Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ–ում Կ. լայն տարածում է գտել 1961-ից: Ամեն տարի անց են կացվում երկրի առաջնության մրցումներ: Կ. ընդ– գրկված է ռազմատեխնիկական մարզա– ձևերի սպարտակիադայի ծրագրում: Հա– յաստանում Կ. մարզաձևով զբաղվում են 1963-ից, հանրապետական առաշին առաջնությունը անցկացվել է 1964-ին, Երևանում: Հայ մարզիկներից հայտնի են ՍՍՀՄ չեմպիոններ, ՍՍՀՄ սպորտի վար– պետներ է. Սրապիոնյանը, Ս. Բայբուրթ– յանը, Ա. Խաչատրյանը:

ԿԱՐՏՈՖԻԼ (Solanum), մորմազգիների ընտանիքի պալարապտղավոր բազմա– լքյա բույսերի ցեղ: Հայտնի է վայրի և կուլ– տուրական մոտ 200 տեսակ, որոնք աճում են առավելապես Հյուսիսային և Կենտ– րոնական Ամերիկայում: Հայրենիքը Հա– րավային Ամերիկան է (Չիլի, Պերու, Բո– լի վիա): Եվրոպայում Կ. սկսել են մշակել XVI դ. վերջերին, իսկ Ռուսաստանում՝ Պետրոս I-ի օրոք: Հայաստան է բերվեւ գրեթե նույն ժամանակաշրջանում: Մշա– կության մեջ հայտնի է 2 տեսակ: Հիմնա– կանում մշակվում էչիլիական Կ. (S. tuberosum): Մշակովի Կ. միամյա բույս է: Արմատային համակարգը թույլ է զարգացած, ցողունի բարձրությունը՝ 50–80 աէ, տերևները ընդհատվող կենտ Փետրաձև են, ծաղկաբույլը կազմված է 2–4 ոլորքներից, ծաղիկները՝ սպիտակ, կարմիր–մանուշակագույն, կապույտ–մա– նուշակագույն, պտուղը երկբուն հատա– պտուղ է՝ մանր սերմերով (1000 սերմի կշիռը՝ 0,5–0,6 գ): Կ–ի տարբեր գույնի և ձևի պալարը ձևափոխված ստորգետնյա ցողուն է: Պալարի վրա կան 3-ական բող– բոջով աչքեր: Ծիլն առաջանում է կենտրո– նական բողբոջից: Մայր պալարից առա– ջացած ցողունի ստորգետնյա մասի սաղմ– նային տերևածոցերից ձևավորվում է ստո– լոն (ստորգետնյա ընձյուղ): Ցուրաքան– չյուր ցողունի վրա առաջանում են 6–7 ստոլոն, որոնցից 3–4-ը առաջացնում են դուստր պալարներ: Կ. օգտագործվում է որպես պարեն, կեր, տեխ. նպատակների համար: Կ–ի պալարը պարունակում է մոտ 76,3% ջուր և 23,7% չոր նյութեր, այդ թվում՝ օսլա՝ 17,5%, շաքարներ՝ 0,5%, սպիտակուցներ՝ 1–2% , հանքային աղեր՝ 1 % , ինչպես նաև A, Bi, B2, B6, C, PP, K վիտամիններ: Պալարներում չոր նյութերի առավելագույն քանակը 36% է, օսլայի– նը՝ 29,4%, սպիտակուցինը՝ 4,6%: Կ–ի պալարներում և կեղևում լույսի ազդեցու– թյունից առաջանում են թունավոր նյու– թեր՝ գլիկոալկալոիդներ (սոլանին, չա– կոնին), որոնք եփելիս մասամբ լուծվում են ջրում: Կ. օսլայի և սպիրտի արտադրու– թյան հումք է, 1 ւռ 17,5% օսլա պարունա– կող