Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մերին ուներ խորան: Դրանցից մեկի պա– տին կար 967 թվակիր հայերեն արձանա– գրություն: Գյուղից 2 կւէ հվ., զույգ բլուր– ների վրա, եղել են երկու եկեղեցի, որոնք կոչվել են <ճխտակ ժամտուն»: Կ–ի հա– յերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը բնակություն է հաստատել Արևելյան Հա– յաստանում:

ԿԵՆԴԱՆԱՇՐձԱՆ, Զոդիակոս, 12 համաաոեղություն՝ Զկներ, Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Զրհոս, որոնք դասավորված են Արեգակի տեսանելի տարեկան ուղու (խավարածրի) երկայնքով: Դեռևս հնում այդ համաստե– ղություններից շատերին տրվել են կեն– դանիների անուններ, որտեղից էլ՝ «Կ.» անվանումը: Պատմականորեն Կ–ի հա– մաստեղությունների նշաններն ունեն գարնանային (խոյ) ու աշնանային (Կշեռք) Կենդանաշրջանի պատկերումը միջնադար– յան Հայաստանում գիշերահավասարի կետերը և ամառա– յին (խեցգետին) ու ձմեռային (Այծեղ– ջյուր) արևադարձի կետերը, չնայած պրեցեսիայի հետևանքով դրանք այժմ տեղաշարժված են: Հին և միջնադարյան Հայաստանում մեծ կարևորություն են տվել Կ–ի (երբեմն օգտագործվել է նաև Կենդանակերպ անվանումը) հա– մաստեղություններին՝ համարելով, որ դրանք են բարձրացնում կամ իջեցնում Արեգակը, որով էլ իբր պայմանավորված են տարվա եղանակների և ցերեկվա տևո– ղության փոփոխությունները:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ, կեն դանի օրգա– նի զ մ ն և ր, օրգանական աշխարհը կազմող էակների երկու հիմնական խմբե– րից մեկը: Մյուս խմբից՝ բույսերից տար– բերվում են միջավայրի տարրերից օրգ. նյութեր սինթեզելու անկարողությամբ, ակտիվ շարժունակությամբ, բարձր զգա– ցողականությամբ և այլ կառուցվածքային ու կենսաքիմիական առանձնահատկու– թյուններով: Բաժանվում են միաբջիջ– ների և բազմաբջիջների: Միաբջիջների մեջ մտնում են նախակեն– դանիները (մտրակավորներ, սպորավոր– ներ, կնիդիոսպորիդներ, ինֆուզորիա– ներ): Մնացած բոլոր Կ. պատկանում են երկրորդ խմբին, որոնց մարմնի կազմու– թյունը խիստ բարդացել է, բջիջները տար– բերակվել են, և գոյացել են հյուսվածքներ, օրգաններ ու օրգանների համակարգու– թյուններ, օրինակ, մարսողության, ար– տաթորության, բազմացման, նյարդային ևն: Ի հայտ են եկել օրգանիզմի ներքին միջավայրի կենսաբանական կայունու– թյունը ապահովող հարմարանքներ: Գի– տությանը այժմ հայտնի է ավելի քան 1,5 մլն տեսակ Կ., որոնք դասվում են 16 տիպում: Չափազանց մեծ է Կ–ի դերը մարդու կյանքում: Հնագույն ժամանակներից ի վեր Կ. օգտագործվել են որպես սննդի աղբյուր, արդյունագործական հումք և բանող ուժ: Կան նաև տեսակներ, որոնք մակաբույծներ են, տարբեր հիվանդու– թյունների տարածողներ, գյուղատնտե– սական կուլտուրաների վնասատուներ, սննդամթերքներ փչացնողներ ևն: Վայրի Կ–ի շատ տեսակների անխնա ոչնչացումը հասցրել է Երկրի վրայից նրանց իսպառ վերացման: Այդ նկատառումով բնության պահպանության ուղղությամբ իրականաց– վող միջոցառումները՝ արգելանոցների, արգելավայրերի, ազգային պուրակների կազմակերպումը, նպատակ են հետապըն– դում բնության յուրատիպ լանդշաֆտները և նրանց պայմաններում բնակվող Կ–ի տեսակները զերծ պահել բացասական ներգործություններից: Կ–ի տարածվածու– թյունը, կենսագործունեության առանձ– նահատկությունները ուսումնասիրում են կենդանաբանությունը և կենդանաբանա– կան այլ գիտություններ: Կ–ի կյանքի բազ– մակողմանի և խորը ուսումնասիրությունը թույլ է տալիս նպատակասլաց ազդել բու– սական և կենդանական աշխարհի վրա:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, կենդանաբանության և ֆիզիկական աշ– խարհագրության բաժին, որն ուսումնա– սիրում է կենդանիների աշխարհագրա– կան տարածումը անցյալ և ներկա ժամա– նակներում, տարածման պատճառներն ու օրինաչափությունները: Կապված է