Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նույն թվականից դասավանդում է Ադրբե– ջանի կոնսերվատորիայում (1959-ից՝ պրոֆ., 1949–53-ին՝ դիրեկտոր): 1953-ից Ադրբ. ՄԱՀ կոմպոզիտորների միության նախագահն է, 1962-ից՝ ԱԱՀՄ կոմպոզի– տորների միության քարտուղար: Սովե– տական երաժշտության նվաճումներից են նրա «Յոթ գեղեցկուհի» (Նիզամիի մոտիվ– ներով, բեմ.՝ 1952, Բաքու) և «Ամպրոպի արահետով» (բեմ.՝ 1958, Լենինգրադի Ա. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոն, լենինյան մրցանակ, 1967) բա– լետները: Կ–ի ճանաչված այլ գործերից են՝ «Վաթան» («Հայրենիք», համահե– ղինակ՝ Ջ. Հաջին, 1945, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946) օպերան, երեք սիմֆո– նիաները (1943, 1946, հատկապես՝ 3-րդ, 1965), «Յոթ գեղեցկուհի» և «Ամպրոպի արահետով» բալետների սյուիտները, «Լեյ– լի և Մեջնուն» սիմֆոնիկ պոեմը (1947, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1948), «Դոն Կի– խոտ» սիմֆոնիկ գրավյուրմւն (1960): Դրել է նաև կանտատներ, օրատորիաներ, սոնատներ, ռոմանսներ: Գրկ,Kapa<mqeBa JI., Kapa KapaeB, M,, 1968; Kapa KapaeB. EH6jinorpa4)HH, Eaicy, 1969. Է.Աբասովա

ԿԱՐԱԵՎ (Կարայան) Ռուբեն Հովսեփի (ծն. 1.16.1908, Թիֆլիս), հայ սովետական էլեկտրատեխնիկ: Տեխ. գիտ. դ–ր (1959), պրոֆեսոր (1961): Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստ–ը (1930): Մաս– նակցել ԷՌիոնի ՀԷԿ–ի, Զագէս–ի շինարա– րությանը, 1944–60-ը աշխատել է Մոսկ– վայի էներգետիկայի ինստ–ում: 1960-ից աշխատում է Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստ–ում, որպես ամբիոնի վարիչ: Աշխատություն– ները վերաբերում են տեսական էլեկտրա– տեխնիկայի հարցերին: Երկ. IlepexoflHbie npoijeccM b Jimraax 6ojii>- inoii npoTHHceHHocTH, M.–JI., 1963; SjieKTpH- ^ecKHe cera h 3HeprocncTeMbi (coaBTop C. 71. Bojio6pwHCKiffl), 2tM., 1967.

ԿԱՐԱԹՈՒՇ, Ղ արաթուշ, գյուղԱրևմըտ– յան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում: 1909-ին ուներ 20 տուն հայ և 21 տուն թուրք բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիր– ճում:

ԿԱՐԱԻՄԵՐԵՆ, կարաիմների լեզուն: Պատկանում է թյուրքական լեզվաընտա– նիքի ղփչաղյան խմբին: խոսվում է Ուկ– րաինայի և Լիտվայի որոշ շրջաններում, ինչպես նաև Լեհաստանում: Ունի հս., հվ. և Ղրիմի բարբառային տարբերակներ: Շարահյուսությանը բնորոշ է սլավ, լե– զուների ազդեցությունը (որոշիչ–որոշյալի համաձայնություն՝ թվով և հոլովով, բա– ռերի համեմատաբար ազատ դասավորու– թյուն են): Կրոնական տեքստերի, աշ– խարհիկ գրականության և ժող. բանա– հյուսության համար օգտագործել է (1840-ից) հին հրեական, լատ. ու սլավ, գրեր:

ԿԱՐԱԼՏԱՆ (Կ ա ր ա լ ո վ) Հովսեփ Արւոեմի (ծն. 1.2.1897, Թիֆլիս), հայ սո– վետական նկարիչ: ՀՍՍՀ վասա. նկարիչ (1967): Սովորել է Թիֆլիսի նկարչական դպրոցում (1914–16) և Մոսկվայի բարձ– րագույն Դեղարվեստա–տեխնիկական ինստ–ում (1936–40): Ապրել և ստեղծա– գործել է Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվա– յում, 1953-ից՝ հաստատվել Երևանում: Կ–ի ժանրային պատկերներն արտացո– լում են հին Թիֆլիսի և Աագարեջոյի ան– կյունները, մարդկանց նիստ ու կացը, աշխատանքային առօրյան: Կ–ի արվեստին հատուկ են մեղմ քնարական վերհուշը, ֆիգուրների անշարժ, կայուն դիրքավո– րումները, զուսպ արտահայտչականությու– նը («Դեպի քաղաք», 1958, «Հանգիստ ճանապարհին», 1959): Մոսկվայի հայկ. պետական դրամատիկական ստուդիա– յում ձևավորել է Դ. Մունդուկյանի «Քան– դած օջախ»-ը (1935, ռեժ. Ռ. Սիմոնով): Ստեղծել է պլակատներ («Լենին», 1956, «Արդյունաբերական էլեկտրականությու– նը տրված է ժամկետին», 1957), ձևավորել գրքեր, զբաղվել մանկավարժությամբ; Հ.Կարալյան. «Մառանի մոտ*- (1969, մասնավոր հավաքածու, Երե– վան) Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1967), Մոսկվայում և Նովո– սիբիրսկում (երկուսն էլ՝ 1969-ին):