Կ–ից ստացվում է 1,6 ց դեքստրին կամ 1,7 ց օսլա, ՛կամ 12 չ (40°) սպիրտ: Որպես կեր օգտագործվում են պալարնե– րը, փրերը, դիրտը և քուսպը: 100 կգ պալարը պարունակում է 29,5, իսկ փրերը՝ 12 կերային միավոր: Կ. բազմացվում է պալարներով (սելեկ– ցիայի նպատակներով՝ սերմերով): Զար– գացման փուլերն են՝ ծլում, կոկոնակա– լում, ծաղկում և հասունացում (փրերի բնական մահացում): Ըստ վեգետացիայի տևողության Կ–ի սորտերը լինում են. վա– Կարտոֆիլ, /.թփի վերգետնյա մասը, 2. ստորգետնյա ստոլոնները պալարներով և արմատները, 5. ճյուղը ծաղիկներով, ա. ծա– ղիկը» P* ծաղկի կտրվածքը, գ. պտուղը ղահաս՝ 70–80, միջավաղահաս՝ 80–90, միջահաս՝ 100–120, միջաուշահաս՝ 120– 130, ուշահաս՝ 135–150 օր: Պալարագո– յացման համար առավել նպաստավոր ջերմաստիճանը 11–17°C է, 6°Շ–ից ցածր և 23°Օից բարձր պալարի աճը խիստ դան– դաղում է: Գարնանային –3°C սառնա– մանիքներից փրերը ոչնչանում են, բայց հետո պալարի աչքերի քնած բողբոջը տալիս է նոր ծիլ: Աշնանային –3°Շ–ում փրերը ոչնչանում են, պալարը մնում է անվնաս: Կ. լավ բերք է տալիս փխրուն հողերում: Սննդանյութերի նկատմամբ պա– հանջկոտ է: Տնկելու համար ընտրում են 60–80 գրամանոց պալարներ: Տնկումից 20–25 օր առաջ սերմնանյութը լույսի տակ ծլեցնում են: Սերմնանյութի քանակը 2,5– 4,9 ա/հա է: Կ–ի դաշտը մշակում են 5–6 աէ խորությամբ երեսվար, օգոստոսի վեր– ջին–սեպտեմբերին՝ խորը վար (28–30 աէ), գարնանը՝ փոցխում և փխրեցում: Պարար– տացվում է գոմաղբով (20–40 ml հա), ազոտով (60–75 m/հա), ֆոսֆորով (60– 90 այ հա), կալիումով (90 կգ/հա): Սերմնա– նյութը ախտահանվում է ՏՄՏԴ պրեպարա– տով (3–4 ա Կ–ին՝ 5–6 կգ): Տնկում են կարտոֆիլացան մեքենաներով: Մոլախո– տերի դեմ պայքարում են հերբեցիդներով: Բերքը հավաքում են կարտոֆիլահան մե– քենաներով՝ փրերի չորանալուց հետո, եթե փրերը մնում են կանաչ՝ բերքահավա– քը պետք է ավարտել մինչև ցրտահարու– թյունը: ՀՍՍՀ–ում մշակվում է բոլոր շըր– ջաններում, շրջանացված են Լորիս, Պրիե– կուլսկի վաղահաս, Ստոլովեց –19 և Ստեփանավանսկի սորտերը: Ա. Մաթևոսյան

ԿԱՐՏՈՖԻԼԱՀԱՆ, պալարները հողից հա– նող և դաշտի մակերեսին փռող մեքենա: Քանդում է 1 կամ 2 շարք: Լինում է կցվող և տրակտորի վրա կիսահավաքվող տի– պերի: Կ–ի խոփերը հողը փորում են և կար– տոֆիլը թփի մնացորդների հետ միաժա– մանակ փոխանցում զտող օրգաններին, որոնք էլ պալարներն անջատում են մնա– ցած զանգվածից և փռում դաշտի մակերե– սին: Զտող օրգանները լինում են ամբար– ձիչային, թրթռացող և շպրտող: ՍՍՀՄ–ում արտադրվում են ԿՏՆ–2Բ, ԿՎՆ–2Մ, ՈԻԿՎ–2 մակնիշի Կ–ներ:

