Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Հայ բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում:

ԿԱՐՄՐԻՔ, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կիս– կիմ գավառում, ճորոխ գետի աջ ափին: 1914-ին ուներ 1140 (170 տուն) բնակիչ: Զբաղվում էին հողագործությամբ, անաս– նապահությամբ, այգեգործությամբ: Կար երկսեռ դպրոց՝ երկհարկանի քարակերտ շենքով, եկեղեցի (Ս. Հայր Հովսեփ): 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել և աքսոր– վել են Միջագետք: ճանապարհին նրանք գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են: Փրկվել են ընդամենը 20 կին և երեխա, որոնք 1919-ին «Տայք» միության շանքե– րով փոխադրվել են Կովկաս և Ուկրաինա: Կ. այժմ ավերակ է: Թ. Գևորգյան ԿԱՐՄ՛ՐՈՒԿ (լատ. morbilli), սուր վարակիչ հիվանդություն. ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, թունավորման երևույթ– ներով, վերին շնչուղիների և աչքերի լոր– ձաթաղանթների կատարով, ինչպես նաև բծավոր–պապուլային ցանով: Կ. երկրա– գնդի վրա ամենատարածված վարակիչ հիվանդությունն է: Կ–ով կարող են հի– վանդանալ բոլոր տարիքի մարդիկ, բայց առավել հաճախ հիվանդանում են 1–4 տարեկանում, մինչև 6 ամսականը՝ հազ– վադեպ, մինչև 3 ամսականը, որպես կա– նոն, չեն հիվանդանում: Վարակի աղբյու– րը հիվանդ մարդն է: Վարակը փոխանց– վում է օդա–կաթիլային ճանապարհով: Հիվանդը շրջապատի համար վտանգա– վոր է նախանշանային շրջանում և ցանի դուրս գալուց հետո 4 օրվա ընթացքում, բարդության դեպքում այն կարող է շա– րունակվել ևս 5 օր: Հիվանդության հա– րուցիչը վիրուսն է, որն անկայուն է ար– տաքին միջավայրում, արագ ոչնչանում է արևի և ուլտրամանուշակագույն ճա– ռագայթների ազդեցությունից: Կ. ընթա– նում է 4 շրջանով, գաղտնի շրջա– ն ը տևում է 9–10 օր, երբեմն՝ 21 օր: Բարձրանում է մարմնի ջերմությունը մինչև 38–39°C, իսկ երբեմն առաջանում են աչքերի շաղկապենու և քթի լորձաթա– ղանթի բորբոքային, ինչպես նաև հարբու– խի երևույթներ, հաճախակի փռշտոց, որը երբեմն ուղեկցվում է քթային արյունա– հոսությամբ: Աչքերը դառնում են վարդա– գույն, արյունով լցված, խոնավ, կոպերն այտուցվում են, առաջանում է լուսավա– խություն, հազը սաստկանում է, շնչառու– թյունը կոշտանում: Նախանշան ա~ յ ի ն (սկզբնական կամ կատարային) շ ր ջ ա ն ու մ այտերի լորձաթաղանթի