կեն– դանաբանության, կարգաբանության, բույսերի աշխարհագրության, հնէաբա– նության, էկոլոգիայի, լանդշաֆտագիտու– թյան, հնէաշխարհագրության, պատմա– կան երկրաբանության, ազգագրության և գիտության այլ ճյուղերի հետ: Կ. ա. հասկացությունը հետագա զարգացում ըս– տացավ Չ. Դարվինի «Տեսակների ծա– գումը» աշխատության հրատարակումից հետո (1859): Ռուսաստանում կենդանի– ների աշխարհագրական տարածման հար– ցերով զբաղվել են Պ. Պալասը, Կ. Բերը, Ա. Միդենդորֆը և ուրիշներ: Կ. ա–յան հիմ– նական հասկացություններն են արեաչը, կենդանական աշխարհը (ֆաունան) և էկոլոգիական խմբավորումները (բիոցե– նոզները), մեթոդը՝ քարտեզագրումը (կեն– դանաբանական քարտեզների ստեղծու– մը): Քարտեզի վրա նշվում են տվյալ տե– սակի տարածման վայրերը, որոնք ար– տահայտում են այդ տեսակի արեալը: Տեսակի անհատները չեն զբաղեցնում արեալի ամբողջ տարածքը, այլ բնակվում են կյանքի համար անհրաժեշտ պայման– ներ ունեցող կացավայրերում: Անհրա– ժեշտ պայմաններից որևէ մեկի փուիոխու– թյան դեպքում հաճախ առաջանում է տե– սակի տարաբնակեցում: Ցուրաքանչյուր տարածքի կենդանական աշխարհում (ֆաունայում) տարբերում են տեսակների մի քանի կատեգորիա: Այն տեսակները, որոնք հանդիպում են միայն տվյալ վայ– րում, կոչվում են էնդեմիկներ: Վերջին– ներս բաժանվում են 2 խմբի՝ ավտոխտոն– ներ, որոնք առաջացել են տվյալ վայրում, և ներգաղթողներ, որոնք տեղափոխվել են հարևան վայրերից: Օրինակ, Կովկասի համար կովկասյան լեռնային մայրահավը ավտոխտոն է, իսկ ձին՝ ներգաղթող: Կեն– դանիների աշխարհագրական տարածման վրա որոշակի ազդեցություն ունի մարդու գործունեությունը: Տեղի է ունենում որոշ տեսակների ուղղակի ոչնչացում (օրինակ, ամերիկյան բիզոնը, թափառաշրջիկ աղավնին), կողմնակի ճանապարհներով (տափաստանի հերկում, անտառահա– տում, ճահիճների չորացում ևն) որոշ տե– սակների տարաբնակեցում: Վերջին 50– 100 տարվա ընթացքում ՀԱՄՀ տարածքից անհետացել են ազնիվ եղջերուն, անդրկով– կասյան փասիանը: Անհետացման վտան– գի տակ են վայրի ոչխարը, այծը, մոխրա– գույն կռունկը, մանուլը: Միաժամանակ ներմուծվել են կովկասյան ազնիվ եղջե– րուն, վայրի խոզը, ճահճակուղբը: Արհես– տական պայմաններում բազմանում են սև արծաթափայլ աղվեսը, կզաքիսը: Կ. ա. կարեոր նշանակություն ունի էվոլյուցիոն տեսության զարգացման և տեսակագոյաց– ման գործոնների ու ուղիների ուսումնա– սիրման համար: Կենդանիների և բույսե– րի բնական տարածվածությունը օրգ. աշ– խարհի էվոլյուցիոն տեսության ընդհա– նուր ապացույցներից մեկն է: Մայր ցա– մաքից հեռու գտնվող կղզիներում բացա– կայում են երկկենցաղներն ու կաթնա– սունները: Նույն կղզիներում շատ են թռչունների չթռչող տեսակները: Դա հե– տևանք է այն բանի, որ կաթնասունների բացակայության պայմաններում թռչուն– ների նախնիների թևերը ենթարկվել են ետզարգացման (ռեդուկցիայի): Աշխար– հագրական տեսակ գոյացումը, կապված պոպուլյացիաների տարածքային մեկու– սացման հետ, համարվում է տեսակ գոյաց– ման կարևոր ուղղություններից մեկը: Կ. ա. կարեոր նշանակություն ունի որսորդա– կան տնտեսության, ձկնորսության, գյու– ղատնտեսության և անտառատնտեսության վնասատուների քանակի կանոնավորման, այլ կիրառական հարցեր լուծելու համար: Հայաստանի կենդանական աշխարհի ուսումնասիրությունն ունի ավելի քան 200 տարվա պատմություն, սակայն կեն– դանաբանական սիստեմատիկ հետազո– տություններ կատարվել են սովետական շրջանում: Անդրկովկասի և Հայաստանի Կ. ա–յան բնագավառում կարևոր աշխա– տանքներ են կատարել Կ. Մատունինը, Բ. Կուզնեցովը, Ա. Մարկիսովը, Մ. Դալը: Հայաստանի ֆաունայի և ֆլորայի ուսում– նասիրության հիմնադիրը Ա. Շելկովնի– կովն է: 1967-ից ՄՄՀՄ–ում լույս է տեսնում «Կենսաաշխարհագրություն» («Biioreo- rpatlmfl*) ամսագիրը: Կ. ա–յան դաս– ընթացը կարդում են համալսարանների ե