պահպանում է ճնշման տակ իրեն հաղորդած ցանկացած ձևը, իսկ թրծումից հետո՝ ստանում քարի ամրու– թյուն: Կ–ի քիմ. գլխավոր բաղադրամա– սերն են՝ Si02 (30–70%), AI2O3 (10– 40%) և H20 (5–10%), երկրորդական– ները՝ Ti02, Fe203, FeO, MnO, MgO են: Կ–ի բաղադրության մեջ կարևոր դեր են խաղում կավային միներալները՝ կաոլի– նիտը, մոնտմորիլոնիտը, հիդրոփայլար– ները: Ւոսռնուրդների մեծ պարունակու– թյան դեպքում Կ. փոխակերպվում է նըստ– վածքային այլ ապարների՝ կավավազ– ների, մերգելների: Կ. և կավային թերթա– քարերը կազմում են երկրակեղևի նըստ– վածքային բոլոր ապարների կեսից ավե– լին: Կ. առաջանում է սիլիկատային տար– բեր ապարների հողմահարումից (էլյու– վիալ Կ.), հողմահարման նյութերի՝ ջրա– վազաններում վերանստեցման ճանա– պարհով (լճային և ծովային Կ.), ջրահոս– քերի հուներում (ալյուվիալ, պրոլյուվիալ Կ.) և սառցադաշտերի միջոցով (մորենա– յին Կ.): Կ. ունի գործնական խոշոր նշա– նակություն (օգտագործվում է թղթի, ռե– տինի, պլաստմասսայի, օծանելիքի ար– տադրության մեջ, մետալուրգիայում, ար– դյունաբերության այլ ճյուղերում) և ար– դյունահանվում է շատ մեծ քանակու– թյամբ: Կ–ից պատրաստում են կոպիտ խեցեգործական իրեր (ամանեղեն, խո– ղովակներ, աղյուս, կղմինդր ևն), պլաս– տիկ տեսակներից՝ անոթներ, արձանիկ– ներ, քանդակների բնօրինակներ, որոնք կամ կերտվում են այլ նյութով (բրոնզ, մարմար, բազալտ, ճենապակի ևն), կամ թրծվում (տես Խեցեգործություն): Կ–ի փափկությունը քանդակագործին հնարա– վորություն է ընձեռում հասնելու արտա– հայտչականության բազմազանության: Ըստ կարևորության, կազմության և տեխ. պահանջների բնույթի առանձնացվում է Կ–ի չորս խումբ՝ կոպիտ–կերամիկական, հրակայուն և դժվարահալ, կաոլիններ, մոնտմորիլոնիտային: Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Ուկրաինա, Ուրալ, Ղրիմ, Ադրբեջան, Վրաստան), Մեծ Բրիաանիա– յում, ՉՍՍՀ–ում, ԳԴՀ–ում, ԱՄՆ–ում, Իտա– լիայում: Սովետական Հայաստանում լայնորեն տարածված են Կ–ի տարբեր տե– սակներ:
ԿԱՎԱԲԱՏԱ Ցասունարի (11.6.1899,Օսա– կա –16.4.1962, Զուսի), ճապոնացի գրող: ճապոնիայի արվեստների ակադեմիայի անդամ (1953): Առաջին նշանակալի ստեղ– ծագործությունը «Իձուցի պարուհին» (1926) քնարական պատմվածքն է: Կ–ի գեղարվեստական ոճի յուրահատկությու– նը դրսևորվել է «Ձնե երկիր» (1937), «Հազարաթև կռունկը» (1951, ճապոնա– կան արվեստների ակադեմիայի մրցա– նակ) վիպակներում: «Լեռան հառաչը» (1953), «Հին մայրաքաղաքը» (1961) վե– պերն աչքի են ընկնում ներքին քնարա– կանությամբ: 1968-ին Կ–ին շնորհվել է նոբելյան մրցանակ: Երկ. Հազարաթև կռունկը, Ե., 1978: Գրկ.AjienceeB B. Ո., KaBa6aTa Hey– HapH. Eh6ji. yKa3aTejib, M,, 1973.
