գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով:Բնությունը: Կարելական ԻՍՍՀ–ն գտնըվում է ՍՍՀՄ եվրոպական մասի հսարմ–ում: Մակերեույթը բլրավետ հարթավայր է՝ ցայտուն արտահայտված սառցադաշտային հետքերով:Մակերեույթի առավել բարձրադիր մասը արմ–ում և հսարմ–ում Մանսելկյա լեռն է (578 մ) և Արևմըտա–Կարելական բարձրությունը (417 /):Սպիտակ ծովի ափերին շատ են ծոցերն ու ծովախորշերը: Օգտակար հանածոներից կան շինանյութեր, երկաթ, փայլար: Կ–ում ձմեռը երկարատև է, համեմատաբար մեղմ, ամառը՝ զով, օդի հարաբերական խոնավությունը՝ բարձր: Հուլիսի միջին ջերմաստիճանը 14–16°C է, փետրվարի–նը՝ – 9°Օից –13°C: Տարեկան տեղում–ները հվ–արմ–ում 600 մլ են, հս–ում՝ 400–500 մմ: Վեգետացիոն շրջանը 70–125 օր է: Նշանավոր են Կեմ, Վիգ, Կերետ, Վոդլա, Սունա, Շույա գետերը, որոնք կարճ են, ջրառատ, ունեն զգալի անկում: Գետերն օգտագործվում են հիդրոէներգիայի ստացման և լաստառաքման համար: Կ.ունի 40 հզ. լիճ, որոնց թվում Լադոգան և Օնեգան: Հողերը պոդզոլային, ճահճապոդզոլային և ճահճային են: Հանրապետության տարածքի 50% –ը, անտառածածկ է, 18% –ը՝ ճահճապատ, որտեղ տորֆի պաշարները կազմում են 4 մլրդ տ: Կենդանական աշխարհը բազմազան է:
Բնակչությունը: Բնիկները կարեչներն են, բնակվում են նաև ռուսներ, բելոռուսներ, ուկրաինացիներ, ֆիններ և այլք:Միջին խտությունը 1 կմ2 վրա 4,2 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 78% խոշոր քաղաքներն են Պետրոզավոդսկը,Սորտավալան, Կեմը, Կոնդոպոգան, Բելոմորսկը, Սեգեժան, Մեդվեժիեգորսկը: Պատմական ակնարկ: Կ–ի տերիտորիայում մարդու բնակության հնագույն հետքերը վերաբերում են մոտավորապես մ. թ. ա. VI հազարամյակին: Ժայռապատկերները վկայում են, որ մ. թ. ա. III–II հազարամյակներում այստեղի բնակիչները հիմնականում զբաղվել են ձկնորսությամբ և որսորդությամբ: Մ. թ. ա. I հազարամյակի կեսին սկզբնավորվել են երկաթե գործիքների արտադրությունը, անասնապահությունն ու հողագործությունը: Մ. թ. I հազարամյակի վերջին Կարելական պարանոցը և Հս. Մերձլադոգյան շրջանները բնակեցված են եղել կարելներով, որոնց մի մասը մ. թ. II հազարամյակի սկզբին տեղաշարժվել է դեպի Սպիտակ ծովի ափերը: IX դարից մինչե XII դ. սկիզբը Կ–ի տերիտորիան Կիեյան Ռուսիայի կազմում էր, իսկ նրա մասնատումից հետո՝ XII դ. ենթարկվեց Նովգորոդին:XII –XV դդ. տեղի ունեցավ անցումը նախնադարյան համայնական հասարակարգից ֆեոդալական հարաբերյոթյունների (այդ ժամանակ հիմնականում ձևավորվեց կարելական ազգությունը): XII–XIII դդ. Կ–ի վարչական կենտրոնը դարձավ Կորելա (Պրիօզյորսկ) քաղաքը:
XIII դ. շվեդները զավթեցին Կ–ի մի մասը և կառուցեցին Վիբորգ ամրոցը (1293): Վիբորգի և Սայմա լճի շրջանում ապրող կաբելները կտրվեցին Կ–ի հիմնական տերիտորիայից: Վերջինս 1478-ին, նովգորոդյան հողերի հետ, մտավ Ռուսական պետության կազմի մեջ: 1617-ին Ռուսաստանը հարկադրված Շվեդիային թողեց Կարելական պարանոցը, 1721-ի Նիշտադյան հաշտության պայմանագրով ետ ստացավ: XVIII դ. Կ–ի զգալի մասը մտավ Պետերբուրգի, ապա Նովգորոդի նահանգի մեջ, 1784-ին ստեղծված Օլոնեցի նահանգը (կենտրոնը՝ Պետրոզավոդսկ) 1796-ին վերացվեց, վերականգնվեց 1801-ին: Կ–իմնացած տերիտորիան մտավ Վիբորգի և Արխանգելսկի նահանգների մեջ: XVIII դ.2-րդ կեսից Կ–ում զարգացան կապիտալիստական հարաբերությունները: 1861-ին ճորտատիրական իրավունքի վերացումից հետո երևան եկան փայտամշակման գործարաններ, աճեց արդ. և սեզոնային բանվորների քանակը: 1905–07-ի հեղափոության ժամանակ Պետրոզավոդսկում տեղի ունեցավ գործադուլ, 1906-ի գարնանը ստեղծվեց ս–դ. խմբակ, իսկ 1907-ին՝ ՌՍԴԲԿ կոմիտե: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Կ–ում առաջացան սովետներ: Կ–ում սովետական իշխանություն հաստատվեց 1917-ի նոյեմբեր-1918-ի ապրիլին: Սակայն հս. Կ. զավթեցին ինտերվենտները: 1920-ի Փետրվարմարտին կարմիր բանակը ազատագրեց ամբողջ Կ.: 1920-ի հունիսի 8-ին Համառուսաստանյան Կենտգործկոմի դեկրետով ստեղծվեց ինքնավար մարզ՝ Կարելական աշխատանքային կոմունա: 1921-ի սեպտեմբերին ստեղծվեց ՌԿ(բ)Կ–ի Կ–ի մարզային կոմիտե: Կ–ի ժոդ. տնտեսու–