ԿԱՐԱԻԱՆ (Կա րախանյան) Լեոն Միքայելի (20.1.1889, Թիֆլիս–20.9.1937), սովետական պետական գործիչ, դիվանա– գետ: ՍՄԿԿ անդամ 1904-ից: 1910–15-ին սովորել և ավարտել է Պետրոգրադի հա– մալսարանի իրավաբանական ֆակուլտե– տը: Հեղափոխական գործունեության հա– մար ձերբակալվել է և աքսորվել Տոմսկ (1915): Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ակտիվորեն մասնակցել է սովետների կազմակերպմանը Իրկուտս– կում: Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է Պետրոգրադի ռազմահե– ղափոխական կոմիտեի անդամ: 1917-ից անցել է դիվանագիտական ծառայության: 1917-ի նոյեմբերին և 1918-ի սկզբին Բրեստ–Լիտովսկում Գերմանիայի հետ բանակցությունների ժամանակ սովետա– կան պատվիրակության քարտուղարն էր: 1918-ի մարտից՝ Արտաքին գործերի ժող– կոմի տեղակալ, ղեկավարում էր արևել– յան քաղաքականությունը: Մովետական կառավարության հանձնարարությամբ բանակցություններ է վարել Պարսկաս– տանի, Աֆղանստանի, Բուխարայի ու Ւփ– վայի հետ և կնքել դիվանագիտական հա– րաբերությունները վերականգնելու պայ– մանագրեր: 1918-ի հոկտ. 18-ին Վ. Ի. Լենինի հետ ստորագրել է ժողկոմխորհի դեկրետը հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաև ՌՍՖՍՀ և Հայաստա– Լ. Մ. Կարախան Ի. Պ.Կարախանյան նի միջև դիվանագիտական հարաբերու– թյուններ հաստատելու ու Սովեաական Ռուսաստանից դիվանագիտական առա– քելություն Հայաստան ուղարկելու վե– րաբերյալ փաստաթղթերը: 1919-ին մաս– նակցել է Կոմինտերնի I կոնգրեսի կազ– մակերպմանը, ընտրվել նրա գործադիր կոմիտեի անդամ: 1921-ին նշանակվել է

ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեհաս– տանում, 1923–27-ին՝ Չինաստանում: 1927–34-ին եղել է ՍՍՀՄ արտաքին գոր– ծերի ժողկոմի տեղակալ, 1934–37-ին՝ ՍՍՀՄ դեսպան Թուրքիայում: Քանիցս ընտրվել է ԱՍՀՄ ԿԳԿ–ի անդամ, ինչպես նաև ՍՄԿԿ XV, XVI, XVII համագումարնե– րի պատգամավոր: Գրկ. Լիլոյան Հ. Ց., Սովետական ա– կանավոր դիվանագետը, Ե., 1978: Հ.Լիւոյան

ԿԱՐԱՒԱՆ, գետ Հայկական հրաբխային բարձրավանդակում, Կարսի սարահար– թում: Ախուրյան գետի աջ վտակը: Երկա– րությունը մոտ 58 կԱ է (ՀՍՍՀ սահմաննե– րում՝ 12 կւէ) Սկիզբ է առնում Եղնախաղի լեռնաշղթայի հվ–արլ. լանջից, մոտ 3000 Վ բարձրությունից: Հոսում է դեպի հվ–արլ., ընդունում աղբյուրների ու ճահիճների ջրերը, դուրս գալիս ՀՍՍՀ սահմաններից, հոսում հվ., կրկին մոտենում ՀՍՍՀ սահ– մանին և Բայանդուր գյուղից հվ. միանում Ախուրյանին: Սնումը ձնաանձրեային է, հորդանում է հունիսին:

ԿԱՐԱՄԱՆ ՏԱՆ Իսահա1յ Պողոսի [ծն. 10.6.1921, գ. Գեաաշեն (Ադրբ. ՍՍՀ Իոսնլարի շրջանում)], Փառքի երեք աս– տիճանի շքանշանների ասպետ (9.3. 1944, 26.6.1944, 31.5.1945): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Հայկական 89-րդ (Թաման– յան) դիվիզիայի կազմում (1942-ի օգոս– տոսից), եղել է ականանետային հաշվար– կի հրամանատար, գնդի դպրոցի պետի տեղակալ: Փառքի շքանշաններին արժա– նացել է Կերչի և Սևաստոպոլի ազատա– գրման, Օդերի գետանցման ժամանակ ցուցաբերած հերոսության համար: Պար– գևատրվել է նաև Հայրենական պատերազ– մի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով: Զորացրվել է 1962-ին: Ս. Մատիշկիհ

ԿԱՐԱԻԱՆՏԱՆ Հովսեփ Հովակիմի [21.5. 1878, գ. Վողան (Իրան)–31.1.1931, Լե– նինական], պրոֆեսիոնալ հեղափոխա– կան, հրապարակախոս, մանկավարժ: ՍՄԿԿ անդամ 1910-ից: Մովորել է էջմիած– նի Գևորգյան և Մոսկվայի Լազարյան ճե– մարաններում: Դասախոսություններ է լսել Պետերբուրգի համալսարանի իրա– վաբանական ֆակուլտետում: Տիրապեւոել է ութ լեզվի: Ուսանողական տարիներին