վրա, աղորիքների դիմաց երևան է գալիս յուրահատուկ ցան՝ էնանթեմա, այսպես կոչված, Բելսկու–Ֆիլատովի–Կոպլիկի ախտանշան [այն նկարագրող ռուս գիտ– նականներ Ա. Պ. Բելսկու (1890), Ն» Ֆ. Ֆի– լատովի (1895) և չեխ բժիշկ K Կոպլիկի (1896) անուններով]: Հիվանդագին երե– վույթները բուռն են արտահայտվում ց ա– նի շրջան ու մ, ջերմությունը բարձ– րանում է մինչև 40°C, նախանշանային շրջանի ախտանշաններն ավելի են սաստ– կանում: Կ–ային ցանը նման է բրնձի հա– տիկների մեծության անհավասար բծերի, որոնց մակերեսը երբեմն մաշկից բարձրա– նում է և անհարթ է, սեղմելիս անհետա– նում են, իսկ որոշ տեղերում ձուլվում միմյանց: Որպես կանոն, ցանը սկզբում առաջանում է ականջների ետևում և տա– րածվում ճակատի, կոպերի, քթի, այտերի, շրթունքների վրա՝ ընդգրկելով ամբողջ դեմքը: Հետևյալ օրը ցանն աստիճանա– բար տարածվում է վերին վերջույթների, կրծքի և որովայնի, իսկ երրորդ օրը՝ ստո– րին վերջույթների մաշկի վրա: Առող– ջացման շրջան ու մ ցանը նույն կարգով էլ սկսում է աստիճանաբար ան– հետանալ, որը տևում է 5–8 օր՝ թողնելով մաշկի վրա նուրբ թեփ: Կ., հատկապես վաղ հասակի երեխաների մոտ, հաճախ ուղեկցվում է բարդություններով, որոնք կարող են նույնիսկ հիվանդին մահվան հասցնել: Առավել հաճախ արձանագրվում է թոքերի բորբոքումը, որով պայմանա– վորվում է Կ–ից մահվան դեպքերի 90% –ը: Բարդություններ են առաջանում նաև ստա– մոքս–աղիքային և կենտրոնական նյար– դային համակարգերում: Կ–ից հետո առա– ջացած անընկալունակությունը բացար– ձակ և ցմահ է, հիվանդացման կրկնակի դեպքերը հազվադեպ են: Բ ու ժ ու մ ը հիմնականում տարվում է տնային պայմաններում, հոսպիտալաց– նում են միայն ծանր հիվանդներին: Ան– կողնային ռեժիմ, հատուկ խնամք, վի– տամիններով հարուստ, լիարժեք սնունդ, գամմա–գլոբուլինի օգտագործում: Գամմա– գլոբուլին ստացած երեխաների անընկա– լունակությունը կարճատև է, իսկ եթե հի– վանդանում են Կ–ով, ապա հիվանդու– թյունն ընթանում է շատ թեթև: Կ–ի դեմ պլանային պատվաստումը Սովետական Միությունում պարտադիր է: Պատվաստու– մը կատարում են 10 ամսականից մինչև 8 տարեկան՝ մինչ այդ Կ–ով չհիվանդացած երեխաներին: Հայաստանում այդ աշխա– տանքները տարվում են 1964-ից: Գրկ* Ալեքսանյան Ա. Բ., Ինֆեկ– ցիոն և վիրուսային հիվանդությունների էպի– դեմիոլոգիան և պրոֆիլակտիկան, Ե., 1975: IX. Զաքարյան