ԿԱՎԱԴ I (ծն. թ. անհտ.–531), պարսից արքա 488–496-ին և 499-ից: Սասանյան– ների դինաստիայից: Տոհմային ավագա– նու ազդեցությունը թուլացնելու նպատա– կով օգտագործել է նրանց միջև եղած տոհ– մային հակամարտությունը և դաշնակցել մազդակյանների հետ: Ազնվականները 496-ին բանտարկել են Կ. I-ին և գահ բարձրացրել եղբորը՝ Զամասպին: Կ. I փախել է հեփթաղների մոտ և 499-ին նը– րանց օգնությամբ վերագրավել գահը: Հայաստանը Բյուզանդիային հակադրելու համար 502-ին ճանաչել է հայ եկեղեցու անկախությունը: 502-ին պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը տևել է մի քանի տարի: Կենտրոնական իշխանու– թյանը սպառնացող մազդակյան շարժման հետագա տարածումը կասեցնելու նպա– տակով 528-ից սկսել է շարժման մասնա– կիցների զանգվածային կոտորածը: 527-ին նոր պատերազմ է սկսել Բյուզանդիայի դեմ, որը շարունակվել է նրա մահից հետո էլ: Կառավարման վերջին շրջանում նա– խաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք իրականացրել է որդին՝ խոսրով I Անուշիրվանը: Ն. Այւզամանյան
ԿԱՎԱԼԵՐՈՎԻՉ (Kawalerowicz) Եժի (ծն. 19.1.1922, Գվոզդեց, Ուկրաինա), լեհ կի– նոռեժիսոր և սցենարիստ: Ավարտել է Կրակովի կինոինստիտուտը (1946) և Գե– ղեցիկ արվեստների ակադեմիան (1948): 1955–68-ին ղեկավարել է «Կադր» ստեղ– ծագործական միավորումը: 1966-ից լեհ Ե. Կավալերովիչ կինեմատոգրաֆիստների միության նա– խագահն է: Կ–ին առաջին հաջողությունը բերել է «Ցելյուլոզ» (1954, սովետական էկրաններում՝ «Կյանքի ճանապարհը») և «Փռյուգիական աստղի ներքո» (1954) դիլոգիան՝ նվիրված լեհ աշխատավորու– թյան դասակարգային ինքնագիտակցու– թյան արթնացմանն ու պայքարին: Սուր արկածային ոճով նույն թեման է շոշափում «Ստվեր» (1956, սովետական էկրաննե– րում՝ «Ո՝վ է նա») ֆիլմը: Պատերազմի ողբերգական հետևանքների մասին է պատմում «Մեծ պատերազմի իսկական վերջը» (1957, սովետական էկրաններում՝ «Դա չի կարելի՜ մոռանալ») կինոնկարը, Կադր «Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց» կինոնկարից (1961), ռեժիսոր՝ Ե. Կ ա վ ա– լերովիչ իսկ «Գնացք» (1959), «Մայրապետ Իոհան– նան ի հրեշտակաց» (1961) և «Փարավոն» (1965) ֆիլմերը հոգեբանական–փիլիսո– փայական բնույթի աշխատանքներ են: ԼԺՀ պետ. մրցանակի դափնեկիր է (1950, 1955): է. Մանուկյան
ԿԱՎԱԼԻԵՐԻ (Cavalieri) Բոնավենտուրա (1598, Միլան -–1647, Բոլոնիա), իտալա– ցի մաթեմատիկոս: Գ. Գալիլեյի հանձ– նարարականով 1629-ից զբաղեցրել է Բո– լոնիայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնը: «Երկրաչափություն» աշխատու– թյունում (1635) մշակել է մակերեսներ և ծավալներ որոշելու նոր, այսպես կոչված, «անտրոհելիների» մեթոդը: Կ. անտրդհե– լիներ անվանում էր հարթ պատկերի մի– մյանց զուգահեռ լարերը և մարմնի մի– մյանց զուգահեռ հարթ հատույթները: Մու– ծել է անտրոհելիների «ամբողջական գու– մար» հասկացությունը: Երկու «ամբողջա– կան գումարների» անտրոհելիների հա– րաբերությունը դարձավ երկու որոշյալ ինտեգրալների հարաբերության սաղմնա– յին ձև: Կ–ի աշխատանքները մեծ դեր են խաղացել անվերջ փոքրերի հաշվի կազ– մավորման առաջին փուլում: