Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տանուտերերը»: Պետական փոստի գոր ծակալությունը ղեկավարել է սուրհան– դակապեւոը՝ «ավագ չայուշը»: Արքունի քում մեծ հեղինակություն է ունեցել տիկ– նաց–տիկինը՝ թագուհին: Նա մասնակցել է արքունի և իշխանական խորհրդի նիս տերին, քաղաքական մեծ դեր է խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում: Նրա նախաձեռ նությամբ հիմնվել են վարժարաններ, հի վանդանոցներ, եկեղեցիներ, ստեղծվել գրչության, արվեստի կոթողներ: Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի «Վասն աստիճանաւորաց թագավորական պաղա տին» հոդվածում թվարկված են նաև ար քունի պալատում զանազան ծառայություն կատարող մանր պաշտոններ՝ թագապահ ներ («եղենտիարք»), արքայի թագը դնող ներ («վեստիտորայն»), վահանակիրներ («էսկուպիտորայն»), դրոշակակիրներ («սքաւլարքն»), աղեղնավորներ («տիկա– նեաւն»), ձին թամբողներ («ստրատորոս– քըն»), տերունական խաչը բռնողներ («կանդիտորայն»), դագաղը տանողներ («պրաւքսաւտորայն»), պալատի պահա պաններ («պահնորդք»), գանգատներ լսողներ («պատգամաւորք»), օրենսդիր ներ («աւրինադիրք–իմաստասէրք»), ասա ցողներ ու երգիչներ («պաշտուղք անու– շասացք և հանճարաւղք երգոց»), «հացա– պաններ», «լվացաւղք ի բաղանիքն» են: Կ. Հ–ի վարչական բաժանման, տեղական կառավարման մարմինների ու կառա վարման ձևերի մասին տեղեկությունները կցկտուր ու անորոշ են: Ղ. Ալիշանի կար ծիքով Կ. Հ. բաժանվել է շուրջ 30 գավառի ու շրջանի, որոնց մի մասը պատկանել է արքունիքին, մյուս մասը՝ թագավորի վասալ իշխաններին: Արքունի գավառ ներն ու քաղաքները կառավարել են թա գավորի նշանակած վերոհիշյալ աստիճա նավորները, իշխանական տիրույթները՝ իշխաններն ու նրանց կարգած մանր ազնվականները/- Իշխանները (պարոն ներ) իրենց տիրույթներում ունեցել են վարչական, տնտեսական, դատական և ռազմական իրավունքներ: Սակայն առանց թագավորի գիտության նրանք իրավունք չեն ունեցել ավելացնել սահմանված հար կերը, ապրանքների գները, հպատակնե րին ենթարկել մահապատժի, հատել դրամ, կառուցել քաղաքներ ու ամրոցներ, վարել բանակցություններ կամ կնքել պայմանագրեր:

Դատարանները: Կ. Հ–ի կենտրոնական և տեղական կառավարման կարևոր օղակ ներ են եղել դատարանները: Արքունի Գերագույն ատյանը՝ Վերին կամ Մեծ դարպասը, թագավորի նախագահությամբ և նրա վասալ իշխանների մասնակցու թյամբ քննել է իշխանների վեճերն ու հանցագործությունները, համապետական նշանակություն ունեցող օրինախախտում ները, գահաժառանգի հաստատումը և այլ հարցեր: Այն գերագույն իրավունք ներ ուներ մյուս բոլոր դատարանների նկատմամբ, մասնավորապես, վերջիննե րիս գանգատի ենթակա վճիռները հաս տատելու կամ բեկանելու հարցերում: Թա գավորի բացակայության դեպքում իշխան ների վասալներին դատելիս՝ թագավորի հանձնարարությամբ Մեծ դարպասի նիս տերը նախագահել է Մեծ պարոնը կամ Պա րոն աց պարոնը: Պետական առաջին աս տիճանի դատարան է եղել Մսի արքեպիս– կոպոսական ատյանը, որը արքեպիսկո պոսի (ջանցլերի) նախագահությամբ քննել է բարձրադաս հոգևորականների և օտարերկրացիների վեճերն ու հանցագոր ծությունները: Օտարերկրացի առևտրա կան ընկերությունները և հոգևոր ասպե տական օրդենները թեև ունեցել են սեփա կան դատարաններ, սակայն նրանցում քննվել են իրենց համայնքի ներքին քաղա քացիական գործերը, իսկ քրեական գոր ծերը քննվել են հայկ. դատարաններում: Արքունի կամ պետական դատարան է եղել Պայլի ատյանը, որը Մսում գլխավորել է արքունի պայլը, թագավորական քաղաք ներում՝ գունդստաբլ դուկը, Այաս նավա– հանգստում՝ կապիտանը: Նրանք տեղե րում քննել են գլխավորապես օտարերկ րացի առևտրականների վեճերն ու հան ցագործությունները: Քաղաքային «Բուր– ջես» (գերմ. «բուրգ», ֆրանս. «բուրժ»– «քաղաք» բառից) կոչվող դատարանները քննել են բյուրգերության՝ առևտրական ու արհեստավոր բնակչության, վեճերն ու հանցագործությունները: Իշխանական տի րույթներում գործող ատյանները քննել են տվյալ իշխանությանը վերաբերող քրեական ու քաղաքացիական գործերը: Ատյանի ատենադպիրը կոչվել է «դիվան բաշի», երդվյալ ատենակալները՝ «դիվըն– ցիք», դատախազը՝ «հոգցող»: Եկեղեցա կան բարձրագույն ատյանը՝ կաթողիկոսի գլխավորած սինոդը, դատել է եպիսկո պոսներին, թեմական–եպիսկոպոսական և վանական ատյանները՝ տեղերի ստորա դաս հոգևորականներին, կրոնի դեմ մե– ղանչողներին, աղանդավորներին, հար– կագանցներին՝. Դատավարությունները եղել են անվճար: Պետական դատարաննե րում ծառայողները ռոճիկ են ստացել դատական տուգանքներից (0,2 մասը): Զինված ուժերը: Արտաքին թշնամի ներից երկիրը պաշապանելու և ներսում իր դասակարգային տիրապետությունը ամրապնդելու համար պետությունը ըս– տեղծել էր մշտական, կանոնավոր ու մար տունակ բանակ: Պարբերաբար զբաղված լինելով շրջակա թշնամի պետությունների դեմ պատերազմներով՝ Կ. Հ. շարունակ կաւոարելագործել է ռազմ, տեխնիկան, կառուցել կամ նորոգել հարյուրավոր բեր դեր ու ամրոցներ (Բաղրսա, Բարձրբերդ, Բերդուս, Գաստիմ, Գուգլակ, Դարբսակ, Լամբրոն, Թիլ Համդուն, Լավզուդ, Լա– րանդա, Կանչի, Կապան, Կոռիկոս, Հա– մուս, Հարգա, Հարուն, Հերակլեա, Հռոմկ– լա, <1կեր, Մունդաս, Պապեռոն, Մար– վանդիքար, վահկա, Ֆռնուս ևն), ստեղ ծել ռազմ, նավատորմիղ, զենքի կոչել 80–100 հզ. մարտիկ: Զինված ուժերը հիմնականում կազմվել են արքունական (պետական) բանակից (12 հզ. հեծյալ, 50 հզ. հետևակային) և վասալ իշխանների զորամասերից: Իշխանական զորամասե րը՝ իշխանների գլխավորությամբ, արքունի բանակին միացել են թագավորի կամ սպարապետի հրամանով, պատերազմնե րի, կարևոր զորահանդեսների ու զորա խաղերի ժամանակ: Նման դեպքերում ար քունի բանակին են միացել նաև թագավորի վասալ խաչակիր ասպետների զորամա սերը: Արքունի մշտական բանակը խաղաղ ժամանակ տեղավորվել է թագավորա կան զորակայաններում՝ քաղաքներում, բերդերում, ամրոցներում, կապաններում, կատարել -«սահմանապահ» կամ «կողմնա պահ» ծառայություն: Բանակի հեծելա զորը համալրել են «ազատները»՝ խոշոր և մանր ազնվականները, հետևակը՝ «անա զատները»՝ քաղաքի ռամիկներն ու գյու ղի շինականները: Ծառայության համար զինվորները ստացել են ռոճիկ (հեծյալը՝ 12, հետևակայինը՝ 3 ոսկեդրամ): Ձիավոր ազնվականները, ռոճիկից բացի, ստացել են պարգևական կալվածներ և ռազմ, ավարի որոշ մասը: Մտորաբաժանումնե– րը կատարվել են ըստ զինվածության ու ռազմ, մասնագիտացման: Մպասարկու անձնակազմի մեջ են մտել զինվորական բժիշկները, գումակավորները, մատակա րարները: Ազատագունդ հեծյալները զին վել և զրահավորվել են խաչակիր ասպետ ների նման: Նրանք հագել են կապույտ համազգեստ՝ ոսկեղեն խաչի և առյուծի նշանով: Բաց ճակատամարտերում վճռա կան դեր են խաղացել կանոնավոր շար քերով գրոհող ծանրազեն հեծելակները, որոնք ամբողջովին ծածկվել են մետաղյա ծանր զրահով: Բանակում մտցվել է կար գավարժ ռազմ, ուսուցում ու դաստիարա կություն, սահմանվել են զինվորական աս տիճաններ ու կոչումներ: Ասպետության մասին ռազմ, հրահանգի համաձայն՝ «ձիավոր ասպետի» աստիճան ստանալու համար չափահաս ազնվականները հրա պարակայնորեն քննության են ենթարկ վել զինախաղերից ու ձիավարժությունից: Նշանավոր իրադարձությունների՝ գա հաժառանգի ծննդյան, մկրտության, թա գադրման, հաղթահանդեսների, պալա տական կամ կրոնական մեծ տոնախմբու թյունների ժամանակ աչքի ընկնողները ձեռնադրվել են «ձիավոր ասպետ»: Առա ջին աստիճանի ասպետի կոչումը սովո րաբար շնորհվել է սպարապետին, մա րաջախտին, իշխաններին, երկրորդ աս տիճանը՝ մանր ազնվականներին: XII դ. վերջին Ներսես Լամբրոնացին թարգ մանեց Բյուզանդիայում գործող «Զին վորական օրենքները» (57 հոդված), որոնք գործադրվել են Հայոց բանակում: Դա զինվորական ծառայությունը կար գավորող կանոնադրություն էր, որը սահմանում էր ծառայության ժամկետը, հրամանատարական կազմը, զորամիա վորումների տեսակները, դասավորու մը, զինվորական ծառայողների պար տականություններն ու իրավունքները, օրինախախտումների համար պատիժ ները ևն: Հեծելազորին ազնվացեղ մար տական ձիեր մատակարարելու համար պետական հոգատարության է արժա նացել ձիաբուծությունը: Ձիերի ու ջո րիների արտահանումը սահմանափակե– լու համար պետությունը սահմանել է բարձր մաքս:


Մշակույթը: Հայկական միջնադարյան մշակույթի զարգացումը սերտորեն կապ ված էր Կ. Հ–ի քաղաքական ու տնտեսա կան ընդհանուր առաջադիմության հետ: XI –XIV դդ. Կ. հ–ի մշակույթը զարգացել է մայր Հայաստանի հետ փոխադարձ և