ԿԱՐՆԻՏԻՆ, y-ui մին ա–{3-օ ք ս ի կ ա– րագաթթվային* բետաին (CH3)3NCH2CH(0H)CH2C02-, բյուրեղա– յին միացություն է՝ հիմնային հատկու– թյուններով: Լավ լուծվում է ջրում և սպիր– տում, մոլ. զանգվածը 161,21 է, հալ. ջեր– մաստիճանը՝ 195–197°C (քայքայվելով): Հիմնականում պարունակվում է կենդանի– ների մկաններում [որտեղից Վ. Ս. Գուլևիչը առաջին անգամ (1905) անջատել է], ինչ– պես նաև բակտերիաներում ու բույսե– րում: Օրգանիզմում մասնակցում է ճար– պային փոխանակմանը: Որոշ միջատների աճման գործոն է և կերաբաժնի անհրա– ժեշտ բաղադրամաս, որի պատճառով դասվում է վիտամինների շարքում (վի– տամին Bt):

ԿԱՐՆՈ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման պատ– կանում է «կը» ճյուղին, ըստ բագմահատ– կանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ. խմբակցության Փոքր Ասիայի կամ արմ. բարբառախմբին: Խոսվել է Կարսի և Կաբինի շրջաններում, այժմ խոսվում է Լենինականում ու մերձակա շրջաններում և Վրաց. ՍՍՀ–ի Ախալցխա, Ախալքալաք, Բոգդանովկա շրջկենտրոններում և հա– րակից հայախոս գյուղերում: Բաղաձայ– նական համակարգը քառաստիճան է (բ’, բ, պ, Փ): Ո–ից առաջ հանդիպում է նաև հ>ֆ ՓոՓոխությունը (հող>ֆօղ): Կ. բ–ի ձայնավորներն են ա, ը, է, օ, ու, ի [որոնք ենթարկվում են մասնակի հնչյունափոխու– թյան՝ ա>է, ռ (անել>էնէլ, ասել>ըսէլ) են] և ա, ու, օ (միայն Փոխառյալ բառե– րում): Հոգնակիի մասնիկներն են՝ էր, նէր, ստան, էստան, ք, իք, դիք, վըտիք, վի, վընէր, անք, դանք, էեք, օնք: Ունի անվանական 4 հոլովաձև (բացառականը՝ էն, էցէն, գործիականը՝ օվ վերջավորու– թյամբ), 7 հոլովիչ (ի, ու, օջ, օր, վա, ան, ց): Գոյականը անորոշ առման դեպքում ստանում է մ անորոշ հոդը, որը ետադաս է (օրինակ՝ մատիտըմ): Անձնական դերա– նուններն են՝ յէս, դու, էն (ան, անիկ), ինքը, մէնք, դուք, էնօնք, յիրանք, ցուցա– կաններն են՝ էս, էդ, էն, աս, ադ, ան, իսի, իդի, ինի, իսիկ, իդիկ, ինիկ, էսիկ, Էդիկ, էնիկ: Իբրև ստացական գործածվում է անձնական դերանունների սեռական հոլովը (իմիս, քուգիդ, իմօնցըս, քուգօն– ցըդ են): Բայական համակարգում առկա է 6 դերբայ: Բայն ունի երեք լծորդություն (էլ* ալ, իլ), 4 եղանակ (սահմանական, ըղձական, հարկադրական, հրամայա– կան): Ըղձականի ժամանակաձևերը կազ– մությամբ և իմաստով նման են ժամանա– կակից արևելահայ գրականին: Սահմա– նականի անկատար ներկան և անցյալը կազմվում են ըղձականի ժամանակաձևե– րից՝ կը մասնիկի ետադաս հարադրու– թյամբ (ձայնավորով սկսվող փայերը կ կամ գ են ստանում նաև սկզբից՝ կուդէմ կը, գուզէմ կը, գուքամ գը): Գրկ.Մկրաչյան Հ.Մ., Կարնո բար– բառը, Ե., 1952: Հ. Մկրաչյան

ԿԱՐՆՈ ԴԱՇՏ, Արևմտյան Հայաստանում: Տես էրզրումի դաշտ:

ԿԱՐՆՈ&ԻՆ (< լատ. carnosus – մսային, carno – միս), C9H14N4O3, դիպեպտիդ, կազմված է (3-ալանին և Լ–հիստիդին ամի– նաթթուներից: Մոլ. զանգվածը 226,2 է, բյուրեղանում է անգույն ասեղների ձևով, ջրում լավ է լուծվում, չի լուծվում սպիր– տում: Պարունակվում է ողնաշարավոր կեն– դանիների կմախքային մկաններում (200– 400 մգ%), մարդկանց մոտ՝ 100–150 մգ% : Կ. առաջինը հայտնաբերել է Վ. Ս. Գուլևի– չը՝ մսի մզվածքում (1900): Կ. մասնակցում է կմախքային մկաններում ընթացող կեն– սաքիմիական պրոցեսներին, սակայն նրա կենսաբանական դերը վերջնականա– պես բացահայտված չէ: Նյարդա–մկանա– յին մեկուսացած պատրաստուկը ողողող հեղուկին Կ. ավելացնելիս վերականգնը– վում են հոգնած մկանի կծկումները:

ԿԱՐԾԻ, քաղաք, Ուզբեկական ՍՍՀ Կաշ– կադարյայի մարզի կենտրոնը: Գտնվում է Կարշի օազիսի կենտրոնում, Կաշկա– դարյա գետի աէիին: 95 հզ. բն. (1977):

ԿԱՐՈԼԻՆԱ», համա գերմանական օրենս– գիրք, կազմվել է 1532-ին (կոչվում է կայսր Կարլոս V-ի անունով): 219 հոդվածների մեծամասնությունը վերաբերում էր քրեա– կան իրավունքին ու քրեական դատավա– րությանը: <Կ.> պետ. իշխանության և