ԿԱՐՏՈՖԻԼԱՑԱՆ, կարտոֆիլի պալար– ներ տնկող մեքենա: Կան կոմբինացված Կ–ներ, որոնք պալարների անկման հետ միաժամանակ հող են մտցնում հատիկա– վորված հանքային պարարտանյութեր: Լինում են կցվող, տրակտորի վրա հավաք– վող (կախվող) և կիսակախվող տիպերի: Կատարում է հարթ և կատարային տըն– կում: Քառակուսի–բնացանի դեպքում պա– լարները տնկվում են բներում, որոնք դա– սավորված են քառակուսիների գագաթ– ներին: Տնկման խորությունը 6–14 աէ է: ՍՍՀՄ–ում արտադրվում են ԿԱՆ–90, ՄԱ6ա–4, ՍԿՄ–6, ՍԿՍ–4, ՍԿՍ–4-1 մակ– նիշի մեքենաներ:

ԿԱՐՐԱՐԱ (Carrara), քաղաք Կենտրոնա– կան Իտալիայում, Մասա Կարրարա պրո– վինցիայում: 66,8 հզ. բն. (1969): Մարինա դի Կարրարայի նախանավահանգիստն է Լիգուրիական ծովի ավփց 6 կւէ հս–արլ.: Հայտնի է բարձրորակ սպիտակ մարմարի հանքերով: Բնակչության մոտ կեսն ըզ– բաղված է մարմարի արդյունահանմամբ ու մշակմամբ: Կան քիմ., մետաղամշակ– ման, նավթավերամշակման արդյունաբե– րության մանր ձեռնարկություններ, գե– ղեցիկ արվեստների ակադեմիա և գեղար– վեստական լիցեյ: 1962-ից Կ–ի և Երևանի միջև հաստատվել է բարեկամություն: Պարբերաբար կազմակերպվում են երկու քաղաքների տնտ. ու մշակութային առօր– յան պատկերող ֆոտոցուցահանդեսներ, վավերագրական ժապավենների փոխա– նակում, ինչպես նաև ալբոմների, գրքույկ– ների հրատարակում: Կ–ում և Երևանում կանգնեցված են երկու քաղաքների բա– րեկամությունը խորհրդանշող հուշար– ձաններ: Կ ԱՐՏԻՆ ՈԼՈԳԻԱ (< հուն. KapxLvoc; – խեցգետին և … չոգիա), կենդանաբանու– թյան բաժին, ուսումնասիրում է խեց– գետնանմաններին: է. Կարուզո ԿԱՐՈհ&Ո (Caruso) էնրիկո (24.2.1873, Նեապոլ–2.8.1921, Նեապոլ), իտալացի երգիչ (տենոր): Փոքր հասակում երգել է եկեղեցական երգչախմբում: Առաջին ան– գամ ելույթ է ունեցել 1894-ին, Նեապոլի «Նուովո» թատրոնում: 1900–01-ին հան– դես է եկել Միլանի «Լա Սկալա» թատրո– նում: 1903–20-ին Նյու Ցորքի «Մետրոպո– լիտեն» օպերայի մեներգիչն էր: 1898-ից մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում (Ռուսաստանում՝ 1898-ին, 1900-ին): Լավագույն դերերգե– րից են՝ Հերցոգ, Մանրիկո, Ռադամես (Վերդիի «Ռիգոլետտո», «Տրուբադուր», «Աիդա»), Կանիո (Լեոնկավալլոյի «Պա– յացներ»), Տուրիդու (Մասկանյիի «Գեղջ– կական պատիվ»), Ռուդոլֆ, Կա վար ա– դոսի, դե Գրիե (Պուչչինիի «Բոհեմա»,